ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱ՞ՆՔ Է ՍՏԵՂԾՈՒՄ
13.01.2015, Հայկական ժամանակ
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի քննարկման ժամամակ իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է դառնում առաջին հերթին անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ Եվրամիությունը նման երաշխիքներ Հայաստանին չէր տալիս:
Այնինչ, ԵՏՄ-ին միանալու գործընթացը սկսվելուց ի վեր սահմանային լարվածությունն աճել է. ամռանը մենք կանգնած էինք պատերազմի վերսկսման վտանգի առաջ, նոր տարին սկսել ենք զոհերով ու գրեթե օր ու մեջ ադրբեջանական կողմը դիվերսիոն փորձեր է կատարում: Մեր հարցերին պատասխանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային Միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, ով ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու համոզված ջատագովներից է:
- Պարոն Գեղամյան, ասվում էր, թե ԵՏՄ-ին անդամակցում ենք առաջին հերթին անվտանգության նկատառումներից ելնելով, այնինչ, սույն պրոցեսի մեջ ներգրավվելուն պես սահմանային լարվածությունը սկսեց աճել ու մենք պարբերաբար զոհեր ենք ունենում, հիմա ի՞նչ կասեք:
- Հիմա կասեմ այն, որ միանգամայն ճիշտ էր մեր երկրի ղեկավարի որոշումը` միանալ ԵՏՄ-ին, հակառակ պարագայում, համոզված եղեք, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի և նրա հովանավորողների կողմից ներքաշված կլինեին պատերազմական գործողությունների մեջ: Այնպես որ դա է, որ զսպում է ադրբեջանական կողմին 2- 3 տարիների ընթացքում 4 միլիարդից ավելի զենք եւ զինամթերք գնելու պայմանում, այնուամենայնիվ խուսափել, ձեռնպահ մնալ լայնածավալ պատերազմական գործողություններ սկսել Հայաստանի հետ:
Կարդալ ավելին...Սերժը փրկելու է ազգին
12.11.2011, Հայկական ժամանակ
Տեւական ժամանակ է` իշխանական շրջանակներում տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանը փորձում է միավորել կուսակցություններին, իսկ որոշների լիդերներն էլ ՀՀԿ համամասնական ցուցակում են լինելու: Երեկ մեր հարցերին պատասխանել է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:
- Ճի՞շտ է, որ դուք ՀՀԿ համամասնական ցուցակում եք լինելու:
- Իշխանական շրջանակներից ճշտեք:
- Ձեզ նման առաջարկ չի՞ եղել:
- Երկրորդ հարցը:
- Ձեզ առաջարկ եղե՞լ է լինել ՀՀԿ համամասնական ցուցակում:
- Ինձ առաջարկ է եղել` համաձայնություն տամ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ղեկավար կազմում ընդգրկվելու:
- Ե՞ւ, համաձայնե՞լ եք:
- Ասել եմ` կմտածեմ, տեսնեմ` հանրապետականի հետ գլուխ հանում եմ, թե չէ, նոր պատասխան կտամ:
Կարդալ ավելին...ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՈՒՅՆ ՄԱՐԴՆ ԵՆ
հարցազրույց «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ
18.07.2006
- Պարոն Գեղամյան, իշխանական բուրգում ռեսուրսների զորահավաք է սկսված, որի նպատակը 2007-ին սեփական վերարտադրության ապահովումն է: Կհաջողվի՞ կրկնել 2003-ի համապետական ընտրությունների ու 2005-ի հանրաքվեի սցենարը, ինչին պատրաստվում են իշխանությունները:
- Ժողովրդին բացարձակապես չի հետաքրքրում, թե իշխանության ներսում ի՞նչ է կատարվում, որովհետև մի խումբ մարդիկ իրար մեջ որոշումներ են կայացնում՝ հետագայում փորձելով այդ որոշումները փաթաթել ժողովրդի վզով, ինչը այս անգամ չի հաջողվելու: 2007 թվականը տարբերվելու է 2003-ից, որովհետև այն սին պատրանքները, որոնք միջազգային կազմակերպություններն ու նրանց թիկունքում կանգնած երկրները կապում էին այս իշխանության հետ, թե սրանք կկարգավորեն ԼՂ հիմնահարցը, այդ ամենը հօդս ցնդեց, ու իրենք վերջնականապես հասկացան, որ ԼՂ հարցը կարող է լուծել միայն օրինական իշխանությունը: Ուստի, պատահական չէր նաև Մեթյու Բրայզայի այն միտքը, որ հասարակություններին պետք է պատրաստել խնդրի լուծմանը: Այնպես որ, եթե մարդիկ պարապ են ու իրենց համար զբաղմունք են գտել՝ թող զբաղվեն: Սակայն նրանց «զորահավաքը» մեր երկրի և ժողովրդի վաղվա օրվա հետ ոչ մի աղերս չունի:
- Այսինքն, դուք այս իշխանության վերարտադրությունը որևէ կերպ բացառո՞ւմ եք:
- Ես համոզված եմ, որ իրենք դա ինձանից շուտ են բացառել, սակայն ստիպված են պայքարի պատրանք ստեղծել՝ իշխանական բուրգի փլուզումը դանդաղեցնելու համար: Նման պատրանքներով իրենք ընդամենը փորձում են հեռացնել հատուցման պահը, որը անխուսափելիորեն մոտենում է:
- Այն, որ իշխանությունը մի օլիգարխի «գրում» է մի կուսակցության բալանսի վրա, մյուսին՝ հաջորդի վրա, որպեսզի երկու-երեք բևեռով ապահովի սեփական վերարտադրությունը, կարծում եք, պարապությունի՞ց է կամ խիստ ռոմանտիկ լինելո՞ւց: Կարդալ ավելին...
«ՎԱԽԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ» ԾՆՈՒՆԴԸ ԵՎ ԶՈՀԸ ՄԻ ԴԵՄՔՈՒՄ
16.05.2006
Սիրելի ընթերցող, Հայաստանում միայն ծույլերը չգիտեն, որ 2001-2003 թթ. սեփականաշնորհման քողի ներքո տեղի էր ունեցել ազգային հարստության ալան-թալան, կողոպուտ, որը շարունակվում է առ այսօր: Ակնհայտ է, որ դա չէր կարող իրականացվել առանց Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի բարձր հովանավորության: Սակայն զարմանք է առաջացնում այն, որ այս հարցերը միայն 3-5 տարի անց, այն է՝ 2007 թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին էր միայն հանկարծ «զայրացրել» ԱԺ խոսնակին: Չմոռանանք հստակ նշել, որ «միլիոնավոր դոլարների այդ թալանը», որն իրականացվել էր երկյակի բացարձակ իշխանություն ունենալու պայմաններում, չէր խանգարել հարգելի Արթուր Բաղդասարյանին 2003 թ. նախագահական ընտրությունների ժամանակ գյուղից գյուղ, մարզից մարզ գնալով քարոզել իր շեֆի՝ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի օգտին: Սա էր թվացյալ թիվ 1 «հակասությունը»՝ հրաժարականի դրդապատճառը:
Կոալիցիա- «Օրինաց երկիր» մեկ այլ «հակասության» մասին ևս հիշենք: Այն, որ Հայաստանի Հանրապետությունում կոպտորեն կեղծվել են 2003 թ. նախագահական և Ազգային ժողովի ընտրությունները, 2005 թ. անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, դա նույնպես միայն ծույլերի համար կարող էր գաղտնիք լինել: Անվիճելի է, որ Ընտրական օրենսգրքի համատարած, անպատիժ մնացած խախտումները կարող էին տեղի ունենալ միայն «Օրինաց երկրի» ու նրա կոալիցիոն գործընկերների և Ռ.Քոչարյանի կողմից երաշխավորված շուրջ երկու հազար ընտրական տեղամասերում ընդգրկված ավելի քան 14 հազար հանձնաժողովի անդամների կողմից: Դրա մասին էլ մեր հասարակությունը քաջ տեղեկացված էր: Կասկածից վեր է, որ ընտրությունների և հանրաքվեի արդյունքների կեղծիքները չէին կարող իրականացվել առանց Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան զույգի անմիջական հովանավորությամբ: Սակայն դա էլ, չգիտես ինչու, ԱԺ խոսնակի «վրդովմունքն» առաջացրեց միայն այդ ամենից երեք տարի անց:
Եվ, վերջապես, բոլորի համար ակնհայտ է նաև այն, որ ճիշտ այդ զույգի անմիջական հրահանգով է, որ մի քանի օրվա ընթացքում թղթե տնակի նման փլուզվեց «Օրինաց երկիր» խմբակցությունը:
Տարակուսանք է առաջացնում, որ պարոն Բաղդասարյանն իր և ոչ մի հրապարակային ելույթում, առավել ևս մայիսի 12-ին տված ասուլիսում այդպես էլ խուսափեց հիշատակել պարոններ Քոչարյանի և Սարգսյանի անունները: Մարդիկ, ովքեր երկրի ճակատագրի համար խիստ բացասական, անգամ իսկ կործանարար դերակատարում են ունեցել, որի մասին վերը նշվեց: Թերևս, ասուլիսում պարոն Բաղդասարյանի արտասանած բոցաշունչ ասք-խորաթաներից ճշմարիտ հնչեղություն ունեին միայն Հայաստանում արմատացած «վախի հասարակության» մասին պնդումները: «Վախի հասարակության» գոյության ամենավառ հաստատումն էլ ճիշտ նույն Ա.Բաղդասարյանի ասուլիսն էր, երբ նա այդպես էլ վախեցավ պարզ ասել անօրինականությունների, ալան-թալանի, ըստ էության, հովանավորների, իր իսկ բարերարների՝ Քոչարյան-Սարգսյան զույգի անունները: «Օրինաց երկիր» խմբակցությունը լքածները շատ ավելի անկեղծ էին «վախի հասարակությունը» որպես հայաստանյան իրողություն գործնականորեն ընկալելու հարցում, քան իրենց շեֆը, որը, բոլորից շատ վախեցած լինելով, փորձում էր անգամ իսկ կտրիճ ձևանալ: Կարդալ ավելին...