Արտաշես Գեղամյան. ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ` ՆՇԱՆԱԿԵՏ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ
11.05.2016, Իրավունք
Այն ամենը, ինչ մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում:
ՖՐԻԴՐԻԽ ՆԻՑՇԵ
Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո (ս.թ. ապրիլի 5-ին) անցած վերջին հինգ շաբաթներին ծավալված իրադարձությունների վերլուծությունը վկայում է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) միջեւ նոր պատերազմի սանձազերծման անխուսափելիության մասին (եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արտակարգ միջոցներ չձեռնարկեն):
Ափշերոնյան բազեներն արդեն չեն էլ թաքցնում բացառապես ռազմական ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու իրենց մտադրությունները:
Այժմ ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի անմիջապես մերձակայքում, վերջինի տարածքում կենտրոնացված է տանկերի, համազարկային կրակի հրթիռային համակարգերի (PC3O, ՀԿՀՀ), այդ թվում` «Սմերչ», 6 միավոր TOC-1A կայանքների, հրետանային այլ համակարգերի մեծ քանակություն, ականանետեր, այլ ռազմատեխնիկա եւ կենդանի ուժ:Բնավ չենք կարող ասել, թե իրադրության զարգացման նման ընթացքն այս տարածաշրջանում անսպասելի էր: Ս.թ. ապրիլի 5-ին արդեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը` գիտակցելով, որ ապրիլի 2-ին իր ձեռնարկած բլից-կրիգը ոչ միայն ձախողվել է, այլև ղարաբաղյան ռազմական գործողությունների թատերաբեմում կարող է սպառնալ իր զինված ուժերի ջախջախմամբ, ստիպված էր գլխահակ խնդրել Ռուսաստանի ՊՆ Գլխավոր շտաբին` որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ հրադադարի համաձայնագիր կնքելու գործում: Ադրբեջանական բազեների` տարիների ընթացքում պատրաստված ռազմական արկածախնդրությունը, որը հանգամանալիորեն մշակվել էր Թուրքիայի ՊՆ Գլխավոր շտաբի անմիջական մասնակցությամբ, խափանվեց:
Подробнее...ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ «168 ԺԱՄ»-ԻՑ` ԴՈՒՔ ՍՏԱԽՈՍ ԵՔ, ԱՄՈ՛Թ Է, ԱՄՈ՛Թ…
15.04.2015, Իրավունք
Օրերս Արտաշես Գեղամյանի հոդվածները` «Պատասխան կտա՞ Ռոգոզինը, եթե Ադրբեջանին վաճառված զենքը ուղղվի ՌԴ-ի դեմ» («Հայոց Աշխարհ», 09.04.16), «Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ» («Արմենպրես», 10.04.16, «Իրավունք», 12.04.16, «Հայոց Աշխարհ», 12.04.16) և «Թուրքական քաղաքականության գործոնը մոտեցնում է Լեռնային Ղարաբաղի ճանաչումը» (“Eadaily.com”, 11.04.16, 00.21), բացառիկ լայն արձագանք գտան ճանաչված միջազգային էլեկտրոնային լրատվամիջոցներում: Ուշագրավ է, որ այդ հոդվածները լույս են տեսել հենց այս օրերին, որովհետև ապրիլի 16 – 17-ին ԳԴՀ-ի Ռեյնլանդ-Պվալց երկրամասի Լայնսվայլեր կոմունայում Բունդեստագը, Գերմանիայի արտգործնախարարության օժանդակությամբ, անցկացնելու է խորհրդարանական աշխատաժողով` «ԵԱՀԿ ԽՎ և նրա անդամների հնարավորությունները, մասնավորապես ձգձգվող հակամարտությունների լուծմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերում իրենց ավանդը ներդնելու ուղղությամբ» խորագրով: Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Իլկկա Կաներվայի և ԵԱՀԿ ԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Դորիս Բարնեթի անվանական հրավերով աշխատաժողովի աշխատանքներին մասնակցելու է այդ կազմակերպությունում մեր Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:
Подробнее...ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑԱՆ
08.04.2016, Իրավունք
Վերջին օրերին ադրբեջանական իշխանությունների կողմից ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում սանձազերծված ռազմական խոշորածավալ գործողություններին անդրադառնալիս ավելի հաճախակի ու ավելի բացահայտ է խոսվում, որ Ադրբեջանի զինուժի շարքերում կռվում են ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբավորման ադրբեջանցի զինյալներ ու վարձկաններ: Միջազգային հանրության համար առկա բազմաթիվ փաստերով արձանագրված է, որ նրանք ապրիլի 3-ին, 4-ին սիրիական Ռաքա քաղաքից, որն իրենք հռչակել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) «մայրաքաղաք», Թուրքիայով վերադարձել են Ադրբեջան և ներկայումս համալրել են ադրբեջանա-ղարաբաղյան ռազմական գործողությունների գոտում գործող ադրբեջանական զինուժը (http://regnum.ru/news/2111403.html, http://lifenews.ru/news/194789, http://news2.ru/story/490905/): ԻԼԻՊ-ի ահաբեկիչների համար Հարավային Կովկասում ահաբեկչության նոր ճակատ չէր բացվի, եթե դեռ 2014 թվականից սկսած ԵԱՀԿ ԽՎ-ի պատվիրակներն ականջալուր լինեին ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջաններում Հայաստանի Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի ելույթներում խնդրո հարցի շուրջ բազմիցս հնչեցված նախազգուշացումներին: Քանի որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցը այսօր մեծ հնչեղություն է ստանում աշխարհի հեղինակավոր կառույցներում, գերտերություններում, ինչպես նաև ազդեցիկ լրատվամիջոցներում, կարծում եմ, տեղին է ստորև ուղղակի ներկայացնել նրա մի շարք ելույթներից մեջբերումներ:
Подробнее...«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄԵՆ ԿԵՐՊ ՋԱՆՈՒՄ ԷՐ ՌԴ-ԻՆ ՆԵՐՔԱՇԵԼ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԿՈՆՖԼԻԿՏԻ»
12.02.2016, Իրավունք
Երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ «Իրավունք» թերթի կողմից արժանացավ պատվոգրի` որպես միջազգային ասպարեզում լավագույն հայ պատգամավոր, միջխորհրդարանական կազմակերպությունների նիստերին ու թշնամական պետությունների մայրաքաղաքներում ՀՀ-ի շահերը լավագույնս ներկայացնելու համար: «Իսկ թե ինչպես է Արտաշես Գեղամյանը պաշտպանել ՀՀ-ի շահերը միջազգային հարթակներում, «Իրավունքը» բազմիցս անդրադարձել է` հրապարակելով Արտաշես Գեղամյանի ելույթները»,- մանրամասնեց «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը:ՍԻՄնախագահ Հայկ Բաբուխանյանը եւս շնորհավորեց Արտաշես Գեղամյանին` մեր ժողովրդի, մեր պետության համար լավագույնս աշխատելու համար:
Подробнее...