ИРАВУНК

 ԻԳՈ′Ր, ՋՈՒՐԽՄԻՐ, ՍԱՌԸՋՈՒՐ

ԹԵ ՉԵ ՈՐ ՔԵԶ ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿԵՆՔ,

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԴ ԿՓՈԽԵՍ

15.07.2014, Իրավունք

Նախորդ շաբաթը ֆուտբոլասերների համար ավարտվեց Գերմանիայի թիմի հաղթանակով, իսկ վաղուց շողուլից ընկած Իգոր Մուրադյանի մոտ այն ավարտվեց յուրովի՝ նկատվեցին Հայրենիքի նկատմամբ առկայծումներ, որոնք այլանդակեցին տեղից էլ այլանդակ ՛՛լրատվական կայքերից՛՛ մեկի էջերը: Վերջինս իր հոդվածում անդրադարձել է հայաստանյան շուրջ 41 գործիչների, որոնց զգալի մասը հայտնի է քաղաքական, գիտական, հասարակական ու մշակութային հայրենանվեր իր գործունեությամբ: Նրանց նա որակել է որպես ՛՛հինգերորդ շարասյան անդամներ՛՛: Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ՛՛Ազգային Միաբանություն Կուսակցության՛՛ փոխնախագահ ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ  նշեց.

- Ուշագրավն այն է, որ ամռան այս տապին, շաբաթ օրով, երեկոյան ժամը 21:44-ին այդ կայքում, որպես ՛՛break news՛՛ Իգոր Մուրադյանի կողմից տեղադրվում է "վերլուծական" նյութ: Հարց է ծագում, ինչն է պատճառը, եւ ինչն էր նման հոդվածի՝ հափշտապ տեղադրումը: Վարկածները տարբեր են. նախ այն, որ նա, հավանաբար, չի գոհացնում իր գործատուներին իր անպտուղ, երկարաշունչ, իրար կրկնող հոդվածներով:  Ակնհայտ է, որ նա բացարձակապես չի կատարում իրեն իջեցված քաղաքական պատվերը եւ ֆուտբոլային տերմինաբանությամբ վերջինիս արժանացրել են դեղին քարտի: Ավելին, Իգորի ձգտումը՝ ամեն կերպ փորձել ստվեր գցել բոլոր այն գործիչների վրա, ովքեր տարիներ շարունակ մշտարթուն կանգնած են Հայոց պետականության պաշտպանության ճակատում, մատնում են նրա մտահոգությունը, որ գործատուները շատ լավ հասկանում են սեփական իսկ պարտությունն ինֆորմացիոն դաշտում: Ուստիեւ, իրենց գրչակներին զգուշացրել են, որ կհրաժարվեն նրանց ծառայություններից, եթե շարունակեն Մուրադյանի նման անվերջ կրկնվող, անբովանդակ, անպտուղ ՛՛վերլուծությունների՛՛ հրապարակումները: Վարկած երկրորդն այն է, որ հիշատակելով չորս տասնյակից ավելի գործիչների անուններ, ովքեր վայելում են մեր հասարակության հարգանքը, միաժամանակ այնտեղ են մխրճել այնպիսի մարդկանց անուններ, ովքեր հենց Իգորի պատվիրատուներին են ծառայում: Եթե չասենք, որ նրանք վաղուց ի վեր բացահայտվել են, եւ ուրեմն պետք էր նրանց անուններն էլ տեղադրել հայ քաղաքական, հասարակական, գիտական, մշակութային գործիչների կողքին, որպեսզի կասկածանքները դուրս գան վերջիններիս վրայից: Երրորդ վարկածն այն է, որ ՀՀ-ում իրական հինգերորդ շարասյան հովանավորները վերջերս, երբ արդեն իսկ մոտենում է Հայաստանի անդամակցումը Եվրասիական Տնտեսական միությանը, շփոթության մեջ են հայտնվել, այն էլ այն աստիճանի, որ ամռան այս տապին գերակտիվություն են դրսեւորում: Կարծես թե, հրադադարից 20 տարի անց, հենց հիմա՝ հուլիս ամսին, պետք է խիստ հրատապ դարձնել ԼՂՀ հակամարտության յուրովի լուծման՝ միայն իրենց համար ընկալելի տարբերակը: Անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի խնդրո առարկային կրկնակի անդրադառնա  համապաատսխան երկրի դեսպանը: Կողքից էլ, հանկարծ, Իգորն սկսեց դարդ լացել, թե Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը, հայտնվում  վասալային կարգավիճակում մեր ռազմաքաղաքական դաշնակցի՝ ՌԴ-ի մոտ: Եթե զուգահեռներ անցկացվեն, ապա անգամ իսկ անզեն աչքով ակնհայտ է դառնում, որ այս ամենը պատահականություն չէ:

Подробнее...

 ՙՆՐԱՆՔ ԽՈՐՈԶԼԱՄԻՇ ԵՆ ԼԻՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ՚

01.07.2014. Իրավունք

Օրերս հայկական 5 հոգանոց պատվիրակությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Բաքու է մեկնել: Երեկ ՙԻրավունքը՚ ուղիղ կապ հաստատեց պատվիրակության կազմում ընդգրկված ԱԺ պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ: Նախ` պարոն Գեղամյանից հետաքրքրվեցինք` ճի±շտ են այն տեղեկությունները, որ ելույթի ժամանակ միկրոֆոնն անջատել են, ասաց.

-Բացարձակապես նման բան չի եղել, իրենք արհեստականորեն ասացին, որ ռեգլամենտ է, սակայն երբ նկատեցին, որ ես բարձրաձայն շարունակում եմ իմ ելույթը, անմիջապես միացրին եւ զգուշացրեցին, որ միտքն ամփոփելու համար ունեմ 30 վայրկյան: Իսկ երբ 17 վայրկյան հետո անջատեցին, ես հակադարձելով, ասացի, որ հարկավոր չէ ժամանակը արհեստականորեն առաջ գցել, կարճ կյանք կունենաք:

- Ինչ մթնոլորտ է տիրում թշնամի երկրում` հայկական պատվիրակության ժամանման հետ կապված:

- Մեր ժամանման օրը` հունիսի 27-ին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը եւ գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերը նախ շնորհակալություն հայտնեցին հայկական պատվիրակությանը` իրենց անհատական հրավերն ընդունելու համար: Այդ ժամանակ ես իրենց ասացի, որ այն վարքագիծը, որը դրսեւորել էր ադրբեջանական կողմը` ԵԽԽՎ-ում վերջերս կայացած նստաշրջանում, երբ Ադրբեջանի նախագահն իրեն վերապահեց անվանարկել մեր երկրին, իշխանություններին, ես զգուշացրեցի, որ եթե նա իրեն նման բան թույլ տա, ապա համոզված եղեք, որ ձեւը կգտնեմ եւ ամենակոշտ  ձեւով հակահարված կհասցնեմ:

Подробнее...

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԱՆԴՐԿՈՎԿԱՍՆ ԱՆՇՐՋԵԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

 

03.06.2014, Իրավունք,

03.06–04.06.2014, Հայոց աշխարհ

Խորհրդանշական է, որ այսօր՝ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը, իմաստավորում ես սեփական պատասխանատվությունդ երեխայի իրավունքների պաշտպանության գործում, որպեսզի բոլոր երեխաները մեծանան երջանիկ, սովորեն, զբաղվեն սիրելի գործով, իսկ ապագայում դառնան հիանալի հայրեր և մայրեր, իրենց երկրի արժանավոր քաղաքացիներ։ Եվ այս շնորհակալ գործում դժվար է գերագնահատել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դերը, որի գործունեությունը նպատակաուղղված է հակամարտությունների կանխմանը, ճգնաժամային իրավիճակների կարգավորմանը, հակամարտությունների հետևանքների վերացմանը։ Հիշեցնենք, որ այս կազմակերպության հիմնական մարմիններից մեկը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն է (ԵԱՀԿ ԽՎ), որը ս.թ. հունիսի 28-ից մինչև հուլիսի 2-ը Բաքվում անցկացնելու է 23-րդ Ամենամյա նստաշրջանը՝ «Հելսինկի + 40. նպատակը յուրաքանչյուր մարդու անվտանգությունն է» կարգախոսով։ Անկասկած, ԵԱՀԿ 57 անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակություններից յուրաքանչյուրն ասելիք ունի գործընկերներին՝ նպատակ ունենալով իր պատկառելի ավանդը ներդնել այն փաստաթղթերի մշակման գործում, որոնք կնպաստեին, որպեսզի մեր երկրները հասնեն այն վեհ նպատակների իրագործմանը միջազգային-իրավական, ռազմաքաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում, որոնք դրված են Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի Եզրափակիչ ակտի հիմքում, և որի ընդունման 40-ամյակը հանդիսավորապես նշվելու է 2015թ. Հելսինկիում։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը, համաձայն հաստատված ավանդույթի, առանձնակի պատասխանատվությամբ է վերաբերվում իր աշխատանքին ԵԱՀԿ ԽՎ-ում։

Подробнее...

 «ԵՐԲ ԿՈՆՉԻՏԱՆԵՐԸ ԹԻՎ ԿԱԶՄԵՑԻՆ ՍՈԴՈՄ-ԳՈՄՈՐՈՒՄ, ԱՍՏՎԱԾ ԶԱՅՐԱՑԱՎ ՈՒ ԱՎԵՐԱԿԻ ՎԵՐԱԾԵՑ ԱՅԴ ՔԱՂԱՔՆԵՐԸ»

16.05-19.05.2014, Իրավունք

Երեկ Ազգային ժողովում կառավարության կողմից առաջարկվեց մի օրինագիծ, որը նպատակ ունի էլ զարգացնել հանրապետության պատվավոր կոչումների՝ վաստակավորի, ժողովրդականի և այլ պարգեւատրումների համակարգը: Մեզանում հայտնի արեւմտասեր ու անհայտ խմբակցության պատգամավոր Ալեքսան Արզումանյանը, ումից եւ սպասելի էր, ոչ տարավ, ոչ բերեց ու հայտարարեց, որ դրանք ժամանակավրեպ ու ատավիստական հետամնաց հարցեր են եւ որ զարգացած երկրներում պատվավոր կոչում հասկացություն չկա: Արզումանյանից անմասն չմնացին նաեւ այլ պատգամավորներ, որոնք հարցադրումից նաեւ խորհրդային կարգերի հոտ առան, իսկ դրա համար Արզումանյանը խորհուրդ տվեց պատուհան բացել: Թե ինչու են որոշ պատգամավորներ այդքան թույնով լցված կոչումների հանդեպ, երեկ իր ելույթում բավական կտրուկ հակադարձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ, որի հետ զրույցում նա ասաց հետևյալը.

Ցավոք, շատ վտանգավոր է այս մոտեցումը այն պարզ պատճառով, որ փորձում են վերացնել ուզածդ ոլորտի աշխատողների բարոյական շարժառիթները. հիմքում պահելու միայն փողն ու նյութական շահը: Ստացվում է, որ, ասենք, մանկավարժը չպետք է ձգտի կատարելության իր գործում՝ վայելելով աշակերտների, ծնողների կոլեկտիվի, առհասարակ հասարկության պատշաճ գնահատականը և արժանանալով իր վաստակի համարժեք ճանաչման պետության կողմից: Նույնը վերաբերում է նաև շինարարների, մշակույթի և այլ ոլորտների ներկայացուցիչներին, ովքեր պետք է գործեն այն գիտակցությամբ, որ երկրի համար մի լավ բան են արել եւ իշխանությունների ու ժողովրդի կողմից արժանացել համապատասխան: Իսկ այս ամենի դեմ հակաճառող պատգամավորները փաստորեն ճգնում են մարդկանցից թոթափել լավի ձգտումը, ցանկությունը: Մինչդեռ յուրաքանչյուր ոլորտի առաջընթաց մեր երկրի պաշտպանվածության ու անվտանգության երաշխիքներից է: Մարդն իր էությամբ այնպիսին է, որ անկախ նրանից, թե արարման ինչ ոլորտ է ընտրել, պետք է ունենա որոշակի սոցիալական սպասումներ, եւ եթե այդ սպասումները չունի, կամա-ակամա իր կյանքը որոշ առումով բովանդակազուրկ է դառնում: Եթե բացակայում է այն գիտակցումը, թե իր աշխատանքը, վաստակը պետք չեն հասարկությանը, ապա կարող է բթանալ սիրո եւ պատասխանատվության զգացումը առ հայրենիք, որն էլ Հայաստանի նման բարդ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակում հայտնված երկրի համար, անշուշտ, վտանգավոր է:

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги