АЙОЦ АШХАР

 ՊԵՏՔ Է ԳԻՏԱԿՑԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

23.05.2017, Հայոց աշխարհ

   Եվ այսպես, մայիսի 18-ին աշխատանքն սկսեց VI գումարման Ազգային ժողովը: Լուրջ մտորումների տեղիք տվեց նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը խորհրդարանին: Ակներեւ է, որ նախագահի ուղերձում առաջադրված խնդիրների լուծումը պետք է դառնա իշխանության բոլոր ճյուղերի գործունեության գլխավոր գերակայությունը:

   Ավելին՝ նրանց կանոնավոր աշխատանքը նպատակ ունի, ինչպես նշվել է ուղերձում, «ի վերջո, հանգել միեւնույն գաղափարին. մենք պետք է կառուցենք ուժեղ Հայաստան»: Եվ միանգամայն օրինաչափ է, որ այս ազգային նպատակի ձեռքբերումը հիմնականում պայմանավորված է իրականացվող դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությամբ, որը կոչված է ստեղծելու ոչ միայն տնտեսության կայուն, դինամիկ աճի նախադրյալներ, այլեւ դառնալու այդ աճի ապահովման վճռորոշ գործոնը:

Подробнее...

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ

   Համագործակցություն ու միաբանություն

17.05.2017, Հայոց աշխարհ

  

Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթեց Հանրապետական կուսակցությունը, իրավունք ստանալով Դաշնակցության հետ ձեւավորել կառավարություն եւ կյանքի կոչել իր ծրագրերը:

Սակայն, կարծում ենք, ճիշտ կլինի անդրադառնալ նաեւ մյուս քաղաքական ուժերի առաջ քաշած ծրագրերին՝ դրանք համադրելով ՀՀԿ-ի ծրագրերին, փորձելով գտնել այն ընդհանրություններն ու նաեւ հակադրությունները, որոնք առկա են այս դաշտում: Այս ամենի արդյունքում հնարավոր կլինի համագործակցության լայն հարթակ ստեղծել կառուցողական աշխատանքի համար: Չէ՞ որ խորհրդարանական կառավարումն իր բնույթով շատ ավելի բազմակարծություն ու համագործակցություն է ենթադրում ու նաեւ պահանջում, քան կառավարման այլ մոդելները:

Подробнее...

 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՇԱՐԱՐՆԵՐԻ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

11.05.2017, Հայոց աշխարհ

 

 

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը, (ԵԱՀԿ ԽՎնախագահից աջ) Հարավային Կովկասի գծով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը, (ԵԱՀԿ ԽՎ նախագահից ձախ) Արտաշես Գեղամյանը և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան։  (Վիեննա, 24 փետրվարի 2017թ.)

 

ԵԱՀԿ ԽՎ վերջին՝ ձմեռային խորհրդաժողովում (2017թ. փետրվարի 23-24, Վիեննա) արձանագրվեց աղմկահարույց միջադեպ, երբ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիայի եւ շրջակա միջավայրի հարցերով ընդհանուր կոմիտեի նիստի (2017թ. փետրվարի 23) տեսագրությունից իմ ելույթի կենդանի ձայնը զարմանալիորեն փոխարինվեց համաժամանակյա անգլերեն թարգմանությամբ։ Ավաղ, դժվար էր անգլերեն թարգմանության մեջ որսալ ողջ սարկազմն ու նվաստացուցիչ տոնը, ինչը կատաղեցրել էր ադրբեջանական եւ թուրքական պատվիրակությունների անդամներին։

   Իմ ելույթի ընթացքում բանն այնտեղ հասավ, որ Ադրբեջանի պատվիրակը երկու անգամ որոտընդոստ դժգոհեց նիստի նախագահության անդամներից՝ վայնասուն բարձրացնելով, թե ելույթիս ժամանակը սպառվել է։ Չօգտվել ադրբեջանցի խորհրդարանականի նման, մեղմ ասած, անգետ վարմունքից՝ ավելորդ ճոխություն կլիներ իմ կողմից, ինչն ինձ թույլ տալ չէի կարող։

Подробнее...

 ԽՈՍԵԼ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ՝ ԱՐԴԱՐԱՑԻ ՉԷ

15.03.2017, Հայոց աշխարհ

   Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ տեսակետները ՀՀԿ նախընտրական ծրագրի տնտեսական բլոկի վերաբերյալ։

   -Ճիշտ չէ՞ր լինի, որ տարածքների համաչափ զարգացման մասին նախագծերը՝ մարզ առ մարզ, համայնք առ համայնք, ամրագրված լինեին նաեւ ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթներում։

   -Նախընտրական ծրագրում այդ ամենը արտացոլված է թեզիսների ձեւով։ Գիտակ մարդու, տնտեսագետի համար ամենադժվարը հարցի ճիշտ ձեւակերպումն է։ Յուրաքանչյուր նման հարցադրման հետեւում կարող են տասնյակ ծրագրեր լինել, եւ ոչ միայն ծրագրեր, այլեւ ենթածրագրեր, որոնք իրենց հերթին կարող են ներառել ինչպես օրենսդրական փոփոխություններ, այնպես էլ կառավարության այս կամ այն որոշումների, իրավական ակտերի ընդունում։

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги