"News.am" լրատվական պորտալ

 Գեղամյան. ԵԱՀԿ ԽՎ Բաքվի նիստում ադրբեջանական պատվիրակությունը ձախողվեց

11.02.2015, News.am

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Բաքվի դեկլարացիայով հաստատել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի գերակայությունը, ինչպես նաեւ հակամարտությունների խաղաղ կարգավորման հրամայականը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ, ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովայի վերջին հայտարարությանը, թե ղարաբաղյան հարցը բարձրացնելու են նաեւ ԵԱՀԿ ՊՎ առաջիկա ձմեռային նստաշրջանում, ապա, ըստ հայ խորհրդարանականի, ադրբեջանական կողմը, բնականաբար, ցանկանում է ռեւանշ վերցնել:

«Օգտվելով NEWS.am-ի ընձեռած հնարավորությունից, ես ջերմ ողջույններ եմ հղում Բահար Մուրադովային եւ ադրբեջանական պատվիրակության իմ գործընկերներին: Հասկանում եմ բարձրացված հարցերի կապակցությամբ նրանց ձգտումը, բայց դրանք, ցավոք, նրանց շատ ծանր իրավիճակի մեջ դրեցին»,- ասաց Գեղամյանը:

Ըստ նրա, Բաքվում կայացած նստաշրջանի ընթացքում ԵԱՀԿ ԽՎ-ն շատ օբյեկտիվ որոշում ընդունեց, որը խաչ քաշեց հարյուր հազարավոր դոլարների հասնող ադրբեջանական ծախսերի վրա, որոնք ծախսվել էին տարածքային ամբողջականության սկզբունքի լոբինգի համար: «Այնտեղ նրանք պարտվեցին, եւ դա, հավանաբար, շատ մեծ հարված էր: Ցանկանում եմ հիշեցնել Անվտանգության հարցերի Մյունխենի համաժողովի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրաշալի ելույթի մասին: Անդրադառնալով Ղրիմի ինքնորոշման եւ Ռուսաստանին միանալու որոշման մասին հարցին՝ նա ասաց, որ ՄԱԿ-ի Կանոնակարգի հիմնարար սկզբունքներից առանցքային է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»,- հիշեցրեց Արտաշես Գեղամյանը:

Կարդալ ավելին...

 Գեղամյան. Բաքվի պատվիրակները ԵԱՀԿ ԽՎ նիստերին ամոթալի տապալումներ ունեցան

07.12.2014, News.am

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները բավականին լուրջ քաղաքական գործիչներ են, ովքեր բավականին իրազեկված են Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ անդրադառնալով  ԵԱՀԿ ԽՎ-ի քաղաքականության եւ անվտանգության հարցերով փոխնախագահ Ազայ Գուլիեի հայտարարությանը, որ «Ուկրաինայի անջատողականների նկատմամբ ներդրված պատժամիջոցները պետք է կիրառվեն նաեւ Լեռնային Ղարաբաղի անջատողական ռեժիմի նկատմամբ»:

Կարդալ ավելին...

 Գեղամյանի կուսակիցն ազատվել է քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնից

08.08.2014, news.am

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանն ազատվել է պաշտոնից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Ալեքսան Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված էՀՀ վարչապետի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Ա. Կարապետյանը «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահն է, որի նախագահը Արտաշես Գեղամյանն է:

 ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԲԱՔՈՒՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՐ ՁԱԽՈՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

13.11.2014, News.am

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի ռազմա-ուսումնական ուղղաթիռի կործանումը վկայում է սկսվող կանխամտածված սադրանքի մասին: Այս կապակցությամբ NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը: Նրա խոսքով՝ այդ միջադեպից ընդամենը ժամեր անց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ կատարվածը հղի է ծանր հետեւանքներով՝ տարածաշրջանի իրադրության ապակայունացման տեսակետից: Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան՝ ընդգծելով միջադեպի վտանգավորությունը: Արձագանքեցին նաև ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն, ԵԱՀԿ գործող Նախագահ Դիդյե Բուրկխալտերը, իր մտահոգությունը հայտնեց Ռուսաստանի նախագահին առընթեր Հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովը՝ նշելով որ ադրբեջանական սադրանքը նպատակ ունի ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում և զուգահեռաբար ուղղված է նաև Ռուսաստանի դեմ: Գեղամյանն ասաց՝ ՛՛Միջադեպի առնչությամբ ռուսաստանցի շատ գործիչների ելույթ - հայտարարություններում կարմիր թելի նման անցնում է այն միտքը, որ հիշյալ ոճրագործությամբ, որը կարող է ապակայունացնել իրավիճակը մեր տարածաշրջանում, ադրբեջանցիները փորձում են ամեն կերպ արգելափակել Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), որը Անկարայի ու Բաքվի երազանքն է: «Նրանք քաջ գիտակցում են, որ Հայաստանի լիիրավ անդամակցությունը ԵԱՏՄ-ին ի չիք կդարձնի իրենց բոլոր ջանքերը զենքով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Հայաստանը՝ լինելով ՀԱՊԿ անդամ, նաև տնտեսական համաձայնագիր կնքելով ՌԴ-ի, Ղազախստանի ու Բելառուսի հետ, փաստորեն, արդեն այդ կերպ որոշակիորեն ապահովագրում է իր համակողմանի անվտանգությունը, և Թուրքիան ու Ադրբեջանն այլևս չեն հանդգնի պատերազմ սանձազերծել Հայաստանի դեմ՝ դրանով դուրս գալով նաև ԵԱՏՄ անդամ երկրների դեմ», – վստահություն հայտնելով այս կապակցությամբ՝ Գեղամյանը հատուկ ընդգծեց՝ բացառիկ հանգամանք է այն, որ ԵԱՀԿ Նախագահական մշտական խորհուրդն առաջիկայում Վիեննայում գումարվելիք նիստում քննարկելու է ԼՂՀ օդային տարածքում տեղի ունեցած վերոհիշյալ միջադեպը: «Միջազգային կազմակերպությունների, միջազգային հանրության բուռն արձագանքը խոսում է այն մասին, որ ոչ ոք չի կասկածում, թե տեղի ունեցածը ամենևին էլ պատահական չէր և դա բնավ էլ ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման շարքից էր: Դրանով Բաքուն ազդարարեց, միանգամից մի քանի նպատակ հետապնդող գործողությունների մեկնարկի մասին», – ասաց նա:

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր