Ռետինե խողովակը, ԵԱՀԿ-ն եւ Գեղամյանը
10.10.2012, Առավոտ
Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը ներկայացրեց այն աշխատանքը, որն ինքը կատարել էր հոկտեմբերի 5-7-ը Տիրանայում կայացած ԵԱՀԿ աշնանային նստաշրջանում: Ըստ այդմ՝ ունեցել է հինգ ջախջախիչ ելույթ եւ մեկ կիսառեպլիկ: Նստաշրջանի աշխատանքների գրեթե ավարտին պատվիրակների դատին է ներկայացվել Թուրքիայի պատվիրակության ղեկավարի ներկայացրած բանաձեւը՝ թուրք-սիրիական սահմանային զարգացումներին վերաբերվող: Գեղամյանի բնորոշմամբ, բանաձեւի տեքստում ներկայացված էր այնպես, որ թուրքերը սուրբ են, սիրիացիները՝ գայլ ու գազան: Գեղամյանը հայաստանյան պատվիրակության կողմից բացասական կարծիք է հայտնել այդ օրինագծի վերաբերյալ եւ նշել, որ դրա ընդունումը չի նպաստում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը, իսկ հայկական պատվիրակությունը չի պատրաստվում վտանգի տակ դնել Սիրիայում բնակվող հայերի ճակատագիրը, որոնց թիվը մինչեւ պատերազմական գործողությունները 85 հազար էր, միայն Հալեպո քաղաքում բնակվում էր շուրջ 65 հազար հայազգի բնակիչներ:
Թեեւ մնացյալ ելույթ ունեցողները, ինչպես նաեւ բանաձեւի հեղինակը, հավաստիացրել են, որ բանաձեւի առաքելությունը խաղաղարար է, Գեղամյանն անդրդվելի է մնացել եւ «դեմ» է քվեարկել դրան: «Եթե այսօր, այս նիստի ժամանակ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը երաշխավորում է հայերիս անվտանգությունը, թող դա փաստաթղթում ձեւակերպվի եւ այդ ժամանակ հայկական պատվիրակությունը «ձեռնպահ» կքվեարկի: Հարցը մնաց անպատասխան. իրենք, բնականաբար, որեւէ երաշխիք տալ չէին կարող, ու հայկական պատվիրակությունը պետք է դեմ քվեարկեր»,- ասաց Գեղամյանը:
Կարդալ ավելին...ՀՀԿ-ական պատգամավոր. «Օսկանյանը դուխով տղայա»
10.10.2012, Առավոտ
Հոկտեմբերի 5-7-ը Տիրանայում կայացել է ԵԱՀԿ աշնանային նստաշրջանը: Այսօր մամուլի ասուլիսում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը տեղեկացրեց, որ նստաշրջանին հայկական պատվիրակությունից մասնակցել է միայն ինքը, իսկ պատվիրակության մյուս անդամները՝ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Դեմիրճյանը, չեն մեկնել Տիրանա: Ստեփան Դեմիրճյանը՝ առողջական խնդիրների պատճառով, իսկ Օսկանյանն իր շուրջը ծավալվող իրադարձությունների պատճառով նպատակահարմար չէր գտել մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին: Պատվիրակության ՀՀԿ-ական ղեկավարը համաձայն չէ պատվիրակության ԲՀԿ-ական անդամի կեցվածքի հետ. «Կյանք է. ես լինեի նրա իրավիճակում, անպայման կգնայի, մի հինգ ելույթ կունենայի, ըստ որում՝ հզոր կերպով կպաշտպանեի մեր երկրի շահը: Ես կարծում եմ այդ ելույթները շատ մարդկանց մտածելու տեղիք կտային: Բայց եղավ այն՝ ինչ եղավ»: Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելուց հետո դարձյա՞լ այդպես կվարվեր, Արտաշես Գեղամյանն արձագանքեց.«Հա բա կյանք ա, ի՞նչ ա պատահել: Չի կարելի երկրից նեղանալ, իսկ այնտեղ երկրի շահն էր: Է թող բան անեն, ի՜նչ ա եղել: Դուխով տղայա Օսկանյանը»: Կարդալ ավելին...
Գեղամյան. «Ավաղ, քաղաքականացվում է ողբերգությունը»
12.07.2012, Առավոտ
Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը «Հարսնաքարի» միջադեպին այսպիսի գնահատական տվեց. «Ուրվագծվում է այն, որ այդ ողբերգությունը, որի մասին շատ խորը գնահատական տվեց Ռուբեն Հայրապետյանը, առանձին քաղաքական ուժեր դարձնում են շահարկումների առարկա»:
Վահե Ավետյանի հուղարկավորության, ակցիաների ժամանակ տեսնելով հայտնի դեմքերին՝ Գեղամյանը հիշել է Պողոս Պողոսյանի սպանությունը. «Չգիտես ինչու, նրա թաղմանը ոչ ոք այդ քաղաքական ուժերի լիդերներից չգնաց ու մոխիր չլցրեց իր գլխին: Ավաղ, քաղաքականացվում է ողբերգությունը: Հասարակ տեխնոլոգիաներ են, ուղղակի զարհուրում ես, թե ինչպես կարելի է դրա վրա դիվիդենդ շահել: Երբ քաղաքական առումով հանրությանը նոր միտք, նոր ծրագիր ասելու չունեն, հարկադրված են նման ստոր գործարքների դիմել: Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելուն, Ռոբեն Հայրապետյանը շատ բարձր տղա է, շատ բարձր մարդկային հատկանիշներ ունեցող մարդ է, եւ հիմա չորս կողմից հարձակումներ են գործում, ուզում են գնալ իր օջախի վրա պիկետ անել: Ամեն ինչ կպարզվի, կպարզվեն այն ստորները, որոնք այս ամենը հրահրել են: Ես համերաշխությունս եմ հայտնում Ռուբեն Հայրապետյանին ու ցավակցութունս՝ Վահե Ավետյանի ընտանիքին»:
Կարդալ ավելին...Գեղամյանը սպառնում է՝ եթե գազի գնի շուրջ շատ ոգեւորվեն, կասի, թե ով է տարիներ շարունակ փողերը գողացել
12.07.2012, Առավոտ
Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանից հետաքրքրվեցին՝ ԱԺ-ում Ձեր առաջին ճեպազրույցի ժամանակ ասացիք, որ ի հեճուկս Ռոբերտ Սեդրակիչի, դուք մուտք գործեցիք ԱԺ, հաշվի առնելով, որ ՀՀԿ ցուցակով հայտնվեցիք, կարո՞ղ ենք ասել, որ ձեզ ինչ որ հակասություն է հայտնի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ: Ի պատասխան՝ նա ասաց. «Սխալվում եք, ես այդպես չեմ ասել: Բառերս ճիշտ ասեք, որ մեկնաբանությունս ճիշտ լինի»: Երբ լրագրողները խնդրեցին այդ դեպքում ասել, թե ինքն ինչպես է ասել ՝ Գեղամյանը խուսափեց՝ ասելով, որ եթե մարդն ինքն իրեն է ցիտում, ասում են, որ մեծամտացել է՝ լրագրողին մեղադրելով Քոչարյանի պոպուլյարիզացիայով զբաղվելու մեջ. « Ես դրան մասնակից չեմ ուզում դառնալ: Եթե հարցեր ունեք, պարոն Քոչարյանն ունի մամուլի պատասխանատու, դիմեք իրեն»:
Կարդալ ավելին...