Հայաստանի հասարակության համախմբումը՝ պետության պահպանման կարևորագույն տարր

10.03.2020, Shame.am

http://www.shame.am/news/view/68053.html

Արտաշես Գեղամյան

 

Չեմ թաքցնի, հագելի ընթերցող, որ բնավ ուրախ չէի հերթական անգամ նոր օրինակներով հիմնավորելու Հայաստանի Հանրապետության «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրելիի ու նրա խառնամբոխի զբաղեցրած պաշտոններին լիակատար անհամարժեքությունը։ Կամ էլ նորից բացահայտելու ՀՀ ազգային անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք շատ բանով պայմանավորված են հայկական իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմով։ Ցույց տալու և ապացուցելու, որ ՀՀ-ում հետևողականորեն իրականացվող անդրօվկիանոսյան տեխնոլոգիաները իմ երկիրը վերածել են պետությունների հիմքերի խարխլման ունիվերսալ մեխանիզմների ստեղծման ինքնատիպ փորձադաշտի և սկսում են նեխիչ ազդեցություն գործել հոգեվիճակի վրա։ Հավանաբար, աշխարհի հնագույն ազգերից մեկի հանդեպ իրականացվող ստոր սանձարձակությանը դիմակայելու հարցում ընդդիմության թուլության գիտակցությունից։

 

2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո անցած վերջին մեկ տարի 10 ամսվա ընթացքում քանիցս գրել եմ, որ միազգ Հայաստանի պայմաններում գունավոր հեղափոխությունների և պետական հեղաշրջումների անդրօվկիանոսյան տեխնոլոգների գլխավոր թիրախը հայ ինքնության հիմքերի խափանումն է, հայ ժողովրդի՝ հայկական ընտանիքի ավանդական քրիստոնեական արժեքների ու պատմական հիշողության վրա հիմնված գենետիկ կոդի քայքայումը։ Անդրօվկիանոսյան քաղտեխնոլոգներին հաստատ հայտնի է, որ պետականության հիմքերի խարխլման գործուն մեխանիզմներից մեկը, համենայնդեպս՝ ՀՀ-ի օրինակով, և դա կատարված փաստ է, Սորոսի այսպես կոչված «Բաց հասարակություն» հիմնադրամի ներդրումն ու բազմաճյուղ ցանցի գործունեությունն է։ Նորից չեմ պատմի Հայաստանում սորոսյան խափանարար կազմակերպությունների ապակառուցողական գործունեության մասին, որոնք շռայլորեն ֆինանսավորվում են միլիոնավոր դոլարների հասնող գումարներով։ Միայն հակիրճ նշեմ. դրանց գործունեության հետևանքով Սորոսի ճտերը միանգամայն արժանիորեն կարող են պարծենալ, որ ՀՀ-ում նրանց հաջողվել է պառակտել հայ հասարակությունը, կարիքից դրդված լինելու պատճառով կամազրկել աշխատասեր ու հպարտ ժողովրդին, նրան ենթարկեցնել իրենց իսկ՝ սորոսյան լափակերների պարտադրած օրակարգի սպասարկմանը։ Օրակարգ, որի իրականացումը վերջին հաշվով կհանգեցնի հայ ինքնության վերջնական կորստին։ Ավաղ, ասածս չափազանցություն չէ։ Սա արդեն կատարվածի հավաստումն է։

Ինքներդ մտածեք, հարգելի ընթերցող։ Հայաստանի ամենատարբեր հեռուստաալիքների, ռադիոյի, ինտերնետ-պարբերականների և մյուս լրատվամիջոցների բազմաթիվ տեղեկատվական, վերլուծաբանական, քաղաքական հաղորդումները գիշերուզօր խոսում են թվում է, թե ճիշտ բաների մասին։ Միևնույն ժամանակ, եթե ուշադիր վերլուծենք դրանց բովանդակությունը, ստիպված կլինենք խոստովանել, որ հայկական ԶԼՄ-ների (պայմանականորեն՝ հայկական, ավելի ճիշտ՝ սորոսյան) ճնշող մեծամասնությունն իր հաղորդումներով ու հրապարակումներով ըստ էության ձևավորում է օրակարգ, որը լիքն է վաղուց արդեն ձանձրացրած, առաջին հայացքից՝ ակտուալ թեմաների վերաբերյալ տարատեսակ բանավեճերով։ Ընդ որում՝ չափից ավելի ցավալի է, որ սկզբից ևեթ անպտուղ այդ բանավեճերին ներգրավվում են բավական կիրթ, իրենց Հայրենիքի՝ Հայասըանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար անկեղծորեն ցավող երիտասարդ քաղաքական, հասարակական գործիչներ, գիտնականներ և վերլուծաբաններ, միջազգային հարցերի մասնագետներ։

Որպեսզի ընթերցողը սխալ պատկերացում չկազմի այդ բանավեճերի հանդեպ իմ վերաբերմունքի մասին, նշեմ, որ բոլորովին դեմ չեմ, որ ՀՀ երիտասարդ, հայրենասիրական տրամադրություններ ունեցող քաղաքացիները ակտիվորեն ներկացնեն այն քաղաքականության այլանդակությունն ու միաժամանակ՝ վտանգավորությունը, որն արտասահմանյան տիկնիկավարների կողմից պարտադրվել է Ն.Փաշինյանին և КО-ին։ Ես ընդամենը ցանկանում եմ, որպեսզի Հայաստանի սթափ մտածող քաղաքացիները ինքնակամ չդառնան ՀՀ-ին պարտադված, մեր պետությունը քայքայման տանող դիվերսիայի գործող անձինք։ Իսկ որ երկրում ծավալվող իրադարձությունների ընթացքը տանում է հենց նման վերջնագծի՝ կասկած չի հարուցում։ Ինքնաքննադատաբար խոստովանենք, որ սույն փուլում Սորոսի հայ ճտերը արդարացրել են իրենց գրանտատուների հույսերը. Հայաստանի քաղաքական դասը լիովին չի գիտակցում դրության ողջ լրջությունը, որում հայտնվել է Հարավային Կովկասի արածաշրջանը։ Այս գնահատականին չհամաձայնելը նշանակում է չհասկանալ տեղի ունեցող գործընթացները։ Իսկ ի՞նչն է թերագնահատվում Հայաստանի քաղաքական դասի կողմից։ Դա, առաջին հերթին, Հայաստանի բարեկամ երկրում՝ Իրանում և նրա շուրջ իրավիճակի ապակայունացման սպառնալիքն է, որը մի ինչ-որ չար ճակատագրով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից հետո դարձել է երկրորդ ամենամեծ երկիրը կորոնավիրուսի տարածման իմաստով։ Երկրորդ վտանգը բխում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորված եսասիրությունից, որը չափից ավելի ծանր է տարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի սթափեցնող նախազգուշացումը 2020թ. մարտի 6-ին Մոսկվայում տեղի ունեցած Վ.Պուտին – Ռ.Էրդողան բանակցությունների ընթացքում։ Բանակցություններ, որոնք Ռ.Էրդողանին Սուլեյման Հիասքանչի Օսմանյան կայսրության ժամանակներից վար բերեցին սիրիական М4-М5 խճուղիներ, որոնք ներկայում վերահսկում են Ռուսաստանի ռազմական ոստիկանները, ինչը պատճառ դարձավ... Թուրքիայի կողմից Եվրամիությանը շանտաժի ենթարկելուն՝ որպես քաղաքական զենք փախստականների նողկալի օգտագործմամբ։

Միանգամայն կանխատեսելի էր, որ Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականությանը, աշխարհի համար վտանգավոր նրա կայսերական նկրտումներին կաջակցի այդ նույն անդադրում ռուսատյաց Ջորջ Սորոսը։ Հավանաբար, ոգևորված նրանով, որ բրիտանական Financial Times (FT) պարբերականը 2019թ. դեկտեմբերին ամերիկյան ֆիլանտրոպ Ջորջ Սորոսին անվանել էր «տարվա մարդ»։ Ինչպես նշվում էր որոշման մեջ՝ նրա այլ «արժանիքների» շարքում, այդ թվում՝ «լիբերալ դեմոկրատիային նրա անփոփոխ աջակցության համար, որը գտնվում է պոպուլիստների պաշարման մեջ»։ Ավագ տարիքի ընթերցողները հաստատ կխորհեն այն բանի շուրջ, թե այդ ինչո՞ւ է, որ Արևմուտքում այնպիսի հեղինակավոր բրիտանական պարբերականը, ինչպիսին է Financial Times-ը, ֆիլանտրոպ Սորոսին շնորհում նման տիտղոս։ Համոզված եմ, որ բրիտանացի ֆինանսական հնաբնակների հիշողության մեջ դեռևս թարմ են Ջորջ Թիվադորովիչի 1992թ. սեպտեմբերի 16-ի զանցանքները, երբ ոչ առանց նրա մասնակցության տեղի ունեցավ բրիտանական արժույթի՝ ֆունտ սթեռլինգի կտրուկ արժեզրկումը։ Չեմ կամենում մանրամասներ ներկայացնել այդ հսկայական ֆինանսական խարդախությունից, որը թույլ տվեց Թիվադորովիչին, ըստ տարբեր գնահատականների, վաստակել $1 - $1,5 մլրդ։ Այն ժամանակ բրիտանական ֆունտ սթեռլինգի անկման նրա պարզաբանումը միանգամայն թափանցիկ էր՝ բիզնես է, և ոչ մի անձնական բան։ Չէի ցանկանա հավատալ, որ մրցանակի հիմնադիրները կամեցել են ինչ-որ կերպ շողոքորթել Ջորջ Սորոսին Մեծ Բրիտանիայի համար այս դժվարին ժամանակներում՝ իրենց որոշման հիմք ընդունելով Ա.Պ. Չեխովի «Պատյանով մարդը» պատմվածքի անմոռանալի ուսուցիչ Բելիկովի սիրելի արտահայտությունը. «Հանկարծ մի բան դուրս չգա»։ Սակայն իմ կասկածներն այս հաշվով անմիջապես ցրվեցին, երբ ամերիկացի ֆիլանտրոպը, «տարվա մարդու» պատվանդանին բարձրանալուց երկուսուկես ամիս հետո՝ 2020թ. մարտի 5-ին, այդ նույն պարբերականում հրապարակեց «Financial Times (Մեծ Բրիտանիա). Սիրիայում Պուտինի ռազմական հանցագործությունների պատճառով Եվրոպան պետք է բռնի Թուրքիայի կողմը» հոդվածը։

 Ինչպես ասում են, ահա և հանգեցինք Ջ.Սորոսին «տարվա մարդ» ճանաչելու դրդապատճառներին ու ակունքներին։ Հարգելի ընթերցողը կարող է միանգամայն արդարացիորեն հարց տալ. բայց չէ՞ որ Սորոսն այդ հոդվածը գրել է ավելի ուշ, և ի՞նչ կապ ունի այստեղ այդ հոդվածը։ Այո, իսկապես, հոդվածը գրվել է նրան «տարվա մարդ» ճանաչելուց երկուսուկես ամիս ավելի ուշ, բայց ողջ հարցն այն է, որ սույն հոդվածում պետությունների այդ ցինիկ քայքայողը հերթական անգամ հաստատում է իր անփոփոխ ռուսատյացությունը, այն, որ չի սիրում Ռուսաստանը, նրա ականավոր առաջնորդ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, ավելին՝ վարպետանում է նեոօսմանյան սուլթան Էրդողանին աջակցության հարցում։ Ահա թե ինչի մասին է գրում FT-ի տիտղոսակիր սույն ֆիլանտրոպը. «Միակ կողմը, որն իր զորքերն ուղարկեց խաղաղ բնակչության պաշտպանության համար, որը Ասադի և Ռուսաստանի գործողությունների պատճառով Իդլիբում հայտնվել էր ծուղակում, Թուրքիան էր։ Անցած ամսվա վերջին ռուսական բանակը մի շարք հարվածներ հասցրեց, որոնց հետևանքով զոհվեց 34 թուրք զինծառայող (Սորոսը չէր կարող չիմանալ, որ նրանց զոհվելը լրիվ թուրքական ղեկավարության խղճին է (եթե նման բան կա), ինչի մասին ապացույցներով քանիցս հայտարարվել է և ցուցադրվել Սիրիական Արաբական Հանրապետությունում Թշնամական կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի վերահսկման կենտրոնի կողմից՝ հեղինակավոր TV-ալիքներով – Ա.Գ.)։ Բայց Թուրքիան քաջություն չունեցավ գրոհելու Ռուսաստանի դեմ ուղղակիորեն, որովհետև ռուսական ՌՕՈւ-ն ավելի ուժեղ է թուրքականից (շնորհվորում ենք Ջորջ Թիվադորովիչին հայտնագործության համար – Ա.Գ.)։ Ռուսաստանը միջուկային զենք ունի, իսկ Թուրքիան՝ ոչ։ Թուրքիան դրա փոխարեն որոշեց հատուցման հարված հասցնել Ասադի զորքերին՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ (սիրիացի զինծառայողների զոհվելու մասին ափսոսանքի ակնարկ անգամ չկա – Ա.Գ.)։ Այսպես Պուտինը հերթական անգամ խուսափեց կատարված սպանության համար պատժից»։ Այս որքան ստոր, նույնքան էլ սուտ վերջաբանը հատուկ չեմ հանել մեջբերված հատվածից։ Կարծում եմ, որ սա բավական էր, որպեսզի ՀՀ գործող քաղաքական ղեկավարությունը, եթե այդ նույն Սորոսի ու արտասահմանյան մյուս տիկնիկավարների լրիվ դրածոն չէ, ծանոթանալով Սորոսի այս զրպարտչական հոդվածին, հանդես գար քաղաքական հայտարարությամբ՝ Հայաստանում Սորոսի հիմնադրամի կես հարյուրյակ լափակեր հասարակական կազմակերպությունների գործունեության դադարեցման մասին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմաքաղաքական դաշնակցի, ոչ միայն ՀՀ-ի, այլև Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության հուսալի երաշխավորի՝ Ռուսաստանի Դաշնության հանդեպ բացահայտ թշնամանքի պատճառով։ Ընթերցողը թող չշտապի կասկածել ինձ քաղաքական միամտության մեջ Հայաստանի իշխանությունների և ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններից կտրվածության գնահատականի հարցում։ Հենց մեր օրերում Հայաստանը և հայ ժողովուրդը պետք է գիտակցված և համախմբված ձևով հանդես գան վճռական բողոքով ընդդեմ փողի տարատեսակ գլոբալիստական տոպրակների կործանարար գործողությունների, որոնք այժմ ֆիլանտրոպ են կոչվում, որոնք, ոչ առանց գլոբալիստների համաշխարհային անդրկուլիսների, արդեն քանի տասնամյակ դեմոկրատիայի ու մարդու իրավունքների մասին տարբեր լիբերալ հեքիաթներով՝ փաթեթավորված ԱՄՆ հիմնադիր հայրերի պատկերները կրող կանաչ թղթադրամներով, խցկելով փակում են ձրի լափակերության հասած քաղաքական գործիչների և КО-ի բերանները։ Սույն կոնկրետ դեպքում Հայաստանի իշխանությունների հապաղումը սորոսյան տարատեսսկ դուքանները փակելու վճռական գործողություններ ձեռնարկելու հարցում հերթական անգամ ցույց կտա նրանց կեղծությունն ու խորամանկությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում, և կարելի է չկասկածել, որ դա հղի կլինի լուրջ ցնցումներով ամենամոտ ապագայում։ Ցնցումներ, որոնք կնախաձեռնվեն Սորոսի սիրեցյալների կողմից՝ հանձինս ափշերոնյան և նեոօսմանյան սուլթանների, ասել է թե՝ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի։

Համոզված եմ, որ ընթերցողը ուշադրություն դարձրեց իմ կողմից ընդգծված՝ ՀՀ-ից սորոսյան հինգերորդ շարասյանը համախմբված վռնդելու անհրաժեշտության վրա։ Ընդ որում՝ բնական է, որ ընթերցողը կարող է միանգամայն արդարացի հարց տալ. ի՞նչ համախմբված հակահարվածի մասին կարող է խոսք լինել, եթե այսօր Հայաստանի ընդդիմությունն անգամ ինքը դեռևս չի կարողացել համախմբվել։ Գուցե համեմատությունը, որ կներկայացնեմ, այնքան էլ կոռեկտ չի լինի, բայց համոզված եմ, որ այն կյանքի իրավունք ունի։

Եվ այսպես, ներկայացնեմ իր անձնական քարտուղար Քոլվիլի հետ 1941թ. հունիսի 21-ին՝ գերմանական զորքերի ԽՍՀՄ ներխուժման նախօրեին Ուինսթոն Չերչիլի խոսակցությունից փոքր-ինչ վերաձևակերպված արտահայտությունը. «Եթե Հիտլերը դժոխք ներխուժեր, ես առնվազն բարյացակամորեն կարտահայտվեի սատանայի մասին Համայնքների պալատում» (Չերչիլ Ու., Երկրորդ համաշխարհային պատերազմը, Մ., 1955, հտ. 3, գիրք 1, գլ. 20, էջ 363, ռուսերեն)։ Մի շտապեք կշտամբել ինձ, հարգելի ընթերցող, կոնկրետ դեպքի համար կիրառվող այս ցիտատի թվացյալ անկոռեկտության համար։ Համաձայնեք, որ ընդդիմությունը, այդ թվում և ձեր խոնարհ ծառան, բնավ հրեշտակներ չեն, և Հայաստանն էլ Սորոսի թեթև ձեռքով դժոխքի ճանապարհին է, այնպես որ՝ սատանայի առկայությունը ՀՀ իշխանությունում, որի հեգեմոնը քանիցս և զուր հիշատակում է Տիրոջ անունը, մի փոքր բացատրում են այն, որ իմ համեմատությունը տեղին է։ Ես չսխալվեցի՝ սատանայի, թեկուզև այն պատճառով, որ, կրկնում եմ, արդեն որերորդ ագամ Նիկոլ Վովաևիչն իր եղծանելի գործունեության մասին սրբապղծորեն խոսում է՝ իրեն համեմատելով Հիսուս Քրիստոսի գործունեության և անվան հիշատակման հետ։

 Այսօր, հարգելի ընթերցող, չափազանցություն չի լինի ասել, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության գոյությանը սպառնում է վտանգավոր սպառնալիք։ Միևնույն ժամանակ, կարևոր է ընդգծել, որ այդ սպառնալիքի կործանարար հետևանքները կարելի է կանխել միայն ողջ հայ ժողովրդին համախմբելով։ Ժողովուրդ, որին սորոսյան տիկնիկավարները նենգաբար բաժանել են «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «ռևանշիստների», ՀՀ սահմանադրության փոփոխությունների «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցների։ Նախախնամության ուժով իշխանություններին դեռևս չի հաջողվել Հայաստանը վերջնականապես դժոխքի վերածել։ Ավելին, բարեբախտաբար, իշխանություններին դեռևս չի հաջողվել հայկական հանրության պառակտումը տեղափոխել ՀՀ և Արցախի Հանրապետության Զինված ուժեր, ի դեպ, ինչպես և չի հաջողվել վերջնականապես սասանել հայկական ավանդական քրիստոնեական ընտանիքի հիմքերը, որը հիմնված է հայերի համար սուրբ՝ հոր և մոր, ծնողների ու երեխաների հանդեպ սիրո վրա։ Եվ որպեսզի թույլ չտանք մեզ դրսից պարտադրվող անշրջելի վտանգավոր դրսևորումները, որոնք քայքայում են բարքերի հայկական ինքնությունը, հարկ է առաջին հերթին ընդդիմության միավորման հետևողական աշխատանք սկսել։ Միավորում ոչ թե խոսքով, այլ գործով՝ դրսից պարտադրվող հակազգային ռեժիմի դեմ պայքարի խորանին դնելով մարդկային, ֆինանսական, մտավոր և տեղեկատվական ողջ ռեսուրսը, որն առկա է Հայաստանի հայրենասիրական ուժերի տրամադրության տակ։ Եվ դա կլինի այն առաջին քայլը, որն անելով, համոզված եմ, մենք կարթնացնենք մեր հարյուր հազարավոր համաքաղաքացիների, ընտրողների կեսից ավելիի հավատը, ովքեր բոյկոտեցին VII գումարման Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները 2019թ. դեկտեմբերին։ Չէ՞ որ ընտրություններին չմասնակցածների այսքան պատկառելի թիվը պարտադրաբար թելադրում է հայ հասարակության համախմբան կենսական կարևորությունը։ Իսկ հասարակության համախմբումը պետության պահպանման կարևորագույն տարրն է։

Չէի ցանկանա խախտել արդեն ավանդույթ դարձած՝ հոդվածս լուսավոր նոտայով ավարտելը։ Այսպես, 2021թ. լրանում է ХХ դարի ականավոր կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Հարությունի Բաբաջանյանի 100-ամյակը։ Կոմպոզիտորի հիշատակի Միջազգային հիմնադրամը, որի Հոգաբարձուների խորհրդի մեջ են ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ, կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովան, տաղանդավոր դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը, բանաստեղծ Նիկոլայ Դոբրոնրավովը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ալտահար Յուրի Բաշմետը, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը, Խորհրդային Միության հերոս Արթուր Չիլինգարովը, 2019թ. փետրվարին հանդես է եկել նախաձեռնությամբ, որպեսզի 2021 թվականը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվի Առնո Բաբաջանյանի տարի։ Կարծում եմ, կոմպոզիտոր Առնո Հարությունովիչի մեծության մասին պատմելու անհրաժեշտություն չկա, հիշեցնեմ միայն, որ 1974թ. Տոկիոյում Երգի երրորդ համաշխարհային մրցույթում Առնո Բաբաջանյանը ներկայացնում էր ԽՍՀՄ-ը և արժանացավ «Աշխարհի լավագույն կոմպոզիտոր» կոչմանը։ Եվ ահա, 2019թ. հենց սկզբից Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամը՝ հիմնադրամի նախագահ Արա Բաբաջանյանի (Առնո Հարությունովիչի որդու) և գլխավոր պրոդյուսեր Ա.Գ. Սարգսյանցի ստորագրությամբ, համապատասխան միջնորդությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Ա.Վ. Սարգսյանին (2019-07-23, А-908), ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա.Է. Հարությունյանին (2019−06−28, А-890), ՀՀ արտաքին գործերի նախարար Զ.Գ. Մնացականյանին (2019−03−25, А-821)՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել հարցը Միավորված Ազգերի Կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերի կազմակերպությունում (ՅՈւՆԵՍԿՕ) առաջ մղելու հարցում և երաշխավորելու ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչին՝ ներկայացնելու Առնո Բաբաջանյանի թեկնածությունը մեծ մաեստրոյի ծննդյան 100-ամյակի առիթով 2021 թվականը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Առնո Բաբաջանյանի տարի հայտարարելու համար։ ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչների՝ միջնորդությանը հաջորդած գործողությունները, մեղմ ասած, հայկական մշակույթից «հեղափոխական» Ն.Փաշինյանի կողմնակիցների լիակատար օտարման, անհոգի վերաբերմունքի հերթական հաստատումը դարձան, հայ ժողովրդի՝ համաշխարհային քաղաքակրթության մեջ վառ և անկրկնելի ավանդ ներդրած նշանավոր զավակների հիշատակը մոռացության տալու նրանց իրականացրած քաղաքականության նոր հաստատումը։ Ընթերցողը հավանաբար ուշադրություն դարձրեց, որ ես հիշատակեցի միայն գործադիր իշխանության՝ խուսագրությամբ գլուխներն ազատած «հերոսներին»։ Այլ կերպ նրանք չէին էլ կարող վարվել, քանի որ հիանալի տեղեկացված են այն մասին, որ իրենց «առաջնորդ» Նիկոլ Վովաևիչը՝ իր իսկ սիրեցյալը, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի և միջազգային կազմակերպությունների ցանկացած այլ ամբիոն, տիեզերական մասշտաբի քաղաքական գործիչ լինելով, կօգտագործի այսպես կոչված «թավշյա հեղափոխության», այսինքն՝ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման փառաբանման համար։ ՀՀ տնտեսությունում պոտենցիալ ներդրողներին վախեցնելու այդ ինքնատիպ, քաղաքակիրթ աշխարհի կողմից մերժված արարի գովաբանման համար։

Բնույթով լավատես լինելով՝ ինձ թվում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հավուր պատշաճի չի զեկուցվել Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմանդրամի հոգաբարձուների խորհրդի միջնորդության մասին։ Կարծում եմ, որ, հարցի էության մեջ խորանալով, ՀՀ նախագահը կօգտագործեր հարգանքի արժանի իր կապերը աշխարհիս հզորների հետ՝ քաղաքակիրթ աշխարհին մեր օրերում այդքան պահանջված, Հայաստանի իշխանությունների կողմից սույն պարագայում մոռացության տրված այն ճշմարտությունը ներկայացնելու համար, որ Հայաստանը և Արցախը այդ թվում նաև Առնո Հարությունի Բաբաջանյանն են, այլ ոչ թե փողոցի դուրսպրծուկները, որոնք սորոսյան փողերով պատառոտվելով ղեկավարության հասել Հայաստանում։

Հ.Գ. Երբ գրում էի այս տողերը, հիշողությանս մեջ վեր հառնեց 1970-ականների սկզբի մի անմոռանալի դրվագ։ Առնո Հարությունովիչն ապրում էր Երևանում, Մաշտոցի պողոտայի 43, թե 45 տանը (մինչ այդ պողոտան կրում էր Ստալինի, հետո՝ Լենինի անունը, իսկ ձեր խոնարհ ծառան, հարգելի ընթերցող, Երևանի քաղաքապետը լինելով, Երևանի Քաղխորհրդի պատգամավորների աջակցությամբ այն վերանվանեց Մաշտոցի պողոտա)։ Եվ ահա, ավանդույթի համաձայն՝ Առնո Բաբաջանյանի հասակակիցները, այն ժամանակ՝ արդեն իսկ տարեց մարդիկ, ամեն օր հավաքվում էին շենքի անկյունում, որտեղ ապրում էր մաեստրոն։ Ամռան երեկոներին այդ բոլոր նշանավոր երևանցիները, որոնք ամենատարբեր մասնագիտություններ ու բավական բարդ ճակատագրեր ունեին, բարձրաձայն պատմություններ էին պատմում։ Այդ երեկոներից մեկի ժամանակ, նրանք բոլորը մեկ էլ հանկարծ միանգամից լռեցին, իսկ նրանց դեմքերը պատվեցին լուսավոր ժպիտներով։ Բակի իմ հասակակիցների հետ, այսպես ասենք, փողոցի մեր ավագներից մի փոքր հեռու կանգնած, սկզբում գլխի չընկանք, թե ինչով էր պայմանավորված նրանց լռությունը։ Հետո Երևանի արժանավոր ու հարգարժան տղամարդկանց սրտանց ձեռքսեղմումներն ու գրկախառնությունը Առնո Հարությունովիչի հետ կասկած չթողեցին նրանց վաղեմի մտերմության մասին։ Ընթերցողներին ասեմ, որ այդ երեկո Առնո Հարությունովիչը անկաշկանդ ու շատ ջերմ մի ինչ-որ բան էր պատմում։ Հավանաբար, երիտասարդ տարիների ընկերների հետ նրանք հիշում էին իրենց ընդհանուր երևանյան պատանության խենթությունները։ Նրանց բաժանումը նույնքան ջերմ էր, որքան և հանդիպումը։ Բայց չէ՞ որ մեր վետերանները բավական հարգարժան մարդիկ էին ոչ միայն Երևանում, այլև, համենայնդեպս, ԽՍՀՄ նախկին միութենական հանրապետությունների շատ մայրաքաղաքներում։

Առնո Հարությունովիչը եղել և մնում է Երևանի համաժողովրդական սիրելին բոլոր տարիների ու ժամանակների համար։ Եվ այստեղ ՅՈւՆԵՍԿՕ-ի ուղեցույցները նշանավոր կոմպոզիտոր Առնո Հարությունի Բաբաջանյանի հանդեպ համաժողովրդական սիրո ու ճանաչման խոչընդոտ հանդիսանալ չեն կարող։

Последние видеоматериалы

Новые книги