АЙОЦ АШХАР

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԳՐՉԱԿԸ

06.09.2011, Հայոց աշխարհ

Օրերս ռուսաստանյան REGNUM դաշնային լրատվական գործակալությունը, ինչպես նաեւ «Հայոց Աշխարհ», «ծՏՉՏպ ՉՐպՎ'» եւ «Իրավունք» թերթերը տպագրեցին Արտաշես Գեղամյանի հեղինակած «Ռուսաստանի մասնատման ռազմավարությունն արդեն թեժ փուլ է մտել» վերտառությամբ վերլուծական հոդվածը:

Արձագանքներն իրենց երկար սպասել չտվեցին: Հաշված օրերի ընթացքում ինտերնետային որոնողական Yandex, Rambler, Google հանրահայտ կայքերում ընդհանուր առմամբ շուրջ 50.000 հղում, հիշատակում ու անդրադարձ եղավ Գեղամյանի սույն հոդվածին: Ըստ որում, անգամ իսկ ադրբեջանական այն լրատվամիջոցները, որոնք հայտնի են հայ հեղինակների հրապարակումների հանդեպ իրենց «վերաբերմունքով», ձեռնպահ են մնացել էժանագին գնահատականներ տալուց, քանզի այս հոդվածում արված հարցադրումները խիստ արդիական, փաստարկված եւ մտահոգիչ են: Ձեռնպահ են մնացել նաեւ անտեսելով այն հանգամանքը, որ Արտաշես Գեղամյանի այս հոդվածում անողոք կերպով բացահայտված է թուրք-ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը:

Ուստի միանգամայն սպասելի էր, որ վերջիններս, որպես փորձաքար եւ մեր զգոնության ստուգաքայլ, պետք է գործի դնեին մեր երկրում թուրք-ադրբեջանցիների շահերը անթաքույց պաշտպանող, փեշերը վաղուց այրված, «թուրքի լամուկ», իրենց համար պատվաբեր բնութագրմանն արժանացած գրչակներին:

Подробнее...

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԹԵԺ ՓՈՒԼ Է ՄՏԵԼ

30.08.2011, Հայոց աշխարհ

Հունվարի 15-ին REGNUM լրատվական գործակալությունը հոդված էր տպագրել «Արտաշես Գեղամյան. Ռուսաստանի մասնատման ռազմավարությունը թեժ փո՞ւլ է մտնում» վերնագրով։
Վերնագրում հարցական նշան դնելով՝ ես, այնուամենայնիվ, տարակուսում էի այս հաշվով։ Ավա՜ղ, այդ ժամանակվանից հետո անցած՝ պատմական չափանիշներով ոչ երկարատեւ ժամանակը (յոթուկես ամիս) ցույց տվեց, որ ներկա պահին հարցական նշանը վերնագրից կարելի է հանել։
Նման եզրահանգում անելու համար, ցավոք, բավականաչափ հիմնավորումներ կան։ Վերջին տարակույսները ցրվեցին այն բանից հետո, երբ Եվրամիության երկրների արդարադատության նախարարները 2011թ. օգոստոսի 23-ին Վարշավայում ընդունեցին Հռչակագիր տոտալիտար ռեժիմների զոհերի հիշատակի օրվա առիթով։ Այն առանձնակի վտանգն ու հեռուն գնացող հետեւանքները, որոնցով հղի է այս փաստաթղթի իրականացումը, փայլուն, փաստարկված, համոզիչ եւ մատչելի կերպով պարզաբանել է քաղաքագետ Մոդեստ Կոլերովը։
Ինձ գրիչ վերցնել դրդեց այն փաստի գիտակցումը, որ Վարշավյան հռչակագիրը պարարտ հող է ստեղծում այնպիսի կազմակերպությունների ապամոնտաժման համար, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ՇՀԿ-ն, Եվրասիական տնտեսական ընկերակցությունը (ԵվրԱզԷս), Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի մաքսային միությունը եւ, իհարկե, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (այսուհետ՝ ՀԱՊԿ) ռազմաքաղաքական միությունը։
Չէ՞ որ գաղտնիք չէ, որ ԱՊՀ անդամ պետությունների ժողովուրդների հոգեւոր մերձեցման շաղախիչ հիմքն այն սերնդին պատկանելու հարազատության եւ մերձավորության զգացումն է, որն ահռելի զոհերի եւ զրկանքների գնով կարողացավ Եվրոպան փրկել ֆաշիզմի դարչնագույն ժանտախտից։ Իսկ նրանց հաջորդ սերունդները դաստիարակվում էին միասնական երկրի հաղթանակողների, Հին աշխարհամասի փրկարար երկրի որդիների ու թոռների ոգով։
Ներկա պահին 2011թ. օգոստոսի 23-ի Վարշավյան հռչակագրի իրագործումը կհանգեցնի նրան, որ ավելի քան վեց հարյուր հազար հայերի՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների (որոնց կեսը չվերադարձավ ռազմաճակատից) զավակների ու թոռների հոգիները շփոթմունքի մեջ կընկնեն։ Հայտնի է, որ արդեն ավելի քան 20 տարի նրանց ուղեղները լվանում են իբր «դեմոկրատիայի» եւ «լիբերալիզմի» գաղափարներով, իսկ իրականում փոխում են նրանց հոգեբանությունը, ֆաշիզմին հաղթած ժողովրդի հոգեբանությունը, որը նրանք ժառանգել են իրենց հայրերից եւ պապերից։ Ավելին՝ ջանում են երիտասարդ սերնդին պարտադրել զղջման սինդրոմը, արդարացող սերնդի հոգեբանությունը նրա համար, որ, ինչպես գրված է Վարշավյան հռչակագրում, «Եվրոպան տառապում էր տոտալիտար ռեժիմների (իմա՝ ԽՍՀՄ- Ա.Գ.) իշխանության տակ, անկախ նրանից՝ կոմունի՞զմ էր դա, թե՞ նացիոնալ-սոցիալիզմ...»։

 

Подробнее...

ԹՈՒՅԼ ՉՏԱԼ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

30.07.2011, Հայոց աշխարհ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթներին եւ քաղաքական հայտարարություններին արձագանքելը ժամանակի հետ ավելի ու ավելի անհետաքրքիր է դառնում։ Եվ ամենեւին էլ ոչ այն պատճառով, որ դրանցում իմպուլսիվություն, առավել եւս՝ խանդավառություն չկա։ Ամենեւին ոչ։ Ավելի շուտ՝ նույնիսկ հակառակը։ Էրդողանը ձանձրալի է այն պատճառով, որ չափից ավելի կանխատեսելի է։

Նա արդեն անհետաքրքիր է հենց իր կանխատեսելիությամբ, թեեւ ամբողջ ուժով ջանում է ներկայանալ որպես արտասովոր քաղաքական գործիչ, թուրքական պետության առաջնորդ, որը չնայած հեռու է գերտերություն լինելուց, բայց ամեն կերպ փորձում է ներկայանալ որպես տարածաշրջանային գերտերություն, ինքնատիպ կամուրջ Արեւմուտքի եւ Արաբական Արեւելքի, Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ։

Միաժամանակ, Էրդողանի քաղաքական ծրագրերը շատ ավելի տարածական/ծավալուն են եւ հավակնոտ, քան Բոսֆորի կամ սուլթան Մեհմեթ Ֆաթիհի կամուրջների երկարությունն ու գեղեցկությունը, էլ չենք ասում Մարմարայի երկաթուղային թունելի մասին, որի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2012 թվականին։

2009թ. սեպտեմբերի 19-ին Ստամբուլում վարչապետ Էրդողանը հայտարարեց. «Մեր նպատակը բոլոր երկրների հետ խաղաղ ապրելն է եւ ներկայիս Թուրքիային Օսմանյան կայսրության հզորությունը վերադարձնելը։ Կարծում եմ, որ այս խնդրի լուծմանը մենք կհասնենք։ Ես արդեն հանձնարարել եմ ծնելիությունը խրախուսող ծրագիր պատրաստել եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր թուրքական ընտանիքում պետք է երեք երեխայից պակաս չլինի, եւ մենք հավատում ենք Թուրքիայի լավագույն ապագային, կոչ ենք անում բոլորին՝ հավատալ դրան»։

Կարելի էր Թուրքիայի վարչապետից եւ արտգործնախարարից տասնյակ ուրիշ մեջբերումներ անել Օսմանյան կայսրության հզորության վերածննդի վերաբերյալ։ Աշխարհի համար վտանգավոր նպատակ, որը, որպես պետական գաղափարախոսություն, որպես նեոօսմանիզմի գաղափարախոսություն, որդեգրվել է Թուրքիայի ներկայիս ղեկավարության կողմից։

