Shame.am

Հեռացնել Փաշինյանին իշխանությունից՝ նշանակում է փրկել Հայաստանը քայքայումից

Սեպտեմբեր 24, 2019

http://www.shame.am/news/view/67622.html

Արտաշես Գեղամյան

Անվիճելի է մեկ բան. Փաշինյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը։ Եվ նրա բոլոր վերջին գործողությունները դրա համոզիչ ապացույցն են։ Ես արդեն գրել եմ այդ մասին «Փաշինյանի հեռացումը Հայաստանի գոյատևման երաշխիքն է» վերնագրով հոդվածում (REGNUM տեղեկատվական գործակալություն, 17 սեպտեմբերի 2019թ.)։ Իսկ այժմ էլ ավելի մեծ համոզվածությամբ կարող եմ հավելել, որ այդ սպառնալիքին դիմակայելը, Փաշինյանին իշխանությունից հեռացնելը Հայաստանի փրկությունն է ինքնաքայքայումից։ Եվ սա չափազանցություն չէ։

Подробнее...

Փաշինյանին իշխանությունից հեռացնելը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կանխման պարտադիր պայմանն է

Սեպտեմբեր 16, 2019

http://www.shame.am/news/view/67582.html

Արտաշես Գեղամյան

 

Ահա արդեն մեկուկես տարի Հայաստանի Հանրապետության ամենատարբեր շերտերը ճաշակում են պետական հեղաշրջման պտուղները, որը տեղի ունեցավ 2018թ. ապրիլ-մայիսին։ Սույն հոդվածում ես հերթական անգամ օրինակներ չեմ նշի հաստատելու համար, որ Հայաստանի ներկա իշխանությունների գործողությունները լիովին համապատասխանում են Բոստոնի Ալբերտ Էյնշտեյնի ինստիտուտի աշխատակից Ջին Շարփի բեսթսելեր դարձած գրքում շարադրված հանձնարարականներին. գիրքը լույս է տեսել 1993թ. «Բռնապետությունից ժողովրդավարություն» վերնագրով: Նշեմ միայն, որ այդ գրքի հավելվածը «Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդ» (Gene Sharp. «The 198 Methods of Non Vaiolent Action») վերնագրով դարձել է գործնական ձեռնարկ Հայաստանում պետական հեղաշրջման պարագլուխների, ավելի ճիշտ՝ նրանց անդրկուլիսյան տիկնիկավարների համար։ Այս մասին հարգելի ընթերցողն ավելի մանրամասն կարող է ծանոթանալ 2018թ. մայիսի 18-ին «Аргументы недели в Армении» շաբաթաթերթում հրապարակված «Արտաշես Գեղամյան. Հայաստանը չի՛ դառնա կույրերի կույր ուղեվարների զոհը» (iravunk.com/ru/news/8429), 2019թ. մարտի 29-ին հրապարակված «Հայոց պետականության հիմքերի խափանումը» (regnum.ru/news/polit/2601722.html) հոդվածներում։

Подробнее...

Թույլ չտալ Փաշինյանին՝ Հայաստանը և Արցախը ներքաշել պատերազմի մեջ

09.09.2019, Shame.am

http://www.shame.am/news/view/67560.html

2019թ. սեպտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց Արցախի Հանրապետության առաջին նախագահի, ՀՀ երկրորդ նախագահի հայցը, որը վիճարկում է դրույթների սահմանադրականությունը, որոնց հիման վրա նա ձերբակալվել է։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կարդացել է որոշումը, որում, մասնավորապես, ասվում է. «Սահմանադրական դատարանը որոշեց «Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ» քրեակատարողական օրենսգրքի հոդվածը՝ ՀՀ Սահմանադրութան ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր»։ Մի խոսքով, ինչպես ՀՀ ՍԴ որոշումը լրագրողներին պարզաբանեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանը, Ռ.Քոչարյանի ձերբակալությունը խախտում է նրա անձնական իրավունքի ազատությունը, և «եթե անձեռնմխելիության խնդիրը լուծված չէ, ապա ձերբակալությունը չի կարող կիրառվել»։ ՀՀ ՍԴ որոշմամբ քաղաքական վենդետան, որը ՀՀ վարչապետը և Ко-ն սանձազերծել են Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, ձերբակալության մասով, ՀՀ ՍԴ-ն չեղարկեց։ Ավելի ամբողջական պատկերացնելու համար, թե ինչ հնարավոր իրադարձություններ կհետևեն այսուհետ, հիշատակենք որոշ փաստեր ոչ վաղ անցյալից։ Բայց մինչ այդ իրադարձությունները ներկայացնելը՝ նշենք, որ ՀՀ ՍԴ որոշման մասի հրապարակումից տառացիորեն մի քանի ժամ հետո սորոսյան ամբողջ տեղեկատվական կարտելային դրուժինան քննադատության և սպառնալիքների տարափ տեղաց ՀՀ ՍԴ անդամների դեմ։

Подробнее...

 Հայաստան. մի տրտնջացեք ձեր կառավարությունից, պարզապես փոխեք այն

Հուլիսի 22, 2019

http://www.shame.am/news/view/67508.html

Արտաշես Գեղամյան

 

Դեմոկրատիայով մանիպուլացնել սիրողներին, որոնք իրենց դիվերսիոն գործունեությունը Հայաստանում հենց դեմոկրատիային հավատարմությամբ են բացատրում, ավելորդ չեմ համարում հիշեցնել. դեմոկրատական հասարակությունը մարդկանց անդեմ զանգված կամ մունջ նախիր չէ։ Այն աչքեր ու ականջներ ունի և առաջին հերթին մտածել է կարողանում։ Ընտրության մեջ սխալվելով՝ մեր ժողովուրդն այսօր հատուցում է անբարեխիղճ իշխանությամբ... Մի տրտնջացեք ձեր կառավարությունից, այլ պարզապես փոխեք այն, քանզի հայ ժողովուրդն արժանի է ավելի լավ կառավարության։

Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջումից (2018թ. ապրիլ-մայիս) հետո անցած 15 ամիսները ցույց տվեցին սթափ մտածող մարդկանց փորձերի ողջ ապարդյունությունը (բարեբախտաբար, Հայաստանում (ՀՀ) մնացել են նաև այդպիսիները)՝ խելքի բերել իրականության զգացողությունը լիովին կորցրած «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանին։ Գրում եմ այս տողերը և ինքս ինձ նախատում։ Ինչի՞ համար։ Միանգամայն իրավացիորեն հարգելի ընթերցողը կարող է հարց տալ։ Եվ նա, անշուշտ, իրավացի կլինի։ Չէ՞ որ ես քանիցս գրել եմ այն մասին, որ դեռևս պետական հեղաշրջումից առաջ ու հետո Նիկոլ Վովաևիչը կարգապահորեն հետևում էր իր անդրօվկիանոսյան ուղեվարների հանձնարարականներին, որոնց, ավաղ, դժվար է մեղադրել գունավոր հեղափոխություններ սադրելու ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ։ Բայց մտահոգում է այլ բան, այն, որ ահա արդեն քանի տարի, թերևս, վերջին ամբողջ տասնամյակում, Ձեր խոնարհ ծառան, հարգելի ընթերցող, հենվելով կոնկրետ փաստերի վրա, ի լուր ամենքի հայտարարում էր այն մասին, որ Հայաստանում իրականացվում է հայոց պետականության խարխլման հետևողական, շռայլորեն ֆինանսավորվող համակարգային աշխատանք, որին հակադարձվում են առանձին ելույթներ ինչպես ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից, այնպես էլ առանձին ԶԼՄ-ներում։ Միևնույն ժամանակ, հեռուստատեսության և ինտերնետ-պորտալների օգտագործման հնարավորությունը միանգամայն սահմանափակ է, իսկ քեռի Սեմի խնամարկյալների տեղեկատվական ռեսուրսի համեմատ նույնիսկ ծիծաղելի է։ Ընդ որում՝ ես քանիցս նշել եմ, որ Հայաստանին անդրօվկիանոսյան ստրատեգների հայտարարած տեղեկատվական պատերազմն իրականացվում է միայն մեկ նպատակով. խզել Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքը, դուրս բերել Հայաստանի Հանրապետությունից Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմակայանը, ինչպես նաև հասնել այն բանին, որպեսզի հանրապետությունից դուրս բերվեն Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության ստորաբաժանումները, ինչպես նաև Ռուսաստանի ռազմաօդային ուժերի «Էրեբունի» ավիակայանը։ Հերթական անգամ Հայաստանի, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի համար բացահայտ թշնամական այս մտահղացումների իրագործման տեխնոլոգիաների մանրամասների մեջ խորանալու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա։ Այս մասին, կրկնում եմ, արդեն քանիցս գրել եմ։

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги