ԱՌԱՎՈՏ

«Պետք չէ էդ մարդկանց փուռը տալ»

24.01.2012,  Առավոտ

«Հրապարակումների շարքը, որով հեղեղված է պարոն Քոչարյանին սատարող էլեկտրոնային կայքը, գալիս է ապացուցելու այն, որ պարոն Քոչարյանը շատ ծանր կացության մեջ է հայտնվել»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Հիշեցնենք, որ մեր թերթի հունվարի 18-ի համարում տպագրված «Նույն ազնվությամբ եւ նվիրվածությամբ սատարեք Սերժ Սարգսյանին» հրապարակումից հետո որոշ լրատվամիջոցներ հեգնական ու վիրավորական հոդվածներ տպագրեցին ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նրա ուղղած՝ 2013 թվականի նախագահական ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու առաջարկի վերաբերյալ: Հեգնանքներից ու վիրավորանքներից անմասն չմնաց նաեւ նախագահի փեսան՝ Միքայել Մինասյանը, ով այժմ օգնելու է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ՀՀԿ նախընտրական շտաբի աշխատանքները կազմակերպելու գործում: Ըստ Արտաշես Գեղամյանի՝ Ռոբերտ Քոչարյանի՝ ծանր կացության մեջ լինելը պայմանավորված է նրանով, որ նա զրկվեց իր «գրեթե եզակի» հենարաններից մեկից՝ Աշոտ Ավետիսյանից, ով հայտնի է «Բանգլադեշցի Համո» մականունով: Հիշեցնենք, որ վերջինս ձերբակալվեց հունվարի 18-ին խուլիգանություն կատարելու համար: Մարդ էր ծեծել: Ի թիվս այս անձի այլ «քաջագործությունների»՝ այդ օրերին մամուլում հիշվեց նաեւ 2004 թվականին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Ազգային միաբանության» կազմակերպած հանրահավաքը, որի նպատակն էր այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին ստիպել ենթարկվել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը, համաձայն որի՝ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո ՀՀ-ում մեկ տարվա ընթացքում պետք էր անցկացնել վստահության հանրաքվե: Ռոբերտ Քոչարյանը կտրականապես դեմ էր հանրաքվեի անցկացմանը, իսկ ԱՄ-ն այդ շրջանում ակտիվ պայքար էր մղում, որպեսզի ժողովրդի ճնշման տակ Քոչարյանին ստիպի վստահության հանրաքվե անցկացնել:

Կարդալ ավելին...

«Նույն ազնվությամբ եւ նվիրվածությամբ սատարեք Սերժ Սարգսյանին»

Արտաշես Գեղամյանի խորհուրդը՝ Ռոբերտ Քոչարյանին

18.01.2012, Առավոտ

«Բավական է տուրք տանք գավառամտությանը: Պետք չէ ստրկամտություն դրսեւորենք եւ դրսից գործուղված ցանկացած պատգամավորի խոսքին էդ աստիճան կարեւորություն տանք, որ օտարի մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանի Հանրապետությունում, ընդհանրապես, ժողովրդին բոլորից շատ հետաքրքրում է թե Պրեսկոտը ձախ ձեռքո՞վ սեղանին խփեց, թե՞ աջով: Չի կարելի: Անկախ հանրապետություն ենք… Պրեսկոտն եկել է… Հասկացանք: Լա՜վ, էլի: Մենք մեզ չնսեմացնենք ու այդքան չկարեւորենք: ԵԽԽՎ-ի մի անդամ մեծ Բրիտանիան է, մի անդամն էլ Հայաստանի Հանրապետությունն է: Ես չեմ կարծում, որ մեր պատգամավորներից որեւէ մեկը որեւէ մոնիտորինգային խմբով գնա Մեծ Բրիտանիա, ու ընդհանրապես խոսվի, գրվի այդ մասին: Ինչո՞ւ ենք մենք ֆետիշացնում ու իրեն եսիմինչ սարքում»,- երեկ «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի՝ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արտահայտած այն միտքը, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցն «ավելի մեծ հեռանկարի հարց է», հակադարձեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Հիշեցնենք, որ պարոն Գեղամյանի ղեկավարած կուսակցությունը թերեւս այն քիչ կուսակցություններից է, որ միանշանակ չի վերաբերվում մեծամասնական կամ համամասնական ընտրակարգերին: Ըստ ԱՄ-ականների՝ երկու ընտրակարգերն էլ ունեն եւ դրական, եւ բացասական կողմեր: ԱՄ-ում կարծում են, որ համամասնական ընտրակարգով մեծանում է կուսակցությունների դերը, քաղաքական դաշտն է զարգանում, հետեւաբար վերջինս առավելություններ ունի: Բայց, միաժամանակ, գտնում են, որ մեծամասնական ընտրակարգն էլ մարդու սահմանադրական իրավունքի իրացումն է, եւ այն անձինք, ովքեր չեն ցանկանում որեւէ կերպ որեւէ առնչություն ունենալ կուսակցությունների հետ, նույնպես առաջադրվելու իրավունք ունեն: Այս առումով, կարծում են, այս հարցը նաեւ ՍԴ-ի որոշելիք հարց է: Իսկ ընդհանրապես՝ հակված են, որպեսզի նման ճակատագրական հարցերը լուծվեն համաժողովրդական հանրաքվեով:

Կարդալ ավելին...

Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՀԱԿ-Ը

15.10.2011, Առավոտ

 

«Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը գտնում է, որ ՀԱԿ-ը նվազագույնի հասցրեց իր հնարավորությունները:

- Ի՞նչ արդյունք տվեց ՀԱԿ-ի անցկացրած հանրահավաքային եւ նստացուցային շաբաթը:

- Հանրահավաքային շաբաթը նաեւ համընկավ Հայաստանի համար շատ կարեւորագույն մի իրադարձության՝ Ֆրանսիայի նախագահի՝ Եվրամիության առանցքային, կարեւորագույն պետություններից մեկի ղեկավարի այցի հետ: Ես դա ուղիղ համեմատական եմ համարում նախագահ Սերժ Սարգսյանի վարած խելացի եւ ճկուն արտաքին դիվանագիտությանը: ԱՄ-ն կիսում է եւ սատարում է նախագահի վարած քաղաքականությունը: Չնկատել, որ Հայաստանի վարկն արտաքին աշխարհում իսկապես բարձրացել է, հնարավոր չէ: Էական էին Սարկոզիի հնչեցրած գնահատականները Ցեղասպանության եւ Թուրքիայի վերաբերյալ, այցելությունը Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանին: Դրանք լուրջ քայլեր էին եվրոպական պետությունների հետ ինտեգրման, եվրոպական առանցքային երկրի հետ համագործակցության առումով: Այդ շաբաթը նաեւ զուգակցվեց համազգային ցնծությամբ՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի Մակեդոնիայի նկատմամբ տարած փայլուն հաղթանակով, հավելեմ նաեւ, որ վերջին պարտությունն օրինաչափ չէր, մեր տղաները հիանալի խաղացին, լավ ֆուտբոլային թիմ ունենք եւ հաղթանակներ դեռ կճաշակենք: Այս ամենի ֆոնին պարզապես հասկանալի չէր ՀԱԿ-ի այդ երկարատեւ հանրահավաքը, նստացույցը: Ըստ էության, դա էլի ոչինչ չտվեց՝ ոչ քաղաքական, ոչ սոցիալական, ոչ իրավական առումներով: Ես մնում եմ այն տեսակետին, որ ՀԱԿ-ը պիտի իր երկխոսությունը կառուցեր ավելի լայն, ավելի խելացի օրակարգով: Արտահերթ ընտրությունները տանում էին փակուղի, ինչի ականատեսը եղանք: Այն փաստը, որ հանրահավաքները սակավամարդ էին, արդեն խոսում է այն մասին, որ ժողովուրդը կամաց-կամաց հասկանում է, որ ՀԱԿ-ում, ՀԱԿ-ի շարժման մեջ գաղափար չկա: Մենք չենք կարողանում հասկանալ՝ ի՞նչ են ուզում:

Արտահերթ ընտրություններն իշխանության լեգիտիմության համատեքստում դիտարկելը սխալ է, որովհետեւ այդ առումով ՀԱԿ-ի մոտեցումները շատ վիճարկելի են: Սոցիալ-տնտեսական եւ մյուս խնդիրներն էլ կարելի է երկխոսության միջոցով լուծել: Հայաստանն այսօր այնպիսի բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում է, որ լուրջ հանգրվանի է հասել իր դիվանագիտական ձեռքբերումներով: Այսօր պետք է մեջք մեջքի տալ, համազգային հաջողությունը մեր միաբանության մեջ է լինելու, եւ այդ առումով մեր կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը: Անկախության 20-ամյակի առիթով կայացած շքերթը ցույց տվեց, որ մենք ուժ ունենք, կայացած բանակ ունենք: Արեւմտյան ազդեցության տակ գտնվող շատ թերթեր եղած թերություններն ուզում են շուռ տալ բանակի դեմ, բայց կարծում եմ, որ մենք ազգովի պետք է պայքարենք ու վերացնենք այդ թերությունները, վերականգնենք մեր բանակի հոգեւոր, քաղդաստիարակչական ինստիտուտները, հասարակական վերահսկողությունը:

Կարդալ ավելին...

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽԱՆԴՈՒՄ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ»

Կարծում է «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը

13-15.04.2011, Առավոտ

- Ինչո՞ւ «Ազգային միաբանություն» կուսակցությունն ակտիվ քաղաքականություն չի վարում: Ազգին փրկելու ծրագիրն այլեւս կուսակցության օրակարգում չկա՞:

- Ցավում եմ, որ անտարբեր եք մեր կուսակցության գործունեության նկատմամբ. եթե գոնե կայքին հետեւեիք, ապա կհամոզվեիք, որ ԱՄ-ն ՀՀ-ում եզակի կուսակցություն է, որն ամենաակտիվ մտավոր գործունեություն է ծավալել: 2007 թվականից մինչ օրս հրապարակվել են երկու գրքեր՝ 1000-ից ավելի էջով, որտեղ զետեղված են միայն եւ միայն ձեր խոնարհ ծառայի հրապարակային ելույթները հեռուստատեսությամբ եւ մամուլով: Գրքերը բարձր գնահատականների արժանացան թե կամեցողների կողմից, թե քննադատների, որովհետեւ մասնագիտական լուրջ վերլուծություններ էին: Իսկ «ազգը փրկելուն» վերաբերող հարցադրումը պայմանավորված է նրանով, որ դուք իմ հրապարակային ելույթների նկատմամբ, ավաղ, ուշադիր չեք: ՀՀ տնտեսությանը վերաբերող այն վերլուծությունները, որոնք կատարվել են իմ կողմից, հավատացնում եմ՝ չափից դուրս լուրջ են, մտահոգիչ եւ միտված են տնտեսությունում տեղ գտած սխալներն ուղղելուն, շտկելուն, որովհետեւ, այո, դա կհանգեցնի ազգի հոգսերի մեղմմանը եւ ինչու չէ՝ նաեւ որոշակի իմաստով փրկությանը: Գոնե մարդիկ կհասկանան՝ որ ճանապարհով գնալիս իրենց ինչ ապագա է խոստանում ԱՄ-ն, երբ հանդես է գալիս տնտեսագիտական վերլուծություններով:

- Առաջիկա ընտրություններին «Ազգային միաբանությունը» մասնակցելո՞ւ է:

- Անտարակույս: Մեր կուսակցության անդամ Արա Սիմոնյանն այս կարճ ժամանակում, կարծում եմ՝ դուք էլ համոզվեցիք, թե ինչքան ակտիվ օրենսդրական գործունեություն է ծավալել: Դե, պատկերացրեք՝ Արա Սիմոնյանի գործընկերներն էլ եթե թվով մի 15 հոգի լինեին, մենք կհեղեղեինք ԱԺ օրակարգը պահանջված օրենքների նախագծերով:

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր