ԻՐԱՎՈՒՆՔ

 ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ՛ ԴԱՌՆԱ ԿՈՒՅՐԵՐԻ ԿՈՒՅՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԶՈՀԸ

18 մայիս, 2018թ., Իրավունք

 

Նկարում՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արտաշես Գեղամյանը, Հերմինե Նաղդալյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Ռուստամյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահե Էնֆիաջյանը, Դաշնության Խորհրդի անդամներ Կոնստանտին Կոսաչովը, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, Իգոր Չերնիշենկոն, Արամայիս Դալլաքյանը, Ռաֆաիլ Զինուրովը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՌԴ ԱԳՆ IV դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իգոր Գրոմիկոն: Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա, 17 հունիսի 2017 թ.:

 

Կրկին ու կրկին իմաստավորելով ս.թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները՝ էլ ավելի ես համոզվում, որ երկրում ոչ թե պարզապես իշխանափոխություն է եղել, այլ՝ պետական հեղաշրջում, որն ըստ էության հանդիսացել է Իրանի Իսլամական Հանրապետությունում և Ռուսաստանի Հարավային «ստորոտում» իրավիճակի ապակայունացման մանրակրկիտ մտածված քաղաքականության բաղկացուցիչ մասերից մեկը։ Ի՞նչ էր նախորդել դրան։

Երիտասարդական ոչկառավարական AEGEE/European Students Forum կազմակերպության՝ Երևանում ս.թ. մարտի 8-12-ը կազմակերպած «Եվրոպական պլանավորման կոնֆերանս – 2018»-ի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ասել է. «Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան հիմա»։ Նկատենք, որ կոնֆերանսի աշխատանքին մասնակցեց մոտ 200 երիտասարդ Եվրոպայի 25 պետություններից և «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրներից։ Հատկանշական է, որ կոնֆերանսի մասնակիցները բավական շահագրգիռ քննարկում էին կազմակերպել երիտասարդության շրջանում գործազրկության դեմ պայքարի հնարավոր տարբերակների, երիտասարդությանն «Արևելյան գործընկերության» երկրներում իրականացվող բարեփոխումներին ներգրավելու և քաղաքացիական հասարակության ամրապնդման հարցերի շուրջ։

Հիշեցնենք ընթերցողներին նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս.Վ. Լավրովի պատասխանները Հայաստանի ԶԼՄ-ների հարցերին (2018թ. ապրիլի 8)։

Կարդալ ավելին...

АРТАШЕС ГЕГАМЯН: АРМЕНИИ НЕ БЫ́ТЬ ЖЕРТВОЙ СЛЕПЫХ ПОВОДЫРЕЙ СЛЕПЫХ

 «АРГУМЕНТЫ НЕДЕЛИ В АРМЕНИИ», 18-24 МАЯ 2018 Г.

 

На фото: Председатель Совета Федерации Федерального Собрания Российской Федерации Валентина Матвиенко, Председатель Национального Собрания Республики Армения Ара Баблоян, депутаты Национального Собрания РА Армен Ашотян, Арташес Гегамян, Эрмине Нагдалян, Ваграм Багдасарян, Армен Рустамян, Никол Пашинян, Ваге Энфиаджян, члены Совета Федерации Константин Косачев, Национальный герой Армении Николай Рыжков, Игорь Чернышенко, Арамаис Даллакян, Рафаил Зинуров, Чрезвычайный и Полномочный посол Российской Федерации в Республике Армения Иван Волынкин, заместитель директора IV департамента МИД РФ Игорь Громыко. Российская Федерация, Москва, 17 июня 2017 года.

 

Вновь и вновь осмысливая события,  имевшие место в апреле-мае  т.г. в Армении, все более убеждаешься в том, что в стране произошла не просто смена власти, а имел место государственный переворот, который по сути явился одной из составных частей тщательно продуманной политики по дестабилизации ситуации в Исламской Республике Иран и Южном подбрюшье России. Что же этому предшествовало?

Так, в своем видеообращении к участникам «Конференции европейского планирования 2018», организованной молодежной неправительственной организацией AEGEE/European Students Forum, проходившей в Ереване 8-12 марта т.г., Верховный представитель ЕС по иностранным делам и политике безопасности Федерика Могерини заявила: «Армения и Европейский Союз никогда не были так близки, как сейчас». Заметим, что в работе конференции приняли участие около 200 молодых людей из 25 государств Европы и стран-участниц программы «Восточное партнерство». Примечательно, что участники конференции весьма заинтересованно обсудили возможные варианты борьбы с безработицей среди молодежи, вопросы вовлечения молодежи в демократические реформы в странах Восточного партнерства и укрепления гражданского общества.

Далее, также напомним читателям ответы Министра иностранных дел России С.В. Лаврова на вопросы СМИ Армении от 8 апреля 2018 года.

Կարդալ ավելին...

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 11.05.2018, Իրավունք

 

 

Եվ այսպես, 2018թ. մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Չեմ թաքցնում, որ ՀՀ ԱԺ հատուկ նիստի նախօրեին ես գրավոր պատրաստել էի վերջին ժամանակներս Հայաստանում ստեղծված իրավիճակի իմ տեսլականը՝ նպատակ ունենալով հետագայում այն հնչեցնել ՀՀ վարչապետի թեկնածության վերաբերյալ քննարկումների ընթացքում։ Սակայն ընդունվեց որոշում այն մասին, որ Հանրապետական կուսակցության անունից ելույթ կունենա միայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Սկզբից ևեթ նշեմ, որ լիովին և ամբողջովին պաշտպանում ու հավանություն եմ տալիս նրա ելույթի հավասարակշռված գնահատականներին և եզրահանգումներին, ելույթ, որը համակված էր մեր ժողովրդի անվտանգության ու ապագայի հանդեպ մեծագույն պատասխանատվությամբ։ Ընթերցողների ուշադրությանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում իմ ներկայացնելիք ելույթի տեքստը։

Կարդալ ավելին...

ԿԱՆԽԵԼ ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ «ԲԻԲԼԻԱԿԱՆ ՉԱՓԵՐԻ» ԱՂԵՏԸ

07.03.2018, Իրավունք

 

2017 թվականի վերջը եւ ս.թ. առաջին ամիսները, հիրավի, հագեցած էին համաշխարհային քաղաքական, ֆինանսական, գիտական էլիտայի ներկայացուցիչների ինտելեկտուալ գրոհով, ովքեր նպատակ ունեին հասկանալ պետությունների, պետությունների միավորումների միջեւ հարաբերությունների գլոբալ խնդիրները, խաղաղության ապահովման եւ պատերազմների կանխման, միջազգային մակարդակով արդարացի տնտեսական կարգի հաստատման խնդիրները: Այսպես, 2017թ. Նոյեմբերին «Հռոմի ակումբը» ներկայացրեց «Come On! Կապիտալիզմը, կարճատեսությունը, բնակչությունը եւ մոլորակի կործանումը» զեկույցը` իր կեսդարյա հոբելյանի առիթով (այսուհետ` Հոբելյանական զեկույց): Տարբեր երկրների առաջատար վերլուծաբանները համակարծիք էին իրենց կայացրած վճռում. Հռոմի ակումբի Հոբելյանական զեկույցը, որ գրել էին ակումբի երկու նախագահները` Էրնստ Վայցզեքերը եւ Անդերս Վիյքմանը, ակումբի մյուս երեսունչորս անդամների մասնակցությամբ, մեր ժամանակների կարեւորագույն փաստաթղթերից մեկն է:

Դրանում տրվել է արդի կապիտալիզմի գնահատականը, հնչել է համոզիչ քննադատություն, խստիվ մերժվել են ֆինանսական սպեկուլյացիաները, աշխարհի պարզեցված ընկալումը, նշվել է այլընտրանքային տնտեսության զարգացման օբյեկտիվ անհրաժեշտության, միասնական գլոբալ ներդաշնակ քաղաքակրթության տեսլականի մասին:

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր