ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ՉԳՈՎԱԶԴՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
14.07.2015, Իրավունք
Մինչ հանրահավաքային կրքեր էին եռում, առանց աղմուկի իրենց գործն էին անում իշխանական ճամբարի որոշ ներկայացուցիչներ: Այսպես, հանրությանը չի էլ ասվելու, թե ովքեր քանիցս կարողացել են երիտասարդ ակտիվինստներին նրբանկատորեն ետ պահել քյառթու քաղաքական աֆերիստների լարած ծուղակներից եւ անխոհեմ քայլերից:
Իսկ չգովազդվող աշխատանք բավականին կատարել են ՀՀԿ խմբակցության հայ-ռուսական հարաբերությունների գծով ծանրքաշային ներկայացուցիչները` ՍԻՄ-ը եւ «Ազգային միաբանությունը»: ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը բավականին ջանքեր գործադրեց, որպեսզի ռուսական լրատվադաշտը փոխի իր վերաբերմունքը Հայաստանում կատարվող իրադարձություններին, նրա բազմաթիվ հարցազրույցները, անշուշտ, ազդեցություն թողել են ռուս լսարանի տեսակետների վրա: Իսկ Արտաշես Գեղամյանը իր վրա վերցրեց արտաքին քաղաքական կարեւոր գործառույթ` Հելսինկիում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին` պաշտպանելով մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին արեւմտյան հարձակումներից: Ռուսական լրատվամիջոցները դրա առնչությամբ նշեցին, որ Հելսինկիում միայն Հայաստանն աջակցեց Մոսկվային, սակայն դա ճիշտ չի լինի դիտարկել զուտ որպես աջակցություն ռուսներին: Ի վերջո, եվրոպական հարթակներում աշխարհաքաղաքական հակամարտությունները մեղմելուն ուղղված ամեն մի քայլ բխում է մեր երկրի շահերից, զուգահեռաբար նաեւ բարձրացնելով մեր երկրի կշիռը:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԱՊԱՇԽԱՐԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԱՊԱՇԽԱՐԻ...
27.01.2015, Իրավունք
Արդեն մեկնարկած 2015-ն օբյեկտիվորեն կոչված է դառնալու XX դարում կատարված ողբերգական իրադարձությունների խոր իմաստավորման տարի: Չէ՞ որ հենց այս թվականին են քաղաքակիրթ բոլոր պետությունները եւ ժողովուրդները նշելու Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մայիսի 9-ին նշելու են նացիստական Գերմանիայի դեմ Կարմիր բանակի եւ սովետական ժողովրդի տարած փառահեղ հաղթանակի 70-ամյակը, հաղթանակ, որը 25 միլիոն խորհրդային քաղաքացու կյանք արժեցավ: Ավստրալացիների եւ նորզելանդացիների համար ապրիլի 25-ը ԱՆԶԱԿ-ի օրն է (ANZAC Day)` Հայրենիքի պաշտպանի ոգեկոչման օրը:
100 տարի առաջ հենց այդ օրն ավստրալական եւ նորզելանդական բանակային կորպուսը (Australian and New Zealand Army Corps-ANZAC) ափ հանվեց Գալիպոլիում (Թուրքիա): Թուրքական Գալիպոլի թերակղզում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է ավստրալացի 8000 եւ նորզելանդացի 2700 զինվոր: Շատ ավստրալացիների եւ նորզելանդացիների գիտակցության մեջ արմատացել է այն միտքը, թե Երկրագնդի մյուս ծայրում երիտասարդ տղաների զանգվածային սպանությունը բրիտանական հրամանատարության ապաշնորհության եւ մարդկային կորուստների հանդեպ թքողական վերաբերմունքի հետեւանք էր:
Նշենք նաեւ, որ ահա արդեն քանի տասնամյակ մարտի 18-ին Թուրքիայում հանդիսավորապես նշում են Չանաքկալեի ճակատամարտի (Գալիպոլիի ճակատամարտ, որը հայտնի է նաեւ Դարդանելի գործողություն անվամբ) հերթական ամյակը. 1915թ. մարտի 18-ին Բրիտանական կայսրության եւ Ֆրանսիայի նավերը հետ շպրտվեցին Չանաքկալեի (Դարդանել) նեղուցն անցնելու փորձ կատարելիս: Նշենք նաեւ, որ Դարդանելի գործողության ժամանակ Բրիտանական կայսրությունն ունեցավ 119.7 հազար սպանված, վիրավոր, անհայտ կորած, Ֆրանսիան` 26,5 հազար, Օսմանյան կայսրությունը` 186 հազար:
Մեր օրերում հատկապես կարեւոր են ողբերգական այս իրադարձությունների խոր իմաստավորումն ու դրանցից դաս առնելը, քանի որ մենք վկան ենք այն բանի, թե ինչպես Ուկրաինայի հարավ-արեւելքում չեն դադարում մարտական գործողություններն Ուկրաինայի զինված ուժերի եւ ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների աշխարհազորայինների միջեւ, թե ինչպես Սիրիան դեռեւս ծվատվում է դաժան քաղաքացիական պատերազմի հետեւանքով, թե ինչպես դեռեւս շարունակվում են ԻԼԻՊ-ի մարտական գործողություններն Իրաքում եւ Սիրիայում, որոնց ընթացքում զոհվում են հազարավոր մարդիկ, այդ թվում` ծերեր, կանայք եւ երեխաներ:
Подробнее...АРТАШЕС ГЕГАМЯН: АЛЬТЕРНАТИВОЙ ОТВЕТСТВЕННОМУ ПОЗИТИВНОМУ МИРОВОМУ ЛИДЕРСТВУ ЯВЛЯЕТСЯ ВОЙНА.
(Текст выступления Арташеса Гегамяна на Международном круглом столе “ПУТИ ПРЕОДОЛЕНИЯ КРИЗИСА В ЕВРОПЕ”)
г. Москва, 25 ноября 2014г.
28.11-04.12.2014, Аргументы недели (Армения)
25 ноября т.г. в Москве под председательством спикера Государственной Думы Федерального собрания Российской Федерации Сергея Евгеньевича Нарышкина состоялся Международный круглый стол на тему “Пути преодоления кризиса доверия в Европе”. В его работе приняли участие парламентарии, ведущие ученые и эксперты, представители общественно-политических и деловых кругов из разных стран. В работе круглого стола принял участие и выступил депутат Национального Собрания (НС) Армении от Республиканской партии, руководитель делегации в Парламентской ассамблее ОБСЕ Арташес Гегамян. Ниже приводится полный текст его выступления.
Прежде чем предложить свое видение о путях преодоления кризиса доверия в Европе, считаю целесообразным обратить внимание коллег по Международному круглому столу на некоторые реалии современной Европы. Итак, на последнем всемирном экономическом форуме, который проходил с 22 по 25 января 2014г. в Давосе, был представлен ежегодный доклад известной исследовательской фирмы EdelmanTrust Barometer. Особый интерес вызвал специальный опрос PR-агентства Edelman, в котором участвовали 6 тысяч довольно влиятельных людей с высшим образованием в возрасте от 25 до 64 лет из 27 стран (так называемая информированная публика). Согласно этому исследованию в Европе четко прослеживается тенденция кризиса власти и разочарования в элитах, которые во многих ведущих странах значительно потеряли в общественном мнении. Надежность правительств Франции, Италии и Испании упала в глазах “информированной публики”, соответственно, с 49 до 32%, с 35 до 24% и с 20 до 18%, а еще больше – в восприятии публики широкой (с 33 до 20%, с 21 до 18% и с 19 до 14%). Доверие к властям Польши рухнуло с 30 до 19%, Ирландии- с 32 до 21%. Менее драматичное ухудшение, но все-таки ухудшение, в плане доверия власти продемонстрировали в Великобритании (с 47 до 42%), Швеции (с 65 до 63%), Нидерландах (с 62 до 60%) а Германия и вовсе наблюдает рост доверия (с 48 до 49%). Устойчивость тенденции недоверия и разочарования не только к властям своих стран, но и к институтам Евросоюза получила свое подтверждение во время майских (2014г.) выборов в Европарламент. Так, на выборах 2014 г. в Европарламент, к примеру, в Болгарии явка избирателей составила 35,5%, Венгрии – 28,92%, Латвии – 30,04%, Великобритании – 36%, Польше-22,7%, Словакии- 13%, Словении – 21%, Хорватии – 25,06%, Чехии – 19,5%, Эстонии -36,4%. В целом, по странам ЕС явка избирателей составила 43,09%. По словам гендиректора фирмы Ричарда Эдельмана, теперь только 44% респондентов доверяют правительству. Если к сказанному добавить, что пять лет назад 56% немцев были “склонны доверять ЕС”, то сейчас в Германии 59% склонны не доверять Евросоюзу, во Франции степень недоверия выросла с 41 до 56%, в Италии недоверие к ЕС почти удвоилось, увеличивались с 28 до 53%, в Великобритании уровень недоверия вырос с 49 до 69% (“The Guardian” Иэн Трейнор “Европейский кризис доверия” 26.04.2013). Сложные отношения, складывающиеся между Лондоном и Брюсселем, еще более усугубились после избрания Жана-Клода Юнкера новым председателем Европейской комиссии вопреки жесткому неприятию его кандидатуры премьер-министром Великобритании Дэвидом Кэмероном. А последовавшее за этим назначение министром иностранных дел Соединенного Королевства Великобритании и Северной Ирландии непреклонного евроскептика Филипа Хаммонда позволяет сделать определенные выводы, которые отнюдь не в пользу консолидации европейских стран. Поэтому, прежде всего нам следует разобраться в том, что мы имеем в виду, когда обсуждаем пути преодоления кризиса доверия в Европе. С одной стороны, это серьезный кризис доверия населения государств-членов Евросоюза к правительствам собственных стран, к своим элитам. С другой стороны, это из года в год возрастающее недоверие к институтам Евросоюза. И наконец, кризис недоверия со стороны правительств европейских стран (следует оговориться – за редким исключением) и институтов Евросоюза к России.
Подробнее...ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ, ԲԵԼԱՌՈՒՍԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄԵԿՆ Է`ՄԻԱՍԻՆ ԿԵՐՏԵԼ ԻՐԵՆՑ ԱՊԱԳԱՆ
11.11.2014, Իրավունք
Օրերս "Արմենպրեսս" գործակալության կայքում տեղադրվեց` "Ազգային միաբանություն" կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի` "Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի ժողովուրդների ճակատագիրը մեկն է` միասին կերտել իրենց ապագան" հոդվածը: Հոդված, որը բացի իր բուն նպատակից` հիմնավորապես ներկայացնել հայ ժողովրդի համար բացառիկ դրական, ուղղակի ճակատագրական նշանակություն ունեցող Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելու համաձայնագրի էությունը, միաժամանակ մերկացնել Հայաստանում ԵԱՏՄ-ի հակառակորդներին, որոնց հիստերիկ վերաբերմունքն այդ առթիվ երկար սպասեցնել չտվեց: "Ազգային միաբանություն" կուսակցության մամուլի ծառայությունը հարկ է համարում հայտնել հետեւյալը. միանգամայն սպասելի էր, լեւոնտերպետրոսյանական քարոզչամեքենան խնդրո առարկայի վերաբերյալ չունենալով ծանրակշիռ հակափաստարկներ, դիմեց իրենց բնորոշ անվանարկումներին` հասցեագրված հոդվածի հեղինակին: Այդ հանգամանքը, որքան էլ դա տարօրինակ հնչի, որոշ իմաստով գոհացուցիչ եղավ, քանի որ վերստին բացահայտեց մեր կուսակցության ղեկավարի դիրքորոշման դեմ հանդես եկողների իրականում ով եւ ինչ լինելը` սկսած հայտնի լեւոնական լրատվամիջոցի խմբագրի ոչ միայն հոռի ժուռնալիստական նկարագրից, ապա նաեւ թեկուզ զուտ կենցաղային վարքի խայտառակ (ավտոմեքենայի մեջ գինովցած վիճակում բնական պետքը հոգալու) փաստից, վերջացրած նրա կողակցի` նույնքան գարշահոտ հեռուստավայրահաչությամբ:
Ստորեւ տպագրելով Ա. Գեղամյանի վերոհիշյալ հոդվածը, որը լայնորեն ներկայացվել է ԵԱՏՄ անդամ երկրներում, ընթերցողին հնարավորություն է տրվում առանց ինքնակոչ, մեղմ ասած, անբարեխիղճ միջնորդների, սեփական պատկերացում կազմել այդտեղ շոշափված հարցերի, դրանց բուն էության վերաբերյալ:
Подробнее...