ՆԱՑԻՈՆԱԼՆԱՅԱ ԻԴԵԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՏՆՎԱԾ ՆՎԵՐ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ

ԿԱՄ ՏԽՈՒՐ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ «ՀՀ 2011Թ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ

01.10.2010

«Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագիծն անկողմնակալ գնահատելու համար բյուջեի առանձին ցուցանիշները փորձենք համադրել «ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի որոշ արդյունքներ»  (այսուհետ` Նախընտրական ծրագիր) փաստաթղթի համաձայն ստանձնած պարտավորությունների կատարման առումով:

Նախընտրական ծրագրով ակնկալվում է, որ ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալը 2012 թվականին պետք է հասցնել 3 մլրդ 861 մլն դոլարի: ՀՀ կառավարության 2011թ. Բյուջետային ուղերձի (Մաս II, ՀՀ տնտեսական և հարկաբյուջետային հիմնական ցուցանիշների կանխատեսումներ, էջ 49) համաձայն` 2010թ. արդյունքներով սպասվում է շուրջ 2,7% տնտեսական աճ, այլ կերպ ասած` 2010թ. անվանական ՀՆԱ-ի սպասվող ծավալը կազմելու է 3165538,1 X 102,7 / 100 = 3 տրլն 399 մլրդ 605 մլն 398 հազար դրամ: Հարկ է նշել, որ Նախընտրական ծրագրի կատարման պարագայում պարտավորություն էր վերցված 2012թ. անվանական ՀՆԱ-ի ծավալը հասցնել 5 տրլն 570 մլրդ դրամի: Դրա հետ մեկտեղ 2011թ. պետական բյուջեի հիմքում դրված հիմնական տնտեսական չափորոշիչների համաձայն` 2011թ. կանխատեսվում է ՀՆԱ-ի աճ` 4,6% (ՀՀ կառավարության 2011թ. Բյուջետային ուղերձ, էջ 48): Վերը հիշատակված նախընտրական այդ խոստումը կատարելու համար անհրաժեշտ կլինի, որպեսզի 2012թ. ՀՆԱ-ի աճը 2011թ. նկատմամբ կազմի ոչ ավելի, ոչ պակաս, քան 156,6%: ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի կողմից իրականացվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության պայմաններում ՀՆԱ-ի նման աճի տեմպի ապահովումը շատ հեռու է իրականություն դառնալուց:

Մինչդեռ նշենք, որ 2009թ. արդյունքում ապրանքների արտահանումը ՀՀ-ից կազմել է 748 մլն 850 հազար դոլար («Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշիռը», 2010, էջ 11), իսկ ծառայություններինը` 589 մլն 500 հազար դոլար (նույն տեղում, էջ 12): Այսպիսով, 2009թ. ապրանքների և ծառայությունների արտահանումը կազմել է 1 մլրդ 338 մլն 350 հազար դոլար: Հարկ է նշել նաև, որ 2010թ. 1-ին կիսամյակում ապրանքների արտահանման ծավալը կազմել է 470,98 մլն դոլար, իսկ ծառայություններինը` 293,15 մլն դոլար [ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2010թ. հունվար-օգոստոսին», էջ 79], այսինքն` ապրանքների ու ծառայությունների միագումար արտահանումը կազմել է 764,13 մլն դոլար: Սոցիալ-տնտեսական զարգացման նման միտումների պահպանման դեպքում կարելի է սպասել, որ 2010թ. արդյունքում այդ ցուցանիշը կկազմի 1 մլրդ 528,3 մլն դոլար: Եթե անգամ 2011թ. ապրանքների ու ծառայությունների արտահանման ծավալների աճի տեմպերը 2010թ. նկատմամբ կազմեն 150% (որն ուղղակի հնարավոր չէ), ապա հաջորդ տարի ՀՀ-ում ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալը կկազմի 2 մլրդ 292,5 մլն դոլար: 2012թ. Նախընտրական ծրագրով նախատեսված ցուցանիշին` 3 մլրդ 861 մլն դոլար ապահովելու համար անհրաժեշտ կլինի արձանագրել ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալների 168,4% աճ: Աճի նման տեմպ ապահովելը նույնպես անհնարին է, քանի որ ակնհայտ է, որ սպասվելիք թերակատարումը լինելու է ծանրակշիռ և կազմելու է բավական մեծ տոկոս: Արդյունքում միայն այսպիսի եզրակացություն կարելի է անել, քանզի ըստ 2011թ. Բյուջետային ուղերձի` մինչև 2010թ. տարեվերջ ապրանքների և ծառայությունների ոլորտում սպասվում է 4%-ոց աճ, իսկ «2011թ.` պայմանավորված տնտեսության այլ ճյուղերի զարգացումներով, ինչպես նաև նշյալ ճյուղերը սպասարկող ծառայությունների համահունչ վարքագծով, ճյուղի աճը կկազմի շուրջ 3,9%»  (Մաս II, էջ 55): ՀՀ տնտեսության մեջ ներկայումս տեղի ունեցող գործընթացների պայմաններում ապրանքների և ծառայությունների արտահանման Նախընտրական ծրագրով նախատեսված ցուցանիշի ապահովումը դառնում է անիրատեսական: ՀՀ կառավարության ֆինանսատնտեսական հատվածի ղեկավարների նույնիսկ բուռն լավատեսությունը չի կարող կանխել այս պարտավորության կատարման ձախողումը: Կարդալ ավելին...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԸ 2010Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ.

ԱՐԴՅՈ՞Ք ԿԱՆԳՆԱԾ ԿԴԻՄԱՆԱՆՔ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՀԵՂԵՂԻ ՀԱՐՎԱԾՆԵՐԻՆ

01.08.2010

Ամառային այս տապին մակրոտնտեսական վերլուծություն կատարելը բնավ էլ ամենահաճելի զբաղմունքներից չէ: Սակայն դրա անհրաժեշտությունը ծագեց, երբ ս.թ. օգոստոսի 2-ին և 5-ին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն (ԱՎԾ) ու Կենտրոնական բանկը (ԿԲ) հրապարակեցին 2010թ. առաջին կիսամյակում հանրապետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական վիճակը բնութագրող տեղեկագրերը: Երկրի տնտեսությունում ստեղծված իրավիճակի վերլուծությունը դարձավ էլ ավելի արդիական, քանի որ հանրապետության գործադիր և ֆինանսական իշխանություններն այդ հրապարակումներից հետո, լուրջ մեկնաբանություններ անելու փոխարեն, հանդես եկան ելույթներով, ուր ՀՆԱ-ի 6,7% աճի կապակցությամբ հիացական գնահատականներ հնչեցրին, թե` «Մենք արձանագրում ենք, որ, իսկապես, լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում տնտեսական համակարգում: Դա սպասվածից մի քանի անգամ բարձր ցուցանիշ է, որը լավատեսություն է մեզ հաղորդում…»  (մեջբերում` հուլիսի 24-ին հայաստանյան հինգ հեռուստաընկերություններին ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի հարցազրույցից):

Իհարկե, կարելի էր այս և նույն բովանդակությամբ մյուս գնահատականներին, որոնց պակասը վերջերս չի զգացվում, վերաբերվել ցանկալին որպես իրականություն ներկայացնելու ձգտում, սակայն առկա զարգացումները, որոնք կարող են ազդեցություն թողնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա, հրամայաբար պահանջում են երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական դրությանը մոտենալ ազգային անվտանգության ապահովության տեսանկյունից: Եվ սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ վերջերս` հուլիսի 22-ին, Հաագայում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց իր խորհրդակցական եզրակացությունը, թե 2008-ին Սերբիայից Կոսովոյի անկախացման միակողմանի ինքնահռչակումը չի հակասում միջազգային իրավունքին: Դրան հաջորդեցին ուժի միջազգային կենտրոնների` ԱՄՆ-ի և Եվրամիության հայտարարություններն առ այն, որ ընդունված բանաձևը բնավ չի կարելի նախադեպ ճանաչել չկարգավորված այլ հակամարտությունների համար: Անշուշտ, դա չէր կարող անհետևանք մնալ ադրբեջանական իշխանությունների համար, որոնք ավելի ու ավելի բացահայտ են հայտարարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու իրենց վճռականության մասին:

Հաշվի առնելով այս ամենը` անհրաժեշտ ենք համարում, որպեսզի երկրի ճակատագրով մտահոգ քաղաքական յուրաքանչյուր ուժ իր սրբազան պարտքը համարի մեր հանրապետության տնտեսությունում, ֆինանսական, սոցիալական ոլորտներում առկա այն բոլոր խնդիրների վերհանումը, որոնց լուծումների ձգձգումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի անվտանգության ապահովման վրա: Ըստ որում, կարևոր է, որ ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակի վերլուծումը դիտարկվի դրա շարժընթացի մեջ` անհրաժեշտ պարզաբանումներ տալով վերջին երկուսուկես տարում երկրի տնտեսական, ֆինանսատնտեսական և սոցիալական ոլորտների վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների փոփոխությունների կապակցությամբ:

Կարդալ ավելին...

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

ՀԱՄԵՆԱՅՆԴԵՊՍ, ԱՅԴ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԼՈԲԱԼ ՇԱՀԵՐԸ

01.07.2010

Կանադական Մոսքոկ առողջարանային քաղաքում 2010թ. հունիսի 26-ին կայացած G-8 գագաթաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հանդես եկան հայտարարությամբ: Չլինեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների երեք նախագահների հայտարարությունում հայոց պետության համար անցանկալի ներքին և արտաքին քաղաքական հետևանքներով հղի խիստ տագնապալի գնահատականները և եզրահանգումները, գուցեև չանդրադառնայինք այս թեմային: Մանավանդ, որ այդ հայտարարության տեքստը գրեթե կրկնում է նույնատիպ այն փաստաթղթի բովանդակությունը, որն ընդունվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների նախագահների կողմից 2009թ. հուլիսի 10- ին Աքվիլայում (Իտալիա): Սակայն ներկայիս իրողություններն այնպիսին են, որ պետությունները, անգամ գերտերությունները, ի վիճակի չեն ինքնուրույն լուծել տարիներ շարունակ ձգձգվող հակամարտությունները իրենց հարևանների հետ, նույնիսկ եթե ակտիվում ունեն սեփական ուժերի կողմից մարտադաշտում տարած ռազմական հաղթանակներ: Պահանջվում է այդ հաղթանակների լեգիտիմացում, որն ի զորու են անել միայն մեծ տերությունները միջազգային իրավունքին համապատասխան, որն, իր հերթին, իրավունք է տալիս հայկական կողմին պնդել. Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը և ճանաչումը որևէ կերպ չեն հակասում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին:

Ղարաբաղյան հակամարտությունը ներկա պահին գտնվում է լուծման երկրորդ փուլում: Առաջին փուլը պատերազմն էր, որտեղ հաղթանակը հայկական կողմինն էր: Ներկա փուլը պակաս նշանակալի չէ, քանի որ մենք այսօր փորձում ենք հասնել հաղթանակի լեգիտիմացման և դրա արդյունքների իրավաբանական ամրագրման: 16 տարի շարունակվող բանակցային գործընթացը, հավանաբար, առայժմ հեռու է ավարտված լինելուց, սակայն, այնուամենայնիվ, երեք մեծ տերությունների առաջնորդների` Կանադայում արված հայտարարությունն առանձնանում է այդ երկարատև գործընթացում, ուստի և հարկավոր է ավելի հանգամանալի անդրադառնալ դրան:

Ուզում եմ սկսել նրանից, որ Հայաստանի համար տագնապալի այս ժամանակներում անհրաժեշտ է դադարեցնել անիմաստ զրույցները հանրապետության արտգործնախարարին անվստահություն հայտնելու թեմայով, տեղի-անտեղի, օրումեջ կազմակերպվող, աչք ու ականջ ցավեցրած մամուլի ասուլիսները: Եվ բավ է զբաղվել միջկուսակցական գզվռտոցով` իրական ընդդիմադիր լինելը ցույց տալու նպատակով: Էլ չեմ խոսում առանձին իշխանավորների մասին, որոնք հովանավորում են քաղաքական զանազան շրջմոլիկների և կուսակցություններ փոխած շառլատանների, օգնում նրանց, որոնք իրենց դասալիք ազգականների հանդեպ ընդունելի դատավճռի և աշխատանքի տեղավորվելու դիմաց փորձում են զրպարտել իրենց թայֆայից դուրս, այժմ ՀՀ Նախագահին աջակցող քաղաքական գործիչներին… Հայաստանի քաղաքական դասը պարտավոր է համախմբել իր ինտելեկտուալ և կազմակերպական ողջ ներուժը` դիմակայելու մեր պետականության համար վտանգավոր մարտահրավերներին ու սպառնալիքներին: Մարտահրավերներ ու սպառնալիքներ, որոնցով, ավա՜ղ, ներծծված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ընդունած հայտարարությունը: Կարդալ ավելին...

По поводу «русско-турецкого» тандема (или союза), как любит говорить либеральная нечисть Армении

 

Публицист  Артем Хачатурян

https://www.facebook.com/1314047968/posts/10229592688584247/

 

Армянское западничество имеет более чем вековую историю. Миссия его – свалить преступления англосаксов против армянского народа на русских, начиная с последствий позорной армяно-турецкой войны 1920г., инициированной англичанами. С тех пор в общественном мнении Армении и диаспоры укоренилось умозаключение, что в 1921г. Московским и Карскими договорами русские поделили армянские земли с турками, а тот факт, что земель-то в принципе у армян не осталось вследствие поражения в войне, следовательно, делить было нечего, а русские в три раза увеличили оставленную дашнаками республику, мало кого интересует. Главное – национальную трагедию списать на русских, это было выгодно как дашнакам (ну не могут же они признать, что сами просрали территории), так и англосаксам – светочу и маяку армянской интеллигенции советского периода. Посмотрим, в чем проявлялся «русско-турецкий» тандем, чем он занимался на протяжении последнего столетия.

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր