ԵԱՀԿ ԽՎ բանաձեւում անփոփոխ է մնացել 3 հիմնարար սկզբունքների մասին դրույթը

 07.07.2015, News.am

ԵԱՀԿ ԽՎ Քաղաքական հարցերով եւ անվտանգության ընդհանուր կոմիտեի բանաձեւում անփոփոխ է մնացել դրույթը, որը ներառում էր Հելսինկյան Եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցյում ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը։

Նրա խոսքով, բանաձեւն ընդունցել է այսօր՝ հուլիսի 7-ին կայացած նիստում։ Ըստ Գեղամյանի, ամենակարեւորն ու գոհացուցիչը եղել է «փայլուն» կետը, որ ներառում է Հելսինկյան Եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքները։ «Այդ սկզբունքներն են ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Դա այն էր, ինչ մենք անպայման ուզում էինք արձանագրել»,- ընդգծել է Գեղամյանը։ Նա նաեւ նշել է, թե ԵԱՀԿ ԽՎ Եզրափակիչ հռչակագիրն ընդունվելու է հուլիսի 9-ին։

Նշենք, որ Հելսինկիում հուլիսի 5-ից 9-ն ընթանում է ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը՝ նվիրված կազմակերպության հիմնարար փաստաթղթի 40-ամյակին։

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր