ՆԱՑԻՈՆԱԼՆԱՅԱ ԻԴԵԱ

Սրտի խոսք Հայաստանի ժողովրդական նկարիչ Սլավա Պարոնյանին

22.11.2012, Ազգային գաղափար

Մարդու, առավել ևս արվեստագետի էությունն արտահայտում է իր ստեղծածը: Ամեն գործ, նվիրական աշխատանքի արգասիք նաև բնութագիրն է հեղինակողի, անհատի: Այդպես էլ, ահա, իմ լավ բարեկամի, ավագ ընկերոջ` Սլավա Պարոնյանի կտավները: Դրանք, թերևս, վկայում են ավելին, քան ինքը` քչախոս ու համեստ վարպետը կասեր իր մասին: Նրա ամեն բնապատկեր, վրձնի ամեն նրբերանգ խոսում են իրեն սնուցող մայր հողի մասին, որից ծնվել և հասակ է առել նորընծա (սակայն և վաղուց) ժողովրդական նկարիչը: Նա երբեք չի բարձրաձայնում ինչ-ինչ «վեհ» գաղափարներ, նրա հայրենասիրության խոստովանությունն իր ստեղծագործություններն են, որոնք արտահայտում են հրճվանք և հիացում, հպարտություն և արմանք ու զարմանք: Ու մեկ էլ` կարոտ, թեև երբեք չի լքել հայրենի եզերքը… Այս ամենն ուղղակի հորդում է նրա գունագեղ երկերից, որ նաև երգե՛ր են. դրանք անհնար է անհաղորդ դիտել ու… լսել, անհնար է չապրել դրանց ջերմությամբ, խորին խոհերով: Առինքնող գեղեցկությա՛մբ: Տարիների ընթացքում վարպետի գունաշխարհը խտացրել է իր մեջ հայրենի հողի կենարար բույրը, հայրենի ջրի կենսատու ուժը, հայոց արևի բարեբեր խանձրույթը` մեկ անգամ ևս հավաստելով, որ նա, ով իր մեջ չի կրում բնությունը, ով չի պաշտում ու հաղորդակցվում դրան, փաստորեն, չի ապրում լիարյուն կյանքով:

Կարդալ ավելին...

Հայաստանը Եվրասիական միության կազմում՝ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության կարևորագույն գործոն

23.08.2012, Ազգային գաղափար

Տասն օր է անցել Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցից և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ բանակցություններից հետո։ Մեր երկրների նախագահների հանդիպման հանդեպ հետաքրքրությունը խորացել էր նաև դրան նախորդող իրադարձություններով՝ Դաշնության խորհրդի և Պետական դումայի նախագահներ Վալենտինա Միխայիլի Մատվիենկոյի և Սերգեյ Եվգենիի Նառիշկինի, ՌԴ գլխավոր դատախազի, Ներքին գործերի նախարարի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահի Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցելություններով։ Տարատեսակ գրանտատուների (որոնք իրենք էլ գտնվում են համաշխարհային քաղաքականության հայտնի կենտրոնների խնամակալության տակ) կողմից ֆինանսավորվող էլեկտրոնային և տպագիր ԶԼՄ-ների արձագանքը հազվադեպորեն որքան հուզական, նույնքան էլ թունոտ-վրդովեցուցիչ էր։ Այդ հրապարակումների ճնշող մեծամասնության բովանդակությունը հանգեցվում էր այն բանին, որ Ռուսաստանն այդքան հեղինակավոր «քաղաքական դեսանտ» էր իջեցրել Հայաստան մի նպատակով՝ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից առաջ ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության իշխանության վրա, որպեսզի նրա ղեկավարությունը հակվի ընդունելու Եվրասիական միություն մտնելու որոշում։

Կարդալ ավելին...

ԳՐԻԳՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՆԱ ԵԿԱՎ, ՈՐ ԼԱ՛Վ ԱՆԻ ԻՐ ԳՈՐԾԸ

01.10.2011, Ազգային գաղափար

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Գրիգոր Հովհաննեսի Հասրաթյան – ծնվել է 1918թ. նոյեմբերի 24-ին, վախճանվել 2001թ. մայիսի 10-ին: Հայ խորհրդային պետական և հասարակական գործիչ: 1942թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ինժեներ-շինարար: 1960 թվականից` Հայաստանի ճարտարապետների միության անդամ: 1942-45թթ. աշխատել է որպես ինժեներ, 1945-50թթ.` Լենինյան շրջգործկոմի կոմունալ բաժնի պետ, 1950-52թթ.` Երևան քաղաքի Լենինյան շրջգործկոմի նախագահի տեղակալ, 1952-56թթ.` նույն շրջգործկոմի նախագահ: 1956-58թթ. Երևանի փոխքաղաքապետն էր, 1958-60թթ.` «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրենը: 1960-62թթ. Գրիգոր Հասրաթյանը Լենինականի քաղաքապետն էր, իսկ 1962-ից մինչև 1975 թվականը` Երևանի քաղաքապետը, 1979-85թթ.` Մինիստրների խորհրդին կից պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման վարչության պետը: 1985-1990թթ.` Հայաստանի ազգագրության թանգարանի և Սարդարապատի համալիրի տնօրեն: Աշխատանքային Կարմիր դրոշի երկու շքանշանի ասպետ: 1998թ. արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացի կոչման:

 

Ես պատկանում եմ այն երևանցիների սերնդին, որոնք սրտի առանձնակի թրթիռով ու ջերմությամբ են հիշում իրենց պատանեկության և երիտասարդության տարիները: Մենք չենք պատկերացնում այդ ժամանակները հարազատ քաղաքից դուրս, հպարտանում ենք նրանով, և այսօր սիրում ու փայփայում ենք այն ամեն լուսավորը, մաքուրը, ինչը կառուցվել և ստեղծվել է արդեն անցյալ XX դարի 60-70-ական թվականներին: Ուրեմն, որտե՞ղ փնտրել Երևանի հանդեպ սիրո և կապվածության, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի և մեկս մյուսի հանդեպ մեր առանձնակի ակնածանքի ակունքները: Եվ մեր քաղաքով հպարտ լինելու այս վիճակը հիմա, ավա՜ղ, պահպանվել է ոչ առաջին երիտասարդության երևանցիների մեջ: Ակամա հիշողությանդ մեջ արթնանում են մեր քաղաքի պատմության առանձնապես նշանավոր իրադարձությունները: Եվ այն հեռավոր 60-70-ականների այդ պատմությունը, թվում է, ամեն օր հարստանում էր վառ, անմոռանալի իրադարձություններով: Դրանք իրենց միասնության մեջ երևանցիներին` լինեին նրանք հայեր, ռուսներ, ադրբեջանցիներ, քրդեր ու եզդիներ, ասորիներ, հույներ, ներկայացնում էին որպես մեկ միասնական ընտանիք, որպես մարդկանց հանրություն, որոնց միավորում էր սերն իրենց քաղաքի հանդեպ: Ի՞նչն էր այդպես համախմբում քաղաքացիներին, ո՞վ էր նրանց այդքան ուժգին մտերմացրել քաղաքի ու մեկը մյուսի հետ: Գուցե բեմի մեծագույն վարպետներ Հրաչյա Ներսիսյա՞նը, Վահրամ Փափազյա՞նը, Վաղարշ Վաղարշյա՞նը, Ավետ Ավետիսյա՞նը, թե՞ հիասքանչ Մետաքսյա Սիմոնյանը: Էլ չեմ խոսում Ֆրունզիկ Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի մասին... Իսկ գուցե Երևանի ձգողական ուժը թաքնված էր մեծ գեղանկարիչներից մեկի` Մարտիրոս Սարյանի անկրկնելի երանգներում, կամ Գոհար Գասպարյանի ու Տաթևիկ Սազանդարյանի թովիչ ձայներում:

 

Կարդալ ավելին...

Արծվիկ Մինասյանն հաջողությամբ օգտագործում է այլոց գաղափարները

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

18.11.2010

Դաշնակցությունը, որը մեկուկես տարի առաջ մինչև այսօր գործող կառավարության անդամ էր և ստանում էր իր հասանելիքն այդ կառավարության գործունեությունից, այժմ քննադատում է այդ նույն կառավարությանը՝ չնայած նրա ներկա գործունեությունը ոչնչով չի տարբերվում այն շրջանից, երբ դրա անդամ էր նաև ՀՅԴ-ն: Դաշնակցությունը կառավարությունը չլքեց նրա տնտեսական քաղաքականության նկատմամբ ունեցած քննադատական վերաբերմունքի պատճառով, այլ որովհետև դրսի ընկերները դեմ էին նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քաղաքականությանը:

Այսօր խորհրդարանում Տիգրան Սարգսյանի կառավարության ներկայացրած 2011թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ  դաշնակցական Արծվիկ Մինասյանը փաստարկված քննադատության  ենթարկեց այն: Մինասյանը ներկայացրեց թվային տվյալներ և դրանցից բխող հետևություններ, որոնք ապացուցում են, որ կառավարության ներկայացրած բյուջեի նախագիծը ոչ թե նպաստելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը, կենսամակարդակի բարձրացմանը, այլ ճիշտ հակառակ էֆեկտն է ունենալու:

ԱԺ պատգամավորները տպավորվել են Արծվիկ Մինասյանի ելույթից՝ մտածելով, թե դա նրա մտքի արգասիքն է: Նման թյուրըմբռնման պատճառը, թերևս, այն է, որ նրանք չեն կարդացել «Ազգային գաղափար» ամսագրի վերջին համարը: ԱԺ պատգամավորներին ինչ-որ բան չկարդալու մեջ մեղադրելն ուղղակի անիմաստ է, որովհետև նրանք ընդհանրապես կարդալու սովորություն չունեն: Այս իմաստով Արծվիկ Մինասյանին բացառություն պետք է համարել, քանի որ նա ոչ միայն կարդացել է, այլև, կարելի է ասել, մեկը մեկին կրկնել է այն, ինչ մեր ամսագրում դեռևս մեկուկես ամիս առաջ գրել էր Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն իր «Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնված նվեր է Լևոն Տեր-Պետրոսյանի համար, կամ տխուր մտորումներ ՀՀ 2011թ. բյուջեի մասին օրենքի նախագծի շուրջ» հոդվածում: Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր