ԱՌԱՎՈՏ

ԻՆՏԵԳՐԱՑԻՈ՞Ն, ԹԵ՞ ԴԵԶԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ

06.07.2006

«ԱԶԵՐԲԱՅՋԱՆՑԻ ՎԼԻՊԼԻ»

Ըստ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ երբ երեկ ԵԱՀԿ ԽՎ կոմիտեի նիստում ադրբեջանցի Էլդար Իբրահիմովից հետո ելույթի համար ձայն են տվել իրեն՝ ռուս պատվիրակներից մեկը նկատել է. «Ադրբեջանցիները հերթական անգամ քաշվեցին»: Գեղամյանը ելույթում հակադարձել է Իբրահիմովի պնդմանը, թե Հայաստանը դարձել է թմրափոխադրումների տարածք. «Կարծում եմ, ադրբեջանցի գործընկերս լեզվի սայթաքում թույլ տվեց եւ հիմա հրապարակավ ներողություն կհայտնի Վրաստանի պատվիրակներից: Քանի որ Հայաստանի սահմանները բաց են միայն Վրաստանի եւ Իրանի հետ, որոնք Ադրբեջանի դաշնակիցներն են: Եվ այս բարձր ամբիոնից, ըստ էության, Վրաստանին եւ Իրանին մեղադրելը, թե Հայաստանի հետ միասին դարձել են թմրադեղերի համար տարանցիկ երկրներª առնվազն անազնիվ է այդ երկրների հանդեպ»:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կոմիտեի նիստում երեկ այս խնդիրն է արծարծել ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Արտաշես Գեղամյանը հեռախոսով Բրյուսելից հայտնեց, որ առավոտյան տեղի է ունեցել ԵԱՀԿ տնտեսական, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի հարցերով գլխավոր կոմիտեի ընդլայնված նիստը. «Այստեղ քննարկվում էր այս նստաշրջանի, ըստ էության, առանցքային հարցը, այն է՝ «Մարդկանց անվտանգության ամրապնդման խնդիրները ԵԱՀԿ տարածաշրջանում»: Այս հարցի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ էր: Պատահական չէ, որ նախապատրաստվող բանաձևում առաջարկել էին 20 փոփոխություններ: Ընդ որում՝ մեզ համար ամենաանցանկալին ու վտանգավորն այն էր, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները բանաձևի կետերից մեկում առաջարկել էին որպես տնտեսական համագործակցության գերազանց օրինակ հիշատակել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում կառուցվելիք երկաթգիծը: Ադրբեջանի ներկայացուցիչ Էլդար Իբրահիմովը ելույթ ունեցավ՝ նշելով այս օրինակների կարևորությունը, ու նաև հիշատակեց արդեն բոլորիս հոգնեցրած ու ձանձրացրած հարցերը՝ Հայաստանի ագրեսիա՜, օկուպացիա՜, իսկ հիմա արդեն՝ հրդեհնե՜ր և այլն»: Դրանից հետո խոսք է տրվել նախապես հերթագրված պրն Գեղամյանին, որն անդրադարձել է նման առաջարկի տնտեսական, քաղաքական ու բարոյական նշանակությանը. «Ելույթում մանրամասն նշեցի, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, ինչպես նաև՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրումը Ադրբեջանին, Թուրքիային ու Վրաստանին ընդհանուր առմամբ բերել են 7 մլրդ դոլարի չափով ներմուծումներ: Հայաստանն արհեստականորեն դուրս է մղվել այդ տնտեսական լուրջ նախագծերից: Կարդալ ավելին...

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓՈՐՁԱՔԱՐ

02.05.2006

Արտաշես Գեղամյանը Հայաստանում չէր, երբ «Ազգային միաբանության» ճեպազրույցում բացահայտումներով հանդես եկավ Օշական գյուղի ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Սպարտակ Եղիազարյանը:

Հետո նախագահի ընտրության և հանրաքվեի ընթացքում նաև իր կողմից կատարված խախտումների մասին բացահայտումները Սպարտակ Եղիազարյանը փորձեց ներկայացնել այլ լույսի ներքո և մոգոնեց մի անհեթեթ պատրվակ՝ իբր փորձել է այդ միջոցով ուշադրություն հրավիրել Արագածոտնի դաշնակցական մարզպետ Գագիկ Գյոզալյանի ապօրինությունների վրա:

«Ձեր կարծիքով, նա տեղի տվեց իրավապահների ճնշումների՞ առջև, թե՞ իրականությանն առավել համապատասխանում է այն վարկածը, որ Սպարտակ Եղիազարյանն ուղղակի պարտքեր ուներ, և հենց այդ գումարը վճարեց Արագածոտնից ընտրված պատգամավորը՝ նա հրաժարվեց իր բացահայտումներից»,- մեր այս հարցին ի պատասխան՝ «Ազգային միաբանության» նախագահն ասաց. «Եթե մենք իրոք պատասխանենք շրջանառվող այս հարցերին՝ կնշանակի, շեղվում ենք բուն խնդրից, որն է՝ իր ինքնախոստովանության ժամանակ Սպարտակ Եղիազարյանն, ըստ էության, բացահայտեց քաղաքական կոռուպցիայի Հայաստանում արմատացած դասական ձևը: Այն է՝ գյուղի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը երբեք ու երբեք չէր կարող անել նման օրինախախտումներ, եթե չիմանար գյուղապետը: Վերջինս երբե՛ք չէր հանդուրժի այդ օրինախախտումները, եթե չիմանար մարզպետը: Նա էլ իր հերթին աչքերը չէր փակի այդ ամենի վրա, եթե չիմանար քաղաքական այն ուժի վերնախավը, որը մարզպետին երաշխավորել է այդ պաշտոնում:

Այս ամենը բնավ տեղի չէր ունենա, եթե մարզային ոստիկանությունը Սպարտակ Եղիազարյանին չտրամադրեր ընտրողների անձնագրային տվյալները: Մարզային ոստիկանապետն էլ դա երբեք չէր անի, եթե չիմանար ՀՀ ոստիկանապետը: Վերջինս չէր հրահանգի, եթե տեղյակ չլիներ իր ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Եվ 2003-ի փետրվարի 19-ին դատախազական ամբողջ համակարգը դեռ ծանրաբեռնված չէր ծառատունկով, ուստի մարզային դատախազի աչքից էլ չէին վրիպի Օշական գյուղում տեղի ունեցած ապօրինությունները: Չէ՞ որ դատախազն «էշի ականջում քնած» անձնավորություն չէ և հաստա՛տ կտեսներ այդ ամենը: Սպարտակ Եզիազարյանի բացահայտած քաղաքական կոռուպցիայի այս դասական շղթայում ներգրավված են եղել Հայաստանի 14 հազար ընտրատեղամասային հանձնաժողովի այն անդամները, որոնց երաշխավորել են պրն Քոչարյանն ու կոալիցիան: Եվ խորքային այս խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելով՝ առաջադրում են ճիշտ այն հարցերը, որոնք տվեցիք, և որոնք իրոք տեղի են ունեցել իրականում: Կարդալ ավելին...

ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է Ե՛Վ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ, Ե՛Վ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

29.04.2010

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի գնահատականները վերջին շրջանի մի քանի իրադարձություններին:

Արտաքին քաղաքական շփոթ

«Ազգային միաբանության» առաջնորդն անդրադարձավ «Frankfurter Allgemeine Zeitung» թերթում Արթուր Բաղդասարյանի հարցազրույցին, ուր նա նախ նշել էր. «2007-ի խորհրդարանական և 2008-ի նախագահական ընտրությունները երկրի համար մեծ նշանակություն ունեն, դրանք պետք է ցույց տան, թե ուր ենք գնում՝ դեպի Եվրո՞պա, թե՞ հետ: Այն մարդիկ, ովքեր դեռ մտածում են, թե կարող են ընտրությունները կեղծել, պետք է հասկանան, որ այդ ժամանակները Հայաստանում արդեն անցել են: Եթե ևս մեկ անգամ այնպիսի կեղծիքներ լինեն, ինչպես նախորդ ընտրություններում, երկրում մեծ ցնցումներ տեղի կունենան», նաև հայտարարել. «Հայաստանի ապագան ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն են... Ռուսաստանը չպետք է կանգնի դեպի Եվրոպա մեր ճանապարհին»: Հիշատակելով Ռոբերտ Քոչարյանի կոշտ հակադարձումն այս հայտարարություններին՝ պրն Գեղամյանը նշեց. «Ինչո՞ւ այդ աստիճանի զայրացավ պրն Քոչարյանը: Պարզապես ԱԺ խոսնակը ժամանակից առաջ անցնելով՝ բացահայտել էր այն, ինչ վերին շրջանակներում արդեն իսկ որոշված հարց է: Սա պնդում եմ, քանի որ 2-3 ամիս առաջ հայտարարվեց, թե ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը, չգիտես ինչու, ուղարկվելու է մի կողմից՝ Ռուսաստան, մյուս կողմից՝ ԱՄՆ: Եթե Հայաստանի ղեկավարությունն իրոք անկեղծ է իր պնդումների մեջ, որ իր ապագան տեսնում է «Հավաքական անվտանգության պայմանագիր» կազմակերպության մեջ, ուրեմն ինչո՞ւ է հակադիր երկրներ ուղարկում իր ազգային անվտանգության հայեցակարգը: Սա անուղղակիորեն ապացուցում է, որ Արթուր Բաղդասարյանն ամենևին նորություն չի ասել իշխանությունների համար՝ հայտարարելով ՀՀ-ի կողմնորոշումը դեպի ՆԱՏՕ: Ես չեմ քննարկում՝ դա բացասակա՞ն կանդրադառնա երկրի անվտանգության վրա, թե՞ դրական: Բայց այն, որ ԱԺ խոսնակն իրոք նոր բան չէր ասել՝ ապացույց դարձավ նաև ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի ապրիլի 24-ի ուղերձը, որտեղ նա հայտարարեց. «Մենք ցանկանում ենք Հայաստանին օգնել՝ անվտանգությունը ավելի լավ ապահովելու և եվրաատլանտյան ընտանիքում ավելի խորը ներգրավվելու հարցում»: Ռուսաստանի համար այսպիսով հասկանալի դարձավ, որ Հայաստանի բարձրաստիճան իշխանությունը երկակի խաղ է խաղում: Ու նաև ԱՄՆ-ի համար հասկանալի դարձավ, որ ՀՀ իշխանություններն իրենց հետ զրույցներում նույնպես անկեղծ չեն Հայաստանի հեռանկարային զարգացումների և դաշինքների մեջ մտնելու հարցում: Ահա թե ինչու այդ աստիճան զայրացավ պրն Քոչարյանը:

Կարդալ ավելին...

«ՊԱՐԱՊ ԶԲԱՂՄՈՒՆՔ»

02.02.2006

Այսպես է գնահատում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը Դիտարկման հանձնախմբի հայտարարությանն անդրադառնալը:

- ԵԽԽՎ դիտարկման հանձնախումբն էլ իր հայտարարությամբ կրկնեց ԱՄՆ-ի դիրքորոշումը, թե Հայաստանը չօգտագործեց հանրաքվեի հնարավորությունը միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթաց կազմակերպելու համար, սակայն նման համապատասխանություն պիտի ապահովվի հաջորդ անգամ՝ 2007-2008-ի ընտրություններին: Արդյոք որևէ հիմք ունե՞ն նման ակնկալիքները:

- Եթե փորձենք վերլուծել այն ամենը, ինչ կատարվում է թե՛ Հայաստանի ներսում, թե՛ մեր երկրի շուրջ, ապա կգանք շատ տխուր եզրահանգումների: Այն է՝ ակնհայտ է աշխարհի գլոբալացումը: Ակնհայտ է, որ տարածաշրջանում լուծվում են բախտորոշ հարցեր: Եվ ցանկացած կորսված օր կարող է անդառնալի կորուստներ բերել ապագայում: Հայաստանը մինչ օրս հստակորեն չի մատնանշել այն ուղին, որով պետք է ընթանա մեր երկրի զարգացումը: Չի մատնանշվել, թե որո՞նք են մեր հիմնական շահերը տարածաշրջանում, ի՞նչ խնդիրներ է իր առջև դրել ու ինչպե՞ս է դրանք լուծելու Հայաստանը, ո՞ր երկրների (թե՛ տարածաշրջանային, թե՛ գերհզոր տերությունների) հետ համագործակցելով, հանգելով փոխհամաձայնեցված մոտեցումների: Չի մատնանշվել, թե գերտերությունները տարածաշրջանում ի՞նչ զարգացումներ են ծրագրավորել, և արդյոք դրանց մեջ կա՞ն այնպիսի ընդհանրական կետեր, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի համար, որ մեր երկիրը ձգտի այդ տերությունների շահերի մեջ ապահովել իր զարգացումը: Միայն այդ ամենից հետո կարելի է այդքա՜ն կարևորություն տալ այն հարցերին, որոնք, անշո՛ւշտ, կունենան իրենց որոշակի տեղն ու նշանակությունը, սակայն՝ ընդամենը որպես միջոցներ այդ մայր խնդիրներին հասնելու ճանապարհին: Իսկ մենք հիմա միջոցների շուրջ ենք ծավալում սկզբունքային պայքար, դրանց իրականացման կամ չիրականացման շուրջ բարձրացնում տիեզերական աղմուկ: Մինչդեռ իրական զարգացումները թելադրում են սկզբունքորեն այլ մոտեցումներ, որոնք, ավա՜ղ, երբեք ու երբեք քննարկման առարկա չեն դառնում հայաստանյան մամուլում: Այդ տեսակետից եթե գնահատելու լինենք Դիտարկման հանձնախմբի այս հայտարարությունը, դարձյալ պետք է պատասխան տանք ինքներս մեզ՝ արդյոք սա մայր խնդիրներին անդրադառնալուց հերթական անգամ չի՞ շեղում մեր ուշադրությունը: Հայտարարության մեջ առկա բոլոր հիշատակումները և արծարծված հարցերը նպատակային դերակատարում կունենան միայն և միայն այն դեպքում, եթե որոշվեն զարգացման մայրուղային ճանապարհները: Իսկ դրանց բացակայության դեպքում քննարկելը, թե որքանո՜վ են լավ, կնպաստե՜ն կամ ոչ՝ ի սկզբանե պարապ զբաղմունք է: Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր