ՉՍՏԱՑՎԻ ՀԱՆԿԱՐԾ, ԹԵ ԵՍ ՓՆՈՎԵԼՈՒ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԵՄ,

ՊԱՐԶԱՊԵՍ ՕԳՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԵՄ ՄԻՏՎԱԾ …

Այս նյութը տպագրելու մտադրություն մենք ամենևին էլ չունեինք: Սակայն, երբ անբարեխիղճ առանձին լրագրողներ «նեղսրտեցին», թե ինչո՞ւ Արտաշես Գեղամյանը լռում է, չի հայտնում իր կարծիքը Հայաստանի տնտեսության վրա Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հնարավոր հետևանքների մասին, երբ դրան էլ հաջորդեց ԼՏՊ-ի տարաբնույթ անդաստիարակ խոսնակների` սուրենսարգսյանների անձնական վիրավորանքները, մեզ համար ակնհայտ դարձավ, որ ելույթը անհրաժեշտ է նաև տպագրել: Լևոնի աղանդի վկաներին, հավանաբար, զայրացրել էր, որ նոյեմբերի 28-ին Հանրային երկրորդ հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցը` տրված «Խոսքի իրավունքը» հաղորդաշարի հեղինակ Շավարշ Գևորգյանին, իշխանությունների կողմից, ի պատիվ իրենց, ընկալվել էր որպես երկրի ճակատագրով մտահոգ մարդու խոսք:

Սիրելի ընթերցող, Ձեզ ենք ներկայացնում Արտաշես Գեղամյանի հարցազրույցն ամբողջությամբ:

 

ՇԱՎԱՐՇ ԳԵՎՈՐԳՅԱՆԲարի երեկո, «Խոսքի իրավունքն» է Հայկական 2-րդ հեռուստաալիքի եթերում: 4-րդ ստուդիայում այսօր, այս ժամին հյուրընկալել ենք «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանին: Բարև Ձեզ, պարոն Գեղամյան, շնորհակալություն, որ այսօր այստեղ եք:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ – Բարև ձեզ:

Շ. Գ. – Այսօր աշխարհում առկա ֆինանսական ճգնաժամը վերլուծելու և, ինչո՞ւ չէ, նաև դատողություններ անելու հնարավորություններ և առիթներ է ստեղծվում բոլորիս համար: Կուզեմ լսել Ձեր մեկնաբանություններն ու վերլուծությունները` ինչի՞ց սկսվեց և ինչպե՞ս սկսեց այս ճգնաժամը: Կարդալ ավելին...

ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ ԷՐ ՊԵՏՔ… ՀԻՄԱ , ԳՈՆԵ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ

ԱԲԵԼ ԱՂԱՆԲԵԳՅԱՆԻՆ ԼՍԵՔ

Հայկական դրամը կտրուկ գերագնահատված է և դա ողբերգություն է:

Աբել Աղանբեգյան

2006 թ. հոկտեմբերի 16-ին «հակակրիմինալ շարժման» կողմից կազմակերպված հասարակական լսումների ժամանակ զեկուցումով հանդես եկավ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Պրն Գեղամյանի ելույթում համոզիչ բացահայտված էր իշխանությունների վարած տնտեսական ու դրամավարկային արատավոր քաղաքականության վտանգավորությունը: Ելույթը տպագրվել էր «Իրավունք» թերթի 31.X–2.XI.2006 թ. համարում:

Օրերս, հոկտեմբերի 23-ին, Երևանում «Հայաստանի և Ռուսաստանի էկոնոմիկաները. այսօր և վաղը» կլոր սեղանի շրջանակում ելույթ էր ունեցել աշխարհահռչակ գիտնական, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը:

Ուշագրավ է, որ Հայաստանի Հանրապետությունում վարվող դրամավարկային քաղաքականությանը մեծ գիտնականի կողմից տրված գնահատականները աներկբա հաստատում են դեռ երկու տարի առաջ Արտաշես Գեղամյանի կողմից տրված գնահատականների ճշմարտացիությունը:

Ձեզ ենք ներկայացնում (մասնակի կրճատումներով) Արտաշես Գեղամյանի 2006 թ. հոկտեմբերի 16-ի ելույթը:

 

Հարգելի գործընկերներ, այսօր քննարկվող հարցը, թերևս, այն եզակիներից է, որը, ասես թե, լուսապատճենում է երկրի ողջ տնտեսությունը: Ստորև փորձեմ ներկայացնել խնդրո առարկա հարցի էությունը:

Եվ, այսպես, ի՞նչ են ասում մեր իշխանավորները, երբ ճգնում են հիմնավորել դոլարի արժեզրկումը և դրամի արժևորումը: Նախևառաջ պնդում են, որ դա պայմանավորված է տնտեսության դինամիկ զարգացմամբ ու օտարերկրյա մեծածավալ ներդրումներով: Մի խոսքով, ուզում են ժողովրդին համոզել, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց առողջ է և դրա պտուղն էլ այն է, որ ազգային դրամն արժևորվում է: Մինչդեռ պաշտոնական վիճակագրությունը վկայում է ճիշտ հակառակը՝ տնտեսության լուրջ հիվանդ լինելու մասին: Տնտեսությունը բնութագրող ցուցանիշները, որ այժմ բերելու եմ, վերցված են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ու Կենտրոնական բանկի պաշտոնագրքերից: Կարդալ ավելին...

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՈԳՈՒ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է, ՈՒՐԵՄՆ ԵՎ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱՇԵՍ  ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԻ ԺՈՂՈՎՈՒՄ (09.09. 2008 թ.)

Հարգելի գործընկերներ: Չորս ամիս առաջ Սերժ Սարգսյանը ստանձնեց Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր պաշտոնը: Կարծում եմ, արդեն հնարավոր է, նույնիսկ անհրաժեշտ, վերլուծել կատարված աշխատանքը, պարզել, թե որքանո՞վ է կոալիցիոն  կառավարության գործունեությունը նպաստում պարոն Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում հայտարարված խնդիրների լուծմանը:

Ես դրական եմ գնահատում ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ իրականացված գործառույթները, որոնք զգալիորեն առողջացրեցին վիճակը մաքսային ծառայության ոլորտում, ձեռնարկված քայլերը, որ իրականացվում են հարկային բնագավառում: Կարծում եմ, իմաստավորված է, որ բարեշրջումները երկրում մեկնարկեցին հենց հարկային և մաքսային ոլորտներում: Գաղտնիք չէ, որ հարկայինի և մաքսայինի հետ շփվում է մեր ազգաբնակչության զգալի մասը, գաղտնիք չէ նաև այն, որ այս ոլորտները առավել կոռումպացված են համարվում: Ուստի, պետք է քաջալերել իշխանությունների բոլոր այն քայլերը, որոնք նպատակ ունեն մաքսային և հարկային ընթացող գործառույթները դարձնել անշրջելի, առավել թափանցիկ, լայնորեն կիրառել կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնող միջոցառումներ:

Դրական տեսանելի միտումներ են նկատվում պետավտոտեսչության աշխատանքներում: Նվազել է վզի հաստությամբ աչքի ընկնող, թանկարժեք մեքենաներով ճանապարհային երթևեկության կանոնները աջ ու ձախ խախտող, լիքը քսակ ունեցող վարորդների թիվը: Հատկանշականն այն է, որ դեռ ոչ վաղ անցյալում ամենազոր այս օրինախախտները, ասես թե, մի քիչ հանգստացել են: Գերխնդիր է, որ նշված գործառույթները դառնան անշրջելի, հակառակ դեպքում ժողովրդի հերթական հիասթափությունը կվերածվի անգամ իսկ հուսահատության և արդյունքում դա կարող է անցանկալի հարված հասցնել մեր պետականությանը:

Անցած ժամանակաշրջանը հագեցած է եղել նաև արտաքին քաղաքական ոլորտում մեկնարկած և հատուկ ուշադրության արժանի նախաձեռնություններով: Դա, նախևառաջ, ՀՀ նորընտիր Նախագահի պաշտոնական այցն էր Ռուսաստանի Դաշնություն, ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի և վարչապետ Վ. Պուտինի հետ վարած բանակցությունները, ընդունված հայ-ռուսական համատեղ Հայտարարությունը, որը վերահաստատեց երկու երկրների միջև ստեղծված ռազմավարական, բարեկամական հարաբերությունների շարունակականությունը, հավատարմությունը նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հանդեպ:

Ես դրական եմ գնահատում նաև Սերժ Սարգսյանի հրավերը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին` այցելելու Երևան: Թուրքիայի նախագահի կողմից հրավերի ընդունումը և Հայաստանի մայրաքաղաք ժամանումը կարող են սկիզբ դնել Հայաստանի և Թուրքիայի միջև ոչ միայն դիվանագիտական  կապերի հաստատմանը, այլև կարող են նպաստել մեր տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատմանը: Ուշագրավ էր, որ հրավերը հնչեց, երբ պարոն Սարգսյանը հյուրընկալում էր Մոսկվայում և ելույթ էր ունենում Ռուսաստանի հայազգի մշակութային ու գործարար շրջանակների առաջ: Նման գրագետ և ճիշտ հաշվարկված, համարձակ նախաձեռնությունը, ըստ էության, փլուզեց մեզանում տևական ժամանակ լյարդացած կարծրատիպերը, որոնք տեղավորվում էին աշխարհը սևի և սպիտակի բաժանման տիրույթում: Մինչ վերջերս մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունում, ասես թե, մերժվում էին «ռեալ պոլիտիկ» քաղաքականությանը ներհատուկ սկզբունքները, որոնց հիմնարար բնութագրիչներից մեկը խիստ համահունչ է դեռ XIX դարի բրիտանական կայսրության հայտնի վարչապետներից մեկի թևավոր դարձած խոսքերին. «Չկան հավերժական թշնամիներ, չկան հավերժական բարեկամներ: Կան հավերժական շահեր»: Այստեղ հարկ եմ համարում հայտնել իմ անձնական կարծիքը, տալ իմ գնահատականը: Հայ ժողովուրդը, որ 1915-23 թվականներին ունեցավ մեկուկես միլիոն անմեղ զոհեր, ինը տասնամյակ հետո դրսևորեց կամք, իր մեջ գտավ ուժ ու վստահություն, քրիստոնեական վեհություն և առաջինը մեկնեց հաշտության ձեռք: Եվ դա արեց արժանապատվորեն, առանց պարտադրանքի, սեփական պետության ինքնիշխանության անսասանության գիտակցումով, ապացուցելով քաղաքակիրթ աշխարհին, որ 1915-23 թվականների եղեռնագործությունից հետո մնացել է հավատարիմ իր հումանիստական, քրիստոնեական դավանանքին, որ նա փյունիկի պես հառնել է կորսված հայրենիքի մոխիրներից, ստեղծել ինքնիշխան երկիր, ազատագրել Արցախը… Մի խոսքով, արտաքին քաղաքականության ոլորտում վիճակը նետված է, Հայաստանն անցավ իրեն մեկուսացման պարտադրված Ռուբիկոնը և այսօր աշխարհին  է ներկայանում նորովի, վեհաշուք, քաղաքակիրթ այցեքարտով: Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր