ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ՝ ՆՇԱՆԱԿԵՏ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ
10.05.2016, Հայոց աշխարհ
Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո անցած վերջին հինգ շաբաթներին ծավալված իրադարձությունների վերլուծությունը վկայում է Ադրբեջանի եւ ԼՂՀ միջեւ նոր պատերազմի սանձազերծման անխուսափելիության մասին (եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արտակարգ միջոցներ չձեռնարկեն)։
Ափշերոնյան «բազեներն» արդեն չեն էլ թաքցնում բացառապես ռազմական ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու իրենց մտադրությունները։ Այժմ ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի անմիջապես մերձակայքում, վերջինի տարածքում կենտրոնացված է տանկերի, համազարկային կրակի հրթիռային համակարգերի (PC3O, ՀԿՀՀ), այդ թվում՝ «Սմերչ», 6 միավոր TOC-1A կայանքների, հրետանային ուրիշ համակարգերի մեծ քանակություն, ականանետեր, այլ ռազմատեխնիկա եւ կենդանի ուժ։
Կան բազմաթիվ վկայություններ եւ փաստեր այն մասին, որ Ադրբեջանի՝ ղարաբաղա-ադրբեջանական դիմակայության երկայնքով տեղակայված զինվորական ստորաբաժանումները հիմնականում համալրված են այդ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից՝ թալիշներից, լեզգիներից, քրդերից, ավարներից, թաթերից, ծախուրներից։ Ի՞նչ է սա նշանակում։ Հանգամանքների պատահական զուգադիպությո՞ւն, համընկնո՞ւմ, թե՞ մանրակրկիտ ծրագրված արյունոտ քաղաքականություն, որը հետապնդում է հեռուն գնացող նպատակներ։
Կարդալ ավելին...ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐ ՃՇՄԱՐՏԱՑԻՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՐԿԻՐ Է
30.04.2016, Հայոց աշխարհ
30.04.2016, Արմենպրես
Ապրիլի 28-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը Խորվաթիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում իր պաշտոնակցի հետ հանդիպելուց հետո, ի պատասխան լրագրողների հարցերի, մի քանի սադրիչ հայտարարություն է արել: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ, դրանք ոչ միայն սադրիչ, այլեւ վտանգավոր են:
– Ինչ խոսք, սպասելի էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ամեն գնով կփորձի արձագանքել ԱՄՆ-ի «Բլումբերգ» մեդիա-հոլդինգին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի առանձին շեշտադրումներին: Ասեմ ավելին, ադրբեջանական վերնախավը, հատկապես սպայական ռազմակույտը, կարծես թե շվարել էին, երբ ապրիլի 25–26 -ին էրդողանը` լինելով Բաքվում անցկացվող «Քաղաքակրթությունների ալյանսի 7-րդ գլոբալ ֆորումում», այդպես էլ ոչ մի խոսք չասաց ադրբեջանա-ղարաբաղյան քառօրյա պատերազմի մասին և միայն հետո, երկու օր անց, Խորվաթիա պաշտոնական ացի ժամանակ, ապրիլի 28-ին հոխորտաց. «Հայաստանը կրակի հետ է խաղում. Թուրքիայում բնակվող մոտ 100.000 հայերը չեն հանդիսանում մեր երկրի քաղաքացիներ: Մենք հանդուրժողաբար ենք վերաբերվում նրանց, ովքեր մշտական բնակության թույլտվություն չունեն»:
Կարդալ ավելին...ԵՐԲ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ ՌՈՒՍԻՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԹՈՒՐՔԻՆ
15.04.2015, Հայոց աշխարհ
Օրերս Արտաշես Գեղամյանի հոդվածները` «Պատասխան կտա՞ Ռոգոզինը, եթե Ադրբեջանին վաճառված զենքը ուղղվի ՌԴ-ի դեմ» («Հայոց Աշխարհ», 09.04.16), «Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ» («Արմենպրես», 10.04.16, «Իրավունք», 12.04.16, «Հայոց Աշխարհ», 12.04.16) եւ «Թուրքական քաղաքականության գործոնը մոտեցնում է Լեռնային Ղարաբաղի ճանաչումը» («Eadaily.com», 11.04.16, 00.21), բացառիկ լայն արձագանք գտան ճանաչված միջազգային էլեկտրոնային լրատվամիջոցներում:
Ուշագրավ է, որ այդ հոդվածները լույս են տեսել հենց այս օրերին, որովհետեւ ապրիլի 16-17-ին ԳԴՀ-ի Ռեյնլանդ-Պվալց երկրամասի Լայնսվայլեր կոմունայում Բունդեստագը, Գերմանիայի արտգործնախարարության օժանդակությամբ, անցկացնելու է խորհրդարանական աշխատաժողով` «ԵԱՀԿ ԽՎ եւ նրա անդամների հնարավորությունները, մասնավորապես ձգձգվող հակամարտությունների լուծմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերում իրենց ավանդը ներդնելու ուղղությամբ» խորագրով:
Կարդալ ավելին...ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ՝ ՆՇԱՆԱԿԵՏ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
23.04.2016, Հայոց աշխարհ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում փխրուն հրադադարի հաստատման օրից երկու շաբաթ էլ չի անցել, իսկ Թուրքիայի կողմից նոր սադրիչ կոչեր են հնչում։
Ապրիլի 19-ին Ստրասբուրգում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ելույթ է ունեցել ԵԽ ԽՎ խորհրդաժողովում եւ միջազգային հանրությանը կոչ է արել նախազգուշացնել Երեւանին՝ հայտարարելով. «Զինված սադրանքները եւ հրադադարի ռեժիմի խախտումները հայկական կողմից հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Հավելյալ անհանգստություն է առաջացնում նաեւ այն, որ գնդակոծությունները Հայաստանի կողմից ընդգրկում են նաեւ Նախիջեւանի տարածքը... Այս ամենը մեկ անգամ եւս ցույց է տալիս ստատուս քվոյի անընդունելի լինելը Ղարաբաղյան հակամարտությունում»։
Արդի նեոօսմանիզմի ջատագովի նման անպատկառ կեղծավորությունը որեւէ կերպ չի շաղկապվում Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգահլիի հայտարարության հետ, որը դեռեւս ապրիլի 2-ին, ղարաբաղյան եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ամենաթեժ մարտական գործողությունների ժամանակ մասնավորապես հայտարարում էր, թե Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են իրականացրել առաջնագծում եւ թիկունքում՝ նախապես որոշված թիրախների կոորդինատներով։
Կարդալ ավելին...