Գեղամյան. ԵԱՀԿ ԽՎ-ի Առաջին կոմիտեն բանաձեւի նախագիծ է պատրաստել Ղարաբաղի վերաբերյալ
24.05.2016, News.am
Թբիլիսիում ընթացիկ տարվա հուլիսի 1-ից 5-ը տեղի կունենա ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովի ամենամյա նստաշրջանը, որի ընթացքում կքննարկվի նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել ԵԱՀԿ-ի ԽՎ-ում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, «Ազգային Միասնություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը:
Կարդալ ավելին...Պետք չէ ժամանակից շուտ ոգեւորություն ցուցաբերել. Գեղամյանը՝ ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկելու մասին
11.02.2016, News.am
Հայաստանի դիրքորոշումը շատ արժանապատիվ դիրքորոշում է, ժամանակից շուտ պետք չէ խառնվածություն կամ ոգեւորություն ցուցաբերել»,- այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի կոմունիստ պատգամավորների նախաձեռնությանը՝ 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկելու վերաբերյալ, որով Թուրքիային էին անցել Կարսի գավառը ու Սուրմալուի մարզը:
Գեղամյանի խոսքով, պետք է ողջունել եւ ուշադիր հետեւել, որ հետեւողականություն ցուցաբերվի, իսկ երբ վերջնական որոշումը կայացվի, Հայաստանն իր գնահատականն անպայման կտա:
Կարդալ ավելին...Սերժ Սարգսյանը սահմանադրության նախագիծը քննարկել է Գեղամյանի կուսակցության հետ
29.08.2015, News.am
ՀՀ նախագահի նստավայրում շարունակվում են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունները:
Այդ գործընթացի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչներ Արտաշես Գեղամյանի, Արա Սիմոնյանի, Վիլեն Արևշատյանի, Լևոն Գալստյանի, Սոնա Գասպարյանի և Արտաշես Շահվերդյանի հետ:
Կարդալ ավելին...
ԵԱՀԿ ԽՎ բանաձեւում անփոփոխ է մնացել 3 հիմնարար սկզբունքների մասին դրույթը
07.07.2015, News.am
ԵԱՀԿ ԽՎ Քաղաքական հարցերով եւ անվտանգության ընդհանուր կոմիտեի բանաձեւում անփոփոխ է մնացել դրույթը, որը ներառում էր Հելսինկյան Եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցյում ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը։
Կարդալ ավելին...