«ՀՀԿ-ն իր վրա է վերցնում ուրիշների պրավալները» (տեսանյութ)
11.02.2016, a1plus.am
ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը ողջունում է ցանկացած կոալիցիա, համագործակցություն, քանի որ, իր խոսքերով՝ փոթորկահույզ այս աշխարհում ու ծանր իրավիճակում, պետք է յուրաքանչյուր քաղաքական ուժի մտավոր կարողությունները լիարժեք օգտագործել. «ՀՅԴ-ն ունի փորձառություն, նաև կադրային ռեսուրս: Կարծում եմ Սերժ Սարգսյանը շատ ճիշտ է արել, որ նրանց ներգրավել է երկրի կառավարման գործում: Դրական եմ համարում այդ համագործակցությունը, այդ միությունը կրկնակի կպարտավորեցնի թե ՀՅԴ-ին, թե ՀՀԿ-ին»,- ասաց պատգամավորը:
Կարդալ ավելին...10.12.2014, Ա1+
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ճակատագիրը նույնն է. հաղթել՝ սանձելով պատերազմը» գրքի շնորհանդեսին:
Ժողովածուն ներառում է ընթացիկ տարվա հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Արտաշես Գեղամյանի հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները:
Կարդալ ավելին...
Գեղամյանի ֆավորիտը Հովիկ Աբրահամյանն է
01.06.2012, Ա1+
ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Ազգային Միաբանության ղեկավար Արտաշես Գեղամյանը քվեարկեց ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի թեկնածության օգտին: Մի քանի տարի առաջ դժվար էր անգամ պատկերացնել, որ ընդդիմության երբեմնի լիդեր Արտաշես Գեղամյանը ոչ միայն կարող է հայտնվել ԱԺ-ում ՀՀԿ-ի ցուցակով, այլեւ կողմ քվերակել Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում: Այս առթիվ զրուցեցինք ընդդիմության նախկին լիդերի հետ:
- Պարոն Գեղամյանը, մի քանի տարի առաջ կպատկերացնեի՞ք, որ հնարավոր է կողմ քվեարկեք Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը ԱԺ նախագահի պաշտոնում :
- Իսկ 1945 թվականին Ճապոնիայի բնակչության որեւէ մեկը կպատկերացնե՞ր, որ 1946 թվականից Ճապոնիայի պաշտպանության հարցերը ստանձնելու են ամերիկացիները: Կյանք է, փոխվում է :
- Կարծում եք` Հովիկ Աբրահամյանը մեր իրականության մեջ ԱԺ նախագահի լավագույն թեկնածո՞ւն էր :
- Ես իմ կարծիքները քվեարկությամբ եմ արտահայտել : Հարկ եղած դեպքում կարող եմ նաեւ հիմնավորել : Պարզապես իմ կողմից անհամեստություն կլիներ խմբակցության ղեկավարի ներկայացնելուց հետո ինչ-որ կարծիքներ հայտնել :
- Կարող եք մեզ զրույցում ասել, պարոն Գեղամյան, թե ի՞նչ հիմնավորմամբ եք կողմ քվեարկել :
- Համոզմունքներիս մտոք :
- Փաստորեն Ձեր համոզմունքները բավական փոփոխության են ենթարկվել :
- Անշուշտ, անտարակույս : Եթե քաղաքական գործչի մոտեցումները անփոփոխ են մնում, ուրեմն նա իր քաղաքական հոգեհանգիստն արդեն իսկ վերապրել է:
«Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը նույն գետը երկու անգամ չեն մտնի»
19.10.2011, A1+
Հարցազրույց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հետ:
-Պարոն Գեղամյան, ինչպե՞ս եք գնահատում այսօր երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Արմատական ընդդիմությունը' ՀԱԿ-ը դադարեցրեց շուրջօրյա հանրահավաքները, սակայն նրա պահանջներից եւ ոչ մեկն առ այսօր չի կատարվել: Կարծես ժամանակավոր հրադադար է: Ինչո՞վ է այն պայմանավորված եւ ի՞նչ զարգացումներ եք ակնկալում:
-Եթե ի սկզբանե չենք ուզում մոլորության մեջ գցել մեր հանրությանը, կամ ինքներս ընկնել մոլորության գիրկը, ապա ՀՀ ներքաղաքական իրավիճակը եւ ընդհանրապես զարգացումներն, ամենեւին պետք չէ կապել միայն եւ միայն ՀԱԿ-ի եւ իշխանությունների փոխհարաբերություններով, առավելեւս երբ որ դրանք չկան:
ՀՀ-ում ընթանում են շատ լրջագույն, մտահոգիչ պրոցեսներ, ինչը պայմանավորված է մեր երկրին, մեր ժողովրդին ավելի շատ դրսից պարտադրված մարտահրավերներով, քան քաղաքական ուժերի վերադասավորումներով, միմյանց միջեւ ընթացող բանակցություններով, դրանց խափանմամբ եւ այլն:
Այսօր Հարավային Կովկասում լուծվում են շատ բարդ աշխարհաքաղաքական խնդիրներ: Մի կողմից արեւմուտքն է, Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն, մյուս կողմից Թուրքիան, մաս կազմելով ՆԱՏՕ-ին, ունի շատ հեռու գնացող եւ շատ վտանգավոր նկրտումներ, ամբիցիաներ, երրորդ կողմից մեր հարեւան, ինչու չէ, նաեւ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը, և, վերջապես, ՀՀ հուսալի զինակից, ռազմաքաղաքական դաշնակից ՌԴ-ն եւ իր կենսական շահերը մեր տարածաշրջանում, որոնք միշտ չէ, որ համահունչ են հիշատակածս միջազգային կենտրոնների շահերին: Եթե մենք ուզում ենք ավելի լայնածավալ եւ մեծ գնահատական տալ, պետք է Հայաստանում տեղի ունեցող ցանկացած ներքաղաքական իրավիճակ դիտարկենք հիշատակածս ուժի, միջազգային կենտրոնների կենսական շահերի հետ, որոնք նրանք հետապնդում են ՀՀ-ում և, ընդհանուր առմամբ Ադրբեջանում եւ Վրաստանում: