Արտաշես Գեղամյան. Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքը Հայոց պետականության պահպանման երաշխավորն է
«Քրիստոս հարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի»
Ապրիլի 26, 2019
http://www.shame.am/news/view/67240.html
26.04.2019, Regnum
Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից (այսուհետ՝ պետական հեղաշրջում) հետո անցել է մեկ տարի, և կարծում եմ, որ եկել է տեղի ունեցածի օբյեկտիվ իմաստավորման ժամանակը։ Չեմ թաքցնի, որ այդ ընթացքում ես մշտապես այսպես կոչված «թավշյա հեղափոխության» մասին մտորումներս կիսել եմ Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) և դաշնակցային Ռուսաստանի քաղաքացիների հետ՝ գրելով մոտ չորս տասնյակ հոդվածներ այդ թեմայով։ Դրանցում ներկայացվել է ՀՀ-ում և նրա շուրջ տեղի ունեցած գործընթացների իմ տեսլականը, ավելին՝ պարտքս եմ համարել քննադատաբար իմաստավորել Հայաստանի նոր իշխանությունների գործողությունները, որոնք, ըստ իս, հղի էին վտանգավոր հետևանքներով։ Ընդ որում՝ մատնանշել եմ կոնկրետ մարտահրավերներն ու սպառնալիքները հայոց պետականության համար, ներկայացրել դրանց հաղթահարման և չեզոքացման վերաբերյալ իմ մոտեցումները։
Կարդալ ավելին...Когда на парад выходят геи
Или сказание о ЛГБТ Амаяке Ованисяне
Левон Галстян, последний министр внутренних дел Армянской ССР
Апрель 16, 2019
http://www.shame.am/ru/news/view/67221.html
Вчера на интернет портале финансируемого из-за рубежа интернет 1in.am поблекшая звезда ЛГБТ сообщества, известный перебежчик из одного политического лагеря в другой, лично известный как мерзавец Амаяк Ованисян отметился с присущим ему доносом. Это существо в очередной раз обратилось в Службу национальной безопасности Армении с требованием призвать к уголовной ответственности Арташеса Гегамяна, вменяя ему в вину опубликование в марте-апреле т.г. в ИА REGNUM серии статей. Напомним читателям, что статьи А.Гегамяна «Предотвратить угрозу безопасности Республики Армения и Арцаху!», Подрыв основ армянской государственности – вступил в завершающую стадию» и «Быть или не быть армянской государственности» получили широкий отклик у читателей. И это далеко неслучайно, поскольку в них А.Гегамян адресно указывает на угрозы армянской государственности, на авторов этих угроз и источники их финансирования. В частности, в статьях нашло отражение ставшая в последнее время еще более агрессивным деятельность родственных Амаяку Ованисяну особей – трансгендеров, геев, которые в современной Армении после государственного переворота апреля-мая 2018 года чувствуют себя вольготно.
Կարդալ ավելին...ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԼԻՆԵԼ՞, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Այս է խնդիրը
09.04.2019, shame.am
http://www.shame.am/news/view/67206.html
Ռուսաստանի «REGNUM» Դաշնային տեղեկատվական գործակալությունում հրապարակված իմ նախորդ հոդվածներում (տես՛ «REGNUM», «Կանխե՛լ Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության սպառնալիքը», 21.03.2019 և «Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ», 29.03.2019) արդեն գրել եմ Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) պետականության խափանման արդի տեխնոլոգիաների անխոչընդոտ կիրառման մասին։ Ընդ որում՝ նշեմ, որ «Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ» հոդվածի (http://www.shame.am/ru/news/view/67166.html)178 հազար ընթերցողներից հոդվածին գնահատական տվողները բավական բարձր են գնահատել այն։ Այսպես, նրանց ճնշող մեծամասնությունը (66,4%) հոդվածը գնահատել է «գերազանց», 13,21%-ը «լավ» է գնահատել՝ դրանով իսկ փաստացի արտահայտել իր լիակատար համաձայնությունը դրանում պարունակվող հիմնական եզրահանգմանը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ այդ հրապարակման գլխավոր եզրահանգումը հետևյալն է. «Եթե Հայաստանում խափանարար կազմակերպությունների գործունեության օպերատիվ և կոշտ կասեցման միջոցներ չձեռնարկվեն, մեր «արևմտյան բարին կամեցողները» կփորձեն պետականության քանդման այդ տեխնոլոգիաներն իրականացնել Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի հանրապետություններում»։ Ընդ որում՝ բնականաբար, հարց է ծագում. որքանո՞վ է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը «նպաստելու» այդ տեխնոլոգիաների իրականացմանը կամ, հակառակը, արգելակելու դրանց ընթացքը։ Կարծում եմ, որ այս հարցն ունի ոչ միայն գոյության իրավունք, այլև ակնկալում է սպառիչ պատասխան։
Կարդալ ավելին...Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ
Մարտի 30, 2019
http://www.shame.am/news/view/67166.html
Արտաշես Գեղամյան
Եթե Հայաստանում խափանարար կազմակերպությունների գործունեության օպերատիվ և կոշտ կասեցման միջոցներ չձեռնարկվեն, մեր «արևմտյան բարին կամեցողները» կփորձեն պետականության քանդման այդ տեխնոլոգիաներն իրականացնել Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի հանրապետություններում։ Ավաղ, դրանում կասկածել չարժե։
«Կանխե՛լ Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության սպառնալիքը» հոդվածում ես արդեն մանրամասն նկարագրել եմ «Հայաստանում հետհեղափոխական բարեփոխումների ԱՄՆ աջակցության արդիականացումը» ծրագրի էությունը, որը հրապարակվել է 2019թ. փետրվարի 14-ին Քարնեգի ֆոնդի կայքում, Ռեյ Սալվատորե Ջենինգսի՝ հայտնի գիտնականի ու զարգացման գծով մասնագետի համանուն հոդվածում։ Դրանում կոնկրետ օրինակներով բացահայտվել է այդ ծրագրի իրագործման գործընթացի օրգանական կապը լայնորեն կիրառվող երաշխավորությունների պայմաններում, որոնք պարունակվում են ամերիկացի հայտնի քաղաքագետ և հասարակական գործիչ Աբրահամ Նոամ Խոմսկու «Զանգվածների կառավարման 10 միջոց» հոդվածում։ Այդ հրապարակման վերլուծության արդյունքներով եզրակացություն է արվել, որ միստր Ջենինգսի ծրագիրն իրագործման պարագայում լուրջ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար։ Երբ Հայաստանում հաջողությամբ պսակվեց սոցիալական փոփոխության հետևողականորեն իրականացված տեխնոլոգիան՝ համաձայն «բռնապետական ռեժիմի» «խաղաղ եւ ոչ բռնի» տապալման Ջին Շարփի երաշխավորությունների, ապա «խափանարար նորմերի ներդրման» տեխնոլոգիայի զուգահեռ կիրառման դեպքում դա իր ամբողջության մեջ կարող էր սպառնալ հայոց պետականության հիմքերի խափանմամբ։ Խոսքն ամերիկացի քաղաքագետ Ջոզեֆ Օվերթոնի տեխնոլոգիայի կիրառման մասին է, որի համաձայն՝ կարելի է հասարակությունում ներդնել նախապես քայքայիչ սոցիալական նորմեր։ Այդ տեխնոլոգիան, որը հայտնի է որպես «Օվերթոնի պատուհան», աշխատում է հասարակական ինստիտուտների, հասարակության հոգևոր արժեքների և ավանդական մշակութային նորմերի քանդման ուղղությամբ։ Ընթերցողներին տեսական մտահանգումներով չհոգնեցնելու համար, որոնք բացահայտում են «Օվերթոնի պատուհանի» տեխնոլոգիայի էությունը, մեր կյանքում դրա կիրառման կոնկրետ օրինակներ ներկայացնենք։
Կարդալ ավելին...