АЙОЦ АШХАР

ԵՐԲ ՀԱՄԱԽՄԲՎՈՒՄ ՈՒ ԿՌԻՎ Է ՏԱԼԻՍ ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔԸ

10.11.2012, Հայոց աշխարհ

«Ազգային Միաբանություն կուսակցությունը» իր ստեղծման իսկ օրից մշտարթուն կանգնած է եղել հայոց պետականության դիրքերի պահպանման ճակատում:

Մեր գործունեությունը մշտապես ծառայեցրել ենք երկրի զարգացումը արգելակող, օտարի շահերը պաշտպանող գործիչների եւ նրանց վարձու գրչակների մերկացմանն ու բացահայտմանը: Դա արել ենք բաց, փաստերով հիմնավորված: Փոքր-ինչ նամուս, աբուռ եւ արհեստավարժություն ունեցող լրատվամիջոցների երեւելիները հասկացել են դա եւ, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, սեփական դիմակները չպատռելու վախից առժամանակ ձեռնպահ են եղել պատվերներ ընդունել մեր դեմ ուղղված հոդվածներ տպագրելու գայթակղությունից:

Սակայն երբեմն ողջամտությունը դավաճանել է նրանց, եւ սկսել են առաջնորդվել «փողերը հոտ չունեն» սկզբունքով, այն է` հանդես եկել պատվիրված հոդվածներով, փորձելով մարդկանց ուշադրությունը շեղել թե՛ իրենց, թե՛ իրենց պատվիրատուների բազում արատներից:

Подробнее...

ԱՂԱՎԱՂՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ՝ ԱՌԱՆՑ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Մեր զրուցակիցը «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆՆ է

19.10-20.10.2012, Հայոց աշխարհ

-Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համագումարում ոմանք գնահատեցին որպես «դեմարշ» Ռուսաստանի դեմ՝ հավատարմության երդում Արեւմուտքին եւ արեւմտյան արժեքներին։ Նախագահի շեշտադրումներից կարելի՞ էր հանգել նման հետեւության։

-Ցավոք, նախագահի ընդդիմախոսներին չի ուրախացնում որեւէ դրական քայլ, անգամ իսկ մեր ազգային շահերից բխող որեւէ դրական զարգացում։ Հանրապետության ղեկավարը ԵԺԿ-ի նման հեղինակավոր կուսակցության համագումարի ամբիոնից ելույթ է ունենում խիստ հայանպաստ երանգներով, այդ ելույթը շատ լավ է ընդունվում լսարանի կողմից, եւ անմիջապես, նախ, խեղաթյուրում են ասվածը, հետո՝ տեղափոխում այդ ամենը աշխարհաքաղաքական հակասությունների, հակադիր ճամբարների հարթություն։

Միտքս պարզեցնեմ։ Նախագահը իր ելույթում մասնավորապես ասում է. «Մենք դիտարկում ենք մեր անդամակցությունը ԵԺԿ-ին որպես Եվրոպայի հետ ասոցացման գործընթացի կարեւորագույն բաղադրիչ։ Մեր քաղաքական ընտանիքը եվրոպական ինտեգրման շարժիչ ուժն է»։

Հիմա, սրանից բռնելով, այնպիսի մի «դավադրության տեսություն» են զարգացնում, որ ամբողջովին աղավաղում է ասվածը։ Իսկ իմաստը շատ հստակ է. նախագահը քանիցս հայտարարել է, որ երբեք ու երբեք չի կարելի հակադրել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները Հայաստանի ներգրավվածությանը «Արեւելյան գործընկերության» ծրագրին։ Հակառակը, դրանք փոխլրացնող գործընթացներ են։ Ասեմ ավելին՝ շատ խոստումնալից հեռանկար են բացում մեր երկրի առջեւ։

Подробнее...

ՏԻՐԱՆԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Հինգ ելույթ երեք օրում

11.10.2012, Հայոց աշխարհ

Երեկ Ազգային ժողովում ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ հրավիրել էր լրագրողներին՝ ներկայացնելու հոկտեմբերի 5-7-ը Տիրանայում անցկացված աշնանային նստաշրջանի անցուդարձը

ԱՄԿ առաջնորդը 3 օրում 5 «ջախջախիչ ելույթ» է ունեցել՝ բարձրաձայնելով Հայաստանի եւ, իհարկե, իր անձնական դիրքորոշումն ինչպես օրակարգային հարցերի, այնպես էլ մեր անհանգիստ տարածաշրջանում ծավալվող տագնապալի իրադարձությունների շուրջ։ Ավելին՝ չի երկնչել հակադրվելու վեհաժողովի բացարձակ մեծամասնության կարծիքին եւ քվեարկել թուրք պատգամավորներից մեկի՝ թուրք-սիրիական սահմանում ընթացող զարգացումների վերաբերյալ բանաձեւի դեմ, որի հիմնական ասելիքն այն էր, որ «մեղավորը միայն Սիրիան է, իսկ թուրքերը սրբեր են»։

Ի վերջո օրինագիծն անցել է գրեթե միաձայն. մեկ դեմ, մեկ ձեռնպահ քվեարկությամբ. ձեռնպահ է քվեարկել Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Նիկոլայ Կովալյովը՝ ասելով, որ փաստաթուղթը «խակ» է եւ լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի։

Подробнее...

ԿՐՔԵՐ ԵՎ ԲԱՐՔԵՐ

(ՊԵՐՃԱԽՈՍ ԱՂՄՈՒԿ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՇՈՒՐՋ)

02.10.2012, Հայոց աշխարհ

Խորհրդարանում երեկ քննարկված Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն ունի, ըստ իս, հինգ հիմնական երանգավորում. տնտեսական, ներքաղաքական, բարոյական, իրավաբանական եւ արտաքին- քաղաքական: Փորձեմ դրանք առանձին-առանձին մեկնաբանել, ապա եւ տալ ամբողջական գնահատականը:

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ անվերապահ հայտարարեց, որ այսուհետեւ մեր երկրում խիստ եւ հետեւողական պայքար է մղվելու կոռուպցիայի, կաշառակերության, տնտեսական հանցագործությունների դեմ: Եվ այդ պայքարում հաշվի չեն առնվելու մեղադրվողների ո՛չ ով լինելը, ո՛չ զբաղեցրած պաշտոնը եւ ո՛չ էլ նախկինում ունեցած ծառայությունները:

Ըստ որում, նույն այդ խորհրդակցության ժամանակ հատուկ նշվեց, որ պետք է բացառել, որ օրինախախտումների դեմ պայքարը հանկարծ չնենգափոխվի ընդամենը չնչին չարաշահումներ թույլ տված շարքային չինովնիկների դեմ պայքարով:

«Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիրի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ, կրկնում եմ, ոչ թե «Սիվիլիթասի», այլ դրա հիմնադիրի դեմ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ հանդես էր եկել դեռեւս այս տարվա մայիսի 25-ին:

Ըստ էության այս քրեական գործը նպատակ ունի օգնել «Սիվիլիթաս» հիմնադրամին, որպեսզի պաշտպանվեն նրա կանոնադրությունը եւ չվատնվեն, ինչ խոսք, բարեգործության նպատակով հատկացված ֆինանսական միջոցները:

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги