ՄԱՐԴ ԷԼ ԿԱ, ՄԱՐԴ ԷԼ
28.09.2016 թ., Հայոց Աշխարհ
Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում մի հատված պատգամավոր Արտաշես Գեղամյանի՝ նախօրեին Ազգային ժողովի նիստում ունեցած ելույթից: Կարծում ենք՝ այն կհետաքրքրի շատերին:
Հարգարժան Էդուարդ Հովսեփի, հարգելի գործընկերներ:
Այս օրենքը, թերևս, աննախադեպ է, և ես հասկանում եմ, թե դրան ինչ բնութագրում եմ տալիս: Եվ աննախադեպ է այն տեսանկյունից, որ նորովի մոտեցում է դրսևորվում երկրի զարգացման կարևորագույն գործոններից մեկին` մանր ու միջին բիզնեսի խթանմանը: Դեռևս 2008 թ. Աճի և զարգացման հեղինակավոր հանձնաժողովը Նիդեռլանդների, Շվեդիայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի կառավարությունների, ինչպես նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ ամենաբարձրորակ մասնագետների խումբ կազմեցին, որի առջև դրված էր ընդամենը մեկ խնդիր՝ վերլուծել և պարզել, թե ինչպիսին կարող է ակնկալվել տնտեսական աճը զարգացող երկրներում: Խնդիր էր դրված առաջարկություններ անել, որպեսզի այդ երկրներում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հասցվի այն մակարդակին, որը կա ОЭСР – ում (Տնտեսական համագործակցության և զարգացման երկրներում): Որովհետև վերջին 30 տարիների ընթացքում մարդկանց թիվն այդ շեմին մոտեցած երկրներում մեկ միլիարդից անցյալ տարի հասավ 4 միլիարդ մարդու: Այսինքն, զարգացող երկրների սոցիալ-տնտեսական շեշտակի աճի համար կան բանալիներ: Եվ այդ բանալիները պայմանավորված են երկրի տնտեսության ինկլյուզիվ զարգացմամբ, որը հնարավոր է, եթե տվյալ երկրում քաղաքական համակարգը նույնպես ինկլյուզիվ է:
Կարդալ ավելին...ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԻ ՊԵՐՃԱՆՔԻ
14.07-16.07.2016, Հայոց աշխարհ
Ավարտվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա՝ հոբելյանական նստաշրջանը, որը 2016թ. հուլիսի 1-5-ը տեղի ունեցավ Թբիլիսիում՝ «Խորհրդարանական համագործակցության 25 տարի. ամրապնդելով վստահությունը երկխոսության միջոցով» կարգախոսով։
Անվիճելի է այս, թերեւս, ամենահեղինակավոր միջազգային համաժողովի (բնականաբար, ՄԱԿ Գլխավոր ասամբլեան չհաշված) եւ նրա արդյունքների հիման վրա ընդունված բանաձեւերի հսկայական նշանակությունը։ Համոզված եմ, որ ԵԱՀԿ ԽՎ ամենամյա՝ քսանհինգերորդ խորհրդաժողովի եզրափակիչ լիագումար նիստում ընդունված գլխավոր ամփոփիչ փաստաթուղթը՝ Թբիլիսիի հռչակագիրը (այսուհետ՝ Հռչակագիր), անկասկած, դրական ներգործություն կունենա լարվածության մեղմացման վրա, մասնավորապես ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերություններում։ Չխորանալով մանրամասների մեջ՝ միայն առանձին մեջբերումներ կատարենք Հռչակագրից։
Կարդալ ավելին...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
09.06.2016, Հայոց աշխարհ
Երեկ «Ազգային Միաբանություն կուսակցության» կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան՝ Ն.Գ. տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի առանձնազրույցը ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ:
Կարդալ ավելին...ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ
18.05.2016, Հայոց աշխարհ
Մայիսի 14-ին վարչապետը Ազգային ժողովի պատգամավորների հետ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցերի եւ խնդիրների քննարկում անցկացրեց։
Իմ կարծիքով, տեղի ունեցավ անկեղծ եւ օգտակար բանավեճ։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի դեմ շարունակվող չհայտարարված պատերազմի պայմաններում հակակոռուպցիոն քաղաքականության, դրա գործունակության բարձրացման հարցերը բացառիկ հրատապ են դառնում։ Ուստի կառավարության կողմից այդ աշխատանքը դեռեւս բավարար չափով արդյունավետ չհամարելը նպատակ ունի լրջորեն իմաստավորել պետության կենսագործունեության այս կարեւորագույն հատվածում ստեղծված իրադրության պատճառները, նրա ազգային անվտանգության ապահովումը։
Չէ՞ որ այն փաստն ընդունելը, որ պետությունն առայժմ «չի հաղթահարել» կոռուպցիան, վկայում է, որ պետության կողմից կառավարման գործառույթների կատարումը չի վերացնում (կամ էլ նվազագույնի չի հասցնում) այն պատճառներն ու պայմանները, որոնք ծնում եւ սնում են կոռուպցիան մեր կյանքի տարբեր ոլորտներում։
Կարդալ ավելին...