ԻՆՉՈ՞Ւ ՀԱՆԿԱՐԾ ՍԿՍԵՑ ԾՂՐՏԱԼ ՍԱՅԼՈՒԿ ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ
20.12.2019, Իրավունք
Եվ այսպես, դեկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Լազարյան ակումբի» հերթական՝ 3-րդ նիստը, որի թեման էր՝ «Հայաստանի և Ռուսաստանի ԶԼՄ-ները. անկեղծ խոսակցություն»: Ինքս, հրավիրված լինելով միջոցառմանը, ուշադիր ունկնդրեցի քննարկումները և եկա այն եզրակացության, որ մեր տագնապահարույց ժամանակներում լրատվամիջոցների, քաղաքագետների, հասարակական և քաղաքական գործիչների այսպիսի հանդիպումները խիստ պահանջված են, քանզի համոզված եմ, որ կայացած անկեղծ, անկաշկանդ քննարկումները կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի՝ երկու դաշնակից երկրների, Արևմուտքի կողմից սանձազերծած տեղեկատվական պատերազմի մարտահրավերները դիմագրավելու գործում դրական ազդեցություն կունենան: Ի հուրախություն իս, պարզվում է, որ «Լազարյան ակումբի» գործունեությանը «սրտացավորեն» են մոտենում նաև, ի՞նչ եք կարծում հարգելի ընթերցողներ, ովքե՞ր, շունչներդ պահեք՝ սորոսականները: Այո՛, այո՛, հարգելի ընթերցողներ, ես չսխալվեցի, անպարկեշտ հայտնի սորոսականները: Ճիշտ այն նույն քողարկված ռուսատյաց տարրերը, որոնք տարիներ շարունակ, հավատարիմ մնալով անփառունակ լափակեր սորոսականների տիտղոսին, հետայսու սկսել են «պաշտպանել» «Լազարյան ակումբը»: Եվ ի՞նչ եք կարծում, ումից՝ ճանաչված գիտնական, միջազգայնագետ Անդրանիկ Միհրանյանից և հայ-ռուսական բարեկամության հավատարիմ նվիրյալ, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանից:
Կարդալ ավելին...АРТАШЕС ГЕГАМЯН: КОНСОЛИДАЦИЯ ГЕРОЕВ АРЦАХСКОЙ НАЦИОНАЛЬНО-ОСВОБОДИТЕЛЬНОЙ ВОЙНЫ – ЗАЛОГ СОХРАНЕНИЯ МИРА В ЗАКАВКАЗЬЕ
04.07.2019 22:04
https://iravunk.com/ru/news/12046
По сложившейся практике последних лет я порой, через не могу, стараюсь внимательно знакомиться с публикациями азербайджанской прессы. Не скрою, что это занятие не из приятных, причем отнюдь не только в силу полной ангажированности главных масс-медиа Апшеронского султаната, которые временами показывают чудеса изворотливости, подтасовки фактов из нашей реальной жизни. Нет, не только в силу этого, а потому, что в них особое место отводится тиражированию откровенной лжи. Вместе с тем я осознаю, что было бы проявлением неоправданной самоуспокоенности пренебрежительное отношение к, казалось бы, отдельным, но при этом весьма опасным публикациям, которые, если рассматривать в их совокупности, делают тебя очевидцем тщательно продуманной информационной войны. В них вырисовывается весьма и весьма профессиональная технология ведения информационной войны против двух армянских государств – Республики Армения и Арцахской Республики. Сказать, что это своеобразное ноу-хау азербайджанских стратегов информационной войны – было бы преувеличением. Вся техника по манипулированию сознанием своих читателей, будь они в Азербайджане или за рубежом, сводится к четкому следованию постулатам небезызвестного злодея по оболваниванию широких народных масс Йозефа Геббельса, как-то: «Пропаганда утрачивает силу, как только становится явной ... Чем чудовищнее ложь, тем охотнее толпа верит в нее».
Կարդալ ավելին...
20.09.2019, Իրավունք
Զգուշացեք՝ Նիկոլ Փաշինյանի պայքարակից ԼԳԲՏ-ականներից
21.06.2019, Իրավունք
«Իրավունք» թերթի հունիսի 19-ի համարում ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանի հետ «Օրենսդիր և գործադիր մարմիններում կան աղանդավորներ և միասեռականներ» վերտառությամբ հարցազրույցը, զետեղված 1in.am կայքում, լուրջ մտորումների պատճառ դարձավ: Հեղինակը, հենվելով պաշտոնական աղբյուրների վրա, ուղղակի նշում է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կան՝ 350 հազար աղանդավոր, 100 հազար ԼԳԲՏ-ական, 46 հազար հոգեկան հիվանդ և 40 հազար թմրամոլ: Այս զարհուրելի թվերը հրապարակելիս Ալեքսանդր Ամարյանը արդարացիորեն տագնապի շեփոր է հնչեցնում Հայաստանի և Արցախի ապագայի համար: Սակայն տարակուսանք է առաջացնում նրա, համոզված եմ, ազնիվ մոլորությունն, առ այն, որ այս ազգակործան, պետականադավ արատների դեմ պայքարում պարոն Ա.Ամարյանը հույսը դեռ կապում է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի հետ, որի «կադրերն (ըստ Ա.Ամարյանի – Լ.Գ.) ամեն անգամ վարկաբեկում են մեր վարչապետին»:
Կարդալ ավելին...