Բռնապետին ծնում է ամբոխը, իսկ տապալում է ժողովուրդը
06.06.2020, Shame.am
http://www.shame.am/news/view/68358.html
Անոտացիա
Քաղաքական ուժերը, որոնք ՀՀ տնտեսության զարգացման, ներքին և արտաքին քաղաքականության շատ ու շատ հարցերում միշտ չէ, որ համընկնող մոտեցումներ ունեն, ավելին՝ դրանք հաճախ հակադիր են, միասնական են մի բանում՝ Ն.Փաշինյանի և նիկոլվովաևիչյան խառնամբոխի հետագա գտնվելն իշխանությունում մահացու սպառնալիք է հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության գոյությանը։ Եվ այս իրողությունն արդեն ընդունում են անգամ այն քաղաքական ուժերը, որոնք 2018թ. ապրիլ-մայիսին ոչ միայն ողջունում էին այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը» (իսկ իրականում՝ պետական հեղաշրջումը), այլև իրենց ներկայացուցիչներին պատվիրակեցին Հայաստանի կառավարություն։
Հայաստանում կորոնավիրուսով վարակումների դինամիկան, որը նկատվում է վերջին օրերին, չի կարող խոր տագնապի զգացողություն չառաջացնել։ Սկսած ս.թ. հունիսի 2-ից՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը տատանվում է 500-ից մինչև 700-ի միջակայքում։ Եվ այս տագնապահարույց ֆոնին, հետևելով «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչի անվերջանալի live-երին հնարավոր բոլոր հեռուստա- և ինտերնետ-հեռուստաալիքներով, ակամա գալիս ես հետևյալ եզրահանգման. չնայած այդ մաս-մեդիաների մեկնաբանների հնչեցրած գնահատականների տարբեր ուղղվածություններին՝ դրանք իրենց ամբողջության մեջ չեն կրում համավարակի դեմ պայքարում հայ հանրության համախմբման մոբիլիզացնող լիցք։ Ընդ որում՝ Փաշինյանի կողմնակիցները թեթևակի նախատում են (մեծ ճանապարհների) իրենց ասպետին անվճռականության համար, ընդ որում՝ անվճռականության ոչ թե կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, այլ նախկին իշխանությունների սևացման աշխատանքում։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի։
Подробнее...Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման
03.07.2020, Ռեգնում
https://regnum.ru/news/polit/3001050.html
04.07.2020, Shame.am
http://www.shame.am/news/view/68455.html
04.07.2020, Իրավունք
https://iravunk.com/news/115671
Անոտացիա
Հարավային Կովկասի տարածաշրջանին սպառնում է լայնածավալ արյունահեղ պատերազմի վերսկսման վտանգը։ Իլհամ Ալիևի կոռուպցիոն ռեժիմը, իր երկրի հասարակայնության ուշադրությունը օրախնդիր հարցերից շեղելու համար, որոնք ավելի են խորացել կորոնավիրուսի համավարակով և նավթի գների անկմամբ, ինչպես նաև երկրում տիրող համատարած կոռուպցիայով և նրա կլանի առասպելական հարստացմամբ, ստիպված է լինելու պատերազմ սադրել։ Իսկ Նիկոլ Վովաևիչը ստիպված է լինելու այս հարցում օժանդակել «կոռուպցիայի գծով իր ուսուցչին»։
Հոդվածն ուզում եմ սկսել անկեղծ խոստովանությամբ, դիցուք. երբեք չէի ենթադրի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ավելի ու ավելի շատ է դիրքավորվում որպես ափշերոնյան սուլթան, կկարողանար ոգեշնչել ինձ գրելու «հիացական» արձագանք իր հերթական ելույթի վերաբերյալ։ Եվ այսպես, հարգելի ընթերցող, ս.թ. հունիսի 25-ին ափշերոնյան սուլթանը, նույն ինքը՝ Ադրբեջանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը մասնակցել է սուլթանության պաշտպանության նախարարության N զորամասի բացմանը, որի ընթացքում էլ ելույթ է ունեցել (br.az/xronika/20200629111429437.html)։ Նրա ելույթն էլ հենց ոգեշնչել է ինձ գրիչ վերցնել և փորձել անմահացնել նրա սույն ելույթ-ախտորոշումը։ Լինելով, ինչպես և Հայաստանի «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանը, տիեզերական մասշտաբի քաղաքական գործիչ, մուալիմ Իլհամը անհանգստություն է հայտնել միջազգային իրավունքի նորմերի խախտումների առիթով. «Միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն խախտվում են, չեն պահպանվում։ Ցավոք, այսօր միջազգային հարաբերություններում գերակշռում է «ով ուժեղ է, նա էլ իրավացի է» սկզբունքը (ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի գործունեության դաժան գնահատական – Ա.Գ.)։ Մենք տեսնում ենք, նկատում ենք դա և պետք է մեր քայլերը ձեռնարկենք դրան համապատասխան, որովհետև մենք պետք է հաշվի առնենք ռեալ իրավիճակը։ Միջազգային իրավունքի նորմերի խախտումը պետք է դրդի ցանկացած երկրի ուժեղացնել իր պոտենցիալը, և մենք արդեն վաղուց ձեռնամուխ ենք եղել դրան։ Հենց դրա արդյունքում է, որ ադրբեջանական բանակն այսօր օժտված է բարձրագույն պրոֆեսիոնալիզմով (ինչի վկայությունը Ապրիլյան (2016թ.) պատերազմն է, որը սանձազերծեց Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ, երբ Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները տասնապատիկ գերազանցեցին Արցախի Պաշտպանության բանակի կորուստները, ինչի արդյունքում Ադրբեջանի պաշտպանության նախարարը ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ղեկավարությանը խնդրեց խաղաղության միտել հայկական կողմին – Ա.Գ.)։
Подробнее...Պատերազմը Հայաստանի և Արցախի շեմին է
13.05.2020, Shame.am
http://www.shame.am/news/view/68263.html
13.05.2020, Իրավունք
https://iravunk.com/news/111936
Անդրկովկասում և նրա շուրջ վերջին շաբաթների իրադարձությունների վերլուծությունը տագնապահույզ մտքի առիթ է տալիս առ այն, որ ամենամոտ ժամանակներս պետք է մեծ աղետի սպասել. Ադրբեջանը, ոչ առանց Թուրքիայի օրհնության, պատերազմ կսանձազերծի Արցախի Հանրապետության դեմ։ Ընդ որում՝ նշենք, որ օրեցօր ավելի ու ավելի է խստանում տեղեկատվական պատերազմը Ադրբեջանի կողմից հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) դեմ։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, հղում կատարեմ կոնկրետ հրապարակումների։ Այսպես, ապրիլի 23-ին DAY.az ինտերնետ-պարբերականը հրապարակել է հոդված՝ «Գեներալ-գնդապետ Մագերամ Ալիև. Ադրբեջանցի ժողովուրդը սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանին և միշտ պատրաստ է մոբիլիզացվել օկուպացված տարածքների ազատագրման համար» վերնագրով։
Подробнее...Հայաստանի ապրելունակությունն՝ առանց Փաշինյանի
Մայիսի 5, 2020
http://www.shame.am/news/view/68232.html
06.05.2020, Իրավունք
https://iravunk.com/news/111412
Մեր տագնապալի ժամանակներում, երբ կորոնավիրուսի համավարակը, ցավոք, չի մարում, ջանում ես համավարակի դեմ պայքարի մասին տեղեկատվության հնարավորինս ավելի մեծ ծավալի ծանոթանալ։ Եվ սա բնավ սոսկ հետաքրքրասիրության կամ Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) արտակարգ դրության պատճառով առաջ եկած ազատ ժամանակի հավելյալ ժամերն ինչ-որ կերպ լրացնելու ձգտում չէ։ Ոչ, հարգելի ընթերցող, նոր տեղեկատվության որոնման պահանջմունքը պայմանավորված է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի սեփական անհատական պատասխանատվության գիտակցությամբ, այն հանձնարարականների մշակման համատեքստում, որոնցում կընդհանրացվեր կորոնավիրուսի դեմ պայքարի՝ աշխարհի որոշ երկրներում արդեն առկա դրական փորձը։ Ավելին, յուրաքանչյուրի պարտքն է՝ մոբիլիզացվել և իր գիտելիքների ու փորձի սահմաններում անել առաջարկություններ տնտեսության և բիզնեսի աջակցության վերաբերյալ։
Այս առնչությամբ կցանկանայի հիշատակել որոշ հանձնարարականներ, որոնք հնչել են 2020թ. ապրիլի 28-ին COVID-19-ի դեմ պայքարին նվիրված խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ունեցած ելույթում։ Եվ սա՝ բնավ ո՛չ մի ինչ-որ գավառական շողոքորթության իմաստով, այլ որովհետև Վ.Վ. Պուտինի ելույթում տրվել են հանձնարարականներ, որոնք լիովին ակտուալ և կիրառելի են Հայաստանի Հանրապետության համար։
Подробнее...