21-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԽԻՍՏ ԱՐԴԻԱԿԱՆԱՑԱՎ

13.02.2010

Թե՛ հանրապետության, թե՛ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում: Ինչպես միշտ, առավել մակերեսային, սիրողական, ինչու չէ, նաև հեգնական ու չարակամ երանգներով կրկին աչքի ընկան աշխարհի կողմից «անարդարացիորեն չգնահատված»  ՀԱԿ-ի միջազգայնագետների արձագանքները: Իրողություն, որը, անշուշտ, ոգևորում է, քանզի վերստին փաստում է միջազգային քաղաքագիտական-փորձագիտական շրջանակներում լևոնականների անվնաս լինելու հանգամանքը: Մինչդեռ ակնհայտ է, որ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Չեթըմ Հաուսում»  իրավամբ կարելի է համարել շրջադարձային, ինչու չէ, բեկումնային ոչ միայն հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման հեռանկարների տեսանկյունից, այլև Արցախի ազատագրական պայքարին տրվող մեկնաբանությունների, հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման լույսի ներքո: Փորձենք հիմնավորել: Նախ, այն փաստը, որ նախագահը Արցախի հիմնահարցի կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումների մասին նախընտրել էր խոսել Մեծ Բրիտանիայի դիվանագիտական կադրեր պատրաստող հիմնական դարբնոցում` «Չեթըմ Հաուսում», ինքնին խոսուն է: Ամենևին պատահական չէր նաև, որ հանդիպման վարողի դերում էր Արևմուտքում ճանաչված և գնահատված լորդ Ջորջ Ռոբերթսոնը, որը 1997թ. մայիսին ստանձնել էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի, իսկ 1998թ. օգոստոսի 2-ին էլ նշանակվել էր և մինչև 2003 թվականը Հյուսիսատլանտյան կազմակերպության` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էր: Որո՞նք էին Սերժ Սարգսյանի ելույթի, ըստ իս, առանցքային դրույթները: ՀՀ նախագահը հրապարակավ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության ձեռքբերումը, ազատագրական պայքարը պայմանավորված է եղել Արցախի հայ ազգաբնակչության հիմնարար իրավունքի` ապրելու իրավունքի պաշտպանությամբ: Ելույթում փաստարկված ներկայացվեց, որ արցախահայությունը պայքարի էր ելել իր անկախության համար` ի պատասխան ադրբեջանական իշխանությունների գործադրած էթնիկ զտումների, հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացրած բացահայտ ահաբեկության, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում վտանգված էր հայ մարդու կյանքը միայն այն պատճառով, որ նա հայ է:

Դրանով իսկ փաստվեց այն իրողությունը, որ տասնամյակներ շարունակ անարձագանք էր մնում թե՛ խորհրդային իշխանությունների, թե՛ միջազգային հանրության կողմից: Սերժ Սարգսյանը, ըստ էության, ակնարկում է, որ ազատագրական պայքարի պատճառներից մեկն էլ հենց պայմանավորված է նրանց անտարբեր, չեզոք պահվածքով, վերաբերմունքով: Ավելին` ելույթում մատնանշվեց, որ հենց մեր օրերում միջազգային հանրության լռակյաց դիրքորոշման պայմաններում Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում շարունակվում են անպատիժ վանդալիզմի դրսևորումները հայկական պատմական հուշարձանների, խաչքարերի նկատմամբ: Առավել սուր հնչեղություն ունեցավ նախագահի կողմից տրված գնահատականը առ այն, որ միջազգային համապատասխան կառույցների փորձերը տեղում ծանոթանալ, ինչու չէ, կանխել այդ բարբարոսական վերաբերմունքն արժանանում է պաշտոնական Ադրբեջանի բացահայտ քամահրանքին:

Կարդալ ավելին...

ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ Է` ՕԳՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ՆԵՈՕՍՄԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԿԱՅՍԵՐԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ. ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄԵԾ ՊԱՐՏԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

26-27.01.2010

Վերջին տասնօրյակում թուրքական, ադրբեջանական և հայկական լրատվամիջոցները հեղեղված են վերլուծություններով, զանազան մեկնաբանություններով` պայմանավորված ս.թ. հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) կողմից ընդունված որոշմամբ` 2009թ. հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխ քաղաքում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ, ինչպես նաև այդ կապակցությամբ հունվարի 18-ին Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության խնդրո առարկայի կապակցությամբ տարածած հայտարարությամբ: Երբ ուշադրությամբ վերլուծում ես այդ հրապարակումները, ապա գալիս ես այն եզրակացության, որ դրանք, այդ թվում և Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարությունը, ի սկզբանե դատապարտված են կամ հեգնական վերաբերմունքի, կամ էլ խիստ պահանջ էին առաջացրել դրանց հեղինակների շրջանում բացատրական լուրջ աշխատանք կատարելու համար: Զավեշտ է, անշուշտ, երբ ՍԴ-ի իրավասությունների շրջանակում ընդունված զուտ իրավաբանական որոշմանը տրվում են գնահատականներ, արվում հայտարարություններ, որոնք, իրենց ճնշող մեծամասնությամբ քաղաքական են և ոչ մի աղերս չունեն Միջազգային իրավունքի նորմերի հետ: Այլ խոսքով` մենք ականատեսն ենք, երբ Միջազգային իրավունքի նորմերին չհակասող, ավելին, դրանց գերակայության մասին հիշատակող ՍԴ-ի որոշումը շահարկելով` Թուրքիայի «Արդարություն և զարգացումե իշխող կուսակցությունը, Ազգային Մեծ ժողովում գործող ընդդիմադիր կուսակցությունները խնդրո առարկայի շուրջ հանդես են գալիս (անգամ իսկ այս հարցում միմյանց դաժանորեն քննադատելով) նույն ուղղվածությունն ունեցող ելույթներով և հայտարարություններով: Դրանց առանցքը հետևյալն է` վիժեցնել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը` դրա մեղքը բարդելով պաշտոնական Երևանի վրա: Այս ֆոնին ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում իր անսահման գոհունակությունը, ընդ որում, այս հարցում թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը ցուցաբերում են անթաքույց համերաշխություն: Պակաս ուշագրավ չեն մեր ընդդիմության դիրքորոշումները:

Այսպես` Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ), արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, շտապեց մեր ժողովրդին հայտնել իր «հեղինակավոր» կարծիքը ՍԴ-ի որոշման վերաբերյալ: Խնդրո առարկայի շուրջ ՀԱԿ-ի կողմից ընդունված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ՀՀ Սահմանադրական դատարանը թանկարժեք նվեր մատուցեց Թուրքիային, որքան էլ նրա որոշման ներածական մասը` հեքիաթ, իրավական ուժից զուրկ մի շարադրանք է, Թուրքիան, Հայաստանի իշխանությանը նմանակելով ու նույն մակարդակին լինելով, այն լրջի է տալիս»: Կարծում եմ, ՀԱԿ-ի հայտարարությունը կարդալիս առավել ծանր ապրումների մեջ կընկնեն Թուրքիայի իշխանությունները` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կոնգրեսի կողմից իրենց հասցեին արած ծանր քննադատությունից: Պետք է ակնկալել, որ մոտ ժամանակներում Թուրքիայի վարչապետը Հուլիոս Կեսարի նմանակությամբ հուսահատ կբացականչի` Եվ դու, Լևո՛ն… Հետաքրքրական է նաև Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) արձագանքը: Նրանք նույնպես հավատարիմ մնացին վերջին շրջանում իրենց որդեգրած, առավել ցայտուն արտահայտվող գործելակերպին և ՍԴ-ի որոշմանը, ինչպես նաև դրա շուրջ ընթացող զարգացումներին տվեցին գնահատականներ, որոնք կարելի է ամփոփել «Համ նալին, համ մեխին» խորագրի ներքո: Արդարության առաջ չմեղանչելու համար նշենք, որ այս պարագայում, Հայաստանի պետական շահերի տեսանկյունից դատելով, Դաշնակցության կողմից վարվող քաղաքականությունն արդարացված է, որը հնարավորություն է ընձեռում մեր իշխանություններին անհրաժեշտության դեպքում օգտվել նրանց նման դիրքավորումից: Ինչ վերաբերում է «Ժառանգության» կողմից որդեգրված մոտեցումներին, փաստենք, որ նրանք նույնպես հավատարիմ մնացին սեփական գործելակերպին, այն է` հուշել, օգնել միջազգային ամենատարբեր կառույցներին առավել խիստ պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ` իրենց նման պարզունակ, օտարի շահերը պաշտպանող մոտեցումները քողարկելով Հայաստանի ժողովրդավարացման, մարդու իրավունքների պաշտպանության ծխածածկույթով: Կարդալ ավելին...

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ. ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄԵԾ ՊԱՐՏԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

16.01.2010

Մեր տարածաշրջանի համար այս շաբաթը աչքի ընկավ կարևորագույն իրադարձություններով: Ավարտվեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն, նրա բանակցությունները ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի, ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Անտարակույս, կարևոր իրադարձություն էր նաև հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ընդունված 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»  և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին»  արձանագրություններում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով»  որոշումը: Վերը նշված բոլոր իրադարձություններն իրենց միասնության մեջ նոր իրավիճակ են ստեղծում թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, թե՛ հայ-թուրքական հարաբերություններում, թե՛ Հարավային Կովկասի տարածաշրջանում և, ինչու չէ, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Եվրամիություն, Թուրքիայի միջև հարաբերություններում: Այս առումով փորձենք ի մի բերել այս շաբաթվա զարգացումները: Եվ այսպես, հունվարի 13-ին վարչապետներ Պուտինի և Էրդողանի բանակցություններից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ նրանք հանդես եկան ելույթներով, այնուհետև պատասխանեցին լրագրողների հարցերին: Հիշատակման արժանի են վարչապետների ելույթներում արտահայտված այն միտքը, որ վերջին տարիներին Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում արձանագրվել է վերելք, մասնավորապես առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում:

Այսպես, 2008 թ. գրանցված արդյունքներով Ռուսաստանի Դաշնությունը Թուրքիայի հետ ունեցած ապրանքաշրջանառության ծավալով վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը, իսկ Թուրքիան Ռուսաստանի առևտրատնտեսական գործընկերների մեջ գրավում է 7-րդ տեղը: Վարչապետների կողմից խնդիր դրվեց առաջիկա 5 տարիների ընթացքում փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 100 մլրդ դոլարի: Այսօր Ռուսաստանը ապահովում է բնական գազի Թուրքիայի պահանջարկի շուրջ 70 տոկոսը: Թուրքիայի բիզնեսը արդեն Ռուսաստանի էկոնոմիկա է ներդրել 6 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանի բիզնեսը Թուրքիայի էկոնոմիկա ներդրումներ է արել շուրջ 4 մլրդ դոլարի չափով: Անցյալ տարի Ռուսաստանից Թուրքիա են այցելել մոտ 3 մլն զբոսաշրջիկներ, Թուրքիա մեկնած տուրիստների թվով Ռուսաստանը Գերմանիայից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը: Նախատեսել են մինչև այս տարվա ամառը սահմանել առանց մուտքագրային արտոնագրերի կարգ` Թուրքիայից Ռուսաստան և հակառակը:

Ավելին` բանակցությունների ընթացքում դրական արդյունքներ արձանագրվեցին համատեղ իրագործվող նախագծերի` «Հարավային հոսք»  գազատարի և «Սամսուն–Ջեյհան»  նավթատարի, ՌԴ-ի կողմից Թուրքիայում ատոմակայան կառուցելու հետ առնչվող խնդիրների լուծման գործում, ինչպես նաև քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Այս ամենի մասին մանրամասնեցի հատուկ, որպեսզի պատկերացնենք Ռուսաստան-Թուրքիա համագործակցության մակարդակը: Վարչապետների ելույթներից հետո նրանք պատասխանեցին լրագրողների հարցերին: Այստեղ կարևոր եմ համարում, որ Թուրքիայի վարչապետի այցը ՌԴ լուսաբանող թուրքական և ռուսաստանյան լրագրողական խմբերին ընձեռված էր հնարավորություն տալու մեկական հարց: Առաջին հարցը հնչեցրեց թուրքական «Սաբահ»  թերթի լրագրողը, ով ի սկզբանե հայտարարեց, որ հանդես է գալիս վարչապետի այցը լուսաբանող բոլոր լրագրողների անունից: Նրա կողմից հնչեցված հարցից պարզ դարձավ, որ Էրդողանի այցի հետ կապված թուրքական լրատվամիջոցներին բոլորից շատ հետաքրքրում է Հարավային Կովկասում ստեղծված վիճակը: Թուրք լրագրողը հարցրեց Վ.Պուտինին. «Մենք բոլորս գիտենք, անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման արձանագրությունների ստորագրումով այստեղ նկատվում է պոզիտիվ լուրջ շարժընթաց: Ներկայումս արձանագրությունները երկու երկրներում ներկայացված են պառլամենտների վավերացմանը: Հայկական կողմը գուցե այս հարցում ավելի արագ է շարժվում: Սակայն վերջերս թուրքական կողմը բազմիցս հայտարարել է այն մասին, որ այդ գործընթացի հեշտացման և արագացման համար օգտակար կլիներ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակում առաջընթաց ունենալը: Մտադի՞ր է արդյոք Ռուսաստանը ձեռնարկել քայլեր, որպեսզի նպաստի այդ պրոցեսի արագացմանը»:

Կարդալ ավելին...

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄԵԾ ՊԱՐՏԻԱ

Պետական գաղափարախոսությունն ընդդեմ նեոօսմանական կայսերական հավակնությունների

16-18.12.2009

Անցյալ շաբաթ միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր գտնվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցը ԱՄՆ, նրա բանակցությունները նախագահ Բարաք Օբամայի հետ, մամուլի համար հայտարարությունը, ինչպես նաև Ջոն Հոպկինսի անվան համալսարանում Էրդողանի ելույթն ու լրագրողների հարցերին տված պատասխանները:

Ուշագրավ է, որ խոսությունն ընդդեմ նեոօսմանական կայսերական հավակնությունների

Անցյալ շաբաթ միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր գտնվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցը ԱՄՆ, նրա բանակցությունները նախագահ Բարաք Օբամայի հետ, մամուլի համար հայտարարությունը, ինչպես նաև Ջոն Հոպկինսի անվան համալսարանում Էրդողանի ելույթն ու լրագրողների հարցերին Օբամա-Էրդողան հանդիպումը նախատեսված 30 րոպեի փոխարեն տևել է շուրջ 2 ժամ: Այդ հանդիպման արդյունքներն անարձագանք չմնացին նաև հայկական մամուլում: Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) աջակցող թերթերը շտապեցին ավետել «հայկական դիվանագիտության պարտության», Հայաստանի իշխանությունների կողմից թուրքական ուղղությամբ իրականացվող քաղաքականության ֆիասկոյի և մեր երկրի համար աղետալի այլ հետևանքների մասին: Այս օրերին լևոնական մամուլը ընթերցողների շրջանում կարող է տպավորություն ձևավորել, որ ԱՄՆ-ում Էրդողանը բանակցել է ոչ թե այդ երկրի նախագահի, այլ ԱՄՆ-ում Հայ Դատի գրասենյակի, Հայկական համագումարի կամ էլ Հայ բարեգործական ընդհանուր միության ղեկավարների հետ: Վերջիններս էլ, կարծես թե, հանդուրժել են, որ Էրդողանը ԱՄՆ-ում հայտարարեր. «Հայաստանի և Թուրքիայի միջև նախապայմաններ չկան: Սակայն արձանագրությունները (հայ-թուրքական. - Ա.Գ.) գտնվում են պառլամենտում: Մենք չենք կարող որոշել, երբ և ինչպես դրանք պառլամենտը կվավերացնի: Դա պառլամենտականների գործն է: Կան մի քանի օրինագծեր, որոնք առաջ հրատապ էին, իսկ հետագայում հանվեցին օրակարգից: Դա ժողովրդավարական պառլամենտի յուրահատկությունն է:

Մենք ներկայումս հետևում ենք պառլամենտում ընթացող գործընթացներին: Հենց որ լուծվի հայ-ադրբեջանական պրոբլեմը, այդ հարցը նույնպես կգտնի իր լուծումը: Դրանք փոխկապակցված հարցեր են: Առանց մի խնդրի լուծման, մյուս խնդրի կարգավորումը խնդրահարույց է երևում»: Թուրքիայի վարչապետի այս հայտարարությանը պաշտոնական Երևանի պատասխանը երկար սպասեցնել չտվեց: Դեկտեմբերի 10-ին Լատվիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Էրդողանի առաջ քաշած այդ նախապայմանին, հայտարարել էր. «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է պատշաճորեն կատարելու իր միջազգային պարտավորությունները, այն է` վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները: Նույնը ակնկալում ենք Թուրքիայից: Բայց, ինչպես հիշում եք, ես նաև հայտարարել եմ, որ եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը, Հայաստանը անհապաղ կօգտվի միջազգային իրավունքից բխող իրավունքներից»: Հայտնի է նաև, որ այս հայտարարությունից մեկ օր իսկ չանցած` Միացյալ Նահանգների պետքարտուղարի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել հեռախոսազրույց Սերժ Սարգսյանի հետ, որի ժամանակ Հիլարի Քլինթոնը ՀՀ նախագահին տեղեկացրել է Բարաք Օբամայի և Ռեջեփ Էրդողանի` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման մանրամասների մասին: Հեռախոսազրույցի ընթացքում Քլինթոնը մեկ անգամ ևս շեշտել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է իր հետևողական աջակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների և շուտափույթ կարգավորման ուղղությամբ: ԱՄՆ-ի պետքարտուղարը վերահաստատել է իր երկրի օժանդակությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու երկարաժամկետ լուծմանը` միաժամանակ նշելով, որ ամերիկյան վարչակազմը Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը դիտում է որպես իրարից անջատ գործընթացներ: Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր