ИРАВУНК

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆ 2019 – ՏԱԳՆԱՊՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՅՍԵՐԻ ՏԱՐԻ

Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքի այլընտրանքը պատերազմն է

 

15.01.2019, Իրավունք

Ամանորյա և սուրբծննդյան տոներից հետո ակամա լավատեսորեն ես տրամադրվում։ Սակայն չեմ թաքցնի, որ 2019թ. առաջին րոպեներից ինձ չլքեց տարակուսանքի և տագնապի զգացողությունը։ Նոր՝ 2019 թվականի նախօրեին ադրբեջանական Minval.az տեղեկատվա-վերլուծական պորտալի խմբագրությունը հրապարակեց, ըստ իրենց, անցնող տարվա լավագույն հոդվածները (https://minval.az/news/12385159)։ Եվ ահա, ընտրված «լավագույն» նյութերի շարքում չորրորդ տողը զբաղեցնում է Բաքվի Սլավոնական համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, վաստակավոր լրագրող Շելալե Հասանովայի հոդվածը՝ «Մենք պետք է վերադառնանք Իրևան» վերնագրով։ Սխալվում եք, հարգելի ընթերցող, եթե կարծում եք, թե Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված՝ հեռուստատեսությամբ լայնորեն լուսաբանված աշնանային միջոցառումներից հետո վաստակավոր լրագրողին ձգել է «Երևանի կենտրոնում, Չարենցի փողոցում մեծացած, այն ժամանակ հեղինակավոր Ձերժինսկու անվան դպրոցում սովորած իր ամուսնու պատանեկության քաղաքը», որպեսզի անձամբ տեսնի Հայաստանի գեղեցիկ մայրաքաղաքը։ Ավաղ, Շելալե Հասանովային դրդող պատճառները բոլորովին այլ էին։ Այդ ի՞նչ հետաքրքիր բան է պատմում հեղինակն ընթերցողներին 2018թ. «լավագույն» հոդվածներից մեկում։ «Իրևանը մեր պատմական հողն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ հողերը։ Դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է, և մենք պետք է մոտենանք դրան. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս կոչը, որը վերջերս հնչեց «Ենի Ազերբայջան» կուսակցության VI համագումարի ամբիոնից, ռազմավարական չափում է ստացել յուրաքանչյուր ադրբեջանցու համար, քանզի Իրևանը բարձրացրել է Պատմական Հիշողության Տաճարի (տարօրինակ է՝ ինչո՞ւ ո՛չ մզկիթի- Ա.Գ.) խորհրդանիշը լինելու մակարդակի»։ Համաձայնեք, զիլ է ասված։ Հետո ավելի հետաքրքիր է։ Շելալե Հասանովան շարունակում է. «...Ադրբեջանի նախագահը գլոբալացնում է այս քաղաքական տրենդը (նկատի ունի Իրևան վերադառնալը- Ա.Գ.), որպեսզի ԹՈՒՅԼ ՉՏԱ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԽԼԵԼ Կիլիկիայից Կարա-Կոյունլու պետություն... հայկական եկեղեցու աթոռանիստը տեղափոխելու ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Այո, մենք կվերադառնանք Իրևան, որպեսզի հարգենք նախնիների հիշատակը, սրտերում բորբոքելու միջնադարյան ադրբեջանական քաղաքի պատմությունը» (ընդգծումն իմն է-Ա.Գ.)։

Подробнее...

Арташес Гегамян на мероприятии, посвященном 90-летию маэстро Ованеса Чекиджяна (23.12.2018, Ереван)

Подробнее...

 ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՄ՝ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԵՄԻՆ Է

21.12.2018, Իրավունք

Եվ այսպես, 2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) արտահերթ ընտրությունները։ Անցած ընտրությունների տաք հետքերով հատուկ չգրեցի Հայաստանում դրանցից առաջ և հետո ստեղծված դրության իմ տեսլականի մասին։ Կարծում եմ, որ վերջին ժամանակներս մեր երկրում տեղի ունեցող գործընթացներն այնքան բախտորոշ են, որ դրանց լուսաբանումը և վերլուծությունը պահանջում են լիովին հրաժարվել հույզերից։ Ընդ որում, հարկ է հավատարիմ մնալ այն կանոնին, որ ցանկացած վերլուծության, դրանում պարունակվող հետևությունների հիմքում պետք է դրված լինեն կոնկրետ փաստեր։

Подробнее...

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԵԿԵԼ Է ՆՈՐ ԲԵԼՈՎԵԺՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՈՐԸ ԿԼԻՆԻ ՆԱԽՈՐԴԻ ՈՒՂՒՂ ՀԱԿԱՌԱԿԸ

 27.11.2018, Իրավունք

Լուսանկարում՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Վլադիմիր  Ժիրինովսկին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Մոսկվա, Պետական Դումա, 22 նոյեմբերի 2018 թ.

 

2018թ. նոյեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Իվանովիչ Կալաշնիկովի նախաձեռնությամբ Պետական դումայում տեղի ունեցավ «Քաղաքական կուսակցությունների խմբակցությունների և դաշինքների փոխգործակցության դերը ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցությունում» միջազգային գիտաժողովը։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետական կուսակցության խմբակցությունը ինձ՝ Արտաշես Գեղամյանիս վստահեց գիտաժողովին մասնակցելու և օրակարգի համապատասխան ելույթ ունենալու աշխատանքը, որն էլ ես կատարեցի մեծ պատասխանատվությամբ։

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги