Я НЕ ОДЕРЖИМ ЖЕЛАНИЕМ ПОРИЦАТЬ…
ХОЧЕТСЯ ПО ВОЗМОЖНОСТИ ПОМОЧЬ
Мы отнюдь не были намерены напечатать этот материал. Однако, когда отдельные недобросовестные левоновские писаки стали сокру¬шать¬ся: почему это Арташес Гегамян молчит, не высказывает свое мнение о последствиях Мирового финансового кризиса на Армению, другие же, из числа левоновских разношерстных спокменов-суренсаркисянов, перешли на привычные для невоспитанных тунеядцев личные оскорбления в адрес А. Гегамяна, то нам стало ясно, что интервью следует обязательно напечатать. Видимо, сектантов от «Свидетели Левона» встревожило то, что власти восприняли сказанное Арташесом Гегамяном, как слово озабоченного судьбой республики политика.
Уважаемый читатель, представляем Вашему вниманию интервью Арташеса Гегамяна от 28 ноября 2008 года автору программы «Право слова» Шаваршу Геворкяну.
ШАВАРШ ГЕВОРКЯН – Доврый вечер! В эфире 2-го армянского телеканала передача «Право слова» и гость 4- ой студии сегодня – председатель партии «Национальное Единение» Арташес Гегамян. Господин Гегамян, возможность проанализировать и высказать свои суждения относительно разразившегося мирового финансового кризиса предоставлены всем, в особенности политическим деятелям. Хотелось бы выслушать Ваш комментарий и анализ, с чего и как начался этот кризис. Подробнее...
ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ ԷՐ ՊԵՏՔ… ՀԻՄԱ , ԳՈՆԵ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ
ԱԲԵԼ ԱՂԱՆԲԵԳՅԱՆԻՆ ԼՍԵՔ
Հայկական դրամը կտրուկ գերագնահատված է և դա ողբերգություն է:
Աբել Աղանբեգյան
2006 թ. հոկտեմբերի 16-ին «հակակրիմինալ շարժման» կողմից կազմակերպված հասարակական լսումների ժամանակ զեկուցումով հանդես եկավ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Պրն Գեղամյանի ելույթում համոզիչ բացահայտված էր իշխանությունների վարած տնտեսական ու դրամավարկային արատավոր քաղաքականության վտանգավորությունը: Ելույթը տպագրվել էր «Իրավունք» թերթի 31.X–2.XI.2006 թ. համարում:
Օրերս, հոկտեմբերի 23-ին, Երևանում «Հայաստանի և Ռուսաստանի էկոնոմիկաները. այսօր և վաղը» կլոր սեղանի շրջանակում ելույթ էր ունեցել աշխարհահռչակ գիտնական, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը:
Ուշագրավ է, որ Հայաստանի Հանրապետությունում վարվող դրամավարկային քաղաքականությանը մեծ գիտնականի կողմից տրված գնահատականները աներկբա հաստատում են դեռ երկու տարի առաջ Արտաշես Գեղամյանի կողմից տրված գնահատականների ճշմարտացիությունը:
Ձեզ ենք ներկայացնում (մասնակի կրճատումներով) Արտաշես Գեղամյանի 2006 թ. հոկտեմբերի 16-ի ելույթը:
Հարգելի գործընկերներ, այսօր քննարկվող հարցը, թերևս, այն եզակիներից է, որը, ասես թե, լուսապատճենում է երկրի ողջ տնտեսությունը: Ստորև փորձեմ ներկայացնել խնդրո առարկա հարցի էությունը:
Եվ, այսպես, ի՞նչ են ասում մեր իշխանավորները, երբ ճգնում են հիմնավորել դոլարի արժեզրկումը և դրամի արժևորումը: Նախևառաջ պնդում են, որ դա պայմանավորված է տնտեսության դինամիկ զարգացմամբ ու օտարերկրյա մեծածավալ ներդրումներով: Մի խոսքով, ուզում են ժողովրդին համոզել, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց առողջ է և դրա պտուղն էլ այն է, որ ազգային դրամն արժևորվում է: Մինչդեռ պաշտոնական վիճակագրությունը վկայում է ճիշտ հակառակը՝ տնտեսության լուրջ հիվանդ լինելու մասին: Տնտեսությունը բնութագրող ցուցանիշները, որ այժմ բերելու եմ, վերցված են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ու Կենտրոնական բանկի պաշտոնագրքերից:
Подробнее...«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՈԳՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է, ՈՒՐԵՄՆ ԵՎ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է
«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԻ ԺՈՂՈՎՈՒՄ (09.09. 2008 թ.)
Հարգելի գործընկերներ: Չորս ամիս առաջ Սերժ Սարգսյանը ստանձնեց Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր պաշտոնը: Կարծում եմ, արդեն հնարավոր է, նույնիսկ անհրաժեշտ, վերլուծել կատարված աշխատանքը, պարզել, թե որքանո՞վ է կոալիցիոն կառավարության գործունեությունը նպաստում պարոն Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում հայտարարված խնդիրների լուծմանը:
Ես դրական եմ գնահատում ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ իրականացված գործառույթները, որոնք զգալիորեն առողջացրեցին վիճակը մաքսային ծառայության ոլորտում, ձեռնարկված քայլերը, որ իրականացվում են հարկային բնագավառում: Կարծում եմ, իմաստավորված է, որ բարեշրջումները երկրում մեկնարկեցին հենց հարկային և մաքսային ոլորտներում: Գաղտնիք չէ, որ հարկայինի և մաքսայինի հետ շփվում է մեր ազգաբնակչության զգալի մասը, գաղտնիք չէ նաև այն, որ այս ոլորտները առավել կոռումպացված են համարվում: Ուստի, պետք է քաջալերել իշխանությունների բոլոր այն քայլերը, որոնք նպատակ ունեն մաքսային և հարկային ընթացող գործառույթները դարձնել անշրջելի, առավել թափանցիկ, լայնորեն կիրառել կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնող միջոցառումներ:
Դրական տեսանելի միտումներ են նկատվում պետավտոտեսչության աշխատանքներում: Նվազել է վզի հաստությամբ աչքի ընկնող, թանկարժեք մեքենաներով ճանապարհային երթևեկության կանոնները աջ ու ձախ խախտող, լիքը քսակ ունեցող վարորդների թիվը: Հատկանշականն այն է, որ դեռ ոչ վաղ անցյալում ամենազոր այս օրինախախտները, ասես թե, մի քիչ հանգստացել են: Գերխնդիր է, որ նշված գործառույթները դառնան անշրջելի, հակառակ դեպքում ժողովրդի հերթական հիասթափությունը կվերածվի անգամ իսկ հուսահատության և արդյունքում դա կարող է անցանկալի հարված հասցնել մեր պետականությանը:
Անցած ժամանակաշրջանը հագեցած է եղել նաև արտաքին քաղաքական ոլորտում մեկնարկած և հատուկ ուշադրության արժանի նախաձեռնություններով: Դա, նախևառաջ, ՀՀ նորընտիր Նախագահի պաշտոնական այցն էր Ռուսաստանի Դաշնություն, ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի և վարչապետ Վ. Պուտինի հետ վարած բանակցությունները, ընդունված հայ-ռուսական համատեղ Հայտարարությունը, որը վերահաստատեց երկու երկրների միջև ստեղծված ռազմավարական, բարեկամական հարաբերությունների շարունակականությունը, հավատարմությունը նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հանդեպ:
Ես դրական եմ գնահատում նաև Սերժ Սարգսյանի հրավերը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին` այցելելու Երևան: Թուրքիայի նախագահի կողմից հրավերի ընդունումը և Հայաստանի մայրաքաղաք ժամանումը կարող են սկիզբ դնել Հայաստանի և Թուրքիայի միջև ոչ միայն դիվանագիտական կապերի հաստատմանը, այլև կարող են նպաստել մեր տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատմանը: Ուշագրավ էր, որ հրավերը հնչեց, երբ պարոն Սարգսյանը հյուրընկալում էր Մոսկվայում և ելույթ էր ունենում Ռուսաստանի հայազգի մշակութային ու գործարար շրջանակների առաջ: Նման գրագետ և ճիշտ հաշվարկված, համարձակ նախաձեռնությունը, ըստ էության, փլուզեց մեզանում տևական ժամանակ լյարդացած կարծրատիպերը, որոնք տեղավորվում էին աշխարհը սևի և սպիտակի բաժանման տիրույթում: Մինչ վերջերս մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունում, ասես թե, մերժվում էին «ռեալ պոլիտիկ» քաղաքականությանը ներհատուկ սկզբունքները, որոնց հիմնարար բնութագրիչներից մեկը խիստ համահունչ է դեռ XIX դարի բրիտանական կայսրության հայտնի վարչապետներից մեկի թևավոր դարձած խոսքերին. «Չկան հավերժական թշնամիներ, չկան հավերժական բարեկամներ: Կան հավերժական շահեր»: Այստեղ հարկ եմ համարում հայտնել իմ անձնական կարծիքը, տալ իմ գնահատականը: Հայ ժողովուրդը, որ 1915-23 թվականներին ունեցավ մեկուկես միլիոն անմեղ զոհեր, ինը տասնամյակ հետո դրսևորեց կամք, իր մեջ գտավ ուժ ու վստահություն, քրիստոնեական վեհություն և առաջինը մեկնեց հաշտության ձեռք: Եվ դա արեց արժանապատվորեն, առանց պարտադրանքի, սեփական պետության ինքնիշխանության անսասանության գիտակցումով, ապացուցելով քաղաքակիրթ աշխարհին, որ 1915-23 թվականների եղեռնագործությունից հետո մնացել է հավատարիմ իր հումանիստական, քրիստոնեական դավանանքին, որ նա փյունիկի պես հառնել է կորսված հայրենիքի մոխիրներից, ստեղծել ինքնիշխան երկիր, ազատագրել Արցախը… Մի խոսքով, արտաքին քաղաքականության ոլորտում վիճակը նետված է, Հայաստանն անցավ իրեն մեկուսացման պարտադրված Ռուբիկոնը և այսօր աշխարհին է ներկայանում նորովի, վեհաշուք, քաղաքակիրթ այցեքարտով:
Подробнее...