Իսկ հոդվածը գրելու շարժառիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին Էրդողանի տված «ցասումնալի պատասխանը»՝ կապված նախագահ Սարգսյանի՝ Ծաղկաձորում հուլիսի 23-ին հայոց լեզվի, գրականության ու հայագիտության վերաբերյալ Համահայկական օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպմանն ունեցած ելույթի հետ։ Որպեսզի ընթերցողներն ամբողջությամբ պատկերացնեն հոդվածում նկարագրվող խնդրի էությունը, փոքր-ինչ մանրամասն ներկայացնենք, թե ինչով է «զայրացրել» նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի վարչապետ Էրդողանին։

Այսպես, վերոնշյալ հանդիպման ժամանակ, պատասխանելով ուսանողի այն հարցին, թե ինչ սահմաններ կունենա ապագա Հայաստանը, կվերադարձվե՞ն Արեւմտյան Հայաստանը եւ Արարատ լեռը, նախագահն ասել է. «Այդ ամբողջը կախված է քեզնից եւ քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջեւ դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր Հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը, պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որեւէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն  ունի, եւ այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու լավ կատարել: Եթե դու եւ քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը։

Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, եւ սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել»:

Ամենեւին էլ պարտադիր չէ քաղաքագետ լինել՝ եզրակացություն անելու համար. ի տարբերություն Էրդողանի «մեր իսկական նպատակը Օսմանյան կայսրության հզորությունը (ասել է թե՝ դրա արյունալի ավանդույթները- Ա.Գ.) վերադարձնելն է» ռազմաշունչ պնդման, Հայաստանի նախագահի ելույթը դասական արտահայտությունն է խորքային քրիստոնեական արժեքների, որոնք հազարամյակներ շարունակ հայ ժողովրդի առանձնահատուկ գիծն են եղել։

Подробнее...

ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՆԵՐՔԱՇՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ

17-18.06.2011, Հայոց աշխարհ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հրապարակումները, չնայած իրենց ողջ բազմազանությանը, իմ կարծիքով, մի թերություն ունեն. դրանցում, որպես կանոն, չի տրվում այն իրադրության հստակ բնութագիրը, որի մեջ գտնվում է Հարավային Կովկասի տարածաշրջանը, եւ չի նշվում նրա փոխկապվածությունն այն գործընթացների հետ, որ տեղի են ունենում Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում։
Ավելին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրի էությունը հասկանալու համար չեն վերլուծվում այնքան հրատապ հարցեր, որոնցից են. առաջին՝  ներկայումս աշխարհաքաղաքական ի՞նչ գործընթացներ են ծավալվում աշխարհում, եւ դրանցում ի՞նչ տեղ է հատկացվում տարածաշրջանին։
Երկրորդ՝ ուժի միջազգային կենտրոնները Ղարաբաղյան հակամարտության գոտում ի՞նչ մանիպուլյացիաներով կկարողանան դրանք ենթարկեցնել Մեծ Մերձավոր Արեւելքի երկրների պետական կարգի փոխակերպման՝ իրենց առջեւ դրված նպատակներին հասնելուն։
Երրորդ՝ որքանո՞վ է իրատեսական հակամարտության կարգավորման շրջանակում հասնել նրան, որ Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված չլինի որպես խաղաղության եւ կայունության երաշխավոր Հարավային Կովկասի եւ Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններում։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերլուծական նյութերի մեծ մասում, չգիտես ինչու, չի տրվում դրա լուծման վրա Մեծ Մերձավոր Արեւելքի տարածքում Թուրքիայի նոր դերի հնարավոր ազդեցության, ինչպես նաեւ Իսրայել պետության գործոնի հնարավոր փոխակերպման մասին գնահատականը «Նոր կարգի», ավելի ճիշտ՝ «անկարգության» հաստատման գործում՝ Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունների համակողմանի խորացման համատեքստում։
Սա ամենեւին էլ հարցերի ամբողջական ցանկը չէ, որոնց պատասխանները կնպաստեն ավելի լավ հասկանալ այն գործընթացների էությունը, որոնք սերմանվում են որպես «կառավարելի քաոս» Հյուսիսային Աֆրիկայի երկրներից մինչեւ Ինդոնեզիա ընկած տարածքում։

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги