ИРАВУНК

 ԳՅԱ` ՔԵԶ ՈՒՂԱՐԿԵԼ ԷԻՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒՍՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ, ԹԵ ՇՊԻՈՆՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ

06.10.2015, Իրավունք

Երեկ Ազգային ժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Նախագիծ, որն ի հեճուկս սակավաթիվ ընդդիմադիրների, ՀՀ առաջին և երկրորդ Նախագահների սազանդարների`  արժանացել է բազմաթիվ  հեղինակավոր միջազգային կառույցների դրվատանքին ու հավանությանը: Բայց ավելի էականն այն է, որ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, նախաձեռնելով այս գործընթացը, ի սկզբանե առաջարկ էր արել ժողովրդական, հասարակական ու քաղաքական լայն քննարկումներ ծավալել առաջարկվող սահմանադրական փոփոխություններն էլ ավելի հարստացնելու, ինչո՞ւ ոչ` բյուրեղացնելու նպատակով: Այլ կերպ ասած`ձեռք մեկնել քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը, ակնկալելով կառուցողական քննարկումների և առաջարկների ազատ դաշտ ձևավորել: Հարկ է գոհունակությամբ արձանագրել, որ առաջարկը լայն արձագանք ստացավ, ինչի վկայություններն են խորհրդարանական լսումների, Հանրապետության նահագահի հետ անմիջական հանդիպումների ժամանակ գրեթե բոլոր ազդեցիկ կուսակցությունների (մեկ-երկուսի բացառությամբ) ու հասարակական կազմակերպությունների շահագրգիռ մասնակցությունն ու քննարկումները, ինչպես նաև մասնագիտական հանձնաժողովի մեծ գովասանքի արժանի հսկայածավալ աշխատանքի ընթացքում կատարած քննարկումներն ու առաջարկների վերլուծությունները: Կարելի է վստահաբար ասել, որ լսվել ու քննարկվել են մեկ առ մեկ բոլոր կառուցողական առաջարկները, թեզիսները, ինչպես նաև մտահոգությունները, որոնք ներկայացվել են ինչպես կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների, այնպես էլ`քաղաքացիական հասարակության ու պատգամավորների կողմից:

Подробнее...

 ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԾԻ ԱՆԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

28.08.2015, Իրավունք

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ղեկավարությամբ իրականացվող արտաքին քաղաքականության անայլընտրանքայնությունը հաստատվում է հատկապես միջազգային հեղինակավոր կազմակերպությունների աշխատանքի ժամանակ: Օրինակները քիչ չեն: Այս տարի, օրինակ, Հելսինկիում, հուլիսի 5-9-ը տեղի ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանը: Այն մեծ նշանակություն ուներ ոչ միայն այն պատճառով, որ տեղի էր ունենում Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության վերաբերյալ Հելսինկյան Եզրափակիչ ակտի 40-ամյակի տարեթվին. նստաշրջանին հատուկ նշանակություն էր հաղորդում նաեւ այն, որ խորհրդաժողովը գումարվել էր միջազգային հարաբերությունների լարվածության աննախադեպ աճի, դրա աշխատանքներին ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակության մասնակցությունը մերժելու, Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների հրահրած եւ չդադարող մարտական գործողությունների, Իրաքի հյուսիսում եւ թուրք-սիրիական սահմանին քրդական զինված կազմավորումների եւ թուրքական զինված ուժերի բախումների պայմաններում:

Մի խոսքով` խորհրդաժողովն անցնում էր ԵԱՀԿ ամբողջ տարածքում եւ նրա շուրջ իրավիճակի խիստ սրման պայմաններում: Մեզ լրջորեն մտահոգում եւ տագնապեցնում է մեր ռազմավարական գործընկերոջ եւ մերձավոր դաշնակցի` Ռուսաստանի եւ Եվրամիության երկրների ու ԱՄՆ-ի (որոնց հետ Հայաստանն ունի ավանդական բարեկամական հարաբերություններ, իսկ Ֆրանսիայի հետ հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության եւ ընդհանուր արժեքների վրա) փոխհարաբերությունների լարվածությունը: Ուշադրություն է գրավում ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն գործունեության ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին, որն ուղեկցվում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած լկտի տեղեկատվական պատերազմով:

Միջազգային կյանքում ստեղծված նման իրողությունների պայմաններում, կարծում ենք, կարեւոր է պատասխանատու կերպով օգտագործել միջազգային կազմակերպությունների բարձր ամբիոնները` միջազգային ասպարեզում արժանավայել ներկայացնելու համար Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որը համաշխարհային զարգացման այս բուռն եւ վտանգավոր տարիներին ցույց տվեց եւ ցույց է տալիս իր անայլընտրանքայնությունը:

Подробнее...

ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱ

 ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

 

 30 հուլիսի 2015թ., N АРИ – 4/245

 

 Երախտագիտական նամակ Արտաշես Գեղամյանին

ՌԴ Պետական դումայի ՌԼԴԿ խմբակցության անունից

 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից

Ազգային ժողովի պատգամավոր

Ա.Մ. Գեղամյանին

 

Հայաստանի Հանրապետություն,

ք. Երևան, 0095

Մարշալ Բաղրամյան պող. 19

 

Հարգելի՛ Արտաշես Մամիկոնի

 

ՌԼԴԿ-ի անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ներկայացված տեսանյութերի համար, որոնք թույլ են տալիս ամբողջական կարծիք կազմել ԵԱՀԿ ԽՎ խորհրդաժողովի մթնոլորտի, ինչպես նաև Ձեր օբյեկտիվ և ազնիվ դիրքորոշման մասին։

Նկատի ունենալով այն, որ ՌԼԴԿ-ն և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համանման մոտեցումներ ունեն աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ, մեր կուսակցությունների փոխգործակցությունը կարող էր ամրապնդել Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների հարաբերությունները։

Подробнее...

 «ԱՅԴ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐԸ ՏԱՐԱԾՈՒՄ ԵՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՆԿԼԱՎԻԿՆԵՐԸ»

15.07-16.07.2015, Իրավունք

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ վեհաժողովի միակ պատգամավորն է, ով դեմ է քվեարկել Հելսինկիում ընդունված եւ Ռուսաստանը սուր քննադատության ենթարկած Հելսինկյան հռչակագրին: Ա. Գեղամյանի այս քայլից հետո որոշ լրատվամիջոցներ սուր քննադատության ենթարկեցին պատվիրակության ղեկավարին` իբր ՌԴ-ի շահը պաշտպանելու եւ Ռուսաստանին հաճոյանալու համար: Թեմայի շուրջ զրուցեցինք պարոն Գեղամյանի հետ:

Կխնդրեինք Ձեզ ամփոփ ներկայացնել` ի՞նչ իրավիճակ էր Հելսինկիում, երբ ընդունվում էր հռչակագիրը:

– Հելսինկյան նստաշրջանից մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարարությունը մուտքի արտոնագիր չէր տվել ԵԱՀԿ ԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Սերգեյ Նարիշկինին եւ պատվիրակության երեք անդամներին: Ի պատասխան այս քայլի` ՌԴ Դուման եւ Դաշնային խորհուրդը որոշել էին չմասնակցել Հելսինկիում անցկացվելիք ԵԱՀԿ ԽՎ-ի հոբելյանական նստաշրջանին: Նիստի առաջին օրը, երբ խորհրդակցության էին հրավիրվել 57 երկրի խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներ, հանդես եկա հարցադրումով: Հայտնի է, որ ԵԱՀԿ անդամ-երկրների թիվը 57 է, մինչդեռ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը հայտարարեց, որ ԵՄ-ը կոնսենսուսային որոշում է կայացրել եւ մերժել Սերգեյ Նարիշկինին եւ այլ պատգամավորների մուտքի արտոնագրեր տալը: Ես ասացի` չէ՞ որ ԵԱՀԿ 57 անդամ երկրներից միայն 28-ն են ԵՄ անդամ երկրներ: Ստացվում է, որ փաստորեն 28 երկիր իր վրա է վերցրել մյուս 29 երկրի փոխարեն որոշումներ ընդունելու պարտավորությունը:

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги