Պատրաստակամ ենք ապացուցել, որ չի կարելի դնել ու սեվացնել հսկայական աշխատանքը, որը կատարվել է ՀՀԿ–ի կողմից. Ա. Գեղամյանը` ընտրություններին մասնակցելու մասին
07.11.2018, tert.am
Առավել քան պատրաստակամ ենք հենց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ միասին մեր հանրությանը ապացուցել, որ չի կարելի հսկայական աշխատանքը, որը կատարվել է ՀՀԿ-ի, հատկապես` նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, դնել ու սևացնել` անունը դնելով «հեղափոխություն»:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը` պատասխանելով հարցին, թե պատրաստվում է արդյոք առաջադրվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Ես 2008 թվականից իմ գլխավորած կուսակցության հետ համատեղ դաշնակցային կապերի մեջ եմ ՀՀԿ-ի հետ, սերտորեն համագործակցում ենք, և երկու անգամ անընդմեջ պատգամավոր եմ դարձել շնորհիվ այն բանի, որ անդամագրված եմ եղել ՀՀԿ-ի միասնական ընտրացուցակին: Կարծում եմ, որ շատ ազնվորեն աշխատել եմ», – ասաց նա:
Կարդալ ավելին...Նայում էի Գլազևի հոդվածը, իսկ Վոլոչկովան, ավաղ, իմ ճաշակով չէ. Արտաշես Գեղամյանը՝ ԱԺ նիստին այլ կայքեր մուտք գործելու մասին
15.01.2018, tert.am
Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանն այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ դիտելիս է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևի կայքը, ոչ թե Վոլոչկովային: Մեկնաբանելով այսօր տարածված լուսանկարը` Tert.am-ին այս մասին հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը։
Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավորին այսօր տեսախցիկը ֆիքսել էր ԱԺ նիստի ժամանակ այլ կայք դիտելիս, որտեղ երևում էր նաև բալետի պարուհի Վոլոչկովայի լուսանկարը:
Կարդալ ավելին...«Բալասանյան» դաշինքին սատարող Արտաշես Գեղամյանի կուսակիցները «նպատակահարմար չեն գտել» ընդգրկվել դաշինքում
31.08.2016, tert.am
Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցող «Բալասանյան» դաշինքին սատարում է ինչպես իշխող Հանրապետական կուսակցությունը, այնպես էլ Խոսրով Հարությունյանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունն ու Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը»:
Ուշագրավն այն է, որ եթե Խոսրով Հարությունյանի կուսակցության 19 անդամներ որպես ավագանի առաջադրվել են «Բալասանյան» 99 հոգանոց դաշինքում, ճիշտ է, հիմնականում վերջին տեղերում, ապա Արտաշես Գեղամյանի կուսակցությունից որևէ թեկնածու չկա «Բալասանյան» դաշինքում: Այս առթիվ Tert.am-ը մի քանի հարց ուղղեց Արտաշես Գեղամյանին։
-Պարոն Գեղամյան, ի՞նչն է պատճառը, որ Ձեր կուսակցության որևէ անդամ ներգրավված չէ «Բալասանյան» դաշինքում: Նպատակահարմար չե՞ն գտել Ձեր կուսակցության անդամներին ևս ընդգրկել դաշինքում:
Կարդալ ավելին...ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից ընդունված հայանպաստ հռչակագիրը մեկ քայլ առաջ էր, բայց քառօրյա պատերազմից հետո ավելին էր պետք. Արտաշես Գեղամյան
07.07.2016, Tert.am
Թբիլիսիում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին ընդունված հռչակագիրն իր հայանպաստ կետերով, ինչ խոսք, մեկ քայլ առաջ է, քան նախորդ տարվա ընդունված Հելսինկյան բանաձևը, բայց հայկական պատվիրակության սպասելիքներն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ավելին էին: Tert.am-ի հետ զրույցում ասաց հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը՝ բացատրելով, թե ինչու է ինքը 6 դեմ քվեարկողներից մեկը եղել:
«Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմից հետո հայկական կողմը, բնականաբար, պետք է պահանջատեր լիներ: Բնականաբար, մեր գերխնդիրը պետք է հանդիսանար, որ ԵԱՀԿ անդամ 55 երկրներին (Թուրքիան և Ադրբեջանը չեմ հաշվում) պարզ դառնար, որ ԼՂ-ում էսկալացիայի և լարման հետևում կանգնած են Թուրքիան և Ադրբեջանը, և նրանց խղճի վրա են 500-800 զոհերը, այդ թվում՝ 103 հայ զինվորի զոհը»,- ասաց նա:
Կարդալ ավելին...