ՌԵԳՆՈՒՄ

Ուժեղ Ռուսաստանը խաղաղության երաշխավորն է Երկիր մոլորակի վրա

17.12.2020, Regnum

https://regnum.ru/news/polit/3144612.html

18.12.2020, Իրավունք

https://iravunk.com/?p=190828&l=am

 

Անոտացիա

Կամ լրիվ ապուշ, կամ բացահայտ դավաճան (Հայաստանի պարագայում ապուշության «ազգականն» է) պետք է լինել՝ հայոց պետականության արդի փուլում չհասկանալու համար, որ մեր ժողովրդի և հայկական երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն – խմբ.) անվտանգ գոյությունն ու բարգավաճումը հնարավոր են լոկ Ռուսաստանի և Բելառուսի միութենական  պետության մեջ Հայաստանի մտնելու պայմաններում։ Ուժեղ Ռուսաստանը խաղաղության երաշխավորն է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլև Երկիր մոլորակի վրա։

Հարգելի ընթերցող, իմ նախորդ՝ «Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանում բորբոքում են երրորդ համաշխարհային պատերազմի օջախ» հոդվածում, հրապարակված 2020թ. դեկտեմբերի 13-ին REGNUM տեղեկատվական գործակալության կողմից, ես խոստացել էի առանձին վերլուծել ազգային անվտանգության ութ օբյեկտիվ աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունը, դիցուք՝ տարածքային-աշխարհագրական, քաղաքական, տնտեսական, էկոլոգիական, ռազմաստրատեգիական, էթնիկական, ժողովրդագրական և կրոնական։ Մի խոսքով՝ ընդգրկել անընդգրկելին։ Հասկանալով այս գործոնների ողջ հրատապությունը հայոց պետականության ճակատագրի համար՝ փոքր-ինչ ավելի հանգամանալիորեն պարզաբանեմ դրանցից մի քանիսը։

Կարդալ ավելին...

Будет кровь. В Ереване ждут столкновения противников Пашиняна с полицией

 

22.12.2020, Национальная служба новостей

https://nsn.fm/in-the-world/budet-krov-v-erevane-zhdut-stolknoveniya-protivnikov-pashinyana-s-politsiei

 

Во вторник в Ереване проходят массовые протесты с требованием отставки премьера страны Никола Пашиняна. Митинг с требованием отставки Пашиняна организовали 17 оппозиционных партий Армении, которые создали «Движение за спасение родины». Собравшиеся обвиняют Пашиняна в начале войны в Нагорном Карабах и в подписании перемирия 9 ноября, которое митингующие считают капитуляцией. В среду ожидается, что протестующие перейдут к более решительным действиям.

Կարդալ ավելին...

Արյուն կլինի. Երևանում սպասում են ոստիկանության հետ Փաշինյանի հակառակորդների բախման

22.12.2020, Национальная служба новостей

https://nsn.fm/in-the-world/budet-krov-v-erevane-zhdut-stolknoveniya-protivnikov-pashinyana-s-politsiei

Երեքշաբթի Երևանում տեղի են ունենում զանգվածային ցույցեր երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքը կազմակերպել են Հայաստանի 17 ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ստեղծել են «Հայրենիքի փրկության կոմիտե» շարժումը։ Ցուցարարները Փաշինյանին մեղադրում են Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսելու և նոյեմբերի 9-ի հրադադարը ստորագրելու մեջ, ինչը ընդվզողները համարում են կապիտուլյացիա։ Չորեքշաբթի օրն սպասվում է, որ նրանք կդիմեն ավելի վճռական գործողությունների։

Կարդալ ավելին...

Պարտվեցին Նիկոլն ու նրա հանցակիցները, բայց մեղավոր է Ռուսաստանը

08.01.2021, Իրավունք

 https://iravunk.com/?p=192680&l=am

Անոտացիա

Կցանկանայի, որպեսզի այս հոդվածն ընկալվեր որպես խնդրանք ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին, ռուս եղբայրներին՝ աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի, ասել է թե՝ նաև Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմին հակադրվելու համակարգի մշակման և կազմակերպման գործում, հակահամակարգ, որը կպսակազերծեր Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերից գունավոր հեղափոխությունների ստրատեգների հակահայկական և հակառուսական նպատակները։ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու շարժումն աջակցության դեպքում կվերաճի համաժողովրդականի։   

2021թ. հունվարի 4-ի իմ հոդվածում՝ հրապարակված ռուսաստանյան հայրենասիրական REGNUM տեղեկատվական գործակալությունում, «Բարի երթ Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի միութենական պետությանը» վերնագրով, հիմնավորված են Հայաստանի  քաղաքական դասի և քաղաքացիների կողմից ազգային անվտանգության և հայոց պետականության գոյության սպառնալիքների գիտակցման անհրաժեշտությունն ու անհետաձգելիությունը, սպառնալիքներ՝ պայմանավորված իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանի և սորոսյան հանցավոր խառնամբոխի հետագա գտնվելով։ Ընդ որում՝ ես փորձել էի բացատրել ընթերցողներին այն անվիճելի իրողությունը, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված ծայրահեղ պայթյունավտանգ իրադրությունում երկրի ազգային շահերը պահանջում են ընդունել Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի Հանրապետության մտնելու իրավաքաղաքական գործընթացի կազմակերպման անհետաձգելի միջոցներ։ Դրան հասնելու համար էլ հայտարարվել էր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման Կազմկոմիտեի (այսուհետ՝ Կազմկոմիտե) ստեղծման մասին, որի նպատակն է համակողմանիորեն նպաստել այդ գործընթացին։ Հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնությունում ապրում են ավելի քան երկու միլիոն հայեր, իսկ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ ամեն տարի արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստանի Դաշնություն, բացառիկ կարևոր է համարվել Կազմկոմիտեի ծրագրի մշակումը՝ այն խնդիրների իրականացման կոնկրետ քայլերի մատնանշմամբ, որոնք կապահովեն Հայաստանի մուտքը միութենական պետության մեջ։

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր