ИРАВУНК

 ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԽԶՈՒՄՆ Է

ԴՐԱ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆ ՍԿՍԵԼՆ ԷՐ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԱՅՑԻ ՆՊԱՏԱԿԸ

30.10.2018, Իրավունք

Ինձ նորից գրիչ վերցնել ստիպեց 2018թ. հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետություն (այսուհետ` ՀՀ) եւ, առհասարակ, Հարավկովկասյան տարածաշրջան ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի, առաջին հայացքից, ոչնչով չառանձնացող այցից առաջացած տագնապի զգացողությունը: Առանձնակի ի՞նչ կար, ուրեմն, Հարավկովկասյան տարածաշրջան նրա կատարած այցի ժամանակ: Որպեսզի ընթերցողներին հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, որոշ մեջբերումներ կատարեմ Ջ.Բոլթոնի բացառիկ հարցազրույցից «Ազատություն» ռադիոյի հայկական ծառայության տնօրեն Հ.Թամրազյանին:

Подробнее...

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԵԼՈՎ՝ ԿԽՓԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

ԻՆՉՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ ԿԳԺՏԵՑՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՈՒ ԿՎԵՐԱՃԻ ԳԼՈԲԱԼ ԱՂԵՏԻ

06.11.2018, Իրավունք

Փորձելով իմաստավորել Հարավային Կովկասի տարածաշրջանում և նրա շուրջ վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձությունները՝ ակամա գալիս ես այն եզրակացության, որ ուր որ է պատերազմ է սկսվելու։ Ավաղ, սա, հարգելի ընթերցող, ցավոք, չափազանցություն չէ, այլ լոկ արդյունքն է Հայաստանի դեմ հետևողականորեն վարվող տեղեկատվական պատերազմի անաչառ վերլուծության։ Պատերազմ, որի զինանոցում ներառված են պետությունը ներսից քանդելու ամենաարդիական տեխնոլոգիաները։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, բերեմ կոնկրետ, ընդ որում՝ ամենաթարմ օրինակներ։

Подробнее...

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՆՇԱՆԱԿՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհին

19.10.2018, Իրավունք

Եվ այսպես, 2018թ. դեկտեմբերի առաջին կեսին, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) արտահերթ ընտրությունները։ Կարծում եմ, որ անհրաժեշտություն չկա կրկին վերա­դառնալու ս.թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջմանը նախորդած իրադարձությունները նկարագրելուն։ Վերջին կես տարում լրագրողական հանրույթը և նրան հարող քաղա­քագետները հենց միայն այդ մասին են գրում։ Աչքի է զարնում այլ բան. ամենատարբեր հոդվածների, ռեպորտաժների, հարցազրույցների հեղինակներին, որպես կանոն, միա­վորում է ընդհանուր մոլորությունը. նրանք չգիտես ինչու պետական հեղաշրջումն անվա­նում են «թավշյա հեղափոխություն»։ Հեղափոխության և պետական հեղաշրջման տարբերության (ոչ թե ստուգաբանական, այլ քաղաքական) նրանց չիմացության փաստն իսկ հանգեցնում է խոր տրտմության։ Չէ՞ որ նոր կառավարության ձևավորումից հետո անցած հինգ ամիսների ընթացքում մենք այդպես էլ չդարձանք երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, հասարակության սոցիալական և քաղաքական կյանքի, գիտության մեջ ար­մա­տական, խոր, որակական դրական փոփոխությունների վկաները, փոփոխություններ, որոնք ներակայորեն բնորոշ են հեղափոխություններին։ Ավելի շուտ՝ տեղի ունեցավ ուղիղ հակառակը, ինչի մասին կներկայացնենք ստորև։ Կրկնում եմ, ս.թ. ապրիլ-մայիսին Հայաս­տանի Հանրապետությունում տեղի ունեցավ ճղճիմ պետական հեղաշրջում։ Բավական է փաստել, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրություններից հետո Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն, իսկ պետական հեղաշրջման արդյունքում իշխանության եկավ քաղաքական մի ուժ, որը մեծամասնություն չունի խորհրդարանում (7 պատգամավոր 105-ից)։ Այստեղ կարևոր է նշել, որ ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները քաղաքական ոչ մի ուժ, այդ թվում և Ն.Փաշինյանի ղեկավարած խմբակցությունը, չվիճարկեց, էլ չեմ ասում այն մասին, որ դրանք ընդունվեցին հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից։ Բնական է, որ իշխանության նման, մեղմ ասած, փոխակերպումը կարող էր իրականացվել միայն և միայն այդ պահին գործող սահմանադրական և իրավական նորմերի պարտադիր խախտմամբ, ինչն էլ տեղի ունեցավ։ Սակայն սույն հոդվածի մտադրությունն այլ է, դիցուք ՀՀ ԱԺ նոր ընտրությունների նախօրեին իմաստավորել անցած ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադար­ձութ­յունները, պարզել, թե որքանով են քաղաքական դասը, հասարակական կազմա­կերպությունները և, առհասարակ, մեր երկրի սովորական քաղաքացիները դասեր քաղել տեղի ունեցած պետական հեղաշրջումից։ Ավելին, արդյոք առհասարակ դասեր քաղե՞լ են։

Подробнее...

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԳՆԱԼՈՒ Է ՄԱՆԴԵԼԱՅԻ ԿԱՄ ՄՈՒԳԱԲԵԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՆՄԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐ ԳՈՒՇԱԿԵՑ ԱՄՆ ԴԵՍՊԱՆ ՌԻՉԱՐԴ ՄԻԼԶԸ

22.10.2018, Իրավունք

Եվ այսպես, ս.թ. հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետությունում իր դիվա¬նա-գիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը անգլալեզու EVNReport պորտալին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված հրաժեշտի հոկտեմբերյան թեզիս-խրատներով։ Հատկանշական է, որ նախապես տեղեկացնելով դեսպանի հետ հարցազրույցի մասին՝ պորտալը մատնանշել է դեսպանի գործունեության գլխավոր արդյունքները (ուղենիշերը), դիցուք՝ «Հայաստանում ավելի քան երեք տարվա ծառայությունից հետո ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը պատ¬րաստ¬վում է թողնել երկիրը, որը խորապես փոխակերպվել է (իմա՝ նրա անմիջական ղեկավարությամբ – Ա.Գ.)։ Խոսելով Հայաստանում իր գտնվելու ժամանակի մասին՝ դեսպան Միլզը խորհրդածում է որոշ արմատական փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել թավշյա հեղափոխությամբ (Velvet Revolution), Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հակամարտության ամուր և խաղաղ կարգավորման հասնելու խնդիրների և այն մասին, որ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի ապագայում Իրանի հետ բարդ հարաբե-րություններին («U.S. Ambassador Mills. I leave inspired and hopfull» կամ «ԱՄՆ դեսպան Միլզ. Ես հեռանում եմ Հայաստանից ոգեշնչված և լիահույս», www.evnreport. com, 15 հոկտեմբերի 2018թ.)։

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги