"1in.am" լրատվական պորտալ

Արտաշես Գեղամյանը ոչ հերքում ոչ հաստատում է ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու հնարավորությունը

26.01.2012, 1in.am

Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ըստ էության, ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց մամուլում շրջանառվող լուրը, թե ինքը առաջիկա խորհրդարանական ընտրություններում տեղ է զբաղեցնելու ՀՀԿ համամասնական ցուցակում:

«Առաջին անգամ Ձեզնից եմ այս մասին լսում: «Երկիր» թերթ, ցավոք, չեմ կարդում: Եթե նման տեղեկություններ «Երկիրն» է տարածում, ճիշտ կլինի մանրամասներն իրենցից ճշտել: Այդ թերթն արդեն տնօրինում է ոչ միայն ՀՅԴ, այլ նաև ՀՀԿ ընտրական ցուցակները: Այդ նվաճման առիթով շնորհավորում եմ նրանց»,- ասաց Արտաշես Գեղամյանը:

Ամփոփելով՝ նա տեղեկացրեց, որ «Ազգային միաբանություն» կուսակցությունը շատ խանդավառված է գալիք ընտրությունների կապակցությամբ:

Նշենք՝ «Երկիրն» իր այսօրվա համարում գրել է, որ իր տեղեկություններով՝ ՀՀԿ համամասնական ցուցակում իրենց տեղերն արդեն ունեն ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը և ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանը: «Ըստ մեր աղբյուրների՝ դժվար է Վազգեն Մանուկյանի հարցը: Շշուկներ կան, որ ՀՀԿ ղեկավարությունը փոշմանել է նրան խորհրդարան բերելու մտադրությունից: Փակված է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին ընդգրկելու հարցը»,- գրում է «Երկիրը»:

http://1in.am/arm/armenia_politics_56412.html

Հայաստանի հասունության հերթական փորձությունը. թասի՞բ, թե՞ պետականություն

08.02.2017, 1in.am

Հայաստանի Ազգային ժողովում հանպատրաստից քննարկում է ծավալվել ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Լապշինի գործի վերաբերյալ, որին Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար, ձերբակալեց Բելառուսի իշխանությունը Մինսկի օդանավակայանում և արտահանձնեց Ադրբեջանին:

Խորհրդարանում հնչել են Բելառուսին պատասխանելու ամենատարբեր առաջարկներ՝ Հայաստանի դեսպանին հետ կանչելուց, մինչև ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարց դնելը, եթե ՀԱՊԿ անդամը կարող է անել այդպիսի, մեղմ ասած, ոչ բարեկամական քայլ:

Կարդալ ավելին...

Ալեքսան Կարապետյանը նոր պաշտոնի է նշանակվել

12.08.2014, 1in.am

«Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Ալեքսան Կարապետյանը նոր պաշտոնի է նշանակվել: Այժմ նա քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի գլխավոր խորհրդականն է: Հիշեցնենք. նա քաղաքաշինության փոխնախարարն էր և աշխատանքից ազատվել է օգոստոսի 5-ին՝ իր դիմումի համաձայն, և նոր պաշտոնին նշանակվել է անմիջապես հաջորդ օրը՝ օգոստոսի 6-ին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ա. Կարապետյանն ասաց, որ մեկ ամիս առաջ է ազատման նամակ-դիմում գրել և խնդրել իրեն տեղափոխել ավելի թեթև աշխատանքի: Նրա խոսքով՝ ինքը սրտի վիրահատության է ենթարկվել, և առողջական վիճակը չէր ներում փոխնախարար աշխատելու համար:

«Խնդրել եմ ժամանակավորապես տեղափոխել այլ աշխատանքի՝ մինչև առողջական վիճակս կարգավորվի: Շատ ծանրաբեռնված էի: Կաշխատեմ նախարարի գլխավոր խորհրդական, իմ աշխատանքային ծանրաբեռնվածությունը մի քիչ կթեթևանա: Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին, որ հարգեց՝ ընդառաջեց, շնորհակալություն նախագահին, ով հավանաբար ընդառաջել է»,- ասաց Ա. Կարապետյանը՝ ավելացնելով, որ օգոստոսի 12-ից արդեն կանցնի նոր աշխատանքի:

Կարդալ ավելին...

Ռուբեն Հայրապետյանը

շատ լուրջ, հայրենասեր, քաղաքական,

հասարական գործիչ է.

Արտաշես Գեղամյան

20.06.2012, Lurer.com

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը Լուրեր.com-ի հետ զրույցում անդրադառնալով Հարսնաքար ռեստորանում տեղի ունեցած միջադեպի հարցին՝ նշեց, որ իր մեկնաբանությունը կլինի հետաքննության ավարտից հետո:

Գեղամյանը, խոսելով Ռուբեն Հայրապետյանի անունը այդ միջադեպի հետ կապելուց, նշեց, որ Հայրապետյանը շատ լուրջ, հայրենասեր, քաղաքական, հասարական գործիչ է. «Նա խնդրո առարկայի վերաբերյալ սպառիչ պատասխան է տվել», - նշեց Գեղամյանը:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր