АЙОЦ АШХАР

 ՄԻ ԽՃՃՎԵՔ ՄԵՐ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ

15.05.2015, Հայոց աշխարհ, Իրավունք

Երբ մեր՝ «Ազգային Միաբանություն կուսակցության», մամուլի պատասխանատուն առավոտյան (ըստ կուսակցությունում սահմանված կարգի) նախագահության անդամներիս ծանոթացրեց օրվա (14. 05. 2015 թ.) մամուլի տեսության հետ, հիշատակեց նաև «Չորրորդ իշխանություն» թերթում տպագրված հերթական բարբաջանքը: Նշենք, որ այդ թերթոնը, ի շարս այլ կուսակցությունների, անպարկեշտ հայտարարություններ էր արել  «Ազգային Միաբանություն կուսակցության» հասցեին՝ սահմանադրական բարեփոխումների հարցում մեր պաշտոնական դիրքորոշման առնչությամբ: Բավական էր փակ տեսախցիկով նկարահանել նախագահության անդամների դեմքերի արտահայտությունը, որ պարզ դառնար, թե որքան են արհամարհված այդ թերթոնն ու նրանում տպագրված նյութերը: Գրեթե բոլորը միակարծիք էին, որ ցանկացած անդրադարձ այդ երիցս տապալված, վաղուց ի վեր քաղաքական լուսանցքում հայտնված, 3 հոգուց բաղկացած (Լևոն Տեր-Պետրոսյան, Շողեր Մաթևոսյան և նրանց հարող Լևոն Զուրաբյան) կուսակցության օրգանին նպատակահարմար չէ: Սակայն ես, Խորհրդային Հայաստանի ներքին գործերի վերջին նախարարս, ով այդ կոնտինգետին, ասած գյումերցու, դաբախանից գիտի, ընդդիմացա ընկերներիս կարծիքին, ասելով՝ ղըզղընած ցլիկները կարող են չարիք դառնալ, եթե ժամանակին դաստիարակչական առումով չզրկես նրանց թարմ խոտից և բարեկամաբար մտրակելուց: Չնայած, խոստովանեմ, որ հայտնվել նույն ցուցակում, որտեղ կան մեր կողմից հարգված կուսակցություններ` ՍԻՄ-ը, Դեմկուսը, չթվարկեմ բոլորին, ինքնին պատվաբեր է: Ուստիև ուզում եմ զգուշացնել Լևոն-լևոնիկներին և այլոց. հանդարտվեք, վերջապես ազատվեք մաղձից, քաղաքական անբավարարվածությունից, չէ որ տեղներովդ մեկ չարիք ու պատուհաս եք մեր երկրի համար: Դրսից փող են տալիս երկիրը քանդեք, չենք թողնի, չի ստացվի և հետո ուշադիր նայեք ձեզ հայելու մեջ մինչև ուրիշների տեղը քաղաքական դաշտում որոշելը: Ակնհայտ են կուսակցությունների կոնսոլիդացիայի (ինչպես գրում եք) փաստից ձեր ահուսարսափն ու տագնապները, անհեթեթ հոդվածներով ձեզ մի մատնեք:

Подробнее...

 ДРУЖБА, ЗАКАЛЕННАЯ ИСПЫТАНИЯМИ

17.04.2015, 20:18,  Арменпресс

16 апреля т.г. в Таврическом дворце Санкт-Петербурга состоялась рабочая встреча руководителей Парламентских  Делегаций государств-членов ОДКБ  в Парламентской Ассамблее ОБСЕ. Ведущим на рабочей встрече был депутат Национального Собрания Республики Армения от Республиканской партии, руководитель Парламентской делегации Армении в Парламентской Ассамблее ОБСЕ, председатель партии “Национальное Единение”Арташес Гегамян.

После вступительного слова Арташес Гегамян выступил с докладом “Об итогах участия делегации Парламентской Ассамблеи ОДКБ в зимней сессии Парламентской Ассамблеи ОБСЕ (Вена, 18-20 февраля, 2015 г.)”. Отметим, что до доклада А. Гегамяна, состоялась небольшая церемония вручения участникам рабочей встречи книги “АрташесГегамян: Демонизация России ни к чему хорошему не приведет”. В книге подробно изложена работа делегации Национального Собрания Армении на зимней сессии Парламентской Ассамблеи ОБСЕ, состоявшейся 18-20 февралят.г. в Вене.

Далее ведущий предоставил слово Генеральному секретарю ОДКБ, генерал-полковнику Николаю Бордюже, который выступил с докладом: “Об актуальных вопросах обеспечения международной и коллективной безопасности, развитии международных отношений на современном этапе и координации усилий парламентских делегаций государств-членов ОДКБ в Парламентской Ассамблее ОБСЕ”.

Подробнее...

 ԶՈՐԱԿՑԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ

24.03.2015, Հաոց աշխարհ

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ կարծիքով, հայտարարության մեջ բերված հիմնավորումներն ավելի համոզիչ դարձնելու համար ճիշտ կլիներ հղում անել ոչ թե Թաներ Աքչամի, Դեյվիդ Գոնտի եւ այլ հեղինակների մեկնաբանություններին, այլ տարբեր երկրների պատմական տարբեր արխիվներում, մասնավորապես ԱՄՆ Կոնգրեսի եւ Բեռլինի պետական գրադարաններում, մեր հայրենակից Յուրի Բարսեղովի աշխատության մեջ տեղ գտած եւ բացառապես սկզբնաղբյուրներից քաղված փաստական նյութերին. «Այստեղ մանկական ինչ-որ բաներ են ասում, փորձում են խրատել, իրենց իրավունք են վերապահում հանդիմանել մյուս ելույթ ունեցողներին... Սա բոլորիս ցավն է, ուրեմն փորձենք ոչ միայն ամոքել այդ ցավը, այլեւ անխոցելի դարձնել լիցքը, որ կա այս հայտարարության մեջ»։


ԱՄԿ առաջնորդը մտահոգված է, որ ԱԺ ամբիոնից գովեստի խոսքեր են հնչում Լ.Տեր-Պետրոսյանի հասցեին (խոսքը վերաբերում է, զորօրինակ, հանրապետական Սամվել Ֆարմանյանին, որ ընդգծված հարգանքով արտահայտվեց Տեր-Պետրոսյանի «ցեղասպանագիտական» հմտությունների մասին՝ ասելով, որ նրան քննադատելու իրավունքը պետք է վաստակել)։

Подробнее...

 ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ՀՆՉԵՑՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ

13.03.2015, Հայոց աշխարհ

Փետրվարի 18-20-ը Վիեննայում, «Հոֆբուրգ» կոնգրես-կենտրոնում տեղի ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տասնչորսերորդ նիստը: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ:

 -Պարոն Գեղամյան, ինչո՞վ էր հատկանշական ԵԱՀԿ ԽՎ ձմեռային խորհրդաժողովը, եւ ինչպե՞ս կգնահատեք հայկական պատվիրակության աշխատանքն այնտեղ, ինչպիսի՞ն էր ձեր անձնական մասնակցությունը:

 -ԵԱՀԿ ԽՎ ձմեռային խորհրդաժողովի նշանակությունը, առանց չափազանցության, կարելի է ասել, առանձնահատուկ էր: Չէ՞ որ այն տեղի էր ունենում միջազգային իրադրության չափազանց լարված պայմաններում, երբ լուծվում է ոչ միայն Եվրոպայի կենտրոնում՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում խաղաղության հաստատման ճակատագիրը, այլեւ կատարվում է նոր աշխարհակարգի ձեւավորման չափազանց ցավագին գործընթաց:

   Եվ միանգամայն սպասելի էր, որ փետրվարի 19-ին ԵԱՀԿ ԽՎ երեք կոմիտեների հատուկ համատեղ նիստում առանձին քննարկման առարկա դարձավ «ԵԱՀԿ արձագանքը Ուկրաինայում եւ նրա շուրջ ճգնաժամին» հարցը: Քննարկումը բուռն էր եւ զգացմունքային. բավական է ասել, որ հարցի շուրջ բանավիճեց ավելի քան 60 հռետոր, այդ թվում` ձեր խոնարհ ծառան:

   Մանրամասների մեջ չխորանալով՝ կարելի է վստահաբար ասել, որ ձմեռային խորհրդաժողովն ամենայն համոզչությամբ ցույց տվեց, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը շարունակում է լինել կարեւոր եւ պատասխանատու համաժողով` արդի աշխարհի կենսականորեն ամենակարեւոր խնդիրների ազնիվ եւ բաց քննարկման, մեր օրերի մարտահրավերների համատեղ հաղթահարման ուղիների որոնման համար: Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության աշխատանքի գնահատականին, դժվարանում եմ այդ հարցում, քանի որ սույն պարագայում դա ինքնագնահատական կլիներ, որովհետեւ ինձնից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի այս համաժողովում Հայաստանի Ազգային ժողովը միայն ես էի ներկայացնում: Ասեմ, որ ձմեռային խորհրդաժողովի ժամանակ ես ինն անգամ ելույթ եմ ունեցել:

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги