Արտաշես Գեղամյանը հիշեց ուսանողական տարիները
16.06.2015, Առավոտ
Այսօր՝ հունիսի 16-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացավ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊի) շրջանավարտ Ալեքսան Կարապետյանի «Նրա հետ նույնիսկ հետախուզության» հուշ-գրքույկի շնորհանդեսը: Հուշ-գրքույկում ներկայացված են Ալեքսան Կարապետյանի կյանքի և գործունեության համառոտ ակնարկը, նրա հասարակական և քաղաքական գործունեության հիմնական տարեթվերը, «Պոլիտեխնիկ» թերթի (1970-1980թթ.) համարներում տպագրված հիշարժան ելույթները, հոդվածները, նշանավոր մարդկանց հուշերը նրա մասին:
Բուհի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ գրքույկը տպագրության է պատրաստվել պոլիտեխնիկցի ուսանողների ջանքերով: «Գիրքը մեզ տանում է դեպի երիտասարդություն, երբ թվում էր, թե ամեն ինչ կարող ենք անել, ու կյանքն էլ հավերժ է»,-նշեց Թոքմաջյանը ու կարեւորեց Պոլիտեխնիկի բազմաթիվ շրջանավարտների դերակատարությունը, որոնք մինչ օրս շարունակում են իրենց ներդրումն ունենալ համալսարանի գործունեության մեջ (ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյան, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Գևորգյան, ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադեւոսյան եւ այլք):
«Իմ որդին հանցագործություն կատարեր ու ես մնայի իմ տեղո՞ւմ»
Ներքին գործերի նախկին նախարար Լեւոն Գալստյանի գնահատականը Սյունիքի դեպքերին
29.05.2015, Առավոտ
Լենինականի նախկին միլպետ, ՀԽՍՀ ներքին գործերի վերջին նախարար Լեւոն Գալստյանին՝ որպես մասնագետի, հարցրինք, թե հնարավո՞ր է 25-30 կրակոց արձակվի մեքենայի վրա, տվյալ դեպքում՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, ու ներսում գտնվող անձանցից ոչ մեկը չվնասվի, քերծվածքներ անգամ չստանա: «Գիտեք, ճիշտն ասած, ես դեպքի վայրում չեմ եղել, չեմ նայել էդ վնասվածքները, տեսել եմ հեռուստատեսությամբ: Ես չհասկացա, թե ինչո՞ւ փորձաքննության չեն ենթարկվել նրանց հագուստները, մեքենայի մեջ գտնված մարդկանց իրերը, չե՞ն գտել միկրոէլեմենտներ… Բեկորները չե՞ն կպել մարդկանց, եթե էդ բոլորը չի եղել, ակամա սկսում ես մտածել՝ կարո՞ղ է մեքենայի մեջ մարդ չի եղել: Ինչպես կասեր մեր լուսահոգի Ֆրունզիկը՝ կարող է»,- կարծիք հայտնեց նախկին ոստիկանապետը: Լեւոն Գալստյանը Սյունիքի մարզում կատարված դեպքերի մասին տեղյակ է միայն մամուլից, սակայն ասում է, որ իր ղեկավարած տարիներին նման արտոնություններ ոչ մի պաշտոնյայի չեն տրվել, եղել են ժամանակներ, երբ իրենք իրենց հարազատներին են նստեցրել խուլիգանություն, հանցանքներ ու զանցանքներ կատարելու համար: «Օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն, իսկ եթե օրենքը խախտվում է, խախտվում է հավասարության սկզբունքը, ու սկսվում է անարխիան»,- մեկնաբանում է Լեւոն Գալստյանը: Նա Սուրիկ Խաչատրյանի անունը առաջին անգամ լսել է այն ժամանակ, երբ վերջինս գրավել էր Գորիսի քաղաքապետարանը: «Սամվել Հարությունյանն էր քաղաքապետը, լսեցի, որ Վազգեն Մանուկյանը (նա պաշտպանության նախարարն էր այդ ժամանակ) գնացել, զինաթափել էր:
Կարդալ ավելին...ՀՀԿ պատգամավորը՝ Փաշինյանի օրինագծի մասին. «Բախտորոշ ծրագիր է, ուստի պետք է ավելի լուրջ մոտեցում լինի»
22.08.2014, Առավոտ
Երբ խորհրդարանական վեց խմբակցությունների ներկայացուցիչները ԱԺ նախագահի գլխավորությամբ այցելեցին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր, որոշվեց, որ առաջիկայում խմբակցությունների ներկայացուցիչները համատեղ փաթեթ կներկայացնեն կառավարությանը՝ սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալու վերաբերյալ: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությունն արդեն պատրաստ է: Նա շրջանառության մեջ է դրել «ՀՀ սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին 50 տոկոս զեղչ տրամադրել գազի, էլեկտրաէներգիայի, խմելու եւ ոռոգման ջրի համար, առաջարկում է ազատել հողի հարկից եւ անշարժ գույքի գույքահարկից, նաեւ տրամադրել առողջապահական անվճար ծառայություններ:
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնության հետ կապված ասաց, որ դա պահանջված է. «Բայց ես կարծում եմ, որ պետք է համալիր ծրագիր մշակվի, որտեղ կմատնանշվեն բոլոր տնտեսական, բարոյական խթանները, որոնք կնպաստեն գյուղական շրջանների, հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման գործին: Ուստի որպեսզի դա բարի ցանկությունների շարքին չդասվի, այդ հարցը համալիր ուսումնասիրության կարիք է զգում, առավել եւս, որ վերջին տարիներին առանձին արտոնություններ սահմանամերձ գյուղերին տրվել են:
Կարդալ ավելին...«Գալուստ Սահակյանը համեստություն է արել». Գեղամյանը՝ 33 մլն-անոց մեքենայի մասին
22.08.2014, Առավոտ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջերս կառավարության նիստում որոշեց շուրջ 33 միլիոն դրամ հատկացնել եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար ձեռք բերել «Տոյոտա Լենդ Քրաուզեր» շքեղ ավտոմեքենա, ընդ որում, պահուստային ֆոնդից: Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանից հետաքրքրվեց՝ այս նեղ պայմաններում ինչքանո՞վ էր տեղին նման թանկարժեք մեքենա ձեռք բերելը, կառավարության այդ որոշման հետ կապված բավականին մեծ աղմուկ բարձրացավ: Նա պատասխանեց. «Ես այդ խնդրին ծանոթ չեմ, բայց ամառվա այս կիզիչ արեւին չեմ պատկերացնում, որ որեւէ հարց ընդհանրապես կարող է մեծ աղմուկ բարձրացնել Հայաստանում, որովհետեւ մեռած է քաղաքական կյանքը:
Կարդալ ավելին...