АЙОЦ АШХАР

ԵԱՀԿ-Ն ՀԱՍԿԱՆՈՒՄ Է

Ադրբեջանն է խոչընդոտում կարգավորմանը

06.07.2012, Հայոց աշխարհ

Երեկ Մոնակոյում մեկնարկեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 21-րդ նստաշրջանը, որին մասնակցում է ավելի քան 50 պետությունների շուրջ 270 ներկայացուցիչ։ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը, ինչպես հայտնի է, գլխավորում է ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ։

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի երեկվա լիագումար նիստում ելույթ է ունեցել նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար ԼԱՄԲԵՐՏՈ ԶԱՆՆԻԵՐԸ ու նաեւ պատասխանել է պատվիրակությունների ներկայացուցիչների հարցերին։

Ինչպես մեր թղթակցին հեռախոսով հայտնեց Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ինքը օգտվել է հարց տալու հնարավորությունից։
Ա.Գեղամյանը մանրամասն հիմնավորել է իր հարցադրումն ու, դիմելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, մասնավորապես նշել. «Այս տարվա հունիսի 26-ին, ԵԱՀԿ կողմից կազմակերպված «Անվտանգության օրերը ԵԱՀԿ տարածքում» միջազգային կոնֆերանսի ժամանակ, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, դուք՝ պրն Զաննիեր, հայտարարել էիք, որ այդ հարցի կարգավորումը վիժեցվում է, քանզի մեկ մի կողմը, մեկ մյուս կողմը նորանոր պայմաններ են առաջ քաշում, որը եւ հնարավորություն չի տալիս հանգել վերջնական եզրակացության։

Подробнее...

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՎԻՆՈՒՄ Է ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ՆԵՐՔԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՆ

23.06.2012, Հայոց աշխարհ

Մեր հարցերին ի պատասխան՝ կառավարության ծրագրի եւ դրա շուրջ խորհրդարանում ծավալված բուռն քննարկումների վերաբերյալ իր տեսակետներն է ներկայացնում ՀՀԿ խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ

-Ցանկացած երկրի համար կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը լրջագույն փաստաթուղթ է, որի մասին խոսելիս՝ պարտադիր պետք է հաշվի առնել, թե ինչ պայմաններում է այն կյանքի կոչվելու ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին գործոնների հնարավոր ներազդեցության տեսանկյունից։ Այդ առումով, նախ եւ առաջ պետք է ասել հնարավոր մարտահրավերների, վտանգների մասին։ Ընդ որում՝ խոսքը միայն ռազմական սպառնալիքների մասին չէ, այլեւ համաշխարհային ֆինանսատնտեսական հնարավոր ճգնաժամային դրսեւորումների մասին է, որոնք կարող են խիստ անցանկալի անդրադարձ   ունենալ ցանկացած երկրի, այդ թվում՝ բնականաբար, նաեւ Հայաստանի տնտեսության վրա։ Այստեղ է, որ տեսնում ենք Կառավարության ծրագրի իրագործման համար լուրջ ռիսկեր։ Չի բացառվում, որ ամիսներ անց աշխարհը բախվի ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր ալիքին, եւ յուրաքանչյուր ողջամիտ կառավարություն, իսկ մեր կառավարությունը, կարծում եմ, ողջամիտ է, պետք է ճիշտ հաշվարկի մեր երկրի ներուժը՝ շեշտը դնելով հենց սեփական ռեսուրսների, կարողությունների վրա, որ կարողանա հնարավորինս դիմակայել դրսից պարտադրված մարտահրավերներին, տվյալ դեպքում՝ ֆինանսատնտեսական ճգնաժամային զարգացումների հնարավոր հետեւանքներին։

Այդ տեսակետից՝ սա առաջին դեպքն է անցած 21 տարիների ընթացքում, երբ կառավարության ծրագրում ներառված է առանձին ենթաբաժին, որտեղ բավականաչափ հետաքրքիր դատողություններ կան կառավարության ծրագրի իրականացման ռիսկերի վերաբերյալ։ Ըստ իս՝ այդ դատողություննները եւ ռիսկերը պետք էր դնել ՀՀ Կառավարության Ծրագրի իրագործման արտաքին ռիսկերը ենթաբաժինը, պետք է դրվեր ծրագրի հենց առաջին գլխում,  որից հետո արդեն՝ շարադրել դրանցից բխող օրակարգային դրույթները, որտեղ, հուրախություն իս, քանիցս շեշտվում է, որ հնարավոր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով պարտադրված ռիսկերը մեղմելու համար ՀՀ  Կառավարությունն ապավինելու է նախ եւ առաջ սեփական ուժերին եւ երկրում առկա չօգտագործված ներքին ռեսուրսներին։

Подробнее...

ԿԱԶԴԻ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՎՐԱ

23.06.2012, Հայոց աշխարհ

Վտանգ չե՞ք տեսնում, որ խոշոր բիզնեսի շուրջ օղակը «ձգելու» դեպքում աշխատատեղերի առյուծի բաժինն ապահովող շատ ձեռնարկություններ պարզապես կփակվեն։

Պատասխանելով մեր այս հարցին, ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ երեկ նշեց. «Չեմ կարծում, որովհետեւ խոսքը վերաբերում է դիվիդենտների, շահութահարկի պրոգրեսիվ հարկմանը։ Այսինքն՝ սա ավելի շատ կազդի անհատների, քան արտադրության վրա, որովհետեւ, եթե տվյալ գործարարը որոշակի գումարներ է ներդնում զարգացման ծրագրերի վրա, երաշխավորում նոր աշխատատեղեր, շահույթի ծավալը պակասում է, եւ բնականաբար, հարկման ծավալն էլ կնվազի»։

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՆԻՇԵՐ

 

06.06-07.06.2012թ, Հայոց աշխարհ

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը (2008 – 2009 թթ.) ծանր անդրադարձ ունեցավ Հայաստանի էկոնոմիկայի վրա: Այսպես, 2009 թ. նախորդ տարվա համեմատ արձանագրվեց համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 14,1%-ի անկում, հաջորդ տարի` 2010 թ., արձանագրվեց ՀՆԱ-ի աճ` ընդամենը 2,1%-ով (2011 թ.` 4,6%-ով): Խոսուն են ստորև բերվող համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բնութագրող մակրոտնտեսական հետևյալ ցուցանիշերը:

 

Տնտեսական անկման հետևանքով մեր երկրում զգալիորեն աճեց աղքատության մակարդակը. 2010 թ. բնակչության 35,8% -ը եղել է աղքատ, նրանցից մոտ ամեն հինգերորդը` 21,3%-ը, շատ աղքատ, իսկ 3%-ը` ծայրահեղ աղքատ: Ճգնաժամային երկու տարվա ընթացքում շուրջ 270 հազար մարդ դարձել է աղքատ` նրանց քանակը հասցնելով մոտ 1,2 մլն-ի (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով): Նույն ժամանակաշրջանում շուրջ 290 հազարը, դարձել են շատ աղքատ` շատ աղքատների թվաքանակը հասցնելով 694 հազար մարդու: Փաստորեն, եթե 2008 թ. արձանագրված աղքատների ցուցանիշը կազմել է 27,6%, ապա 2010 թ. այդ ցուցանիշն ավելացվել է 8,2 %-ային կետով` կազմելով, ինչպես վերը նշվեց 35,8%:

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги