ԻՆՉՈ՞Ւ ՀԱՆԿԱՐԾ ՍԿՍԵՑ ԾՂՐՏԱԼ ՍԱՅԼՈՒԿ ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ

20.12.2019, Իրավունք

Եվ այսպես, դեկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Լազարյան ակումբի» հերթական՝ 3-րդ նիստը, որի թեման էր՝ «Հայաստանի և Ռուսաստանի ԶԼՄ-ները. անկեղծ խոսակցություն»: Ինքս, հրավիրված լինելով միջոցառմանը, ուշադիր ունկնդրեցի քննարկումները և եկա այն եզրակացության, որ մեր տագնապահարույց ժամանակներում լրատվամիջոցների, քաղաքագետների, հասարակական և քաղաքական գործիչների այսպիսի հանդիպումները խիստ պահանջված են, քանզի համոզված եմ, որ կայացած անկեղծ, անկաշկանդ քննարկումները կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի՝ երկու դաշնակից երկրների, Արևմուտքի կողմից սանձազերծած տեղեկատվական պատերազմի մարտահրավերները դիմագրավելու գործում դրական ազդեցություն կունենան: Ի հուրախություն իս, պարզվում է, որ «Լազարյան ակումբի» գործունեությանը «սրտացավորեն» են մոտենում նաև, ի՞նչ եք կարծում հարգելի ընթերցողներ, ովքե՞ր, շունչներդ պահեք՝ սորոսականները: Այո՛, այո՛, հարգելի ընթերցողներ, ես չսխալվեցի, անպարկեշտ հայտնի սորոսականները: Ճիշտ այն նույն քողարկված ռուսատյաց տարրերը, որոնք տարիներ շարունակ, հավատարիմ մնալով անփառունակ լափակեր սորոսականների տիտղոսին, հետայսու սկսել են «պաշտպանել» «Լազարյան ակումբը»: Եվ ի՞նչ եք կարծում, ումից՝ ճանաչված գիտնական, միջազգայնագետ Անդրանիկ Միհրանյանից և հայ-ռուսական բարեկամության հավատարիմ նվիրյալ, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանից:

 

Զավեշտը հասել է այնտեղ, որ օվկիանոսից անդին ֆինանսավորվող, օտարամոլ, հայտնի ռուսատյաց «Առաջին լրատվական» ինտերնետ պորտալին և «Ժամանակ» թերթին հարցազրույց է տալիս վաղեմի սորոսապաշտ, կասկածելի ծագում ունեցող Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Մի անհոտ ու անհամ ծաղիկ, որը մեկ էլ հանկարծ «փրկության» ձեռք է մեկնում «Լազարյան ակումբին», հորդորելով վերջինիս հեռու պահեն «Լազարյան ակումբը» Անդրանիկ Միհրանյանից և Արտաշես Գեղամյանից:

Դժվարանում եմ ասել թե որոնք էին սորոսական լափակեր Բորիս Նավասարդյանի նման բարբաջանք հայտնելու դրդապատճառները: Միգուցե՞ միջնորդավորված ձևով նրա այդ «համարձակ» պոռթկումը պայմանավորված էր, դիցուք, այն հանգամանքով, որ 2018 թ. մարտի 1-ին «Լրագրողական հասարակական ակումբին», («Клуб общественной журналистики») Սորոսի հիմնադրամի կողմից վճարվել էր 60 000 ԱՄՆ դոլար, կամ էլ նրանով, որ 2018 թ. հուլիսի 27-ին Umbrella «Միջազգային լրագրողական ցանցին» («Международная сеть журналистики») Սորոսի հիմնադրամի կողմից փոխանցվել էր 106 700 ԱՄՆ դոլար, իսկ միգուցե՞ հարցազրույցի պատճառը պայմանավորված է ուրիշ դոլարային հատուցումով, այն է՝ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությանը արդեն իսկ 2019 թ. փետրվարի 28-ին փոխանցված 139 966 ԱՄՆ դոլարով, կամ էլ, վերը հիշատակած, «Լրագրողական հասարակական ակումբին» 2019 թ. փետրվարի 2-ին հավելյալ փոխանցված սորոսական 60 000 ԱՄՆ դոլարն է ստիպել պարոն Բորիս Սորոսովիչ Նավասարդյանին ի շնորհակալություն անդրօվկիանոսյան տերերի նվիրաբերած սորոսական լափի, վերջիններիս գոհացնելու համար իր մտքերը արտահայտելու, այն էլ չնախատեսված անպարկեշտ բերանով հայրենասերներ Ա. Միհրանյանի և Ա. Գեղամյանի հասցեին: Այո՛, հասարակությունը շատ լավ է հիշում, երբ ամիսներ առաջ քո սանուհիները՝ սորոսական Բորիս յուր 10-11 կողմնակիցներով և 20-25 տեսախցիկներով «զինված» լրագրողներով հակառուսական բողոքի շոուներ էիք կազմակերպում Երևանում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց՝ Հայաստանից Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանը դուրս բերելու կոչերով: Ինչ վերաբերում է «Ազգային Միաբանություն» կուսակցությանը և նրա նախագահ Արտաշես Գեղամյանի աշխարհաքաղաքական կողմնորոշումներին, ապա դրանք ամրագրված են մեր կուսակցության ծրագրում և անփոփոխ են արդեն իսկ 22 տարի գոնե մեկ կարևորագույն հարցում, այն է՝ Հայ-Ռուսական ռազմաքաղաքական դաշինքի այլընտրանքը՝ պատերազմն է: Մենք առաջնորդվել և այսուհետ ևս առաջնորդվելու ենք հայ-ռուսական հարաբերությունները զերծ պահել բոլոր տեսակի սորոսական խամաճիկ-լափակերներից և դա անելու ենք հետևողականորեն, ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը և իր յուրայիննները երկրում վարվող արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում են երկակի ստանդարտներով՝ խոսելով հայ-ռուսական բարեկամության մասին, հետն էլ շարունակում են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում թողնել հայտնի ռուսատյաց Արմեն Գրիգորյանին, կամ էլ արհեստականորեն խոչընդոտում են կաշառք ստանալու մեջ բացահայտ մերկացված մեկ ուրիշ ռուսատյացի՝ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դատավարությունը, մի էակի, որը, լինելով Նիկոլ Փաշինյանի մերձավոր զինակիցը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջ ինքնագոհ, ցինիկ ժպիտը դեմքին տրորում էր և հետո այրեց Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը: Այնպես որ, մինչև դու՝ Բորիս Նավասարդյան, օտարի լափով տրզածդ, բարոյական քարոզներով հարցազրույցներ տալը քեզ համար որոշակի դասեր քաղի՝ այլ սայլուկ գործող իշխանություններին տրվող սկզբունքային քաղաքական գնահատականները, հասկանում եմ, քո ականջների համար ծանր ու խորթ են, քանզի դու էլ ես  նույն սորոսապաշտը, ԼԳԲՏ-ա պաշտը, աղանդապաշտը օտարների կողմից բարձր վարձատրվող հենարանիկներից մեկը, սակայն հաշտվի, որ դրանք մշտապես հնչելու են մեր կողմից: Այնպես որ, վեր ընկի տեղդ ու լռիր, սորոսական սայլուկ:

 

Լևոն Գալստյան

ՀԽՍՀ Ներքին գործերի նախարար, պահեստի գնդապետ,

«Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահ

 

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր