ՊՈԵԶ ՔՇԻ, ՊՈԵԶ, ՊԵՐՈՆԻ ՍԱՇԻԿ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՈՎԻՉ

28.02.2012, Հայոց աշխարհ

Մարդ որ տգետ ու մեծամիտ է լինում, դեռ ոչինչ: Բայց երբ իր այդ եւ էլի մի քանի «գովելի» հատկանիշները հեռուստաեթերով ինքնագոհ սփռում է ամբողջ երկրով մեկ, երբ ինքն իրեն իրավունք է վերապահում սեփական խակ գաղափարներն ու մանկամիտ եզրահանգումները գնահատել որպես խորիմաստ մտքեր ու դրանցով եթերից խրատել հեռուստադիտողին, այստեղ ո՞նց չհիշես Վարդան Այգեկցու առակը`

Քեզ ով կարգեց մեր գլխին քահանա,

Մենք քեզ կով գիտենք...

Նա, որ իրեն մտավորական է համարում ու իր օգտագործած հայերեն բառերի մի զգալի մասը կիսատ է արտասանում կամ դրանց փոխարեն բառանման, մոտավոր, հազախառն հնչյուններ է բերանից բաց թողնում (որովհետեւ չգիտի, թե այդ բառը ինչպես պետք է ճիշտ արտասանել) ու այդ մակարդակով էլ անտաղանդ, անկապ, նախադպրոցական տարիքի երեխաներին հատուկ հանգավորումներով բանաստեղծություններ է գրում, դրանցով մինչեւ վերջերս հեռուստաեթերում անթաքույց հիանում ու հետո էլ տպագրում, այստեղ ո՞նց չասես` պոեմ գրելու փոխարեն պոեզ քշի պերոնի Սաշիկ այ Տիգրան Կարապետովիչ, դա քեզ մոտ ավելի լավ է ստացվում:

Այստեղ չես կարող չհիշել 60-ական թթ. Երեւանի պատմությանը քաջատեղյակ մարդկանց ասածը, թե այնուամենայնիվ գրպանահատությունը ոմն պերոնի Սաշիկի մոտ ավելի լավ էր ստացվում: Այնպես որ մի փորձիր կաշվիցդ դուրս գալ: Այսքանն էլ ոչինչ. բա որ սա որոշեց, թե Հայաստանի քաղաքական դաշտն առանց իրեն պակաս է ու սկսեց քաղաքականությամբ զբաղվել...

Եվ այսպես պերոնի Սաշիկը սկսեց քաղաքականությամբ զբաղվել...

Սկզբում ԱԼՄ էր հրավիրում ընդդիմադիրներին, նրանց հետ բանավեճ կազմակերպում ու եթերից ցույց տալիս իշխանություններին, թե որքան է նրանց սիրում ու պաշտում: Հետո, տեսնելով, որ իշխանություններին իր տափակ գովերգությունները դուր չեն գալիս, ավելին, դրանք հակառակ ազդեցություն են թողնում հեռուստադիտողի վրա, իրեն հռչակեց կենտրոնամետ (ինչ-որ տեղ լսել էր ցենտրիստ բառը, բայց հո չգիտեր, թե դա ինչ է նշանակում):

Այստեղ էլ ձախողվեց` զգալով, որ իր բռնած այս դերից նույնպես խելքը բան չի կտրում, իրեն հայտարարեց ընդդիմադիր, հետո էլ՝ թե չէ, ես ոչ մի բան էլ չեմ, ես ժողովրդական մարդ եմ, ու, քյորօղլու օրինակով, «գնաց դեպի ժողովուրդը», սկսեց գյուղից գյուղ շրջել, քաղաքից քաղաք, բայց շուտով ուղեղի մեծ լարումից հետո հասկացավ, որ իր ցնդաբանություններով մարդկանց չի կարողանում խաբել:

Հիասթափվեց չգնահատված տրիբունը ու նորից անցավ մարդկանց հետ եթերից հաղորդակցվելուն: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն էր պատճառը: Ուղղակի Տիգրան Կարապետովիչը գյուղերում ունեցած հանդիպումների ժամանակ նկատել էր, որ իրեն միայն կանայք են ծափահարում, որովհետեւ նրանց ձեռքերն ազատ էին, քանի որ հասկանալի պատճառով պայուսակները տանն էին թողնում, իսկ տղամարդիկ, նույնպես ոչ առանց պատճառի ձեռքները գրպաններում էին պահում...

 

Այդ մարդը` պերոնի Սաշիկը, կարծում է, թե իր կենսագրությունը միայն ինքը գիտի: Իհարկե ժողովրդական է, ինչ խոսք, շատ-շատերն են «հիշել» իրեն եւ ինչպիսի «հոյակապ» արտահայտություններով, երբ պարզ է դարձել, որ Երեւանի կոլտնտեսական շուկայում դառը քրտինքով աճեցված բերքը վաճառելուց հետո տուն տարվող աշխատավարձը, երեխաների հացի փողը գրպանից հանկարծ անհետացել է: Բանը հասնում էր այնտեղ, որ շուկայի շրջակայքի խանութպանները Սաշիկի ականջները պարբերաբար ոլորում էին, որովհետեւ նա կողոպուտի էր ենթարկում իրենց պոտենցիալ գնորդներին: Այդ մարդիկ հիմա էլ առանձնահատուկ ջերմությամբ են հիշում այդ սրիկա երիտասարդին:

Օրինակներ բերելուց առայժմ ձեռնպահ մնանք, սակայն զգուշացնում ենք` հանկարծ չխաբվես, որ ազգանունդ համապատասխան հաշվիչ կենտրոնից կաշառքով հանել ես տվել եւ հիմա կարող ես որպես նորօրյա Էդմոն Դանտես հանդես գալ: Եվ դեռ համարձակվում ես Արտաշես Գեղամյանին ու «Ազգային Միաբանություն կուսակցությանը» անվանարկել, հեգնել մեր գործընկերոջ` Ալեքսան Կարապետյանին քաղաքաշինության փոխնախարար նշանակվելու առիթով:

Բոլոր քեզանից գրագետ, քեզանից կիրթ, անբասիր կենսագրություն ունեցող գործիչներին անվանարկելու, լկտի քմծիծաղով ու ամբախ-զամբախ խոսելով պախարակելու փորձ ես անում: Խոստովանիր` հիմա ո՞ւմ ես ծախվել, ո՞ւմ հովանու տակից ես ծղրտում, ո՞ւմ պատվերն ես կատարում: Զուր են ջանքերդ, միեւնույն է, ընդամենը պերոնի Սաշիկն ես:

Հիմա էլ արդարության քարոզ է անում, խելքի աշեցեք: Մեր օրերի վատն էլ դա է` անարդարն արդարությունից է խոսում, անազնիվն ազնվությունից, գրպանահատը ժողովրդի պաշտպանի դիրքերից օրենքի գերակայությունից է խոսում... Դու մեղավոր չես: Մենք ենք մեղավոր, երեւանցիներս, որ էդքան բռակ ենք տվել ու հանդուրժել, որ հետ գաս բավական չէ, դեռ հետն էլ եթերով անհեթեթություններ դուրս տաս, որ պատվեր կատարես:

Իսկ ինչ վերաբերում է «Ազգային Միաբանություն կուսակցության» դիրքորոշմանը, ապա հարկադրված ենք առանձին դժվար հասկացող սակավամիտների համար կրկնել քանիցս հրապարակավ հայտնած մեր տեսակետը, այն է` 2013թ. նախագահական ընտրություններին մենք սատարելու ենք հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Եվ մեր այդ սատարումը ոչ մի եթերով չենք պայմանավորում ու գնալով համոզվում ենք մեր ընդունած որոշման ճշմարտացիության մեջ, քանի որ դրա դեմ ընդվզում են միայն ու միայն իրենց հոգեբանությամբ ու ինտելեկտով հավաքական` պերոնի Սաշիկներն ու նրան շիրա տվողները:

 

Հետգրության փոխարեն.

Չմոռանամ ասել, մեր Ալեքսան Կարապետյանը Հայաստանի կառուցապատող շինարարների շրջանում մեծ ճանաչում եւ հեղինակություն է վայելում, քանի որ ինքն աշխատում է իր ճարտարագետ-շինարարի մասնագիտությամբ: Ցանկության դեպքում պերոնի սաշիկները նույնպես կարող են աշխատել իրենց մասնագիտությամբ, քանի որ այդ մասնագիտությունն էլ հնագույններից է, ձեռքդ ո՞վ ա բռնել...

ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆ «Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր