Թույլ չտալ Փաշինյանին՝ Հայաստանը և Արցախը ներքաշել պատերազմի մեջ

09.09.2019, Shame.am

http://www.shame.am/news/view/67560.html

2019թ. սեպտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց Արցախի Հանրապետության առաջին նախագահի, ՀՀ երկրորդ նախագահի հայցը, որը վիճարկում է դրույթների սահմանադրականությունը, որոնց հիման վրա նա ձերբակալվել է։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կարդացել է որոշումը, որում, մասնավորապես, ասվում է. «Սահմանադրական դատարանը որոշեց «Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ» քրեակատարողական օրենսգրքի հոդվածը՝ ՀՀ Սահմանադրութան ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր»։ Մի խոսքով, ինչպես ՀՀ ՍԴ որոշումը լրագրողներին պարզաբանեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանը, Ռ.Քոչարյանի ձերբակալությունը խախտում է նրա անձնական իրավունքի ազատությունը, և «եթե անձեռնմխելիության խնդիրը լուծված չէ, ապա ձերբակալությունը չի կարող կիրառվել»։ ՀՀ ՍԴ որոշմամբ քաղաքական վենդետան, որը ՀՀ վարչապետը և Ко-ն սանձազերծել են Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, ձերբակալության մասով, ՀՀ ՍԴ-ն չեղարկեց։ Ավելի ամբողջական պատկերացնելու համար, թե ինչ հնարավոր իրադարձություններ կհետևեն այսուհետ, հիշատակենք որոշ փաստեր ոչ վաղ անցյալից։ Բայց մինչ այդ իրադարձությունները ներկայացնելը՝ նշենք, որ ՀՀ ՍԴ որոշման մասի հրապարակումից տառացիորեն մի քանի ժամ հետո սորոսյան ամբողջ տեղեկատվական կարտելային դրուժինան քննադատության և սպառնալիքների տարափ տեղաց ՀՀ ՍԴ անդամների դեմ։

Մեղադրանքների անհիմն լինելը ցնցում է երևակայությունը, ընդ որում՝ դրանց կանխակալությունը, քննադատության սինքրոնությունն ու պլանային բազմազանությունը նորից համոզում էին այն բանում, որ հայոց պետականության դեմ վարվում է բացահայտ տեղեկատվական պատերազմ։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի, հայոց պետականության դեմ, որովհետև «ժողվարչապետի» կողմնակիցների բոլոր գործողություններն ուղղված են իշխանության հիմնարար ճյուղերից մեկի՝ Հայաստանի դատական համակարգի խափանմանն ընդհանուր առմամբ։ Կարդալով ՀՀ ՍԴ-ի, նրա նախագահի՝ բարձր պրոֆեսիոնալ սահմանադրագետ, հարգարժան Հրայր Թովմասյանի և նրա նույնքան բարձրակարգ գործընկերների՝ ՀՀ ՍԴ անդամների հասցեին ուղղված «ներբողները»՝ զարմանում ես նրանց ընդդիմախոսների ցինիզմից։ Մեղադրանքների անհեթեթությունը հասնում է մինչև անգամ այնտեղ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նոր խմբագրության համահեղինակներից մեկին՝ Հրայր Թովմասյանին, մեղադրում են Սահմանադրությունը չիմանալու մեջ։ Տեղին չե՞ն, այստեղ, արդյոք, համեմատությունները, թող ների ինձ Բարձրյալը նման համեմատության համար, Ֆ.Մ. Դոստոևսկու Մեծ հավատաքննիչի հետ։ Որպեսզի իրավագիտության նրբություններին անտեղյակ ընթերցողին հասկանալի լինի ինչի մասին է խոսքը, պատկերավոր արտահայտվեմ։ Մի պահ հիշենք տասնյակ գեղարվեստական քննադատների արձագանքները, որոնք 1915 թվականից ընդհուպ մինչև մեր օրերը քննարկում են ռուսական արվեստում ամենահայտնի կտավներից մեկը՝ Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսին»։ Չէ՞ որ նկարը դիտելով որպես նոր խոսք կուբիզմի, ֆուտուրիզմի կամ «դժվարիմաց ռեալիզմի» մեջ՝ քննադատները վերջին հաշվով համակարծիք էին այն հարցում, որ Կ.Մալևիչի նկարը ստեղծվել է նոր գեղարվեստական համակարգով, որը կոչվում է «սուպրեմատիզմ»։ Սակայն գնահատականների և բնութագրերի ողջ բազմազանությամբ հանդերձ՝ ոչ ոք գեղարվեստական քննադատներից կասկածի տակ չդրեց գլխավորը՝ նկարն արված է սև գույնով, որտեղ նկարիչը հետազոտել է գույնի (մեր դեպքում՝ ՀՀ ՍԴ հոդվածները) և կոմպոզիցիայի (սահմանադրական հոդվածների փոխկապվածությունը) հիմնային հնարավորությունները, որի կազմում նույնպես առկա են «Սև շրջանակն» ու «Սև խաչը», այսինքն՝ կա սև գույնը, մեր պարագայում՝ ՀՀ Սահմանադրությունը։ Բայց, ինչպես ասվում է հայտնի ասույթում, «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»։ Մի խոսքով՝ ՀՀ ՍԴ որոշումը վարկաբեկելու էժանագին վաքխանալիան, որն ընդհանուր ոչինչ չունի ՀՀ Սահմանադրության հետ, տառացիորեն մեր աչքերի առջև վերածվում է ուղղակի սպառնալիքների՝ Նիկոլ Վովաևիչին և Դյորդ Շորոշին՝ Թիվադոր Շվարցի որդուն, որը ժողովրդի մեջ հայտնի է որպես Ջորջ Սորոս, հնազանդ ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ ՍԴ-ն ցրելու վերաբերյալ օրենք ընդունելու մասին։ Ամփոփելով ՀՀ ՍԴ-ի դեմ անպատկառ հարձակումները՝ ասենք, որ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը մտնում է եզրափակիչ, այն է՝ հայոց պետականության քայքայման փուլ։ Իսկ «ժողվարչապետի» սխրակիցներն ավելի ու ավելի շատ են սկսում համապատասխանել ֆրանսիացի ծովակալ դը Պանի՝ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակների հայտնի լրագրող Մալե դյու Պանին գրած նամակի (սխալմամբ վերագրվել է Մորիս Թալեյրանին) հայտնի բնորոշմանն այն մասին, թե. «նրանք ոչինչ չսովորեցին և ոչինչ չեն մոռացել»։ Այստեղ նկատի է առնվում այն, որ Ֆրանսիայում տապալված Բուրբոնների դինաստիայի կողմնակիցները հառնել էին ոգով Դիրեկտորիայի շրջանում (1794-1799թթ.)՝ այն հույսով, որ միապետությունը շուտով կվերականգնվի։ Այդպես էլ Ն.Փաշինյանն իր կողմնակիցների հետ չի մոռացել իրավական ամենաթողությունը, որը տիրում էր Հայաստանում 1991-1997թթ., որն ուղեկցվում էր թալանով ու իշխանության եկած նորելուկների, նրանց մերձավորների կողմից ջրի գնով Հայաստանի ազգային հարստության իսպառ վաճառքով, ՀՀՇ-ական ռեժիմին անհարմար գործիչների պատվերով սպանություններով (նկատի ունեմ Հայոց համազգային շարժման կառավարման տարիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ), բայց ոչինչ էլ չսովորեցին, քանի որ Նիկոլ Փաշինյան և Ко-ն իրենց գործողություններով ամեն բան անում են նոր կերպարանքով ՀՀՇ հանցավոր ռեժիմի վերականգնման համար՝ ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանությունը զավթելով, որն ապահովվում է ՀՀ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության էական մեծամասնությամբ։ Ավաղ, դա հնարավոր դարձավ ՀՀ նախագահներ Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի բացթողումների պատճառով, որոնց կառավարման տարիներին տերպետրոսյանական ռեժիմը այդպես էլ համարժեք քաղաքական գնահատական չստացավ, և որ ավելի կարևոր է՝ չստացավ իրավական գնահատական։

Այսքան մանրամասն պարզաբանումներից հետո վերադառնանք վերը նշված թեմային և նշենք, որ 2018թ. սեպտեմբերի 17-ին REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակել է իմ հոդվածը՝ «Ն.Փաշինյանի հակապետական հեղաշրջումը դատապարտված է տապալման. և դրանում է հայոց պետականության փրկությունը» վերնագրով։ Մտաբերում եմ, որ այդ ոչ այնքան հեռավոր ժամանակներում «հակապետական հեղաշրջում» բնորոշումը որոշակի ականջների համար, հատկապես սորոսյան լափակերների, բավական «սրբապիղծ» էր հնչում, քանի որ հայ հասարակությունում այդ օրերին դեռևս տիրապետում էր էյֆորիկ վիճակ, հատկապես պետական հեղաշրջման առաջմղիչների՝ «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի, ԼԳԲՏ հանրույթի, սորոսյան բազմաթիվ լափակերների և Հայաստանի կարիքից կամազրկված ու նախկին իշխանություններից հիասթափված քաղաքացիների շրջանում, իհարկե, ոչ առանց արտասահմանի համակարգային քարոզչության, ինչպես նաև Հայաստանին ու հայ ժողովրդին բնավ ոչ թշնամական ուժերի տեղեկատվական արտանետումների, այսինքն՝ ելնելով ներհայկական իրավիճակային նկատառումներից։ «Ժողվարչապետ» Ն.Փաշինյանի ագրեսիվ պոպուլիզմը կուրացրել էր Հայաստանի ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան մեկ երրորդին (ինչի վկայությունն էին 2018թ. դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցությունը և Ն.Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքին տրված ձայները)։ Այո, հարգելի ընթերցող, մեր քաղաքացիների մի մասն իրականության զգացողությունը կորցնելու աստիճանի դյութված էր նորահայտ կեղծ քաղաքական մեսիայով՝ Նիկոլ Վովաևիչով։ Այսպիսի տխուր եզրակացության ապացույցը մեր քաղաքացիների մի մասի կողմից եղավ այն, որ ընդունեց Նիկոլ Վովաևիչի կողմից հայ հասարակությունը «սպիտակների» (իմա՝ նիկոլվովաևիչականների «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդից, սորոսյան լափակերներից՝ գումարած երկնագույն ԼԳԲՏ հանրույթը), որոնք այսպես կոչված «թավշյա հեղափոխության» (այսինքն՝ պետական հեղաշրջման) մասնակիցներն էին, և մյուսների, որոնց կոչեցին «սևեր» կամ, ինչպես Հայաստանի ներկայիս իշխանություններն են նրանց անվանում՝ ռևանշիստներ, բաժանումը։ Դեռ լավ է, որ ժամանակի ընթացքում «թավշյա հեղափոխություն» բնորոշումը Հայաստանի մեղսունակ քաղաքական գործիչների կողմից սկսեց ավելի ու ավելի շատ փոխարինվել «իշխանափոխություն» արտահայտությամբ։ Եվ հանկարծ անորոշության ու ապատիայի այս իրադրությունում, ասես ամպրոպ պարզ երկնքում, հնչեցին Արցախի ազգային հերոս, մինչև վերջերս Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտնությունները, որը ինտերնետ-պորտալին տված հարցազրույցում, ըստ իս, միանգամայն օբյեկտիվորեն հայտարարեց, որ «Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները քրեորեն հետապնդելի են»։ Ավելին, Արցախի մարտական գեներալը քաղաքականապես վտանգավոր է համարում ՀՀ կառավարության ս.թ. օգոստոսի 22-ի որոշումը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 33 միլիոն 680 հազար դրամ ($71 հազ.) հատկացնելու մասին՝ Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մոնիթորինգի համար, որոնք տեղի կունենան ս.թ. սեպտեմբերի 8-ին։ Նշենք, որ ընտրությունների մոնիթորինգը կիրականացնեն երկու ոչկառավարական կազմակերպություններ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակը (նրանց կհատկացվի 16 մլն 200 հազար դրամ) և «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնը (կհատկացվի 17 մլն 480 հազար դրամ)։ Հարցի քաղաքական կողմի և վերոնշյալ կազմակերպությունների մասին խոսելով՝ Վ.Բալասանյանը միանգամայն արդարացիորեն ասաց. «Այդ երկու կազմակերպությունները Հայաստանում իշխանաբռնազավթման գործիքներից են (նկատի ունի 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը – Ա.Գ.): Դա դրսից ներդրված ծրագիր է, օտարերկրյա ներդրումներով նախագիծ (նշենք, որ 2017-18թթ. Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը ստացել է $231,4 հազար, իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» (Union of Informal Citizens)՝ $231,4 հազար Սորոսի ֆոնդի Հայկական մասնաճյուղից, իսկ 2019թ. այդ կազմակերպությունների ֆինանսավորումը «Բաց հասարակության», այսինքն՝ Սորոսի հայկական գրասենյակի կողմից էապես ավելացել է – Ա.Գ.): ՀՀ-ն` ի դեմս վարչապետի, որպեսզի այդ գումարներն այլ խողովակներով չներմուծվեն Արցախ, կառավարության միջոցով է դա անում: Կգա օրը և կտեսնեք, որ այդ երկու կազմակերպությունները ներմուծվում են Արցախ: Այո, ժամանակին ես չեմ խոսել` հարգելով ՀՀ պետականությունը, հիմա ասում եմ` ՀՀ-ի և՛ խորհրդարանն է բռնազավթվել, և՛ իշխանությունը, և՛ 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական (հանուն արդարության նշենք, որ դա համառորեն չեն ցանկանում տեսնել ԱՄՆ և Եվրամիության դեմոկրատիայի ջատագովները, իսկ մեր բարեկամները նախընտրում են չմիջամտել ինքնիշխան Հայաստանի ներքին գործերին, թե ինչ անդրադարձ դա կարող է ունենալ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում՝ հավանաբար, բարձրաձայն այդ մասին խոսելու հարմար ժամանակը չէ – Ա.Գ.): Բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, քրեորեն հետապնդելի արարքներ են... ՀՀ պետականությունը հիմա կասկածի տակ է, ինչը փորձում են տեղափոխել Արցախի Հանրապետություն, բայց դա թույլ չի տրվելու, քանի որ յուրաքանչյուր անհատ Արցախում իր վրա տարել է պետականություն կերտելու ծանրությունը»։ Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի այս տագնապալի եզրակացությունները թանկ արժեն։ Դրանք հատկապես հասկանալի են ինձ՝ REGNUM տեղեկատվական գործակալությունում մի շարք հրապարակումների (դիցուք՝ «Կանխել Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության սպառնալիքը», 21 մարտի 2019թ., «Լինել, թե չլինել հայոց պետականությանը», 9 ապրիլի 2019թ., «Արցախ. երբ պետության շահերը նենգափոխվում են կույր ատելությամբ, աղետն անխուսափելի է», 14 մայիսի 2019թ., «Իշխանությունների անհամարժեքությունը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը», 17 հունիսի 2019թ., «Հապաղումը բռնապետությունը վերացնելու հարցում սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը», 4 օգոստոսի 2019թ.) հեղինակիս։ Մինչև Վիտալի Բալասանյանի հայտարարությունները կարող էր տպավորություն ստեղծվել, թե իմ հոդվածներում ներկայացված գնահատականներն ու եզրակացությունները ձայն բարբառո հանապատի էին։ «Անապատ» ասելով պետք է հասկանալ ՀՀ իշխանությունների կողմից «սև» անվանյալ Հայաստանի քաղաքական ուժերի խիստ զուսպ արձագանքը, ի տարբերություն զգալի (Հայաստանի չափանիշներով) ընթերցողական լսարանի, որոնք մի քանի տասնյակ հազարից ավելին են, հատկապես Shame.am ինտերնետ-պորտալում, «Իրավունք» և «Комсомольская правда в Армении» թերթերում, որտեղ այդ հոդվածները հրապարակվել են։

