Հայաստանի հասարակության համախմբումը՝ պետության պահպանման կարևորագույն տարր
10.03.2020, Shame.am
http://www.shame.am/news/view/68053.html
Արտաշես Գեղամյան
Չեմ թաքցնի, հագելի ընթերցող, որ բնավ ուրախ չէի հերթական անգամ նոր օրինակներով հիմնավորելու Հայաստանի Հանրապետության «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրելիի ու նրա խառնամբոխի զբաղեցրած պաշտոններին լիակատար անհամարժեքությունը։ Կամ էլ նորից բացահայտելու ՀՀ ազգային անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք շատ բանով պայմանավորված են հայկական իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմով։ Ցույց տալու և ապացուցելու, որ ՀՀ-ում հետևողականորեն իրականացվող անդրօվկիանոսյան տեխնոլոգիաները իմ երկիրը վերածել են պետությունների հիմքերի խարխլման ունիվերսալ մեխանիզմների ստեղծման ինքնատիպ փորձադաշտի և սկսում են նեխիչ ազդեցություն գործել հոգեվիճակի վրա։ Հավանաբար, աշխարհի հնագույն ազգերից մեկի հանդեպ իրականացվող ստոր սանձարձակությանը դիմակայելու հարցում ընդդիմության թուլության գիտակցությունից։
Подробнее...Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար
03.03.2020, Shame.am
http://www.shame.am/news/view/68030.html
Անոտացիա
Այս տագնապալի օրերին հարկ է նորից ընդգծել. Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անվտանգությունը, փխրուն խաղաղության պահպանումը Հարավային Կովկասի տարածաշրջանում նորահայտ սուլթան Սուլեյման Հիասքանչի, այսինքն՝ Էրդողանի արկածախնդրական քաղաքականությունից շատ բանով կախված կլինի այն որոշումներից, որոնք կկայացնի Մեծ Ռուսաստանը։ Այո, Վրաստանի և Ադրբեջանի անվտանգությունը նույնպես կապահովվի Ռուսաստանի ջանքերով։ Եթե Էրդողանը պատերազմ սանձազերծի Ռուսաստանի դեմ, աղետը Թուրքիայի համար անխուսափելի կդառնա։ Բայց դա չի լինի Ռուսաստանի ընտրությունը։
Սիրիայում և Անդրկովկասում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հարգելի ընթերցողը կարող է հարց տալ, թե այդ ինչ իրադարձություններ են տեղի ունեցել անցած շաբաթ Անդրկովկասում, որոնք կարող էին այդքան լուրջ մտահոգություն առաջացնել։ Փորձեմ հարցի մեջ պարզություն մտցնել։
Եվ այսպես, ս.թ. փետրվարի 25-ին Բաքվում տեղի ունեցավ Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի բարձրամակարդակ VIII նիստը, որին մասնակցեցին այդ երկրների նախագահները։ Ինչպես տեղեկացրեց ԱզերԹԱջ տեղեկատվական գործակալությունը, նիստի բացման արարողությունից հետո տեղի է ունեցել Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական հանդիպում-առանձնազրույցը։ Առաջին հայացքից «մեկ ազգ՝ երկու պետության» նախագահների այդ հանդիպման մեջ ոչ մի արտասովոր բան չկա, բայց կարևոր են հայտարարությունները, որոնք հնչեցրել է Էրդողանը Բաքու կատարած այցի ընթացքում։ Այսպես, Թուրքիայի նախագահը դատապարտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ հայտարարելով, որ «Ադրբեջանի հողերն օկուպացիայից ազատելու միջնորդների ջանքերը անբավարար են»։
Подробнее...Համախմբման այլընտրանքը հայկական պետականության կորուստն է
26.02.2020, Shame.am
http://www.shame.am/news/view/68014.html
Անոտացիա
Հայկական ավանդական, քրիստոնեական արժեքների անանց կարևորությունը խորապես գիտակցելով միայն մենք կկարողանանք օբյեկտիվ գնահատական տալ Հայաստանի հակազգային իշխանություններին, որոնք հայ ժողովրդին տանում են դեպի համազգային աղետ։ Այն հնարավոր է կանխել միայն հայկական երկու պետությունների առողջ ուժերի համախմբմամբ՝ մի կողմ թողնելով լիովին անտեղի վեճերն այն թեմայի շուրջ, թե ով է առաջնորդը։ Կարծում եմ, որ միանձնյա «առաջնորդի» (հանձին Փաշինյանի)՝ հայկական պետականության համար կործանարար օրինակը մեզ շատ բան պետք է սովորեցնի։
Անցած շաբաթ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հերթական հանդիպումն ունեցավ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու առաջարկներ պատրաստող աշխատանքային խմբի հետ։ Շոշափված հարցերի մեջ էր ընտանիքի աջակցության թեման։ Այսպես, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր Օլգա Բատալինան, իր կարծիքն արտահայտելով հարցի վերաբերյալ, նշեց. «Եվ կարևոր թեմաներից մեկը ընտանիքի աջակցությունն է։ Ընտանիքը, այն ամենը, ինչ կապված է ընտանիքի հետ՝ բոլոր տարիքի ռուսաստանցիների բացարձակ մեծամասնության համար գլխավոր առանցքային արժեքն են։ Եվ իհարկե, նրանք կարծում են, որ այսօր այդ հարցերը Սահմանադրությունում պետք է էլ ավելի ցայտուն արտացոլվեն»։ Խոստովանում եմ, որ այս հարցի հրատապությունը հատկապես հասկանալի է մեզ Հայաստանում։ Չէ՞ որ հայկական ընտանիքի անխախտ քրիստոնեական հիմքերն են հենց թույլ տվել հայ ժողովրդին, ավելի քան 500 տարի անկախ պետականությունից զրկված լինելով, կարողանալ պահպանվել որպես մարդկանց ամուր հանրություն՝ կապված լինելով լեզվի ընդհանրությամբ, քրիստոնեական հավատով, պահպանվել որպես ազգ։
Подробнее...ՊՈՒՏԻՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ
Հունվար 17, 2020
http://www.shame.am/news/view/67898.html
Արտաշես Գեղամյան
Անոտացիա
Հայաստանի «ժողվարչապետը» 2020 թվականին միանգամայն այլ օրակարգ ունի, որն էլ հնչեցրել է ՀՀ կառավարության 2020թ. առաջին իսկ նիստում։ Այսպես, հունվարի 9-ին Նիկոլ Վովաևիչը, ելույթ ունենալով Հայաստանի կառավարության առաջին նիստում, իրեն բնորոշ խորաթափանցությամբ նկատեց, որ Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը վերաբերում է զուգարանների վիճակին։
Անցել է երկու շաբաթից մի փոքր ավելի, ինչ 2020 թվականը մտել է իր իրավունքների մեջ։ Հայաստանում և մեր դաշնակից Ռուսաստանում, ըստ իս, ընթացիկ տարեսկզբի հատկանշական տարբերությունը նախորդ տարիներից այն դրության բարդության գիտակցումն է, որը ստեղծվել է Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, հատկապես Ռուսաստանի Դաշնության հարավային սահմաններին, Իրանի շուրջ և աշխարհում առհասարակ։ Ասվածի հաստատումն է ՌԴ Դաշնային ժողովին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի բացառիկ հրատապ Ուղերձի (այսուհետ՝ Ուղերձ – Ա.Գ.) ճիշտ ժամանակին հնչեցնելու միանգամայն ներկայացուցչական արարողությունը։ Հատկապես ընդգծենք, որ այդ միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության Դաշնության խորհրդի անդամներ, Պետական Դումայի պատգամավորներ, կառավարության անդամներ, Սահմանադրական և Գերագույն դատարանների ղեկավարներ, նահանգապետեր, ՌԴ սուբյեկտների օրենսդիր ժողովների նախագահներ, ավանդական դավանանքների ղեկավարներ, հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկությունների և բանկային ոլորտի, զանգվածային լրատվամիջոցների ղեկավարներ։ Ես հատուկ այսքան մանրամասն նշեցի մասնակիցների կազմը, որովհետև նրանց պրոֆեսիոնալ աշխատանքից է հիմնականում կախված լինելու Ուղերձում Ռուսաստանի նախագահի առաջադրած մասշտաբային անելիքների իրականացումը։
Подробнее...