"tert.am" լրատվական պորտալ

Ես ավելի լավ եմ տիրապետում անգլերենին, քան առանձին մարդիկ՝ մայրենիին. Արտաշես Գեղամյան

21.06.2012, tert.am

Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանն ավելի լավ է տիրապետում անգլերենին, քան առանձին մարդիկ՝ մայրենիին, Գեղամյանն այս մասին ասաց Tert.am-ի հետ զրույցում ՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն լուրին, թե ինքը չի տիրապետում անգլերենին:

Արտաշես Գեղամյանը հավելեց, որ իր՝ անգլերենի իմացության մասին վկայում է կուսակցության կայքէջում տեղադրված տեսաարխիվը, ուր պահպանված է համապատասխան տեսանյութը։

«Կարող եք լսել Ստրասբուրգում և Վիեննայում իմ ունեցած ելույթները, 21-ից 9-ը անգլերենով են: Իհարկե, միգուցե Լոնդոնի կամ Գլենդելի ակցենտով չեմ խոսում: Ուղղակի, իմ բնածին համեստությունը ստիպեց, որ ձևաթղթում լրացնեմ, որ բացատրվում եմ բառարանով»:

Նշենք, որ մամուլում գրվել էր, թե Արտաշես Գեղամյանն իր ելույթներն ունեցել է ՝ կարդալով ռուսերեն տառադարձությամբ անգլերեն տեքստը։

Բայց քանի որ «Литературная газета»-ի սիրահար Արտաշես Գեղամյանն այս ամսագրի «рога и копыта» խորագրում հանդիպել է մի այսպիսի մտքի՝ «скромность украшает человека, а излишняя скромность уродует», ՀՀԿ խմբակցության պատգամավորը վերստին կրկնեց վերը ասվածը, թե ինքն ավելի լավ է տիրապետում անգլերենին, քան առանձին մարդիկ՝ մայրենիին:

Կարդալ ավելին...

Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ արեց, որ խառնի, բայց չստացվեց. Արտաշես Գեղամյան

08.05.2012, tert.am

«Դա ՀՀԿ-ի որոշելիքն է»,- «Առավոտի» հարցին` հավանական համարո՞ւմ եք ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև նոր կոալիցիայի ձևավորումը, ասաց ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Նա նաև հավելեց. «Ինչու ոչ: Ի դեմս ԲՀԿ նախագահի` կոռեկտության սահմանները հնարավորինս պաշտպանվել են: Ուրիշ բան, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ արեց, որ խառնի, բայց չստացվեց»: Իսկ մնացյալ ուժերի հետ ՀՀԿ-ի համագործակցությունը թերթի զրուցակիցն այս տեսանկյունից է դիտարկում. «Հաշվի առնելով նախագահի բացառիկ լայնախոհությունը, ազգի կոնսոլիդացիային ուղղված գործունեությունը և գիտակցումն այն ճշմարտության, որ ՀՀ-ի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած` նախագահը կարող է բոլորին հրավիրել կոալիցիա անգամ այն պարագայում, երբ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունի ԱԺ-ում: Այս ընտրություններն էլ ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն այնպիսի պատասխանատվության գիտակցում ունի, որ հարկ եղած դեպքում իր հալալ վաստակածն էլ կարող է զիջել` հանուն ՀՀ-ի»:

Ես սեռական փոքրամասնություններին չեմ պատասխանում. Արտաշես Գեղամյան

23.04.2012, tert.am

«Ազգային միաբանություն» կուսակցությունը սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների «բարբաջանքներին» չի արձագանքում, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Արտաշես Գեղամյանը։

«Հատկապես, եթե խոսքը Ռոբերտ Քոչարյանի բութ զենքը հանդիսացող Հմայակ Հովհաննիսյանի մասին է: Մանավանդ, որ սեռական փոքրամասնությունները գտնվում են Եվրախորհրդի պաշտպանության ներքո»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, չորս կուսակցության կողմից ընտրախախտումների դեմ պայքարելու համար ստեղծված միասնկան շտաբի նախեձեռնող Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի շենքում գտնվող իր սեփական տարածք մտնել արգելող և իրեն հետապնդող անձանց քաջալերել է Գեղամյանի կուսակից Սարգիս Մուրադխանյանը, ում Հմայակ Հովհաննիսյանն անվանում է «դհոլի տեղակալ»:

Հասնել նրան, որ Սերժ Սարգսյանը 2013թ. վերընտրվի ՀՀ նախագահ. Գեղամյանի հետընտրական տեղը՝ իր պատկերացմամբ

29.03.2012, tert.am

Tert.am–ը փոքրիկ հարցախույզ է արել, պարզելու՝ քաղաքական դաշտի ո՞ր հատվածում կամ պետական կառավարման համակարգի ի՞նչ տեղերում են իրենց պատկերացնում առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված, բայց ոչ ՀՀԿ–ական մի քանի քաղաքական գործիչներ ընտրություններից հետո։ Մասնավորապես, փորձել ենք ստանալ կուսակցապետեր Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի և Հայկ Բաբուխանյանի պատկերացումներն այս կապակցությամբ։

«Ազգային միաբություն» կուսակցության 6 անդամ ընդգրկված են Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում, և կուսակցության հետ միասնական ճակատով մասնակցելու են ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավին, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՄ կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։
«Ես պետք է ասեմ, որ ՀՀԿ-ն քարոզարշավի ժամանակ միասնական ճակատով է հանդես գալու, և մենք մեր կուսակցության հետ մասնակից կդառնանք ՀՀԿ քարոզարշավին: Մենք կկարողանանք մտավոր մեր կարողություններով ամեն կերպ աջակցել ՀՀԿ-ին և առաջիկա ընտրությունների ժամանակ նպաստել ՀՀԿ-ի հաղթանակին»,- ասաց Գեղամյանը:

Հարցին, թե ինչ պաշտոնում է իրեն պատկերացնում ԱՄ նախագահը ընտրություններից հետո, հաշվի առնելով նաև իր քաղաքական գործունեության նախկին փորձը, Գեղամյանն ասաց. «Այնտեղ, որտեղ կկարողանամ օգուտ բերել հայ ժողովրդին, և որտեղ կկարողանամ հասնել նրան, որ Սերժ Սարգսյանը 2013թ. վերընտրվի ՀՀ նախագահ»:

ՀՀԿ համամասնական ցուցակում Արտաշես Գեղամյանին հաջորդող Խոսրով Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած ՝ «Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցությունից», 3 քաղաքական գործիչ է ընդգրկվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, և իրենք էլ կուսակցության քարոզարշավին կմասնակցեն ՀՀԿ-ի հետ՝ միասնական ճակատով:
Խոսրով Հարությունյանը, ով նախկինում զբաղեցրել է ՀՀ Վարչապետի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, նաև ասաց, որ այլ պաշտոններ չի ցանկանում և կբարարավի միայն պատգամավորի մանդատով։

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր