Shame.am

Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբումը՝ պետության պահպանման պայման

Նոյեմբերի 11, 2019

http://www.shame.am/news/view/67746.html

Արտաշես Գեղամյան

Հայաստանում վերջին շաբաթներին ծավալվող իրադարձությունները կարող էին դառնալ հոլիվուդյան հետաքրքրաշարժ թրիլերի փայլուն սցենար։ Եվ կասկածից վեր է, որ մերօրյա Հայաստանի կյանքի վրա հիմնված սցենարի էկրանավորումը եթե հանձն առներ, օրինակ, արդիականության մեծագույն ռեժիսոր, մետր Մարտին Չարլզ Սկորսեզեն, ապա, անշուշտ, այդ ֆիլմը հերթական «Օսկարը» կբերեր կինոյի այդ նշանավոր վարպետին։ Մ.Սկորսեզեի «Ուրացողները» ֆիլմի նմանողությամբ Հայաստանի մասին ֆիլմը կարելի էր կինովարձույթ մտցնել «Ուրացողը Իջևանից» վերնագրով։ Այո, հարգելի ընթերցող, արդեն հավանաբար կռահեցիք, որ այդ ֆիլմի գլխավոր հերոսն իրավամբ պետք է դառնա Հայաստանի «ժողվարչապետ»՝ իր իսկ սիրեցյալ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը։ Իսկ այդ ի՞նչ հերոսական բան է արել Փաշինյանը, որպեսզի նրա արարքներն անմահացնեն, ինչպես «Հերակլեսի սխրանքները» ֆիլմում, և դրանով իսկ հարստացնեն համաշխարհային կինեմատոգրաֆի գանձարանը։ Ավաղ, այս հակահերոսը 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից և Հայաստանում իշխանությունը զավթելուց հետո անցած մեկուկես տարում շատ բան է հասցրել անել։ Նա ծանր վերքեր է հասցրել և շարունակում է հասցնել հայ ժողովրդի ինքնագիտակցությանը, մեր ազգային ինքնությանը, հայ ազգի՝ հազարամյակների ընթացքում ձևավորված գենետիկ կոդին։ Չեմ հոգնեցնի ընթերցողներին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, Նորին Սուրբ Օծություն, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հասցեին նրա կողմնակիցների անկիրթ հարձակումների մանրամասների, նիկոլվովաևիչյան երկրպագուների ցինիկ ու սրբապիղծ գործողությունների մասին հիշատակումով, որոնք ահա արդեն մեկուկես տարի իշխանությունների թողտվությամբ (իմա՝ խրախուսմամբ) կատարվում են մեր հարյուր հազարավոր քաղաքացիների աչքերի առջև։ Հայաստանի քաղաքացիների, որոնք մի ինչ-որ ընդարմացման, տրանսի մեջ են հակազգային ջահելների սատանայական գործողություններից, որ քաջալերվում են իրենց կուռքի՝ Նիկոլ Վովաևիչի կողմից։

Կարդալ ավելին...

Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միաժամանակյա անդամակցությունը ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին՝ նրանց անվտանգության և արարման երաշխավորն է

Ալընտրանքը պատերազմն է

 

Հոկտեմբերի 14, 2019

http://www.shame.am/news/view/67683.html

Արտաշես Գեղամյան

 

Կարդալով վերջին ամսվա հրապարակումներն ադրբեջանական լրատվամիջոցներում՝ ակամա ուզում ես հիացմունքով բացականչել՝ վերջապես կատարվեց, հասանք այն օրվան, երբ Հայաստանի «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի ճակատագիրը դարձել է ձևականորեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող առաջատար ադրբեջանական քաղաքագետների առանձնակի հոգածության առարկան։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի։ Այդպե՛ս է, և այսուհետ ադրբեջանական քաղաքական միտքը կանգնած է «մեր» Նիկոլ Վովաևիչի պաշտպանության դիրքերում։ Որպեսզի ընթերցողներին չհոգնեցնեմ իմ դիտարկման օբյեկտիվության հաստատման սրտատրոփ սպասման մեջ, ներկայացնեմ միայն ադրբեջանական ինտերնետ-պորտալների վերջին ժամանակվա հոդվածների վերնագրերը։ Ահա դրանցից մի քանիսը. «Սերգեյ Մարկով. Փաշինյանը պատրաստ է փոխզիջումների, բայց վախենում է», «Ռուսաստանը դեմ չէ Ղարաբաղում Ադրբեջանի պատերազմին. Սերգեյ Մարկով», «Մարկով. Դուք հիշում եք գնդակահարությունը Հայաստանի խորհրդարանում։ Փաշինյանը չի ցանկանում նույն ճակատագրին արժանանալ»։ Կարելի է տասնյակ հոդվածներ մեջբերել՝ նույնքան սադրիչ վերնագրերով, որոնց հեղինակները, որպես կանոն, Ադրբեջանի քաղաքացիներ կլինեն, և տեղեկատվական սնամեջ «փուչիկից» բացի այլ բան դրանք չեն պարունակի։ Իսկ այստեղ իր մտքերն է արտահայտում ինքը՝ Սերգեյ Մարկովը, որին Media.az-ը ներկայացնում է ոչ այլ կերպ, քան «ռուսաստանցի հայտնի հասարակական գործիչ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն, ՌԴ Հանրային պալատի անդամ և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձ»։ Բերեմ միայն որոշ մեջբերումներ վերոնշյալ հոդվածներից։ Այսպես, ս.թ. հոկտեմբերի 7-ին Ս.Մարկովը, գտնվելով Բաքվում, մամուլի ասուլիս է տվել։ «Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ապաշրջափակել Հայաստանը, պատրաստ է համաձայնել խնդրի լուծման Կազանի պլանին (շրջափակման վերացում, տնտեսական հարաբերությունների հաստատում Ադրբեջանի հետ, Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակի տրամադրում նրան հարակից յոթ շրջանները վերադարձնելու դիմաց – խմբ.), բայց Փաշինյանը վախենում է հայ արմատական խմբավորումներից, որոնք կարող են պայթեցնել նրան, գնդակահարել, ինչպես վարվեցին հայկական խորհրդարանի հետ 1999թ. (ավելի ստոր սադրանք՝ հիմնված կեղծիքի վրա, իրենց թույլ չէին տա անգամ ամենամոլի, զրպարտության մեջ մասնագիտացող ադրբեջանցի քարոզիչները, բայց դա առանձին վերլուծության թեմա է – Ա.Գ.) կամ զավթել ոստիկանության բաժանմունքը («Սասնա ծռեր» խմբավորումը – խմբ.)։

Կարդալ ավելին...

Одновременное вхождение Азербайджана и Арцаха в ЕАЭС и ОДКБ – гарантия их безопасности и созидания

Альтернатива – война

Октябрь 14, 2019m Shame.am

http://www.shame.am/ru/news/view/67683.html

Арташес Гегамян

 

Читая публикации последнего месяца в азербайджанских масс-медиа, невольно хочется восторженно воскликнуть – наконец-то свершилось, дожили до того дня, когда судьба «народного премьера» Армении Никола Воваевича Пашиняна стала предметом особой заботы ведущих азербайджанский политологов, формально являющихся гражданами Российской Федерации. Да, да, уважаемый читатель, я не оговорился. Это так, и отныне азербайджанская политическая мысль на защите безопасности «нашего» Никола Воваевича. Чтобы не томить читателей пребыванием в трепетном ожидании подтверждения объективности моего наблюдения, приведу лишь заглавия статей последнего времени в азербайджанских интернет-порталах. Вот некоторые из них: «Сергей Марков: Пашинян готов на компромиссы, но он боится», «Россия не против войны Азербайджана в Карабахе – Сергей Марков», «Марков: Вы помните расстрел в парламенте Армении. Пашинян не хочет такой же участи». Можно привести с десяток статей со столь же провокационными заглавиями, но их авторство, как правило, будет за гражданами Азербайджана, и ничего кроме информационной пустышки они в себе не содержат. А тут излагает свои мысли сам Сергей Марков, которого Media.az представляет не иначе, как «известный российский общественный деятель, генеральный директор Института политических исследований, член Общественной палаты РФ и доверенное лицо президента России Владимира Путина».

Կարդալ ավելին...

Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման

Հոկտեմբերի 4, 2019, Shame.am

http://www.shame.am/news/view/67662.html

 

2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որի աշխատանքին մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրզստանի Հանրապետության նախագահները, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետության նախագահը՝ որպես Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ երկրի ղեկավար, պատվավոր հյուրեր՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը և Սինգապուրի Հանրապետության վարչապետը։ Ընթերցողներին տեղեկացնենք, որ Երևանում ԵԲՏԽ աշխատանքի արդյունքներով ընդունվեց 20 փաստաթուղթ (14 որոշում, 3 կարգադրություն և 3 ակտ)։ Մանրամասն չեմ ներկայացնի ԵԲՏԽ արդյունքները, ընդունված փաստաթղթերի հրատապությունը, որոնք անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական միության հետագա առաջանցիկ զարգացման համար (այդ մասին արդեն բավական թվով հրապարակումներ եղել են լրատվամիջոցներում), նշեմ միայն, որ, ըստ իս, գլխավոր գաղափարախոսական բեկումը ԵԲՏԽ ներկա նիստում այն էր, որ դեռ բոլորովին վերջերս ԵԱՏՄ ամենաանհաշտ հակառակորդները Երևանում ստիպված էին ընդունել այդ կազմակերպության պահանջվածությունն ու անայլընտրանքայնությունն արդի աշխարհում (թե որքանով են նրանց արտահայտած մտքերն անկեղծ՝ առանձին վերլուծության թեմա է)։ Ընթերցողներին հանելուկային թերասացություններով չհոգնեցնելու համար անցնեմ անմիջականորեն այն անձանց, ում նկատի ունեմ։

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր