Մի բան պատահել է... նրա հիշողությանը
Խոսքը Ռուսլան Իմրանովիչի հիշողության մասին է
Արտաշես Գեղամյան
Մի՛ դատեք, որ չդատվեք։ Որովհետև ինչ
դատաստանով որ դատեք,
նրանով եք դատվելու, և ինչ չափով որ չափեք,
դրանով պիտի չափվի ձեզ։
Ավետարան ըստ Մատթեոսի (գլուխ 7. 1, 2)
Եվ այսպես, հունիսի 12-ին ոչ անհայտ ադրբեջանական Haqqin.az տեղեկատվական ինտերնետ պորտալը հրապարակեց Ռուսլան Խասբուլատովի հոդվածը՝ «Իսկական հարվածը հասցրեց Հայաստանը՝ պատերազմ սկսելով Ադրբեջանի դեմ» վերնագրով, «Արդարացի խոստովանություն» ենթավերնագրի ներքո։
Հոդվածն սկսվում է «Մեզ մոտ չեն ցանկանում հասկանալ այդ բանը. իսկական մահացու հարվածը Խորհրդային Միությանը հասցրեց Հայաստանը՝ պատերազմ սկսելով Ադրբեջանի դեմ»։ Նման բան կարդալով կարելի էր հանգիստ խղճով մի կողմ նետել այդ ցնդաբանությունը, եթե տողերը չպատկանեին ԽՍՀՄ փլուզման գլխավոր գործող անձանցից մեկին, փլուզում, որին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին հղած ուղերձում (2005թ. ապրիլ) անվանել էր «դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետ»։
Подробнее...Что-то с памятью его… стало
Речь пойдет о памяти Руслана Имрановича
Июнь 13, 2019
http://www.shame.am/ru/news/view/67380.html
Не судите, да не судимы будете,
ибо каким судом судите, таким будете судимы;
и какою мерою мерите, такою и вам будут мерить.
Евангелие от Матфея (глава 7.1,2)
Итак, 12 июня небезызвестный азербайджанский информационный интернет портал Haqqin.az опубликовал статью Руслана Хасбулатова под заглавием «Подлинный удар нанесла Армения, начав войну против Азербайджана» с подзаголовком «Справедливое признание».
Статья начинается с предложения «У нас не хотят понять эту вещь: подлинно смертельный удар по Советскому Союзу нанесла Армения, начав войну с Азербайджаном». Прочитав такое, можно было со спокойной совестью отбросить в сторону эту галиматью, если бы авторство этих строк не принадлежало одному из главных действующий лиц развала СССР, которую президент России Владимир Владимирович Путин в послании Федеральному Собранию Российской Федерации (апрель 2005 года) назвал «крупнейшей геополитической катастрофой века».
Напомним читателям, каковы заслуги Руслана Имрановича Хасбулатова в этом злодеянии против советского народа.
Подробнее...Մենք մի հայրենիք ունենք՝ միացյալ Հայաստանը
Եվ նրա բարգավաճումը հայ ժողովրդի միասնականության մեջ է
Արտաշես Գեղամյան
07.06.2019, Shame.am
http://www.shame.am/news/view/67358.html
Արդեն գրել եմ պետությունների քանդման արդի տեխնոլոգիաների մասին, որոնցից որոշներն իրականացվեցին Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսին, պետական հեղաշրջման ժամանակ։ Անցել է մեկ տարի հայոց պետականության համար կործանարար այդ օրերից, և թվում էր, թե, վերջապես, վրա կհասնի մեր այն քաղաքացիների սթափվելու ժամանակը, որոնք էյֆորիայի մեջ էին այսպես կոչված «թավշյա հեղափոխության» (իմա՝ պետական հեղաշրջման) նորահայտ տրիբունի՝ Նիկոլ Փաշինյանի բոցավառ ելույթներից։ Խոսքը ԼԳԲՏ հանրույթի կամ տոտալիտար կրոնական աղանդների ներկայացուցիչների մասին չէ և ոչ էլ սորոսյան ֆոնդերի ու դրանց կլոնների լափակեր, բավական մեծաքանակ բազմության, որոնք լավ էլ ապրում էին նաև նախկին իշխանությունների օրոք։ Ինձ շատ ավելի շատ հուզում է Հայաստանի՝ կարիքից կամազրկված քաղաքացիների, մեր երկրի բնակչության ամենատարբեր շերտերի եւ, առաջին հերթին, ուսանողների ու բարձրդասարանցիների հոգեբանական վիճակը, որոնք անկեղծորեն լավ փոփոխություններ էին տենչում իրենց կյանքում, որոնց իրական նախադրյալներն արդեն մշակվել և հնչեցվել էին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի կողմից նրա վերջին ելույթներում ու հարցազրույցներում՝ ՀՀ վարչապետի պաշտոնում հաստատվելուց առաջ։ Մեր հենց այս քաղաքացիները, իրենք էլ այդ մասին չկասկածելով, արտահայտելով իրենց բողոքը, աստիճանաբար վերածվեցին սահմանից այն կողմ գտնվող տիկնիկավարների մանիպուլացման օբյեկտի, հայոց պետականության կործանման տեխնոլոգիայի գործիքի՝ ընդհանրացված ձևով «փափուկ ուժ» (soft power) նշանակված (անվանված) երևույթի միջոցով։ Նշենք, որ «փափուկ ուժի» կիրառումը Հայաստանում միանգամայն որոշակի նպատակ էր հետապնդում և դրա հեղինակների կողմից դիտարկվում էր որպես գործուն միջոց Անդրկովկասում համաշխարհային քաղաքականության անդրօվկիանոսյան հայտնի կենտրոնի արտաքին քաղաքական շահերի իրականացման ուղղությամբ։
Подробнее...Արցախ. Երբ պետության շահերը նենգափոխվում են կույր ատելությամբ, աղետն անխուսափելի է
Մայիսի 14, 2019
http://www.shame.am/news/view/67293.html
Արտաշես Գեղամյան
«Ատելությունը պարտվածների բաժինն է» (Կոնֆուցիոս)։
Չեմ թաքցնի, որ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած Հաղթանակի 74-ամյակի, Շուշիի ազատագրման 29-ամյակի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի ստեղծման տոնակատարությունից հետո դժվար էր տրամադրվել գրելու մի հոդված, որում ստիպված եմ հարգելի ընթերցողների ուշադրությունը հրավիրել «ժողվարչապետի» գործողությունների անհամարժեքության հերթական դրսևորման վրա, գործողություններ, որոնք լի են կույր ատելությամբ քաղաքական ընդդիմախոսների հանդեպ։ Ընդ որում՝ անգամ ամբողջ հայ ժողովրդի համար թանկ այդ լուսավոր տոնական օրերին։ Եվ այսպես, ս.թ. մայիսի 7-ին Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը նամակ էին ուղարկել Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հասցեով։ Նամակում, մասնավորապես, նշված էր. «Ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը (նկատի է առնվում Հայրենական մեծ պատերազմում – Ա.Գ.), ԼՂՀ ՊԲ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի – Ա.Գ.) և Շուշիի ազատագրման օրը։ Ավանդույթի համաձայն՝ Ստեփանակերտում և Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են դառնում, ի թիվս այլ հարգարժան հյուրերի, Արցախի Հանրապետության բոլոր նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել են Շուշիի ազատագրմանը, կերտել են մեր Հաղթանակը։ Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, խնդրում ենք Ձեզ մայիսի 9-ին ընդառաջ կայացնել համապատասխան որոշում նրա խափանման միջոցը փոխելու մասին։
Подробнее...