Հարգելի ընթերցողը, բնականաբար, կարող է հարց տալ. իսկ ո՞վ կամ ի՞նչն է դրդում, ավելի շուտ՝ ստիպում Հայաստանում իշխանավորներին նման հակապետական քաղաքականություն վարել, որն օբյեկտիվորեն առաջ է բերում այսքան լուրջ տագնապ։ Խնդիրն ավելի լավ պատկերացնելու համար հիշենք ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան, որը տեղի է ունեցել 2018թ. հոկտեմբերի 25-ին։ Նշենք, որ «ժողվարչապետ» Ն.Փաշինյանը, ողջունելով ԱՄՆ պատվիրակության այցը Հայաստան, ասաց. «Ուրախ եմ ընդունել նման բարձր մակարդակի պատվիրակություն, ինչը Հայաստանի համար պատմական իրադարձություն է (համաձայնեք, որ հայ ժողովրդի համար պատմական իրադարձության բավական խեղճ բնորոշում է – Ա.Գ.)։ Շատ կարևոր է շփումներ ունենալ ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակով, և մեր կառավարությունը կարևոր նշանակություն է տալիս հայ-ամերիկյան ակտիվ երկխոսությանը և սերտ համագործակցությանը»։ Եվ ահա, Հայաստանի համար այս «պատմական» իրադարձության ընթացքում Ջ.Բոլթոնն ըստ էության նշեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության հանդեպ որոշվում և թելադրվում է Հայաստանն առաջին հերթին որպես հայ-ռուսական հարաբերությունների բաղկացուցիչ ընկալմամբ։ Եվ եթե Ջ.Բոլթոնի այցը գնահատենք այս դիրքերից, ապա, ըստ իս, դրա արդյունքների սպառիչ մեկնաբանությունը տրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից։ Այսպես, Ջոն Բոլթոնի հայտարարությունը Հայաստանի իշխանություններից Ռուսաստանի հետ ավանդական բարեկամությունից հրաժարվելու փաստացի պահանջի մասին ՌԴ ԱԳՆ-ն որակել է այսպես. «Թվում էր, թե ներքին գործերի ուղղակի միջամտությունից չտարբերվող ավելի մեծ անպատկառություն էլ չի լինում։ Բայց պարզվում է՝ այդպես չէ... Օրերս Երևան այցելած՝ ԱՄՆ նախագահի օգնական Բոլթոնը հրապարակավ պահանջեց, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային հարաբերությունների իր «պատմական կլիշեներից» (հատկապես չէր թաքցվում, որ խոսքը Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին է)։ Նա նաև ասաց, որ սպասում է (Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից) խորհրդարանական ընտրություններից հետո երկրում նախաձեռնողական քայլեր ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ։ Բնականաբար (Ջ.Բոլթոնը – Ա.Գ.) չի մոռացել գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը հարկ է, որ գնի ռուսականի փոխարեն»,- նշվում էր ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում։

Իսկ այժմ դիտարկենք, թե ինչպես է Նիկոլ Վովաևիչը կատարում Ջոն Ռոբերտ Բոլթոն II-ի պատգամները ռուս-հայկական հարաբերությունների առումով, որոնց մասին նա ասել է. «դա իսկապես հիմնարար հարց է Հայաստանի համար, որպեսզի նա լիարժեք օգտագործի իր ինքնիշխանությունն ու կախված չլինի կամ չենթարկվի արտաքին ազդեցությանը (հասկանալի է՝ բացի ԱՄՆ ազդեցությունից – Ա.Գ.)։ Ժողովրդի համար ավելի նախընտրելի է ունենալ լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում և չկաշկանդվել պատմական շաբլոններով (կլիշեներով»)։ Այսպես, Nouvelles d'Arménie ամսագրին վերջերս տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը Ջ.Բոլթոնին յուրօրինակ հաշվետվություն է տվել՝ մասնավորապես ասելով. «Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Ինչո՞ւ ոչ ոք չի մտածում՝ կա՞ն արդյոք պատասխան կասկածներ հայ-ռուսական հարաբերություններում։ Օրինակ, երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, դա կասկածի առարկա՞ է, թե՞ ոչ։ Սրանով ես ուզում եմ ասել, որ մենք պետք է ազատվենք բազմադարյա կոմպլեքսներից։ Հայաստանը և Ռուսաստանը ինքնիշխան գործընկերներ են, և եթե Մոսկվայում իրավունք ունեն կասկածների, ապա նման իրավունք ունի նաև Երևանը (իսկապես, ինչո՞ւ պետք է Հայաստանի բարեկամ լինելու մեջ Մոսկվան կասկածի, եթե, օրինակ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն այդ պաշտոնին իր նշանակումից երկու տարի առաջ այրում էր Ռուսաստանի Դաշնության դրոշը և ՀՀ-ում ՌԴ դեսպանության շենքի վրա ձվեր գցում – Ա.Գ.)։ Համոզված եմ, որ այսօր մեր հարաբերությունները նշանավորվում են «նման արժանապատվությամբ» («նման արժանապատվության» հերթական դրսևորումը սորոսյան լափակեր, «թավշյա հեղափոխության» գծով Ն.Փաշինյանի զինակից, «Հայաստանի իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանի անպատկառ գրառումն էր (որին, կրկնում եմ, հայ հարկատուների փողերով վստահված է Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մոնիթորինգը) Facebook-ի իր էջում, որը հետևել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի շնորհավորանքին Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 65-ամյակի առիթով. «Եթե Վլադիմիր Պուտինը ցանկանում է բանտում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք»)։ Այնուհետև Նիկոլ Վովաևիչը, տիեզերական մասշտաբի աշխարհաստրատեգ լինելով, Ռուսաստանին քծնելու անթաքույց ցանկությամբ դուրս է տալիս լրիվ անկապ, էկլեկտիկ դատողություններ՝ կտրված այսօրվա իրողություններից։ Այս ամենում կարևորն այլ բան է. այն, որ Նիկոլ Վովաևիչը շփոթված է, նա քանիցս ցանկանում է և՛ ձուկ ուտել, և՛ ոտքերը չթրջել, բայց նրա մտավոր կարողություններն աշխատում են իր իսկ դեմ։ Կատարման համար հատկապես դժվար թվաց երկրորդ առաջադրանքը, որ տվել էր Ջ.Բոլթոնը Նիկոլ Վովաևիչին։ Այսպես, 2018թ. հոկտեմբերի 25-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում Ջ.Բոլթոնն ասաց. «Եթե Հայաստանում հանրային կարծիքի կանխատեսումները հաստատվեն, ապա ընտրություններից հետո վարչապետը (Ն.Փաշինյանը) շատ ուժեղ մանդատ կունենա վճռական և որոշիչ քայլերի իրականացման և ղարաբաղյան հարցի կարգավորման ջանքերի կատարման համար։ Եթե պատրաստակամություն լինի, ապա մենք էլ պետք է աշխատենք, որպեսզի ադրբեջանական կողմից նման ռեակցիա լինի»։ Դե ինչ, փաստենք. 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը, որը ղեկավարում է Ն.Փաշինյանը, ստացավ քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 70,42%-ը։ Այստեղ մենք չենք դիտարկում ընտրությունների անցկացման լեգիտիմության հարցը, քանի որ դա առանձին վերլուծության թեմա է։ Այսինքն՝ արտահայտվելով Ջ.Բոլթոնի խոսքերով՝ ՀՀ վարչապետը ստացավ «շատ ուժեղ մանդատ», ինչին հաջորդեցին «վճռական և որոշիչ քայլեր և ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված ջանքերի իրականացում»։ Ընթերցողներին հիշեցնենք, թե ինչ հաջորդականությամբ են դրանք իրականացվել։ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում (2018թ. հունիսի 7-ին) վարչապետ Ն.Փաշինյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի նախագահն էր, իսկ Սերժ Սարգսյանը՝ Ղարաբաղի ինքնապաշտպանության կազմակերպիչներից մեկը։ Հետևաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել բանակցությունների մանդատ, անկախ այն բանից, թե ինչպես ենք դրան վերաբերվել։ Ես, անգամ ամենամեծ ցանկության դեպքում, չէի կարող ինքս ինձ վերագրել բանակցություններ վարելու մանդատ, որովհետև դրա համար չկան ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ բարոյական հիմքեր»։ Արդեն 2019թ. մարտի 12-ին, հավանաբար որդեգրելով Ջ.Բոլթոնի օրհնությունը, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, մասնավորապես ասաց. «Բայց գլխավոր հարցը հետևյալն է. իսկ բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին կամ, ինչպես որոշ դեպքերում ասվում է, Ղարաբաղի հայությանը: Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա, որովհետև բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի կամ, ինչպես մեր որոշ գործընկերներ գերադասում են ասել, Ղարաբաղի հայության քվեն, լիազորությունն ստացած որևէ սուբյեկտ: Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի վարչապետը չի կարող նման լիազորություն կատարել՝ այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում, չի քվեարկում և, ուրեմն Հայաստանի վարչապետը չի մտնում Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց շրջանակի մեջ: Եվ սա ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է, իսկ լեգիտիմությունը ժամանակակից հարաբերությունների առանցքային գործոն է՝ ոչ միայն ներքաղաքական, այլև միջպետական և միջազգային հարաբերություններում»: Բնականաբար, այդ ի սկզբանե անիրականանալի, չեմ թաքցնի՝ Նիկոլ Փաշինյանի բավական բնական ու տրամաբանական առաջարկությունները հասցեագրված էին ներքին լսարանին։ Ինչպես և պետք էր սպասել, ՀՀ «ժողվարչապետի» այս հայտարարությունից երեք օր անց, ս.թ. մարտի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի կայքում անգլերեն հրապարակվեց «Press Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group on the Upcoming Meeting of President Aliyev and Prime minister Pashinyan» հաղորդագրությունը, որում գրված է. «...Համանախագահները համառորեն կոչ են անում կողմերին ձեռնպահ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք ենթադրում են իրավիճակի՝ ելքը կանխագործող էական փոփոխություններ տեղերում կամ ապագա բանակցությունները սահմանող պայմաններ, որոնք պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություններ՝ առանց մյուս կողմի համաձայնության, կամ մատնանշում են ակտիվ մարտական գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին»։ Այսպիսով, ԵԱՀԿ ՄԽ-ն մերժել է Նիկոլ Վովաևիչի առաջարկությունը՝ Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացին ներգրավելու մասին։ Միևնույն ժամանակ, կարևոր է նշել նաև մեսիջն Ադրբեջանի հասցեին, որը պարբերաբար սպառնում է նախաձեռնել հակամարտության ուժային լուծումը։ Այլ խոսքով՝ Ն.Փաշինյանը պատասխանատվությունից չի խուսափի ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացի համար, և նրան օվկիանոսի այն կողմից կարգադրված է սկսել «վճռական և որոշիչ քայլեր և իրականացնել ղարաբաղյան կարգավորման ջանքերը» Ջ.Բոլթոնի պատգամներով։ Դատելով Ն.Փաշինյանի հետագա գործողություններից՝ «ժողվարչապետի» համար պարզ է, որ Բոլթոնի կողմից նրան տրված հանձնարարությունները պարտադիր են և վերանայման ենթակա չեն։ Այսպես, ս.թ. օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, Վերածննդի հրապարակում Նիկոլ Վովաևիչը ելույթ ունեցավ, որն այլ կերպ, քան սադրանք, որն անիմաստ է դարձնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, ինչպես նաև սպառնում է Հայաստանի և Արցախի դեմ պատերազմի սանձազերծմամբ Ադրբեջանի կողմից, դժվար է բնութագրել (տե՛ս REGNUM, 17 օգոստոսի 2019թ., Արտաշես Գեղամյան, «Փաշինյանի սադրանքը Ստեփանակերտում սպառնում է Հայաստանի և Արցախի դեմ պատերազմով»)։ Չեմ կարծում, թե առողջ դատող որևէ հայ դեմ կլիներ հանրահավաքում Նիկոլ Վովաևիչի հայտարարություններին այն մասին, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Իսկ եթե այս հարցում, անկասկած, համահայկական կոնսենսուս կա, ապա այդ ժամանակ միանգամայն օրինաչափ է հարցը. ի՞նչն է խանգարում Ն.Փաշինյանին, որը ՀՀ Ազգային ժողովում ճնշող մեծամասնություն ունի, Արցախի Հանրապետության ղեկավարության հետ համատեղ, Միջազգային իրավունքի նորմերին լիակատար համապատասխանությամբ, սկսել անհրաժեշտ օրենսդրական ընթացակարգեր հայկական երկու պետությունների վերամիավորման համար։

Հիրավի, եթե Ն.Փաշինյանն անկեղծ է իր այս ձգտման մեջ, այդ դեպքում ինչպես բացատրել Արցախի Հանրապետության պետական հիմքերի քայքայման, նրա անկախությունը նվաճած մարտական գեներալների, Արցախի հերոսների վարկաբեկման նրա հետևողական աշխատանքը։ Ինչպես հասկանալ ՀՀ իշխանությունների անթաքույց դիվերսիոն աշխատանքը, որոնք իրենց հայտարարություններով նպաստում են անվստահության մթնոլորտի ստեղծմանը հայկական երկու պետությունների միջև, ընդ որում՝ հիանալի գիտակցելով, որ դա անխուսափելիորեն կհանգեցնի հայ ժողովրդի՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության բարոյահոգևոր միասնության, Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիային դիմակայելու միավորված ներուժի թուլացմանը։

Կարելի է Ն.Փաշինյանի ելույթներից այլ գոհարներ էլ մեջբերել, որոնք մանրազնին դիտարկման դեպքում մերկացնում են դրանց իսկական նշանակությունը. նախ՝ ներսից խափանել Արցախի հերոս ժողովրդի միասնությունն ու միասնականությունը, սասանել նրա հավատն առաջնորդների հանդեպ, որոնք բախտորոշ դեր են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության նվաճման գործում, պառակտում մտցնել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև, խախտել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի եռամիասնությունը։ Ավելին, անել հնարավոր ամեն ինչ Արցախի Հանրապետության ղեկավարությունից 1992-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի հերոսներին ու ակտիվ մասնակիցներին հեռացնելու համար, որոնք նվաճել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը՝ դրանով իսկ պարարտ հող ստեղծելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ նոր պատերազմ սանձազերծելու համար։ Չարժե կասկածել, որ նման քաղաքականություն վարելով Ն.Փաշինյանը կատարում էր Ջ.Բոլթոնի տնային առաջադրանքը։ Իսկ ինչ վերաբերում է «պատմական կլիշեներից» հրաժարվելուն, այսինքն՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խզելուն, ապա այդ նպատակին հասնելու համար Նիկոլ Վովաևիչը «հաջողություններ» ունի։ Այսպես, վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանի միգրացիոն ծառայությունը ապաստան և փախստականի կարգավիճակ է տրամադրել Ռուսաստանի քաղաքացի Վիտալի Շիշկինին, ինչի մասին ասել է ինքը՝ Շիշկինը, Facebook-ի իր էջում։ Ընթերցողներին տեղեկացնելով այն մասին, որ սույն գործիչը հայտնի է իր ծայրահեղ աջ ազգայնական հայացքներով, մասնակցել է «ժողովրդական հավաքներին» Արզամասում, որոնց արդյունքում մի քանի հայ ընտանիքներ ստիպված են եղել տեղափոխվել։ Ինքը՝ Շիշկինը, «հակահայկական ժողովրդական հավաքներին» մասնակցելու համար Արզամասի քաղաքային դատարանի որոշմամբ ձերբակալվել է 7 օրով։ Կարելի է այլ փաստեր էլ բերել, որոնք բնութագրում են սույն կերպարի խավարամտությունը, որոնք չէին կարող չարժանանալ ժողովրդով քողարկվող, բայց ըստ էության իրենց իսկ ժողովրդին թշնամական՝ ՀՀ գործող իշխանությունների երախտագիտությանը։ Այսպես, «ազատամտության» խոսափող, այսինքն՝ «Ազատություն» ռադիոյի հայկական բաժինը ս.թ. սեպտեմբերի 4-ին գրում է. «Հայաստանի միգրացիոն ծառայությունը ռուս ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ճանաչել է փախստական և նրան ապաստան տրամադրել։ Փաստաթղթում կարդում ենք, որ «գոյություն ունի իրական և հիմնավորված վտանգ, որ նա Ռուսաստանի Դաշնություն վերադարձի դեպքում, իր քաղաքական հայացքների պատճառով, կենթարկվի այնպիսի վերաբերմունքի, որը կհակասի «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջին, այն է՝ չվերադարձնելու սկզբունքը փախստականին այն տարածք չվերադարձնելն է, որտեղ կարող է գոյություն ունենալ սպառնալիք նրա կյանքին կամ ազատությանը որոշակի ցեղային, կրոնական, ազգային, սոցիալական խմբին պատկանելության, քաղաքական համոզմունքների կամ մի շարք այլ հիմքերով»։

Պետք է կարծել, որ Հայաստանի իշխանությունները, իմանալով այն մասին, որ Vkontakte-ում կա Վիտալի Շիշկինի խումբ, որը բազմաթիվ հակազգային հրապարակումներ ունի, այդ թվում և հայերի վերաբերյալ, ինչպես նաև հետևյալ տիպի մեկնաբանություններ, ինչպիսին է. «Գուցե ես կրկնեմ, բայց հանցագործությունների մեծ մասը կատարվում է հենց ներգաղթողների կողմից։ Չի՛ կարելի չնշել վերլուծաբանների դիտարկումները, որոնք ասում են այն մասին, որ եթե տաքարյուն հյուրերը չլինեին, հանցավորությունը Մոսկվայում նվազագույն մակարդակի կլիներ։ Այսինքն՝ հենց միգրանտներին ենք մենք պարտական մեր հանցավորության բարձր մակարդակով», ես չեմ զարմանա, հարգելի ընթերցող, եթե վաղը-մյուս օրը Հայաստանի իշխանություններն արդարացնեն սույն բացահայտ հակառուսական դեմարշը ինչ-որ բարի նպատակներով. իբր, Շիշկինին փախստականի կարգավիճակ տալով և նրան Հայաստանում թողնելով նրանք դրանով իսկ ապահովել են մեր հայրենակիցների՝ Ռուսաստանի այսօրվա ներգաղթյալների անվտանգությունը։ Այլ կերպ, քան նողկալի չես անվանի նսեմ հակառուսական, իսկ խոշոր հաշվով՝ հակահայկական հրապարակումները Հայաստանի՝ օվկիանոսի այն կողմից շռայլորեն ֆինանսավորվող ինտերնետ-պորտալներում, հատկապես Ռ.Քոչարյանի ծննդյան 65-ամյակի առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի շնորհավորանքի հետ կապված։ Մի օրինակ ես արդեն ներկայացրի, ուրիշները չեմ նշի, որպեսզի չտարածեմ այդ հակահայկական ու հակառուսական տեղեկատվական վարակը։ Ռ.Քոչարյանին շնորհավորելու հետ կապված եզրակացություններիս օբյեկտիվությունը ցույց տալու համար մեջբերում անեմ Վ.Պուտինի հեռագրի տեքստից. «Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի առիթով։ Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք վաստակած հարգանք եք ձեռք բերել հայրենակիցների շրջանում և արտասահմանում, զգալի ավանդ ներդրել արդի Հայաստանի զարգացման, Անդրկովկասում անվտանգության և կայունության ապահովման գործում»։ Խորհեք, հարգելի ընթերցող, «Անդրկովկասում անվտանգության և կայունության ապահովման գործում» բառերի շուրջ։ Այդքան բարձր գնահատականը, ըստ իս, նրբանկատորեն հուշում է Նիկոլ Վովաևիչին և Ко-ին, առաջին հերթին, Հայաստանի Հանրապետության լուրջ իրավասուբյեկտության մասին Ռ.Քոչարյանի նախագահության տարիներին, որը կարող էր ապահովել անվտանգություն ոչ միայն Հայաստանում, այլև Անդրկովկասում, բնականաբար՝ շնորհիվ Ռուսաստանի հետ կայուն ռազմավարական հարաբերությունների։ Եվ այդ փաստը բնավ ամերիկյան էմիսարների սրտով չէ, որոնք մեզ՝ հայերիս, կոչ են անում ազատվել «պատմական կլիշեներից» և «որակով ավելի լավ ամերիկյան զենք գնել ռուսականի փոխարեն»։

Միանգամայն սպասելի էր, որ Հայաստանի գործող իշխանությունների նման երկերեսանի քաղաքականությունը, որը, չարժե կասկածել, մշակվում է հեռավոր օվկիանոսի այն կողմում, չէր կարող աննկատ մնալ ինչպես ռուսական քաղաքական մեկնաբանների, այնպես էլ Ադրբեջանի բարեկամների կողմից։ Այսպես, 2019թ. օգոստոսի 8-ին բացահայտ ռուսատյաց 1in. am ինտերնետ-պորտալն իր կայքում տեղադրել է հոդված՝ «Գրիգորի Տրոֆիմչուկ. Եթե Հայաստանը պատրաստ է նորից գնալ կործանման ճանապարհով, ապա դա նրա անձնական գործն է» վերնագրով։ Մանրամասն չեմ ներկայացնի այդ հոդվածը, մանավանդ որ Գ.Տրոֆիմչուկին առաջադրած հարցերը շատ ավելի ընդարձակ էին, քան դրանց հակիրճ պատասխանները։ Դա որքան հայտնի, նույնքան էլ պարզունակ խմբագրական հնարք է, դիցուք. ամբողջ հոդվածը կարդալով՝ ընթերցողների ենթագիտակցության մեջ մնում են թղթակցի հնչեցրած հարցերը, այս դեպքում՝ բացահայտ հակառուսական բովանդակությամբ, որոնք հետագայում ասոցիացվում են ռուս քաղաքական մեկնաբանի անվան հետ։ Սակայն, Գրիգորի Տրոֆիմչուկի դեպքում 1in. am-ի ռուսատյացների հնարքը չանցավ։ Բերեմ ընդամենը առանձին կտորներ նրա հարցազրույցից. «Ռուսաստանը չի պաշտպանում Ռոբերտ Քոչարյանին, պարզապես ունի իր տեսակետն այս խնդրի վերաբերյալ։ Իսկ դա, Հայաստանի համար, հիմա արդեն հենց խնդիր է, այլ ոչ թե պարզապես ընթացիկ խնդիր։ Հակառակ դեպքում Մոսկվան կգտներ Քոչարյանին պաշտպանելու գործնական հնարավորություն։ Բայց առայժմ Մոսկվան հետևում է տեղի ունեցողին՝ անելով իր հետևությունները։ Ռուսաստանը նաև ոչ մի կերպ չի միջամտել Փաշինյանի իշխանության գալու գործընթացին, հակառակ դեպքում կգտնվեին նաև այստեղ ներազդելու գործիքներ, ես կարծում եմ, քչերն են այս հարցում կասկածում։ Իսկ եթե հայերը՝ Փաշինյանով հիացած, ցանկանում են լրիվ կտրել Ռուսաստանից բոլոր խողովակները, ներառյալ հումքայինները, ապա երբեք ուշ չէ անել դա։ Ես անձամբ ոչ մեկին երբեք ոչ մի բանում չեմ համոզել։ Բայց Ռուսաստանի ղեկավարությունը գործում է ծայրահեղ պատասխանատու՝ Հայաստանը չմատնելով ճակատագրի կամայականությանն անգամ այս քիչ հասկանալի, ինչպես արդեն ասացի, նոր իշխանության հետ։ Նիկոլ Վովաևիչի ղարաբաղյան քաղաքականության մասին երկար խոսելն իմաստ չունի, քանի որ այն չի եկել որևէ բան «հանձնելու»։ Այն ակնհայտորեն եկել է փոխելու հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ողջ ընթացքը, և բոլոր փոփոխությունները, հայտարարություններն այս հաշվով վկայում են միայն մի բանի մասին. տարածաշրջանը նորից ներքաշում են պատերազմի մեջ»։

Ասված է արդար և ազնիվ, ուստի և բոլոր հայրենասիրական ուժերի պարտքն է համախմբվել, որպեսզի թույլ չտրվի Հայաստանն ու Արցախը ներքաշել Ադրբեջանի հետ նոր արյունահեղ պատերազմի մեջ։ Հարգելի ընթերցողներին այլ հեղինակների կողմից տրված նման գնահատականներով չհոգնեցնելու համար միայն մեկ մեջբերում կատարեմ, որը պերճախոս վկայում է Ռուսաստանի հայտնի քաղաքագետների՝ Հայաստանում պետական հեղաշրջումից հետո ստեղծված իրավիճակի ընկալման մասին, որոնք ծայրահեղ տհաճ, բայց, ավաղ, ազնիվ գնահատական են հնչեցնում այսօրվա հայկական իրողությունների մասին։ Այսպես, ս.թ. սեպտեմբերի 3-ին «Մոսկվա-Բաքու» ինտերնետ-պորտալը հրապարակեց հարցազրույց՝ «Ռազմական փորձագետ. Եթե Փաշինյանը շանտաժի ենթարկի Մոսկվային, ապա կոշտ պատասխան կստանա» վերնագրով։ Ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. այդ ինչի՞ համար եմ ես մեջբերումներ կատարում մի հարցազրույցից, որը հրապարակվել է Հայաստանի և Արցախի հանդեպ բացահայտ թշնամական ինտերնետ-պարբերականում։ Պատասխանը պարզ է. կարևոր է իմանալ տարբեր գնահատականների մասին, որոնք տրվել են Նիկոլ Վովաևիչի ելույթներին ու հնչել բնավ ոչ մեր վայ-հեղափոխականի երկրպագուների կողմից։ Այսպես, վերոնշյալ հարցազրույցում ոչ անհայտ ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն ասել է. «Փաշինյանը ոչինչ չունի և ոչինչ չի կարող առաջարկել իր ժողովրդին՝ կարգախոսներից բացի։ Հայաստանի վարչապետը փորձառու դեմագոգ է, խորամանկ, հմուտ, որ կարողացել է իշխանության վագոն թռչել ոչ թե ընտրությունների, այլ հեղաշրջման ճանապարհով։ Հայաստանի ժողովուրդը, հավանաբար, նույնպես կույր է, ինչպես Ուկրաինայի ժողովուրդն է կույր, որն իշխանության բերեց Պորոշենկոյին, իսկ հիմա բացականչում է, թե երբ են վերջապես այդ Պորոշենկոյին նստեցնելու։ Եթե Հայաստանում իրենց համար այդպիսի առաջնորդ են ընտրել, ինչ կարող ես անել... Ակնհայտ է, որ Փաշինյանը Հայաստանը դեպի աղետ է տանում՝ աշխարհաքաղաքական, տնտեսական։ Դա տրիբուն է, որը խոսում է ինչ-որ հաջողությունների մասին, ինչ-որ բան խոստանում։ Իսկ հաջողություններ նման առաջնորդի հետ չկան և չեն լինի։ Տնտեսության ոչ մի աճ չի լինի»։

Որքան ցավալի ու վիրավորական է նման բան կարդալ Նիկոլ Վովաևիչի մասին, այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի՝ խոսելով ցավի ու վիրավորվածության մասին՝ կարդալով այս տողերը նրա՝ իր իսկ սիրեցյալ կերպարի մասին, բայց Հայաստանի քաղաքացիներից յուրաքանչյուրը պարտավոր է իրեն հաշվետվություն տալ այն մասին, որ սա յուրօրինակ դատավճիռ է Հայաստանի ողջ քաղաքական դասի համար։ Արդար դատավճիռ... Կարևոր է, որ մենք բոլորս հասկանանք, որ Փաշինյանին Հայաստանն աղետի բերել թույլ չտալը կենսական անհրաժեշտություն է հայոց պետականության պահպանման համար։

Հետգրության փոխարեն

Ստեղծված ավանդույթի համաձայն՝ չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով։ Չէ՞ որ պատեհապաշտների իշխանություն լինում է ոչ միայն Հայաստանում, այլև ցանկացած այլ երկրում։ Իսկ անանցը, հավերժը հայ ժողովրդի համար մեր քրիստոնեական արժեքներն են, որ պահում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, դրանք մեր հնագույն մանրանկարներն են, ձեռագրերը, բարություն ճառագող, մարդկանց մեջ կարեկցանք ու գթասրտություն դաստիարակող հայկական ազգային մշակույթը, մեր օրհնաբանված վերաբերմունքն է ընտանիքի ու ավագների հանդեպ։ Ուստի մենք պետք է հատկապես խնամքով վերաբերվենք մեր տաղանդավոր հայրենակիցների գործերին ու հիշողությանը։ Ս.թ. հոկտեմբերին լրանում է Հայաստանի ժողովրդական նկարիչ, լուսահոգի Սլավիկ Բաղդասարի Պարոնյանի ծննդյան 90-ամյակը։ Մտաբերում եմ, թե ինչպես էին մեր ռուսաստանցի խորհրդարանական հյուրերը ՌԴ Դաշնային ժողովից, ծանոթանալով հարգարժան մաեստրոյի կտավներին (այդպես էին մեծարում Սլավիկ Բաղդասարովիչին նրա արվեստի բազմաթիվ երկրպագուները), միաձայն հաստատում, որ նրա կտավները դիտելիս, որոնք վերարտադրում են հայոց աշխարհի բնության անասելի կոլորիտը, չի կարելի չսիրահարվել Հայաստանին, նրա սիգապանծ լեռներին ու կոթողային եկեղեցիներին, որ լուսարձակում են արևի լույսի ներքո՝ ասես թափանցիկ-թափանցիկ բարձրլեռնային աղբյուրներ։ Նրանց խոստովանությամբ՝ անգամ ձյունը լեռնագագաթներին, ձմռան արևի, տակ հեքիաթային ջերմություն է հաղորդում։ Կարելի է երկար գրել հայոց հողի գույների տաղանդավոր այս տաղերգուի մասին, մեր հիասքանչ բնության մասին։ Կցանկանայի հույս հայտնել, որ ՀՀ նախագահ Արմեն Վարդանի Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը ըստ արժանվույն, պետական մակարդակով կկազմակերպեն մեր նշանավոր գեղանկարչի՝ Սլավա Բաղդասարի Պարոնյանի 90-ամյա հոբելյանը։ Եվ թող դա ինքնատիպ պատիժ լինի ինձ, որ իմ նախորդ հոդվածներում կշտամբել եմ Հայաստանի իշխանություններին մեր տաղանդավոր հայրենակիցների հանդեպ անտարբեր վերաբերմունքի համար, որոնք իրավամբ դարձել են Հայաստանի Հանրապետության ազգային խորհրդանիշ։

 

Աղբյուրը՝ REGNUM տեղեկատվական գործակալություն

Արտաշես Գեղամյան

Последние видеоматериалы

Новые книги