ԻՐԱՎՈՒՆՔ

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՌԵԺԻՄԻ ՀՈՏԱՌՈՒ ԼԱՔԵՅՆԵՐԸ ԿԵՍ ԽՈՍՔԻՑ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ՝ ՈՒՄ Է ՀԱՐԿԱՎՈՐ ՇՈՒՐՋԿԱԼԵԼ

 31.07.2018, Իրավունք

Երբ նրանք եկան կոմունիստների հետևից,

ես լռեցի՝ կոմունիստ չէի։

Երբ նրանք եկան սոցիալ-դեմոկրատների հետևից,

ես լռեցի՝ սոցիալ-դեմոկրատ չէի։

Երբ նրանք եկան արհմիութենական ակտիվիստների հետևից,

ես լռեցի՝ արհմիության անդամ չէի։

Երբ նրանք եկան իմ հետևից,

մեկը չէր մնացել, որ պաշտպաներ ինձ։

Մարտին Ֆրիդրիխ Էմիլ Նիմյոլեր

Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի նախկին նախագահ, «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» Լենինյան միջազգային մրցանակի դափնեկիր (1967թ.)

 

 

2018թ. ամառային արձակուրդների ժամանակը լուրջ մտորումների ժամանակ է դարձել «եղելությունների և խոհերի» (մոտավորապես այնպես, ինչպես Գերցենի մոտ է) մասին, որոնք աչքերիդ առջև վերստեղծում են անցած վերջին տասնամյակների հայաստանյան կյանքի համայնապատկերը։

Մտովի տեղափոխվում եմ անցած դարի 80-ական թթ. վերջ-90-ական թթ. սկիզբ։ Աչքերիս առջև հառնում է չարագուշակ ամսաթիվը՝ 1990թ. հունվարի 13։ Հենց այդ օրը Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում սկսվեցին բնիկ հայ ժողովրդի զանգվածային ջարդերը։ Մի քանի հազարանոց մոլեգնած ամբոխը՝ Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կողմնակիցները, որոնք իշխանություն էին տենչում, Բաքվում զանգվածային ջարդեր սկսեցին ազգային հողի վրա։ Էթնիկ հողի վրա ծագած անկարգությունները Բաքվում ուղեկցվում էին հայ բնակչության հանդեպ զանգվածային բռնությամբ, թալանով, սպանություններով, հրդեհումներով և հայերի գույքի ոչնչացմամբ։ Ինչպես և Սումգաիթի կոտորածի պարագայում՝ այն ժամանակվա խորհրդային ղեկավարությունը հերթական անգամ ի վիճակի չեղավ անհապաղ դադարեցնելու կոտորածը։

Կարդալ ավելին...

Թույլ չենք տա անհարգալից վերաբերմունք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ նրա նորին սրբություն Հայրապետի հանդեպ

24.07.2018,  Իրավունք


 

Մի վախեցիր թշնամիներից, վատագույն դեպքում նրանք կարող են սպանել քեզ: Մի վախեցիր բարեկամներից, վատագույն դեպքում նրանք կարող են դավաճանել քեզ: Վախեցիր անտարբերներից, նրանք չեն սպանում եւ չեն դավաճանում, միայն թե նրանց լուռ համաձայնությամբ է, որ աշխարհում գոյություն ունեն դավաճանությունն ու սպանությունը:

Ռոբերտ Էբերհարդ,

«Կապկամարդ վերջին արքան»

Կարդալ ավելին...

Арташес Гегамян: Гасанов объявил о войне с Карабахом, Алиев объявит о сроках её начала

29.06-05.07.2018, Аргументы недели в Армении

 

Министр обороны Азербайджана Закир Гасанов фактически уже объявил о развязывании новой войны с Нагорно-Карабахской Республикой. О конкретном сроке начала войны объявит президент этой страны Ильхам Алиев, судя по всему после президентских и парламентских выборов в Турции

Вот уже 22 года армянский народ с народом России 22 июня отмечает памятную дату — «День памяти и скорби». Воистину непоколебима связь времен и поколений наших народов, прошедших через горнило самой кровавой из войн в истории человечества — Великой Отечественной войны (далее ВОВ). Историческую память невозможно подавить в сознании армянского народа. Здесь бессильны даже самые изощренные формы информационной войны, которая вот уже третье десятилетие под самыми благозвучными программами ведется против Республики Армения и щедро финансируется Соросом и разного рода «демократическими институтами». Об их тлетворном влиянии на наше общество, особенно на молодежь, не раз писалось в армянских патриотичных изданиях «Айоц Ашхар», «Иравунк», «Голос Армении», «Новое Время» и др. Однако, с сожалением следует признать, что системного противодействия подрывной работе разного рода грантоедов, увы, в Армении все еще не оказывается.

 Президент Греческой Республики Прокопис Павлопулос, Арташес Гегамян и секретарь Межпарламентской Ассамблеи Православия Лили Вартанян

 

Կարդալ ավելին...

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԵՍ ԿՈՂՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ, ԲԱՅՑ ԴԵՄ՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԾՐԱԳՐԻՆ

 08.06.2018, Իրավունք

Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) ամենամյա՝ 48-րդ նստաշրջանում, որը տեղի է ունեցել 2018թ. հունվարի 23-26-ը Դավոսում՝ «Ընդհանուր ապագայի ստեղծում մասնատված աշխարհում» կարգախոսով, ներկայացվեց աշխարհի երկրների տնտեսական զարգացման այլընտրանքային համակարգ։ ՀՏՀ փորձագետները և վերլուծաբաններն առաջարկեցին Երկիր մոլորակի գլխավոր մակրոտնտեսական ցուցանիշը՝ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) փոխարինել ներառական զարգացման ինդեքսով (Inclusive Development Index - IDI), քանի որ, նրանց կարծիքով, ՀՆԱ-ն չի արտացոլում ռեալ իրավիճակն ինչպես համաշխարհային տնտեսությունում, այնպես էլ կոնկրետ երկրներում։ Ավելի վաղ անդրադարձել եմ այն հարցին, որ IDI-ն 12 բնութագրիչ ունի, որոնք բաժանվում են երեք խմբի՝ յուրաքանչյուրը 4-ական ցուցանիշով։ Հիշեցնեմ, որ բնութագրիչների առաջին խմբում, որն անվանված է «Աճ և զարգացում», նշված են. 1) բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն (2010թ. ԱՄՆ դոլարի  արժեքով); 2) աշխատանքի արտադրողականությունը՝ մեկ աշխատողին բաժին ընկնող ՀՆԱ-ն (ԱՄՆ դոլարով); 3) կյանքի ակնկալվող միջին տևողությունը; 4) աշխատունակ տարիքի բնակչության զբաղվածությունը (նշվում է տոկոսներով)։ Բնութագրիչների երկրորդ՝ «Ներառականություն» խմբում նշված են. 1) հասարակությունում եկամուտների շերտավորման (բաշխվածության) գործակիցը (0 – լիակատար հավասարություն, 100 – լիակատար անհավասարություն); 2) աղքատության մակարդակը; 3) հասարակության շերտավորման գործակիցն ըստ հարստության բաշխման (0 – լիակատար հավասարություն, 100 -  լիակատար անհավասարություն); 4) տնային տնտեսությունների միջին ամենօրյա ծախսը (գնողունակության վրա հիմնված ցուցանիշ. այն  երկրի բնակչությունը բաժանում է երկու մասի՝ նրանց, ովքեր ծախսում են այդ նշաձողից ավելի բարձր կամ ավելի ցածր)։

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր