ՊՈԵԶ ՔՇԻ, ՊՈԵԶ, ՊԵՐՈՆԻ ՍԱՇԻԿ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՈՎԻՉ

28.02.2012, Հայոց աշխարհ

Մարդ որ տգետ ու մեծամիտ է լինում, դեռ ոչինչ: Բայց երբ իր այդ եւ էլի մի քանի «գովելի» հատկանիշները հեռուստաեթերով ինքնագոհ սփռում է ամբողջ երկրով մեկ, երբ ինքն իրեն իրավունք է վերապահում սեփական խակ գաղափարներն ու մանկամիտ եզրահանգումները գնահատել որպես խորիմաստ մտքեր ու դրանցով եթերից խրատել հեռուստադիտողին, այստեղ ո՞նց չհիշես Վարդան Այգեկցու առակը`

Քեզ ով կարգեց մեր գլխին քահանա,

Մենք քեզ կով գիտենք...

Նա, որ իրեն մտավորական է համարում ու իր օգտագործած հայերեն բառերի մի զգալի մասը կիսատ է արտասանում կամ դրանց փոխարեն բառանման, մոտավոր, հազախառն հնչյուններ է բերանից բաց թողնում (որովհետեւ չգիտի, թե այդ բառը ինչպես պետք է ճիշտ արտասանել) ու այդ մակարդակով էլ անտաղանդ, անկապ, նախադպրոցական տարիքի երեխաներին հատուկ հանգավորումներով բանաստեղծություններ է գրում, դրանցով մինչեւ վերջերս հեռուստաեթերում անթաքույց հիանում ու հետո էլ տպագրում, այստեղ ո՞նց չասես` պոեմ գրելու փոխարեն պոեզ քշի պերոնի Սաշիկ այ Տիգրան Կարապետովիչ, դա քեզ մոտ ավելի լավ է ստացվում:

Այստեղ չես կարող չհիշել 60-ական թթ. Երեւանի պատմությանը քաջատեղյակ մարդկանց ասածը, թե այնուամենայնիվ գրպանահատությունը ոմն պերոնի Սաշիկի մոտ ավելի լավ էր ստացվում: Այնպես որ մի փորձիր կաշվիցդ դուրս գալ: Այսքանն էլ ոչինչ. բա որ սա որոշեց, թե Հայաստանի քաղաքական դաշտն առանց իրեն պակաս է ու սկսեց քաղաքականությամբ զբաղվել...

Եվ այսպես պերոնի Սաշիկը սկսեց քաղաքականությամբ զբաղվել...

Սկզբում ԱԼՄ էր հրավիրում ընդդիմադիրներին, նրանց հետ բանավեճ կազմակերպում ու եթերից ցույց տալիս իշխանություններին, թե որքան է նրանց սիրում ու պաշտում: Հետո, տեսնելով, որ իշխանություններին իր տափակ գովերգությունները դուր չեն գալիս, ավելին, դրանք հակառակ ազդեցություն են թողնում հեռուստադիտողի վրա, իրեն հռչակեց կենտրոնամետ (ինչ-որ տեղ լսել էր ցենտրիստ բառը, բայց հո չգիտեր, թե դա ինչ է նշանակում):

Այստեղ էլ ձախողվեց` զգալով, որ իր բռնած այս դերից նույնպես խելքը բան չի կտրում, իրեն հայտարարեց ընդդիմադիր, հետո էլ՝ թե չէ, ես ոչ մի բան էլ չեմ, ես ժողովրդական մարդ եմ, ու, քյորօղլու օրինակով, «գնաց դեպի ժողովուրդը», սկսեց գյուղից գյուղ շրջել, քաղաքից քաղաք, բայց շուտով ուղեղի մեծ լարումից հետո հասկացավ, որ իր ցնդաբանություններով մարդկանց չի կարողանում խաբել:

Հիասթափվեց չգնահատված տրիբունը ու նորից անցավ մարդկանց հետ եթերից հաղորդակցվելուն: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն էր պատճառը: Ուղղակի Տիգրան Կարապետովիչը գյուղերում ունեցած հանդիպումների ժամանակ նկատել էր, որ իրեն միայն կանայք են ծափահարում, որովհետեւ նրանց ձեռքերն ազատ էին, քանի որ հասկանալի պատճառով պայուսակները տանն էին թողնում, իսկ տղամարդիկ, նույնպես ոչ առանց պատճառի ձեռքները գրպաններում էին պահում...

Последние видеоматериалы

Новые книги