Գեղամյան. Բաքվի պատվիրակները ԵԱՀԿ ԽՎ նիստերին ամոթալի տապալումներ ունեցան

07.12.2014, News.am

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները բավականին լուրջ քաղաքական գործիչներ են, ովքեր բավականին իրազեկված են Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ անդրադառնալով  ԵԱՀԿ ԽՎ-ի քաղաքականության եւ անվտանգության հարցերով փոխնախագահ Ազայ Գուլիեի հայտարարությանը, որ «Ուկրաինայի անջատողականների նկատմամբ ներդրված պատժամիջոցները պետք է կիրառվեն նաեւ Լեռնային Ղարաբաղի անջատողական ռեժիմի նկատմամբ»:

Գեղամյանի խոսքով՝ անցած երկու տարիների ընթացքում, նա բազմաթիվ անգամներ եղել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաղի հետ կապված հարցերի շուրջ ադրբեջանական պատվիրակների ամոթալի տապալումներին: Ըստ Արտաշես Գեղամյանի, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ ԽՎ-ի նիստից 1-2 ամիս առաջ տեղեկատվական դաշտը հեղեղում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերով: «Նրանք միամտաբար կարծում են, որ ես նրանց կարձագանքեմ եւ ժամանակից շուտ կհրապարակեմ մեր շահեկան փաստարկները, իսկ նրանք, դրանից օգտվելով, կփորձեն համապատասխան քայելր ձեռնարկել: Ես Ազայ Գուլիեւին մաղթում եմ հաջողություններ իր հերթական պոպուլիստական հայտարարություններում: Եվ օգտվելով NEWS.am լրատվական գործակալության ընձեռած հնարավորությունից՝ ողջույններ եմ ուղարկում նրան»:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր