ԶՈՐԱԿՑԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ

24.03.2015, Հաոց աշխարհ

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ կարծիքով, հայտարարության մեջ բերված հիմնավորումներն ավելի համոզիչ դարձնելու համար ճիշտ կլիներ հղում անել ոչ թե Թաներ Աքչամի, Դեյվիդ Գոնտի եւ այլ հեղինակների մեկնաբանություններին, այլ տարբեր երկրների պատմական տարբեր արխիվներում, մասնավորապես ԱՄՆ Կոնգրեսի եւ Բեռլինի պետական գրադարաններում, մեր հայրենակից Յուրի Բարսեղովի աշխատության մեջ տեղ գտած եւ բացառապես սկզբնաղբյուրներից քաղված փաստական նյութերին. «Այստեղ մանկական ինչ-որ բաներ են ասում, փորձում են խրատել, իրենց իրավունք են վերապահում հանդիմանել մյուս ելույթ ունեցողներին... Սա բոլորիս ցավն է, ուրեմն փորձենք ոչ միայն ամոքել այդ ցավը, այլեւ անխոցելի դարձնել լիցքը, որ կա այս հայտարարության մեջ»։


ԱՄԿ առաջնորդը մտահոգված է, որ ԱԺ ամբիոնից գովեստի խոսքեր են հնչում Լ.Տեր-Պետրոսյանի հասցեին (խոսքը վերաբերում է, զորօրինակ, հանրապետական Սամվել Ֆարմանյանին, որ ընդգծված հարգանքով արտահայտվեց Տեր-Պետրոսյանի «ցեղասպանագիտական» հմտությունների մասին՝ ասելով, որ նրան քննադատելու իրավունքը պետք է վաստակել)։

Լավ է, իհարկե, որ «հիմնադիրն» ունի իր ուրույն կարծիքը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ընդունված հռչակագրի մասին եւ ազատորեն արտահայտում է իր կարծիքը. «Բայց եթե այդ կարծիքը շատ վտանգավոր է, եւ այստեղ գովերգում են այդ կարծիքը, դա բոլորիս պետք է լուրջ մտորումների տեղիք տա»։

Իսկ ինչո՞ւ է այդ կարծիքը վտանգավոր. որովհետեւ, ըստ Ա.Գեղամյանի, իր վերջին («Ձայն բարբառոյ հանապատի») հոդվածում Տեր-Պետրոսյանը վերահաստատել էր իր եւ թուրք-ադրբեջանական տանդեմի «ֆիրմային» թեզը։ Այն է՝ քանի դեռ հայ-թուրքական հարաբերությունները եւ Ղարաբաղյան հակամարտությունը մնում են չկարգավորված, Հայաստանը եւ Ղարաբաղը որեւէ ապագա չունեն։

Գուցե նաեւ Տեր-Պետրոսյանի «սկզբունքային դիրքորոշումն» էր պատճառը, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ ընդհանրապես չմոտեցավ խոսափողին։ Մյուսները, առանձին դիտարկումներով եւ առաջարկներով հանդերձ, պաշտպանեցին նախագիծը։

Последние видеоматериалы

Новые книги