ՄԵՅՄՈՒՆՆԵՐԻ ՆՅԱՐԴԵՐԸ ԿՐԿԻՆ ՏԵՂԻ ՏՎԵՑԻՆ

20.09.2011, Իրավունք

Առանձին բութ գրչակների թվում է, որ մամուլի էջերում ինչքան հաճախակի հանդես գան, այն էլ` վերամբարձ վերնագրեր ունեցող հոդվածներով, դրանք էլ որակեն որպես վերլուծական, այնքան ընթերցողների շրջանում հետաքրքրությունը կաճի: Ճիշտ այդ տրամաբանության մեջ է տեղավորվում հայաստանյան հայրենասիրական մամուլում քանիցս լրտեսության մեջ մեղադրվող Ռիչարդ Գիրագոսյանի գրչակ` ոմն արման ամատունին:

Խոսքն ամենեւին այն մասին չէ, որ այդ տարրը վերջերս աչքի է ընկնում իր անդաստիարակությամբ, իրեն իրավունք է վերապահում մարդկանց անվանարկել ու վիրավորել: Ոչ, քավ լիցի, հայհոյախոսողը, ի սկզբանե, դատապարտված է իր իսկ հայտնած հայհոյախոսությունը դարձնել սեփական ինքնակենսագրության առավել ընթեցելի էջեր: Խոսքն այն մասին է, որ օտարի կողմից ֆինանսավորվող ՙԺամանակ՚ թերթը հայտնվել է խուճապի մեջ: Մասնավորապես, ՀՀ նախագահի դեմ ուղղակի, ինչպես նաեւ` հմտորեն քողարկված հոդվածների տարափից հետո սեպտեմբերի 16-ի համարում տպագրում է ՙՍերժ Սարգսյանն իր պատվանդանն է աղտոտում՚ վերնագրով նյութ: Այստեղ, եկեք-տեսեք, որ արմանբաբաջանյանա-արամամատունիները մեկ էլ հանկարծ սկսեցին դարդ անել, եւ ինչ եք կարծում` ո±ւմ համար. հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի: Նրանց խիստ անհանգստացրել է, որ նախագահական առաջիկա ընտրություններին պարոն Սերժ Սարգսյանին պաշտպանելու են քաղաքական այն գործիչները, որոնք 2008թ. նախագահական ընտրություններին ծաղրածու արամ ամատունու կուռք` Լեւոն Տեր-Պետրոսյանին, ամենայն հիմնավորվածությամբ, մերկացրել էին: Ծաղրածու արման-արամները, ինչպեսեւ` իրենց հայտնի տերերը սարսափում են այդ հանգամանքից եւ, մեր մեջ ասած, ճիշտ էլ անում են: Հիշեցնենք, որ 2008թ. նախագահական ընտրություններին ՙԱզգային միաբանություն՚ կուսակցությունը եւ նրա առաջնորդ Արտաշես Գեղամյանը հրապարակավ պաշտպանել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Դրանով վերստին հաստատելով, որ մեզ համար Հայոց պետականության անսասանությունը շատ ավելի վեր է քաղաքական կոնյունկտուրայից, անձնական փոխհարաբերություններից:

Последние видеоматериалы

Новые книги