Սահմանին լարվածության սրացումը ԵՏՄ-ի հետ ոչ մի կապ չունի. Արտաշես Գեղամյան
08.08.2014, News.am
Սահմանին լարվածության սրացումը ոչ մի կապ չունի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
«Ուկրաինայում եւ նրա շուրջ լարված իրավիճակ է, տարբեր ուժեր պարզապես ցանկանում են Թուրքիայի միջոցով իրավիճակը շիկացնել Հարավային Կովկասում, որպեսզի Ռուսաստանին դուրս մղեն տարածաշրջանից»,- ասաց նա:
Արտաշես Գեղամյանի խոսքով՝ երկու նախագահների հանդիպումից հետո ինչ-որ բան կփոխվի, եթե Ադրբեջանին ողջամտությունը չդավաճանի. «Եթե նա երաշխիքներ է ստացել իր վաղեմի բարեկամ Թուրքիայից, որ ճիշտ ժամանակն է սրել իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ հաշվի առնելով, որ Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանը հիմա լուրջ խնդիրների առջեւ է կանգնած՝ կապված Ուկրաինայի հետ, ապա այստեղ կարող է արկածախնդրություն դրսեւորեն: Բայց մենք պիտի զինվենք համբերությամբ՝ համոզված լինելով, որ Ադրբեջանի հիստերիան ապացուցում է, որ արջը վախից է բղավում, բայց դա արջ էլ չէ, արնախում տարր է: Եթե Ադրբեջանը արկածախնդրություն չդրսեւորի, ապա լարվածությունը գնալով կմեղմվի եւ սեպտեմբեր-հոկտեմբերին կողմերը դուրս կգան ավելի լուրջ բանակցային գոտի»:
Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսվում է օգոստոսի 9-ին Սոչիում:
Կարդալ ավելին...ԵԱՀԿ ԽՎ-ում պատվիրակության ղեկավար. Բաքվում Ռանկո Կրիվոկապիչի գլխին պարզապես «սարքելեն»
18.04.2014, News.am
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն ընդգծել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Բաքվում հնչած հայտարարությունների ոչ կոմպետենտ լինելը:
NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներն ԱՀ այցի եւ Միլի Մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ընթացքում ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Ռանկո Կրիվոկապիչի հայտարարությունները` Արտաշես Գեղամյանը նշել է.
«Հատկանշական է, որ Միլի Մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը եւ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը համաձայնել էին, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի այսպես կոչված «ԵԱՀԿ Լիսաբոնյան սկզբունքների» վրա, որոնք հնչել էին 1996 թ. դեկտեմբերին` ԵԱՀԿ անդամ պետությունների գագաթաժողովում, եւ համալրված Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Սա հատկանշական է նրանով, որ այսպես կոչված լիսաբոնյան սկզբունքներում մի կետ կար նշված, եթե չեմ սխալվում, համար 20-ը, որտեղ նշված էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման պայմանները` միանգամայն անընդունելի հայկական կողմի համար: Եվ դա Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից այդ կետի վրա վետո կիրառելու պատճառ էր դարձել: Իսկ մենք գիտենք, որ ԵԱՀԿ գագթաժողովներում բանաձեւերն ընդունվում են համաձայնության հիման վրա: Նշանակում է` այդ կետը հանվել էր Լիսաբոնի բանաձեւից: Ի պատասխան Հայաստանի նախագահի վետոյի` այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիեւը հանդես էր եկել հայտարարությամբ, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ այդ կետը չընդունելու դեպքում ինքը վետո է կիրառում ամբողջ բանաձեւի վրա, ինչպես եւ արեց: Նշանակում է` իրականում որպես պաշտոնական փաստաթուղթ «լիսաբոնյան սկզբունքները» գոյություն չունեն. այն չէր ընդունվել:
Կարդալ ավելին...Հայկական կողմը ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցելու հարցը կլուծի ելնելով քաղաքական նպատակահարմարությունից. Պատվիրակության ղեկավար
17.04.2014, News.am
Հայկական կողմը Բաքվում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցելու վերաբերյալ իր դիրքորոշումը կհստակեցնի ելնելով քաղաքական նպատակահարմարությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը՝ հավելելով, որ մինչեւ հունիսի 28-ը շատ ժամանակ կա:
Նրա խոսքով՝ հայկական կողմը կհետեւի ադրբեջանցի պատգամավորների գործողություններին եւ հայտարարություններին, կվերլուծի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթները, որն, ի դեպ, օրերս հերթական ռազմաշունչ ելույթն է ունեցել:
«Իսկ մինչ այդ մենք կհամադրենք ելույթներն ու հետեւություններ կանենք»,-ասել է Գեղամյանը:
Արտաշես Գեղամյան. Վարչապետը ու երկրորդ նախագահը մեկ թիմի անդամ են
13.01.2014, News.am