«Եթե չեք ստուգում՝ ի՞նչ միջոցներով են կառուցվել դղյակները, ուրեմն դուք էլ եք դղյակատեր». Ներքին գործերի նախկին նախարար
11.05.2016, Առավոտ
Aravot.am-ի հետ զրույցում Լենինականի նախկին միլպետ, ՀԽՍՀ ներքին գործերի վերջին նախարար Լեւոն Գալստյանը կարծիք հայտնեց, որ «քառօրյա պատերազմ» հասկացությունը սխալ է. պատերազմը եղել է, կա ու շարունակվում է: «Ի՞նչ է հիմա մեր երեխաները չե՞ն զոհվում, ի՞նչ քառօրյա պատերազմ, մինչեւ չնստեն բանակցային սեղանի շուրջ, մինչեւ չորոշվի Ղարաբաղի ինքնուրույնության հարցը, այդ պատերազմը կշարունակվի, այդպես էլ կգնա: Աստված չանի, որ մի տասնամյակ էլ, քսանամյակ էլ գնա, դրա համար գերտերությունները պետք է մտածեն, որ սրան վերջ պիտի դրվի, կա ազգերի ինքնորոշման իրավունք: Ղարաբաղի ժողովուրդը չի ուզում ապրել ալիեւների իշխանության ներքո. ուզում է ինքնուրույն ապրել, ազատ ապրել, ուզում է առանց կացնահարված լինելու ապրել, ուզում է առանց կտրված կոկորդով ապրել: Ի՞նչ է պատահել, չկա՞ն աշխարհում ժողովուրդներ, Կոսովոն ձեզ օրինակ, էդ ինչպե՞ս է, որ Կոսովոն միանգամից ճանաչեցին, Ղարաբաղը չեն ճանաչում, հայ ենք, դրա համա՞ր: Մեր ազգի տառապանքներին վերջ պետք է լինի, էսքան շարունակել չի կարելի»:
Մեր հարցին՝ ձեր կարծիքով՝ ո՞րն է ղարաբաղյան հարցի արդյունավետ լուծումն այս պահին՝ բանակցայի՞ն, թե՞ ռազմական ճանապարհը, նախկին նախարարն ասաց. «Բանակցությունները պետք է շարունակվեն: Մեր հարգելի պատգամավորները, որ ԱԺ են մտցրել Ղարաբաղի անկախության ճանաչումը, շուտ է այս մասին խոսելը, դա նշանակում է պատերազմ: Բայց պատերազմը մեզ էլ ձեռնտու չէ, էդ սրիկաներին էլ ձեռնտու չէ: Ախր, մեր սերունդն է գնում, մեր ժողովրդի գենոֆոնդն է գնում, էդ պատերազմ ուզողները հասկանո՞ւմ են, որ 18-20 տարեկանն է գնում, որն ազգի հիմքն է: Մենք մերը ապրել ենք, գնալու ենք, նրանք պետք է վեր բարձրանան, մեր գործը նրանք պետք է շարունակեն: Ո՞վ ասաց որ նրանց մեջ չկան ապագա ակադեմիկոսներ, չկա Հայաստանի ապագա նախագահը, ապագա վարչապետը, Հայաստանի ապագա ոստիկանապետը, ո՞վ ասաց, որ այդ տղաների մեջ չկան ապագա գիտնականներ: Մի խոսքով, հասկանալ է պետք, ուզելը լավ բան է, բայց ճիշտ ուզելն ավելի լավ բան է»:
Կարդալ ավելին...«Ո՞վ է ասել, թե 35 տարեկան Կուտոյանը երիտասարդ է». ներքին գործերի նախկին նախարար
19.02.2016, Առավոտ
Aravot.am-ի հետ զրույցում Լենինականի նախկին միլպետ, ՀԽՍՀ ներքին գործերի վերջին նախարար Լևոն Գալստյանը , անդրադառնալով 35-ամյա Գեորգի Կուտոյանին ԱԱԾ ղեկավար նշանակելուն, ասաց. «Ո՞վ ասաց, որ 35 տարեկանը երիտասարդ է, 35 տարեկանն արդեն կյանքի կեսն ապրել է, իհարկե, կների ինձ Կուտոյանը, բայց նա արդեն կյանքի փորձ ունի, աշխատանքի փորձ ունի, ընտանիքի հայր է, երեխա է դաստիարակում:
Երիտասարդը գուցե մինչեւ 30 տարեկա՞նն է, 35 տարեկանում ես քրեական հետախուզության բաժնի պետն էի… Եվ հետո նոր նշանակածը կյանքի ահագին ճանապարհ է անցել թե՛ աշխատանքային, թե՛ ուսումնական, այնպես որ հանրապետության նախագահը ճիշտ նշանակում է կատարել. չէ՞ որ հանրապետության նախագահը ինքն էլ է ղեկավարել այդ ծառայությունը երիտասարդ տարիներին եւ գիտի՝ ում ինչ նշանակել: Եվ հետո ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է մարդկանց այդքան հուզում նշանակումը, ի՞նչ է պատահել, ո՞ւմ էին ուզում, որ չեն նշանակել, այդ Կուտոյանին են նշանակել: Օրինակ՝ ո՞ւմ էին ուզում, որ նրա փոխարեն նրան են նշանակել, թեկնածու է եղել հարմար, նշանակել են, ի՞նչ է պատահել»:
Կարդալ ավելին...Արտաշես Գեղամյանը կխոսի Սերգեյ Նարիշկինի հետ
11.02.2016, Առավոտ
Ես չէի ասի, որ կրավորական է, այդ մասին արդեն իսկ ասվել է: Ուրիշ բան, որ հանկարծ չստացվի, թե մենք անտարբեր ենք այդ հարցի կապակցությամբ, առանձին հոդվածներում, ելույթներում դա ողջունվել է: Իսկ հիմա, պետական դուման իր պաշտոնական դիրքորոշումը, որ կայացրեց, արդեն բնականաբար, ՀՀ-ն իր գնահատականն այդ ամենին կտա»,- այսօր «Ազդակ» մամուլի ակումբում ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը`ի պատասխան Aravot.am-ի հարցի`ինչպե՞ս է վերաբերվում ՌԴ պետական դումայում «Կոմկուս» եւ «Արդար Ռուսաստան» խմբակցությունների կողմից բարձրացված 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու մասին հարցին, ճի՞շտ է, արդյոք, պաշտոնական Երեւանի կրավորական կեցվածքը:
Կարդալ ավելին...Արտաշես Գեղամյանի ակնարկը՝ ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին
11.02.2016, Առավոտ
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը ողջունում է կոալիցիաները եւ համագործակցությունները: Այսօր, «Ազդակ» մամուլի ակումբում պատասխանելով ՀՅԴ- ՀՀԿ համագործակցության արդեն հստակեցված ձեւաչափերին վերաբերող հարցին, նա ասաց. «ՀՅԴ-ն ոչ միայն փորձառություն, այլ կադրային ռեսուրս ունեցող քաղաքական ուժ է»:
Գեղամյանը կարծում է, որ հանրապետության նախագահը ճիշտ քայլ էր արել`փորձելով պետության շահից ելնելով օգտագործել ՀՅԴ-ի ռեսուրսը: Նա հիշեցրեց, որ ՍԻՄ-ը, ՔԴՄ-ն եւ «Ազգային միաբանությունն» արդեն համագործակցում են ՀՀԿ-ի հետ եւ իրենց համար պատիվ են համարում «հանուն երկրի աշխատել`ուժերի ներածին չափով»: Այդ կուսակցությունների ղեկավարները, հիշեցնենք, ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունների անդամներ են:
Կարդալ ավելին...